Գագիկ Կյուրիկյան

Կախեթի արքա

Գագիկ Կյուրիկյան (ծննդյան թվականն անհայտ - 1058), Արքայազն, այնուհետև Կյուրիկե Բ արքայի գահակիցը Տաշիր-Ձորագետի թագավորությունում 1048 - 1058 թվականներին, Կախեթի արքա 1039 - 1058 թվականներին, Բագրատունիների արքայական տոհմի կրտսեր ճյուղ հանդիսացող Կյուրիկյանների արքայական տոհմից, Տաշիր-Ձորագետի արքա Դավիթ Անհողին արքայի որդին, Կյուրիկե Բ արքայի եղբայրը:

Գագիկ Կյուրիկյան
Տաշիր-Ձորագետի արքայազն
Տաշիր-Ձորագետի փոխարքա
1048 - 1058
Կախեթի արքա
1039 - 1058
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Վախճանի օր 1058
Դինաստիա Բագրատունիներ և Կյուրիկյաններ
Քաղաքացիություն First Kingdom of Kakheti
Հայր Դավիթ Անհողին
Մայր Zolakertel?
Զավակներ Աղսարթան Կյուրիկյան

Տաշիր-Ձորագետի թագավորությունԽմբագրել

1048 թվականին, Դավիթ Անհողինի մահից հետո, երբ նրա ավագ որդին՝ Կյուրիկե Բ-ն հաջորդեց իր հորը, Գագիկը դարձավ եղբորը գահակից: Հետագայում Գագիկը պատերազմում է Գանձակի Փադլուն ամիրայի հետ:

Կախեթի թագավորությունԽմբագրել

Գագիկի մայրը Կախեթի Կյուրիկե Գ թագավորի դուստր Զորակրցելն էր, որը ամուսնացել էր Դավիթ Անհողինի հետ: Կյուրիկե Գ-ն ժառանգ չունենալով, որդեգրում է իր թոռանը՝ Գագիկին և նրան իրեն ժառանգ դարձնում: Գագիկից սկսվում է Կախեթի Կյուրիկյան հարստությունը: Գագիկը մահացել է 1058 թվականին, նրան հաջորդում են՝ Աղսարթան Ա-ն (1058-1084), Կյուրիկե Դ-ն (1084-1102) և Աղսարթան Բ-ն (1102-1103): Վերջինս թույլ արքա էր, որի պատճառով իշխանները ձերբակալում են նրան և երկիրը հանձնում Վրաց Դավիթ Շինարար թագավորին:

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 435-436