Աշոտ Մսակեր

Հայոց իշխան
(Վերահղված է Աշոտ Մսակեր Բագրատունիից)

Աշոտ Բագրատունի Մսակեր (մոտ 760-826), հայոց իշխան մոտ 790[2] թվականից (պաշտոնապես՝ 804 թվականից), 774–775 թվականների ապստամբության նահատակ Սմբատ Բագրատունու որդին։ Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ «Մսակեր» մականունն ստացել է պաս չպահելու համար։

Աշոտ Մսակեր
հայոց իշխան
Իշխանություն790 թվականից
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝826[1]
ՏոհմԲագրատունիներ
գերիշխան
ՀայրՍմբատ Է Բագրատունի[1]
ԵրեխաներՀռիփսիմե Բագրատունի, Սմբատ Ը Բագրատունի և Բագրատ Բ Բագրատունի

Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է Բագրատունիների կալվածքները։ 780-ական թվականներին Կամսարականներից գնել է Այրարատի Շիրակ և Արշարունիք գավառները, իր նստավայրը Դարույնքից տեղափոխել Բագարան։ Ձեռք է բերել նաև Մամիկոնյանների Տարոն գավառը։ Տարողությամբ պայքարել է Ջահաֆյանների դեմ, որ ձգտում էին նվաճել Հայաստանը։ Ութմանիկներից նեղվող Գնունի տոհմը Աշոտ Բագրատունու հովանավորությամբ Աղիովիտ գավառից տեղափոխվել է Տայք նահանգը։ 9-րդ դարի սկզբին Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել նաև Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։

804 թ-ին խալիֆայությունը ստիպված է եղել Աշոտ Մսակերին ճանաչել որպես Հայոց իշխան։ Նա մերժել է Միջագետքի Խառան քաղաքի եպիսկոպոսի՝ քաղկեդոնականությունն ընդունելու առաջարկը։

Աշոտն իր եղբորը՝ Շապուհ Բագրատունուն, նշանակել է Հայոց սպարապետ, խնամիացել Արծրունիների հետ՝ իր դուստր Հռիփսիմեին կնության տալով Վասպուրականի գահերեց իշխան Համազասպ Արծրունուն։ Ըստ պատմիչ Միքայել Ասորու՝ եղել է Բագրատունի առաջին թագավորը, քանի որ վերջինս իշխել է ինքնուրույն[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 487—488.
  2. Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 241, 2003թ
  3. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 487