Փանահ Ալի-խան, Փանահ-խան (ադրբ.՝ Pənah Əli xan, 1693, Ղարաբաղ - 1763, Շիրազ, Իրան), Ղարաբաղյան խանության առաջին տիրակալն ու հիմնադիրը, Ջևանշիր խանական դինաստիայի հիմնադիրը։ Նրա օրոք Ղարաբաղին միացվել է Զանգեզուրը և կախյալության մեջ են դրվել Գանձակի, Նախիջևանի, Էրիվանի և Արդեբիլի խանությունները, ինչպես նաև վերացվել է Լեռնային Ղարաբաղի հայ մելիքների (տիրակալների) ինքնակառավարումը[3][4]։

Փանահ Ալի-խան
ադրբ.՝ Pənahəli xan Sarıcalı-Cavanşir
մեր ժամանակների նկար[1]
(1-րդ) Ղարաբաղի խան
1747 թվական - 1763 թվական
Հաջորդող Իբրահիմ Խալիլ խան
 
Դավանանք Իսլամ, շիա ուղղություն
Ծննդյան օր 1693
Ծննդավայր գյուղ Սարիջալի (այժմ Աղամի շրջանում, Ադրբեջան)
Վախճանի օր 1763
Վախճանի վայր Շիրազ, Իրան
Թաղված Imarat cemetery
Դինաստիա թյուրքական Ջևանշիր ցեղից[2], Բահմանլի ցեղի ճյուղ
Հայր Իբրահիմ Խալիլ–աղա
Զավակներ որդիներ՝ Իբրահիմ Խալիլ–խան, Մեհրալի-բեկ

Հաստատվելով Լեռնային Ղարաբաղում՝ տեղի հայ իշխանավորների երկպառակչությունների շնորհիվ[5], Փանահ խանը և նրա որդին՝ Իբրահիմը իրենց գործողություններով XVIII դարի վերջին հայ բնակչության զանգվածային արտագաղթ առաջացրեցին այդ տարածաշրջանից[6][7][8]։

Փանահի երիտասարդություն խմբագրել

Ինչպես իր «Ղարաբաղի պատմության» մեջ (1850) հայտնում է Միրզա Ջամալ Ջևանշիր Ղարբաղցին, «Փանահ խանի տոհմը սերում է օյմակ Սարըջալայից՝ Դիզակի Ջևանշիրից, որը Բահմանլի ցեղի ճյուղերից մեկն էր՝ հնագույն ժամանակներում Թուրքեստանից եկած»[2]։ Պարսկաստան տեղափոխվելուց հետո նա կարողանում է աննշան պաշտոն ստանալ շահի պալատում։ Այդ պաշտոնը կատարելու համար պետք չէր ոչ մի արժանիք ունենալ, բացի զիլ ձայնից, որպեսզի այդ երկրի սովորույթներին համապատասխան քաղաքային հրապարակներում հրապարակեին շահի հրամանները։ Փանահն այդ արժանիքն ուներ և դարձավ շահի մունետիկը։ Նրան անվանում էին «ջարչի» Փանահ։ Նա այդ պարտականությունը կատարեց այնքան ժամանակ, մինչև, ինչ-որ հանցանք գործելով, ստիպված էր փախչել հայրենի շրջաններ, որպեսզի խուսափի մահապատժից։ Որպես հանցագործ՝ նա թաքնվում էր Ղարաբաղի տափաստաններում՝ վարելով աննկատ, թափառական կյանք[3]։ Սակայն շուտով Նադիրը մահապատժի է ենթարկում Փանահ Ալիի եղբորը՝ Բեհբուդ Ալի բեկին՝ գտնելով, որ նա «ինքն իր նման չէ»[9], և բարկանում Փանահի վրա, այնպես որ նա, վախենալով ենթարկվել եղբոր ճակատագրին, 1738 թվականին իր վեց ցեղակիցների հետ, որոնք նույնպես ծառայության մեջ էին շահի մոտ, փախնում է Խորասանից։ Երբ նրա փախուստը հայտնի է դառնում շահին, նրա հետևից սուրհանդակներ են ուղարկվում՝ ճանապարհին բռնելու համար, սակայն դա նրանց չի հաջողվում։ Մտնելով Ղարաբաղյան վիլայեթի սահմաններ՝ նա իր մերձավորների հետ մե՛կ Ղարաբաղի լեռներում էր, մե՛կ ապրում էր Շաքիի վիլայեթի Գաբալայի մահալում։ Ըստ հայկական աղբյուրների՝ նա որոշ ժամանակ ծառայել է որպես Դիզակի մելիք Ալաքուլի-սուլթան Մելիք-Իսրայելյանի մոտ որպես հարկահավաք[4]։ Երկու տարի անց հայտնի է դառնում, որ նա գտնվում է Ղարաբաղում, և մարդիկ են ուղարկվում նրան բռնելու համար։ Փանահ Ալին տեղափոխում է լեզգիների մոտ՝ Ջարո-Բելոկանսկի մարզ և սկսում է զբաղվել ավազակությամբ[9]․ «Փանահ խանը, իր շուրջը համախմբելով հարազատներից ու «քոչվորների» իլաթներից հեռացած բազմաթիվ պատանիների, Շիրվանի, Շաքիի, Գանձակի և Ղարաբաղի վիլայեթներում զբաղվել է թալանով»[10]։ Կողոպուտները հարստացնում են նրա շրջապատը՝ կապելով նրան հաջողակ պարագլխի հետ, անասունների շռայլ բաշխմամբ Փանահը հեղինակություն է ձեռք բերում նաև շարքային քոչվորների շրջանում՝ միևնույն ժամանակ «պատիժների ու սպանությունների ճանապարհով» իրեն ենթարկելով դժգոհներին[11]։

Փանահի ճանաչումը Ղարաբաղի խան խմբագրել

Սեֆյան պետության համակարգում XVI դարում ստեղծվել էր Ղարաբաղի կուսակալությունը՝ Գանձակ կենտրոնով, որը 1736 թվականին վերացվեց շահ Նադիրի հրամանով, դրա փոխարեն ձևավորվեց առանձին վարչական միավոր՝ Գանձակի խանությունը։

1747 թվականին դավադրության արդյունքում սպանվում է Նադիր շահը։ Շահ է դառնում նրա եղբորորդին՝ Ալիքուլի խանը, Ադիլ շահ անունով։ Իրանում սկսվում են խառնաշփոթներ, որոնց արդյունքում տեղի ֆեոդալական կառավարիչները փաստացի դառնում են ինքնուրույն։ Մասնավորապես, Ադրբեջանում և Անդրկովկասում ձևավորվում են երկու տասնյակ խանություններ։

Նադիրի մահվան լուրն առնելուն պես Փանահը իր 200 հեծյալներով կրկին հայտնվում է Ղարաբաղում[9]։ Այդ ժամանակ Ղարաբաղ են վերադառնում նաև օթուզ-իքի, ջևանշիր և քեբիրլի ցեղերը, որոնք Նադիրի օրոք բռնի կերպով տեղափոխվել էին Խորասան[12]։ Նրանց հետ Ղարաբաղ՝ հոր մոտ, Խորասանից գալիս է Փանահի ավագ որդին՝ 15-ամյա Իբրահիմ Խալիլ աղան։

Ադիլ շահի կողմից Ադրբեջանի սարդար նշանակված Ամիր Ասլան խան Աֆշարը Փանահին իր անունից ձի, սուր և նվերներ է ուղարկում, որպեսզի նա ենթարկվի Ադիլ շահին։ Փանահ բեկը, տեսնելով, որ սարդարն իրենից շատ ավելի ուժեղ է, և հակամարտության դեպքում նրան կսատարեն հարևան խաները՝ իր թշնամիները, նրան նվերներ և նամակ է ուղարկում՝ հայտնելով իր հնազանդությունն ու հավատարմությունը Ադիլ շահի իշխանությանը։ Ադիլ շահը, գոհ լինելով դրանից, հրաման է ուղարկում Բայաթի բերդ (Փանահի այն ժամանակվա նստավայր) Փանահին խանի տիտղոս շնորհելու և նրան Ղարաբաղի կառավարիչ նշանակելու մասին։ Ուղարկում է նաև պարգևներ՝ թանկարժեք խալաթ, ոսկեզօծ թամբով ձի և թանկարժեք քարերով զարդարված ուր։ Սարդար Ամիր-Ասլանը նույնպես նվերներ է ուղարկում Փանահին։ Այսպիսով, վերջինս պաշտոնապես արժանանում է խանի տիտղոսի[3]։ Հարկ է նշել, որ հրովարտակի մասին հիշատակվում է նույն ջևանշիր ցեղից Միրզա Ջամալի «Ղարաբաղի պատմություն» աշխատությունում, որը գրվել է գրեթե 100 տարի անց, սակայն այն դեռևս չի հայտնաբերվել, ինչը կասկածի տակ է դնում դրա գոյության փաստը[13][փա՞ստ]

Ինչպես վրացական թագավորները, այնպես էլ Շիրվանի, Գանձակի, Խոյի խաները և հայ մելիքները Ղարաբաղում Փանահի՝ իշխանության նկատմամբ հավակնությունները լեգիտիմ չէին համարում՝ նրանում տեսնելով միայն եկվոր քոչվորական ջևանշիր ցեղի առաջնորդի, ինչով էլ բացատրվում է 1750 թվականին Փանահի դեմ կազմակերպված, սակայն անարդյունք ավարտված արշավը։

Նվաճումներ։ Պայքար Շաքիի դեմ խմբագրել

1749 թվականին Ադիլ շահը սպանվեց Շահրուխ միրզայի (Նադիր շահի թոռը) կողմից, և Իրանում խռովություն սկսվեց։ Օգտվելով այս խառնաշփոթից՝ Փանահ Ալին որոշեց տիրանալ Գանձակի, Էրիվանի, Նախիջևանի խանություններին։ Կարճ ժամանակում նա իրեն հպատակեցրեց ոմանց՝ ուժով, մյուսներին՝ նամակների, սուրհանդակների միջոցով, ոմանց էլ՝ նրանց հետ ազգակցական կապեր հաստատելով։ Մասնավորապես, Արդեբիլ քաղաքի կառավարիչ նշանակեց սարիջալեցի Դարգյախկուլ բեկին։ Իր հայեցողությամբ նա կառավարիչներ նշանակեց Գանձակի խաների հետնորդներին, իսկ անցանկալի անձանց հեռացրեց պաշտոնից։ Որոշ վիլայեթների խաների որդիներին, որպես պատանդ, տեղափոխեց Շահբուլաղ ամրոց[14]։

Այդ ժամանակ տարածաշրջանի ամենաուժեղ խանություններից մեկը Շաքիի խանությունն էր։ Շաքին, որը հիմնվել էր տաղանդավոր ղեկավար Հաջի Չելեբիի կողմից, ձգտում էր իրեն ենթարկել Հյուսիսային Ադրբեջանի բոլոր խանությունները և դրանով իսկ վերականգնել Շիրվանշահների պետությունը։ Հաջի Չելեբի խանը իր դաշնակից Շիրվանի խանի հետ, չցանկանալով Փանահ Ալի խանի հզորացումը, 1748 թվականին պաշարում է Բայաթի ամրոցը։ Մի ամբողջ ամիս դաշնակիցները ապարդյուն փորձում են գրավել Ղարաբաղյան խանության կենտրոնը։ Հաջողության չհասնելով ու մեծ կորուստներ կրելով՝ Շաքիի ու Շիրվանի խաները նահանջում են։ Հաջի Չելեբի խանը ստիպված է լինում խոստովանել՝ «Փանահ խանը մինչ օրս չհատած արծաթի նման է։ Մենք եկանք այդ արծաթը հատելու և վերադարձանք»[15] (այլ տարբերակով՝ «Փանահ Ալին ինքնակոչ էր, բայց ես իմ պարտությամբ նրան խան ճանաչեցի»[9]

Մայրաքաղաքի հիմնադրման փորձ խմբագրել

 
Խանի պալատը Շուշիում

Ղարաբաղի տարածքում խանության ստեղծման պահին այստեղ Թավրիզի, Արդեբիլի, Գանձակի կամ Շամախիի նման քաղաք չկար։ Մինչդեռ նման տնտեսաքաղաքական կենտրոնների առկայությունը մեծ նշանակություն ուներ խանությունների հետագա զարգացման համար։ Նոր ամրոց-քաղաքների ստեղծումը կարելի է համարել Փանահ խանի ռազմաքաղաքական մեծ հաջողությունը։

Փանահ Ալի-խանի ստեղծարար գործունեության առաջին քայլը եղավ Բայաթի ամրոցի կառուցումը 1748 թվականին։ Երկրամասի աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ անտառներով պատված լեռնային լանջերը, զով հովիտները, որոնք հովիվներին պաշտպանում էին ամռան շոգին, գտնվում էին հայ մելիքների ձեռքում, իսկ ջևանշիրցիները քոչում էին դեպի Կուրի ափերի անջուր, չորացած տափաստանները։ Փանահ խանը որոշում է Ղարաբաղի լեռներում ինչ-որ տեղ ամրապնդվել։ Այդ նպատակի իրականացման համար նրան ռազմավարական առումով շահավետ դիրք էր անհրաժեշտ։

Սկզբում նա գնաց Բայաթ և ձեռնարկեց բերդի կառուցումը։ Սակայն Գյուլիստանի մելիք Հովսեփ Մելիք-Բեգլարյանը և Ջրաբերդի մելիք Ալլահկուլի-Սուլթան Մելիք-Իսրայելյանը, միանալով Շիրվանի Հաջի Չելեբի կառավարչին, թույլ չտվեցին նրան իրականացնել այդ գործը։ Այնուհետև նա Շահբուլաղի մոտ, Տարնակյուրտի (Տիգրանակերտ) ավերակների վրա (1) սկսեց կառուցել նոր ամրոց՝ Ասկերանը։ Բայց Գյուլիստանի մելիք Հովսեփը, Ջրաբերդի մելիք Ալլահկուլին և Խաչենի մելիք Ալահվերդին, որոշելով, որ այդ ամրոցը վտանգավոր մոտ է գտնվում իրենց տիրույթներին, պայքար սկսեցին Փանահ խանի դեմ և կրկին թույլ չտվեցին նրան իրականացնել իր մտահղացումը (Րաֆֆի «Համսայի մելիքությունները» IX)։

 
Շահբուլաղ ամրոցը

Բայաթի մոտ տեղի ունեցած ճակատամարտը ցույց տվեց այդ ամրոցի թուլությունը։ Ուստի անհրաժեշտություն առաջացավ կառուցելու նոր մայրաքաղաք։ 1751 թվականին Շահբուլաղի հայտնի աղբյուրի մոտ կառուցվեց նոր ամրոց, որտեղ կրաքարից և քարից կառուցվեցին տներ, մզկիթներ, բաղնիքներ և առևտրային շարքեր, կարճ ժամանակում ողջ խանության կենտրոնը տեղափոխվեց այստեղ։ Այդ ընթացքում Փանահ խանը տիրացավ Տաթևի, Սիսիանի, Ղափանի և Մեղրու մահալաներին[3][16]։

Մոհամմադ Հասան խան Ղաջարի իշխանության ուժեղացմամբ նոր սպառնալիք է հայտնվում Ղարաբաղյան խանության համար։ Այդ գործոնը, ինչպես նաև խաների միջև սաստկացված վեճերը, Փանահ խանին ստիպում են զբաղվել իր պետության պաշտպանությամբ։ Այդ նպատակով նա որոշում է նոր ամրոց-քաղաք հիմնել։ Այս մասին նա ասել է Շահբուլաղում տեղի ունեցած Դիվանի բազմահազարանոց նիստում՝

  Բերդը մենք պետք է կառուցենք հավերժությունների վրա, լեռների մեջ, անանցանելի, անառիկ վայրում, որպեսզի նույնիսկ ամենաուժեղ թշնամին չկարողանա պաշարել այն։ Դեպի բերդ տանող ճանապարհը մի կողմից պետք է բացվի այն վիլայեթներով, որոնք կգտնվեն լեռներում, չպետք է կտրվի մահալների հետ կապը[17]  

Ղարաբաղը XVIII դարի կեսերին խմբագրել

 
Հայկական վանք՝ Երից Մանկանց, XVII դարի վերջ

Դաշտային Ղարաբաղում բնակվել են ջևանշիր, քեբիրլի, օթուզ-իքի թյուրքական ցեղերը[18]։ Լեռնային Ղարաբաղում ապրում էին հայերը[19], որոնք կառավարվում էին հինգ հայ տերերի (մելիքների), իսկ հոգևոր առումով՝ սեփական կաթողիկոսի կողմից, ով կրում էր Աղվանքի (Ալբանիայի) կաթողիկոսի հնագույն տիտղոսը[4], Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսներից մեկն էր[20]՝

  Ղարաբաղը Արաքսի ձախ ափի և Քուռ գետի միջև ընկած երկիր է, Մուղանի դաշտից բարձր լեռներում։ Նրա գլխավոր բնակիչները իրենց մելիքների կամ տեղի իշխանների կողմից ժառանգաբար կառավարվող հայերն են՝ ըստ սղնախների թվի՝ 1․ Չարաբերդ, 2․ Իգերմադար, 3․ Դուզախ, 4․ Վարանդ, 5․ Խաչեն։

Փաստաթուղթ, 1740-ական թվականներ[21]

 

Այդ շրջանի ղեկավարները եղել են շահի կուսակալները, որոնք կոչվել են բեկլարբեկեր[22], մայրաքաղաքը եղել է Գանձակը[3]։ Ղարաբաղի առաջին բեկլարբեկը, որին XVI դարի 40-ական թվականներին նշանակել է շահ Թահմասպ I-ը, եղել է Շահվերդի-Սուլթանը՝ թուրքական ղաջար ցեղի Զիյադօղլի տոհմից, որոնց նախնիները մոնղոլական նվաճողների հետ Միջին Ասիայից եկել են Իրան, որից հետո այդ ցեղերի մի մասը Թիմուրի և Միրանշահի օրոք հաստատվել է Ադրբեջանում[23]։ Այս ցեղի վերանախավը տիրել է Ղարաբաղի արոտատեղիներին և հողային հանդավարներին[24]։ Ղարաբաղյան բեկլարբեկի իշխանությունը տարածվել է հսկայական տարածքի վրա՝ Վրաստանի սահմանից, Սինիկ-քըրպյու կամրջի մոտակայքից (այժմ՝ Կարմիր կամուրջ, Ադրբեջանի Ղազախի շրջան) մինչև Արաքս գետի վրա գտնվող Խոդա Աֆարինի կամուրջները (այժմ՝ Ադրբեջանի Ջեբրաիլի շրջանում)[25]։ Շահվերդի-Սուլթանի հետնորդները ղարաբաղյան բեկլարբեկեր էին՝ խանի տիտղոսով, մինչև 1736 թվականը, երբ Նադիր շահը Զիյադօղլուից խլեց Լեռնային Ղարաբաղի հինգ հայկական մելիքությունները և մի շարք այլ տարածքներ[22], նրան թողնելով միայն Գանձակը՝ շրջակայքով, որին նա և նրա ժառանգները տիրապետեցին մինչև 1804 թվականը[24]։ Իսկ բուն Ղարաբաղի շրջանները ենթարկվել են Ադրբեջանի սարդարին (Թավրիզ նստավայրով)[26]։ Բեկլարբեկության գոյության ողջ ընթացքում Ղարաբաղի լեռները մնացել են հայ իշխանների, իսկ ցածրադիր վայրերը և նախալեռները՝ մուսուլմանական խանությունների տիրապետության ներքո[5]։

Պայքար հայ Խամսայի մելիքների դեմ խմբագրել

Սեֆևյանների օրոք Գանձակի բեկլարբեկության սահմաններում ստեղծվեցին հայկական վոյևոդություններ՝ Խաչենի, Ջերաբերդի, Գյուլիստանի (Թալիշ), Վարանդայի և Դիզակի մելիքությունները (ընդգրկել է X—XVI դդ. Խաչեն հայկական ֆեոդալական իշխանության տարածքը), որոնց տիրապետել են, համապատասխանաբար, Հասան-Ջալալյան, Մելիք-Իսրայելյան, Մելիք-Բեգլարյան, Մելիք-Շահնազարյան և Մելիք-Ավանյան տոհմերը[2][4]։ Այս հինգ մելիքությունները, որոնք միասին կոչվում էին «Խամսա» («հինգ»), որոշ ժամանակ[22] գտնվում էին Գանձակի բեկլարբեկի ենթակայության տակ[3]։ Իր իրավաբանական ճանաչումը Շահ Աբաս I-ի հրամանագրով ստացել է 1603 թվականին՝

Դրա հետ մեկտեղ կային նաև տիրապետող հայ մելիքություններ հետևյալ շրջաններում […] Լեռնային Ղարաբաղի հինգ շրջաններում՝ Չարաբերդ (Ջրաբերդ), Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ․ ղարաբաղյան այս հինգ հայկական մելիքությունները սովորաբար հայտնի են «Համսեյ-ի Ղարաբաղ» («Ղարաբաղի հնգյակ») անունով[27]։

Ըստ Միրզա Ջամալի, Բայաթի պաշարումը հետ մղելուց հետո «Փանահ խանը որոշել է իրեն ենթարկել Խամսայի հայկական մահալներին»[3]։ Սկզբի համար Փանահը Ադիլ Շահին լուր է հասցնում Դիզակի մելիք Եսայու մասին, թե նա հարկեր չի վճարում, ուժեղ զորք է հավաքում և ապստամբություն է ծրագրում։ Դիզակի դեմ պատժիչ խումբ է ուղարկվում խան Քարադաղի գլխավորությամբ, որին միանում է նաև Փանահը։ Արշավախումբը լիակատար պարտություն է կրել, բայց Փանահը շարունակել է Եսայիի դեմ պայքարել ևս յոթ տարի[4]։

Դեռ այն ժամանակ, երբ Խամսայի հայկական մահալներ չէին ենթարկվում նրան /Փանահ խանին/, նա նպատակահարմար գտավ վիլայեթների հարմար վայրերում ամրոց կառուցել, որպեսզի մերձակա խաների արշավանքի դեպքում նրանցից պաշտպանվի այստեղ - - - ազգականներով, ծառայողներով, մերձավորներով ու ազնվական մարդկանցով[28]։

Սակայն շուտով Փանահի համար դաշնակից է հայտնվում հենց մելիքների շրջանում՝ Վարանդայի մելիք Շահնազար II-ը[29], ում Րաֆֆին անվանում է «Ղարաբաղի կործանիչ»։ Նա եղբայրասպանության արդյունքում գլխավորեց Վարանդան, որից հետո նրա դեմ չմիավորվեցին մյուս չորս մելիքները՝ Գյուլիստանի մելիք Հովսեփը, Ջերաբերդի մելիք Ալլահկուլի-սուլթանը, Խաչենի մելիք Ալահվերդին և Դիզակի մելիք Եսային։ Նման իրավիճակում, Շահնազարը օգնության համար դիմեց Փանահին, ճանաչեց նրա իշխանությունը, իր դստերը կնության տվեց նրա որդուն՝ Իբրահիմին[30] և առաջարկեց նրան Վարանդայում ամրոց կառուցել, որը կդառնար նրա մայրաքաղաքը՝ դրա համար համապատասխան վայր նշելով։

XVIII դարի կեսերի ռուսական մի փաստաթուղթ հաղորդում է[31]՝

Տեղանքով ամրացված գյուղն այստեղ Շուշին էր։ Այն պատկանում էր Մելիք Շահնազար Վարանդացուն, ով, վիճաբանելով մյուս երկու մելիքներ Ադամի (կամ Աթամի) և Յուսուփի (կամ Իոսիֆ) հետ, հնուց նրանց դաշնակիցը լինելով, միության մեջ է մտել Ֆոն-Խանի (Փենա-Խանի) հետ, որը Ղարաբաղի Չավանշիրի (կամ Շավանշորի) քոչվոր ժողովրդի ոչ հայտնի տիրակալն էր Նադիրի մահվանից հետո, նրան զիջեց Շուշիի գյուղը և, դառնալով նրա ն հպատակ սղնախ, միավորվեց նրա հետ՝ 20 տարի պատերազմ վարեց նրա հակառակորդների՝ երկու մելիքների դեմ:

1751 թվականին բարձր զառիվայր լեռան վրա սկսվեց Փանահաբադ անվանումը ստացած ամրոցի շինարարությունը, որից հետո այն սկսեց կոչվել Շուշի[4]։

Ղարաբաղյան խանության նոր կենտրոնը շրջապատված էր ժայռերով, բարձր պատերով և ուժեղ ամրացված էր։ Հենվելով անառիկ մայրաքաղաք Շուշիի վրա՝ Ղարաբաղի խանը սկսեց իրեն ենթարկել հարևան հողերը։

Նոր ամրոցի կառուցումից մեկ տարի էլ չէր անցել, երբ Ղարաբաղյան խանության վրա հարձակվում է Պարսկաստանի շահի գահի գլխավոր հավակնորդ Մուհամեդ Հասան խանը։ Չհամարձակվելով պաշարել ամրոցը՝ Ղաջարն իր զորքերով մի ամբողջ ամիս կանգնեց Շուշիից հեռու՝ Խաթուն-արխի տեղանքում, քանի որ «այդքան մեծ զորքով չկարողացավ նույնիսկ մոտենալ ամրոցի շրջակայքին»[32]։ Հանդիպելով դիմադրության և Իրանից ստանալով շահի գահի համար նոր պայքար սկսելու մասին լուրը՝ Ղաջարը լքեց Ղարաբաղի սահմանները։ Նրա նահանջը այնքան հապճեպ էր, որ նույնիսկ այստեղ թողեց իր թնդանոթները[33]։

Խաչենի և Դիզակի հպատակեցում խմբագրել

Միավորվելով՝ Փանահն ու Շահնազարը դուրս եկան Խաչենի մելիք Ալահվերդիի դեմ։ Ադրբեջանական ավանդույթի համաձայն՝ Փանահը եռօրյա ճակատամարտում ջախջախել է նրան և գրավել նրա ամրոցը, որից հետո 300 մարդ կորցրած Ալահվերդին հանձնվել է հաղթողի ողորմությանը, իսկ Փանահը հաղթանակի վայրում հուշարձան է կառուցել[34]... «Մենք գիտենք, որ երբ Մելիք Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք Հովսեփին և ուժով տիրացավ Վարանդայի իշխանությանը, հանգուցյալի երեխաներից մեկը, որ փրկվել էր իր խնամակալի շնորհիվ, թաքնվել էր Խաչենում՝ հորեղբոր տանը։ Երեխայի հորեղբայրը մելիք Ալահվերդի Հասան-Ջալալալյանն էր։ Հասկանալով, որ ժամանակի ընթացքում երեխան կմեծանա և իր հորեղբոր օգնությամբ վրեժ կլուծի հոր սպանության համար, մելիք Շահնազարը որոշում է ոչնչացնել ինչպես երեխային, այնպես էլ նրա հորեղբորը։ Փառամոլ մելիքը հետապնդում էր իր նպատակները, իսկ նրա շահերը համընկնում էին Փանահ խանի շահերի հետ, քանի որ վերջինս մտադիր էր Խաչենի մելիքության ոչնչացումից հետո ողջ խանության իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Մելիք Ալահվերդին ապրում էր իր ամրոցում, որը իր նախնիներից մեկի անունով կոչվում էր Ուլու պապա ամրոց։ Նա հայտնի էր որպես խիզախ և անպարտելի ռազմիկ։ Երբ Փանահ խանը, միավորվելով մելիք Շահնազարի հետ, հանդես եկավ նրա դեմ, Մելիք Ալահվերդին նրանց այնպիսի ջախջախիչ հարված հասցրեց, որ երկու դաշնակիցները հազիվ փրկվեցին՝ թաքնվելով Շուշիի ամրոցում։»՝ Րաֆֆի «Խամսայի մելիքություններ»։ Ըստ հայկական ավանդույթի, Ալահվերդին, ընդհակառակը, գլխովին ջախջախել է Փանահին ու Շահնազարին։ Չկարողանալով Ալահվերդիին բաց մարտում հաղթել՝ Փանահը նրան բռնել է կաշառված դավաճանի (Միրզախանի) օգնությամբ, Ալահվերդին մահապատժի է ենթարկվել, նրա ամբողջ ընտանիքը կոտորվել է, իսկ Միրզախանը նշանակվել է Խաչենի մելիք՝ խանական մետաղադրամ (փանահաբադ) հատելու իրավունքով[4]։ Դրանից կարճ ժամանակ անց զոհվում է մնացած մելիքներից ամենաուժեղը՝ Ալահքուլի-սուլթան Ջրաբերդցին։ Նա նենգաբար բռնվում է Ամարասի վանքում, Փանահի հետ հանդիպման ժամանակ և մահապատժի է ենթարկվում (Միրզա Ջևանշիրը պնդում է, որ ինքը մինչ այդ ճանաչել է Փանահի իշխանությունը, բայց ընդհակառակը, ըստ Րաֆֆու, ինքը բանակցություններ է վարել՝ որպես դաշնակից–մելիքների ներկայացուցիչ)[4][35]։ ...Այդ իրադարձություններից հետո Փանահ խանի և դաշնակից-մելիքների միջև պատերազմն ավելի է սաստկացել։ Վարանդայի մելիք Շահնազարն ու Խաչենի մելիք Միրզախանը նախկինի պես հավատարիմ են մնացել հայերի ոխերիմ թշնամուն՝ օգնելով նրան ոչ միայն իրենց խորհուրդներով, այլ, հաճախ, նաև զորքերով։ Սակայն, չնայած դրան, մնացած մելիքները (Գյուլիստանի մելիք Հովսեփը, Ջրաբերդի մելիք Աթամը և Դիզակի մելիք Եսային) մշտապես նեղն են գցել Փանահ խանին, իսկ նրա Շուշիի բերդը անընդհատ պահել են պաշարման մեջ։

Մինչև հիմա Ղարաբաղի ժողովրդի մեջ պատմվում է այն մասին, թե ինչպես Թյուլի-Արզումանը, Դալի-Մահրասան և Չալաղան-յուզբաշին յոթ տարի շարունակ թույլ չէին տալիս ոչ մի թուրքի Մազի կամրջով անցնել Ջրաբերդ և Գյուլիստան։ Հիշատակված երեք հերոսների հիշատակը կենդանի է ժողովրդի մեջ նաև այսօր։..Րաֆֆիի «Խամսայի մելիքությունները»։ Դրանից հետո հաջողություններով թև առած Փանահը Գյուլիստանի Հովսեփին նամակ է գրում՝ պահանջելով ենթարկվել իրեն, մելիքի որդին՝ Բեգլարը, սրի սպառնալիքի տակ, ստիպում է խանի դեսպանին ուտել այդ նամակը՝ ասելով. «Հիմա վերադարձիր, և թող քո՝ այստեղ կերածի արդյունքը լինի Փանահ խանի պատասխանը»[4]։ Ջերաբերդի գլուխ կանգնում Է մահապատժի ենթարկվածի եղբայրը՝ Աթամը (Խաթամ), որը շարունակում է պայքարել Փանահի դեմ[4][35]։ Ըստ Միրզա Ջամալ Ջևանշիրի՝ խանը երկար ժամանակ չի կարողացել ոչինչ անել Ջերաբերդի ամրոցի անառիկության դեմ, սակայն այն բանից հետո, երբ Փանահ Ալի խանը ոչնչացրել է շրջանի բոլոր ցանքերը և Ջերաբերդի ամրոցը վերցրել է շրջափակման օղակի մեջ, պաշարվածները ստիպված փախչել են Գանձակ և յոթ տարի ապրել Գանձակի վիլայեթում և (Շամքորի) մահալում[36]։ Հայկական ավանդույթն այլ կերպ է շարադրում այս իրադարձությունները։ Ըստ Րաֆֆու՝ Աթամն ու Հովսեփը սկսել են դաշնակիցներ փնտրել Փանահի դեմ և նախևառաջ դիմել են Ֆաթալի-խան Աֆշարին[4]։

Ձգձգված բնույթ է կրել նաև Ղարաբաղյան խանի և Դիզակի մելիքի պայքարը։ Մելիք Եսային իր ենթակայության տակ գտնվող բնակչության մեծ մասին տեղափոխել էր Տուգ ամրացված գյուղ, որտեղ գտնվում էին Դիզակի զինված ջոկատները՝ թվով մոտ 3 հազար։ Շեշտակի գրոհի փորձն ավարտվել է Փանահի վիրավորվելով և նրա նահանջով։ Հաջորդ տարի Փանահը կրկին փորձել է հարձակվել Եսայու վրա, սակայն արդյունքում «գլխովին կոտրվել է, և մելիք Իսայի-բեկը սկսել է հետապնդել նրա՝ ոչնչացնելով իր ճանապարհին հանդիպած ամեն բան»։ Միայն մելիք Եսայու ամրոցների նոր գրոհը հաջողություն են բերել Փանահ Ալի խանին։ Ջարդված Դիզակի մելիքը, «տեսնելով իր կրիտիկական վիճակը, հատկապես պարենի պակասը, և կորցնելով որևէ օգնություն ստանալու ողջ հույսը, որոշեց խաղաղություն խնդրել»[37]։ Փանահ Ալի Խանի հրամանով Մելիք Եսային զրկվեց ունեցվածքից և իր ընտանիքի հետ տեղափոխվեց Շուշիի ամրոց։ Ձեռնարկվել են նաև անվտանգության այլ միջոցներ։ Մասնավորապես, Տուգ գյուղի բոլոր բնակիչները Ղարաբաղի խանի կողմից բռնի տեղահանվել են խանության այլ վայրեր։

Այսպիսով, հայ մելիքների միջև եղած երկպառակչությունների շնորհիվ[5][38], Փանահ խանը[39], պատմության մեջ առաջին անգամ թուրքական իշխանություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի վրա[5]։

Ֆաթալի խանի և Թեյմուրազի արշավանքներ խմբագրել

Իրանում երկպառակության արդյունքում սրընթաց առաջ էր գնացել Ուրմիայի տիրակալ Ֆաթալի խան Աֆշարը։ Խոյի կառավարիչ Շահբազ խան Դումբուլիի հետ միավորված նա համեմատաբար կարճ ժամանակում կարողացավ միավորել ողջ Հարավային Ադրբեջանը, բացառությամբ՝ Արդեբիլի և Մակուի։ Այժմ նրա հայացքն ուղղված էր դեպի Ադրբեջանի հյուսիսային խանությունները։ Այդ խանությունները կանգնեցին սեփական ունեցվածքի կորստի վտանգ առջև։ Ֆաթալի-խանի հիմնական հարվածն ընկավ Ղարաբաղի կառավարիչ Փանահ Ալիի վրա։

1759 թվականին Ֆաթալի–խան Աֆշարը մոտեցավ Շուշիին և Աթամի և Հովսեփի օգնությամբ պաշարեց այն։ Նրա և հայ մելիքիների միջև պայմանագիր կնքվեց, ըստ որի Ֆաթալի-խանը, հաղթելու դեպքում, իրավունք էր ստանում թալանելու Շուշին, իսկ Փանահն ու Շահնազարը պետք է հանձնվեին մելիքներին[4]։ Սակայն Փանահ Ալին որոշեց պայմանավորվել Ֆաթալի–խանի հետ և իր ավագ որդուն՝ Իբրահիմ Խալիլ աղային երկու-երեք գյուղացիների հետ ուղարկեց Ֆաթալի–խանի ճամբար՝ առաջարկելով 10 հազար թուման և ճանաչելով Ֆաթալիից իր վասալային կախյալությունը։ Մելիքների հետ պայմանագրի խախտման գնով Ֆաթալին բավարարվեց դրանով և հանեց պաշարումը՝ որպես պատանդ իր հետ վերցնելով Իբրահիմին[3][4]։

Իրենց ակնկալիքների մեջ խաբված Աթամն ու Հովսեփը դիմեցին վրացական Թեյմուրազ թագավորին, որն էլ ներխուժեց Ղարաբաղ։ Փանահը ջախջախվեց Քարքար գետի վրա և գերեվարվեց փախուստի ժամանակ, որից անմիջապես հետո վերցվեց նաև Ավետարոնց ամրոցը, որտեղ թաքնվել էր Շահնազարը։ Թեյմուրազը, սակայն, ձգձգեց գերիների հանձնումը մելիքներին, և նրանք սկսեցին կասկածել, որ նա Ֆաթալիի պես ցանկանում է խաբել իրենց և ազատ արձակել գերիներին՝ փրկագին ստանալու դիմաց։ Այդ ժամանակ մելիքները դիմեցին Շիրվանի իշխան Հաջի Չելեբիին և նրա հետ միասին հանդես եկան Գանձակը գրաված Թեյմուրազի դեմ։ Շեյխ Նիզամի (Նիզամիի դամբարանի մոտ) տեղանքում տեղի ունեցած ճակատամարտում Թեյմուրազը ջախջախվեց, իսկ նրա գերեվարած Գանձակի կառավարիչ Շահվերդի խանն ազատ արձակվեց։ Սակայն Փանահին ու մելիք Շահնազարին դեռ չկարողացան ձեռք գցել, քանի որ նրանք ավելի վաղ ազատ էին արձակվել Թեյմուրազի կողմից։

Գյուլիստանի և Ջրաբերդի հպատակեցում խմբագրել

Աթամն ու Հովսեփը դեռ որոշ ժամանակ պատերազմ մղեցին Փանահի դեմ, բայց ըստ Ջևանշիրի Միրզայի՝ «ի վերջո, սպանություններից, թալանից և խանի ձեռնարկած այլ անհրաժեշտ քայլերից հետո նրանք էլ խոնարհվեցին»[2]։ Գանձակի Շահվերդի խանը կամավոր կերպով միջնորդեց հաշտեցնելու մելիքներին Փանահի հետ։ Համաձայն համաձայնագրի պայմանների՝ Փանահ խանը ճանաչվում էր մելիքների կողմից որպես Ղարաբաղի կառավարիչ՝ առանց մելիքների ու նրանց հպատակների գործերին միջամտելու իրավունքի, արտաքին թշնամիների դեմ պատերազմների մասին որոշումը պետք է ընդունվեր համընդհանուր համաձայնությամբ, և Փանահն իրավունք չուներ ինքնուրույն պատերազմել, հայկական մելիքություններում հավաքվող հարկերը պետք է օգտագործվեին տեղական կարիքների համար, Փանահ խանը չպետք է փորձեր ընդլայնել իր տիրապետությունները Ղարաբաղում և այլն[4]։ Հետագայում Իբրահիմ խանը, ուժեղանալով, դադարեց պահպանել այդ պայմանագիրը, և մելիքությունները լիակատար կախվածության մեջ ընկան խանից։ Մեկնաբանելով այդ իրադարձությունները՝ Վրաստանի թագավոր Հերակլ II-ը գրել է՝

  «Խամսան վոյեվոդական իշխանների տիրապետությամբ տիրույթներ են, ողջ ժողովուրդը՝ հայկական ավանդույթներով ապրող, այդ տիրույթները Հայոց պատրիարք ունեն… մեկ մարդ (Փանահ Ալի), Մուհամեդի օրենքով և ջևանշիր ժողովրդի կողմից, ուժ կիրառեց․ Խամսայում կա հին ամրոց, որը նա խաբեությամբ գրավել է… և Խամսայի հայերը կռվի մեջ քաջ են, բայց քանի որ վոեվոդները միմյանց միջև տարաձայնություններ ունեն, այդ պատճառով ամբողջ իշխանությունը ջևանշիրները վերցրել են իրենց ձեռքը»[40].  

Փանահ Ալի խանի հաջող ռազմական և քաղաքական գործունեության արդյունքում նրա գերակայությունը ճանաչել են Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարադաղի և Արդեբիլի խաները։ Ղարաբաղյան խանության տարածքը զգալիորեն ընդլայնվել է[41][փա՞ստ]։

«Շիրազյան խնջույք» խմբագրել

 
Փանահ Ալի խանի տապանաքարը Ադրբեջանի պատմության թանգարանում

Շուտով Իրանում իշխանությունը զավթեց Քարիմ խան Զենդը, ով հարձակվեց Ուրմիայի Ֆաթալի խանի վրա, նրան սիրով միացավ նաև Փանահը, որը «միշտ առիթ էր փնտրում Ֆաթալի խանին ոչնչացնելու»[42]։ Դաշնակիցներին հաջողվեց հաղթանակ տանել։ Գերեվարված Իբրահիմ Խալիլ-աղան ազատ արձակվեց, և թանկարժեք նվերներով, գլխավորն այն է, որ շահի հրովարտակով ուղարկվեց Ղարաբաղի խանություն՝ կառավարման։ Փանահ Ալին հրավիրվեց «Շիրազյան խնջույքի»։

Քարիմ խանը հրամայեց Ֆաթալի–խանին ընտանիքի հետ ուղարկել Շիրազ։ Նա թույլ չտվեց, որ դաշնակից խաները հեռանան, նրանց վերցրեց իր հետ՝ տոնական արարողություններին մասնակցելու համար։ Հյուրերի թվում էին Փանահ Ալին, Ղարադաղի Քյազիմ խանը, Խոյի Շահբազ խանը և ուրիշներ։ Շուտով Ֆաթալի խանը սպանվեց։

Ինչպես գրել է Աբդուլրազագ Դումբուլին՝

  Նրա (Քարիմ խանի) մոտ այնպիսի միտք ծագեց, որ Շիրազի նման դրախտում հավաքվեն տարբեր քաղաքների կառավարիչներ, որպեսզի նրանց շեղեն ամեն տեսակ գործերի ինտրիգներից և ամեն պատրվակով փող տան նրանց, որպեսզի նրանք կարիքից չմտածեն ամեն տեսակ հնարքների մասին և չհամարձակվեն պատրաստվել ճակատամարտի։ Այդ պատճառով նա գիտության տունը վերածեց խրախճանքի տան։ Պատրաստվել էին հարմարավետության և տոների անցկացման համատեղ վայրեր[17]  

Սակայն «հյուրերը» շուտով բացահայտեցին Քարիմ խանի բոլոր ծրագրերը և ամեն կերպ փորձում էին հեռանալ Շիրազից։ Այնտեղ որոշ ժամանակ անց մահանում է նաև Ղարաբաղի խան Փանահ Ալի Ջավանշիրը։ Միրզա Ջամալը գրել է՝

  Փանահ խանը կարճ ժամանակ է մնացել Շիրազ քաղաքում, որը Քարիմ խանի մայրաքաղաքն էր։ (Վերջապես), եկավ (նրա) մահվան ժամը, և նա հաղորդվեց Աստծո ողորմությանը Շիրազում։ Նրա դիակը մեծ պատիվներով տարան Ղարաբաղ և հողին հանձնեցին իր սեփական կալվածքում, որն այժմ հայտնի է Աղդամ անունով[3]  

Սակայն Րաֆֆին Փանահի մահվան հանգամանքներն այլ կերպ է շարադրում։ Ըստ նրա՝ Փանահը, հուսալով դուրս գալ Շիրազից, ձևացել է մահացած, սակայն Քարիմ խանը, կռահելով խորամանկությունը, իր մոտ է ուղարկել զմռսիչների, որոնք ողջ-ողջ նրա փորոտիքը հանել են[4]՝

  Անհրաժեշտ է մի քանի խոսք ասել Փանահ խանի մահվան մասին։

Մենք գիտենք, որ Ֆաթհ Ալի Աֆշարը, միավորվելով հայ մելիքների հետ, կռվում էր Փանահ խանի դեմ և հաղթելով նրան, իր որդուն՝ Իբրահիմ աղային, պատանդ է վերցնում Պարսկաստան։ Այդ Ֆաթհ Ալի խանը հետագայում կռվում է Ասկար Խանի (Քարիմ Խան Զենդի եղբոր) հետ և սպանում նրան։ Երբ Քարիմ խանը ուժեղացավ և նվաճեց Պարսկաստանի շատ տարածքներ, նա որոշեց վրեժխնդիր լինել Ֆաթհ Ալի Խանից՝ եղբոր սպանության համար։ Շիրազից վերադառնալով՝ նա պաշարեց Ֆաթհ Ալի խանի բերդը՝ Ուրմիան (1762) և նրան բռնած՝ ուղարկեց Շիրազ։ Այդ ժամանակ էլ Քարիմ-խանը ազատ արձակեց Փանահ խանի որդուն՝ Իբրահիմ-աղային, որը գտնվում է նույն ամրոցում, և նույնպես իր հետ տարավ Շիրազ։

Փանահ խանը, լսելով այդ մասին, հարուստ պարգևներով գնաց Պարսկաստան՝ Քարիմ խանի մոտ՝ հույս ունենալով ստանալ իր որդուն։ Երկու տարի նա մնաց Շիրազում, բայց տեսնելով, որ որդուն չեն վերադարձնում, իրեն էլ բաց չեն թողնում, խորամանկությամբ սկսում է խաղալ, որպեսզի գոնե ինքն իրեն փրկի։ Քանի որ Քարիմ-խանը, ով իրեն համարում էր ողջ Պարսկաստանի տիրակալը, հանուն երկրում խաղաղության չէր ցանկանում բաց թողնել Ղարաբաղում հանգստությունը խաթարող մարդուն, Փանահ խանը մեռյալ է ձևանում և դրվում է դագաղի մեջ։ Փանահ խանի մարդիկ, դիմելով Քարիմ խանին, խնդրում են թույլ տալ կատարել հանգուցյալի կամքը՝ նրա մարմինը տանել հայրենիք և թաղել այնտեղ։ Քարիմ խանը կռահում է խորամանկությունը․ «Ես պետք է,–ասել է նա,- պատվով թաղեմ հանգուցյալին... և որպեսզի ճանապարհին մարմինը չգարշահոտի, պետք է զմռսել նրան»։

Քարիմ խանի հրամանով դահիճները կենդանի հանգուցյալի ներքին օրգանները հանում են, ինչպես սովորաբար արվում է դիակների զմռսման ժամանակ, իսկ հետո այն հանձնում են նրա մարդկանց՝ ասելով. «Այժմ կարող եք տանել»։ Փանահ խանի դին տեղափոխում են Ղարաբաղ։

Այսպիսի մահով է մահացել Փանահ խանը (1763)։ Դրանից հետո Քարիմ խանը, ենթադրելով, որ որդին Պարսկաստանին ծառայելու է ավելի նվիրված, քան իր նենգ հայրը, նրան Խանի կոչում է տվել և ուղարկել Ղարաբաղ։ Իբրահիմ-աղան դառնում է Իբրահիմ-Խան և փոխարինում է հորը[4]

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мамедов С., Велиев Т., Годжаев А. История Азербайджана (учебник для IX класса). — Б.: Тахсил, 2002. — С. 117. — 256 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «История Карабаха». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Мирза Джамал Джеваншир Карабаги. История Карабаха». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Раффи. Меликства Хамсы
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կաղապար:Книга:Шнирельман: Войны памяти

    При персидской династии Сефевидов Карабах являлся одной из провинций (бегларбекство), где низменности и предгорья входили в мусульманские ханства, а горы оставались в руках армянских правителей. Система меликств окончательно сложилась в Нагорном Карабахе в годы правления шаха Аббаса I (1587—1629) в Персии. Тогда персидские власти, с одной стороны, поощряли армянских меликов к активным действиям против Османской империи, а с другой, пытались ослабить их, отделив их от основных армянских территорий путём переселения курдских племен в район, расположенный между Арцахом и Сюником. Тем не менее, в XVII—XVIII вв. пять армянских меликств Карабаха составляли силу, с которой приходилось считаться их могущественным соседям. Именно эти горные районы стали тем центром, где возникла идея армянского возрождения и образования независимого армянского государства. Однако борьба за власть в одном из меликств привела к междоусобице, в которую с выгодой для себя вмешалось соседнее кочевое племя сарыджалы, и в середине XVIII в.власть в Карабахе первый раз за всю его историю досталась тюркскому хану

  6. Կաղապար:Книга:Шнирельман: Войны памяти

    Со своей стороны, карабахский хан Ибрагим начал принимать превентивные меры — убийства и заточение меликов в тюрьмы, разорение страны и пр. Результатом были массовое бегство армян и депопуляция Карабаха в конце XVIII в. Таким образом, во второй половине XVIII в. состав населения Карабаха резко изменился. Мусульманские (курды) и тюркские племена, которые обитали на окраинах Карабаха с XI—XII вв., в середине XVIII в. получили доступ к горным районам и впервые стали заселять Шушу. В то же время к концу XVIII в. Нагорный Карабах покинула значительная часть его армянских обитателей.

  7. Michael P. Croissant, The Armenia-Azerbaijan conflict: causes and implications, p.11:

    Importantly, disunion amongst the five princes allowed the establishment of a foothold in mountainous Karabakh by a Turkic tribe around 1750. This event marked the first time that Turks were able to penetrate the eastern Armenian highlands…

  8. Կաղապար:Статья:George A. Bournoutian: The Politics of Demography
  9. 9,0 9,1 9,2 9,3 Ахмед Бек Дживаншир, О политическом существовании Карабахского ханства с 1747 по 1805 годы, указ. соч., с. 5, 6. Цит.по [1]
  10. Мирза Джамаль Джеваншир. История Карабаха. Глава 3
  11. Мирза Джаиаль Джеваншир. История Карабаха. Глава 3
  12. Мирза Адыгезал-бек. Карабах-наме. Баку, 1950, с.47
  13. (см. Рабочие тетради 1-2 (25-26),П. А. Чобанян,Проблема легитимности Карабахских ханов в контексте политической истории Шуши.Ер. 2013,стр. 10).
  14. Там же.
  15. Мирза Адыгезал-бек. Карабах-наме. Баку, 1950, с.54.
  16. Левиатов В. Н. Очерки из истории. Азербайджана в XVIII в. Баку: Изд. АН АзССР, 1948
  17. 17,0 17,1 Алиярлы С. История Азербайджана. С древнейших времен до 70-х годов XIX века — Баку, 2008., с.499.
  18. Мирза Адыгезал-бек. Карабах-наме. Баку, 1950, с.56.
  19. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 28.: «Есай (Исайя) Хасан-Джалалян происходил из знатной армянской фамилии наследственных меликов округа Хачен в нагорной части Карабага, населенной армянами; предок этой фамилии Хасан-Джалал был князем хачена в период монгольского завоевания, в XIII в. При кызылбашском владычестве Хасан-Джалаляны сохранили своё положение меликов хаченских»
  20. V. Minorsky. Caucasia IV // Bulletin of the School of Oriental and African Studies. — University of London, 1953. — Т. 15. — № 3. — С. 506.:

    The special “Albanian” patriarchate of the Armenian church formed the link between the two banks.

  21. МАТЕРИАЛЫ ДЛЯ НОВОЙ ИСТОРИИ КАВКАЗА С 1722 ПО 1803 ГОД Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
  22. 22,0 22,1 22,2 Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 59.:

    Надир-шах счел нужным ослабить фамилию Зийяд-оглы, отделив от её владений земли пяти меликов Нагорного Карабага и кочевых племен Мильско-Карабагской степи, а также Зангезур. Все эти земли были подчинены непосредственно брату Надир-шаха Ибрахим-хану,

  23. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 48.:

    Тюркские племена афшар и каджар пришли из Средней Азии вместе с монгольскими завоевателями в Иран, в разных местностях которого поселения афшаров и каджаров были разбросаны; в Азербайджане часть этих племен была поселена при Тимуре и Мираншахе.

  24. 24,0 24,1 Сборник статей по истории Азербайджана, вып. I. Баку, 1949, с. 250.
  25. Мирза Адыгезал-бек. Карабах-наме. Баку, 1950, с.47.
  26. Мирза Джамаль Джеваншир. История Карабаха. Глава 2
  27. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 59.
  28. Мирза Джамал Карабагский, гл.3
  29. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 71.:

    Воспользовавшись междоусобиями среди пяти армянских меликов нагорной части Карабага, Панах-хан поддержал одного из них, мелика Варанды Шах-Назара, и, с его помощью, подчинил себе всех армянских меликов и сделал их своими вассалами.

  30. Мирза Адыгезал-бек. Карабах-наме. Баку, 1950, с. 59.
  31. Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 год П. Г. Буткова. СПб. 1869. Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
  32. Там же, с.73
  33. Мирза Адыгезал-бек. Указ. раб., с. 64
  34. Мирза Джамал Джаваншир. Указ. раб, с. 69
  35. 35,0 35,1 Мирза Адыгезал-бек. Указ. раб., с. 59
  36. Мирза Джамал Джаваншир. Указ. раб, с.69
  37. Там же, с. 123
  38. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв. — Л., 1949. — С. 71.

    После гибели Надир-шаха и развала Иранского государства (1747), тогдашний глава племени Панах-хан джеваншир, сын Ибрахим-хана, провозгласил себя независимым ханом Карабага. Воспользовавшись междоусобиями среди пяти армянских меликов нагорной части Карабага, Панах-хан поддержал одного из них, мелика Варанды Шах-Назара, и, с его помощью, подчинил себе всех армянских меликов и сделал их своими вассалами.

  39. William Edward David Allen. A history of the Georgian people: from the beginning down to the Russian conquest in the nineteenth century. — Taylor & Francis, 1971. — С. 197.:

    In the following year Taymurazi took Shahverdi-Khan of Ganja under his protection; and defeated the truculent Sharji-Panah, a town crier fugitive from Persia, who had put himself at the head of the Jevanshir Turkomans and who was tyrannizing the Armenian meliks of Karabagh.

  40. Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии. Том I, с 1768 по 1774 год. С.-Петербург, 1891, с. 434—435.
  41. «Международный азербайджанский журнал IRS-НАСЛЕДИЕ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  42. Мирза Адыгезал-бек. Указ. раб., с.72

Արտաքին հղումներ խմբագրել