Վասակ Գաբուռ
Վասակ Գաբուռ, կամ Վասակ Հայկազն[1], (Գաբուռ՝ բառացի նուրբ, մեղմ, մահացել է 859 թվականին[2]), Գեղարքունիքի և Սյունիքի իշխան։
Վասակ Գաբուռ | ||
Բագրատունիների դրոշ | ||
| ||
---|---|---|
9-րդ դարի կեսեր | ||
Նախորդող | Գրիգոր Սուփան Ա | |
Հաջորդող | Գրիգոր Սուփան Բ | |
Վախճանի օր | 859 | |
Դինաստիա | Սյունիներ | |
Հայր | Գրիգոր Սուփան Ա | |
Ամուսին | Մարիամ Բագրատունի | |
Զավակներ | Գրիգոր, Սահակ, Վասակ |
Ծագում էր Սյունիների տոհմից՝ Հայկազուն ճյուղից, Գրիգոր Սուփան Ա-ի որդին էր։ 850-855 թվականների համահայկական մեծ ապստամբությունից հետո, Վասակ Իշխանիկի գերեվարումից հետո հայոց իշխան ու սպարապետ Աշոտ Բագրատունին նրան նշանակում է Սյունիքի գահերեց իշխան։ Ամուսնացել է նրա դստեր՝ Մարիամ Բագրատունուհետ։ Ունեցել են 3 որդի՝ Գրիգոր-Սուփան, Սահակ և Վասակ։
Վասակ Գաբուռի մահից հետո Մարիամ իշխանուհու հրամանով կառուցվել է Սևանավանքը։ Ըստ հայոց պատմիչների, Մարիամը ուխտել էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Հանդիպելով Սևանավանքի վանահայր, ապագա կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցուն, նա հանձն է առնում հովանավորել վանքի նորոգումը և ընդարձակումը և կառուցել սուրբ Առաքելոց և սուրբ Աստվածածին եկեղեցիները[3]։
Ընտանիք
խմբագրելԱշոտ Մեծ Բագրատունի (885-890) | Կատրանիդե Ա Բագրատունի (885-890) | Գրիգոր-Սուփան Ա Սյունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարիամ Բագրատունի | Վասակ Սյունի (855-859) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գրիգոր Սյունի (859-913) | Սահակ Սյունի | Վասակ Սյունի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian. The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Wayne State University Press, 2002. — Т. II. — С. 231.
- ↑ http://vostlit.narod.ru/Texts/rus/Drash/primtext3.htm
- ↑ «Սևանավանք 2։ Վանական համալիրը, Մարիամ իշխանուհին և Սևանի վանքը, Սբ Կարապետ եկեղեցին (1)». Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2015-07-15-ին.