HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերձոր (այլ կիրառումներ)

Բերձոր (բնակավայրի ադրբեջանական անունը Լաչին է), քաղաք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[3][4], որը ներկայում գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից 50 կմ հեռավորության վրա։

Քաղաք
Բերձոր
Berdzor060.JPG
Բերձոր քաղաքի համայնապատկերը, 11․08․2010թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՇրջանՔաշաթաղի շրջան
ԲԾՄ889 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2247[1][Ն 1] մարդ (2005 թվական)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47732[Ն 2]
Պաշտոնական կայք-
##Բերձոր (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

ԱշխարհագրությունԽմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1670,4 հա տարածք, որից 809,2 հա գյուղատնտեսական նշանակության, 351,95 հա անտառային հողեր։ Բերձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 6 գործող արտեզյան ջրհորներ։

Առկա են քրոմի և պղնձի հանքային պաշարներ։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Բերձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 2061 մարդ, կար 597 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 2013 1788 1656

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում աշխատում էր տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` հողագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Բերձորն ունի 1998 թվականին կառուցված Ս. Համբարձում անունով եկեղեցի։

Հասարարակական կառույցներԽմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, շրջանային հիվանդանոց, 4 ատամնաբուժարան, 2 միջնակարգ դպրոցներ, որտեղ սովորում էին 342 աշակերտներ, Քաշաթաղի շրջանի «Բերձորի երաժշտական դպրոց» և «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ-ները, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 80 երեխաներ[6]։

ՆշումներԽմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը հայաթափվել է, իսկ քաղաքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
  2. Բերձորում քաղաքային հեռախոսային ցանցը չի գործում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանը, այդ թվում՝ Բերձոր քաղաքը հայաթափվել է, իսկ քաղաքը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից անցել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-04-12 
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  6. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 320