Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան
Մեսրոպ (ավազանի անունը՝ Փարսադան) Վարդանի Տեր-Մովսիսյան (մայիսի 7, 1865, Շիկահող, Զանգեզուր-հունիսի 3, 1939, Երևան), հայ բանասիրության մագիստրոս, հոգևոր գործիչ, եկեղեցական։
Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավազանի անունը | Փարսադան |
Եկեղեցի | ![]() |
Տիտղոս | Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան |
Ծնվել է | 1865 մայիսի 7 |
Ծննդավայր | Շիկահող, ![]() |
Մահացել է | 1939, հունիսի 3 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի թեմական դպրոց, Թիֆլիսի Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան |
Հոգևոր աստիճան | Արքեպիսկոպոս |
ԿենսագրությունԽմբագրել
Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյանը ծնվել է 1865 թվականին Շիկահող գյուղում։ Կրթություն է ստացել Շուշիի թեմական դպրոցում (1885), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1890), Դորպատի համալսարանում։ Դորպատի համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Վիեննա և որոշ ժամանակ թղթակցել տեղի Մխիթարյան հայրերի կողմից հրատարակվող «Հանդէս ամսօրեւսյ» պարբերականին: 1882 թվականին մեկնել է Փարիզ և որոշ ժամանակ անց հրավիրվել էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես հայագիտության դասախոս[1]։ 1898 թվականի ապրիլի 24-ին ձեռնադրվել է աբեղա, իսկ հունիսի 21-ին նշանակվել է նորընտիր Խրիմյան Հայրիկ կաթողիկոսին Երուսաղեմից էջմիածին ուղեկցող պատգամավորության անդամ: Նույն թվականի մայիսին սատացել է վարդապետի աստիճան։ 1895 թվականին նշանակվել է Երևանի թեմական դպրոցների տեսուչ, իսկ մեկ տարի անց՝ Շուշիի թեմական դպրոցների տեսուչ: Վերապատրաստվել է Վիեննայում, Փարիզում, Երուսաղեմում, Լոնդոնում, Բեռլինում, Վենետիկում: Մագիստրոսի գիտական աստիճանը ստացել է 1902 թվականին՝ Պետերբուրգում։ Նրա աշխատության թեման եղել է «Աստվածաշնչի հայերեն թարգմանության պատմությունը»: Տեր-Մովսիսյանի քնաքերով Հայաստանում վերաբացվել են հայկական դպրոցները վերադարձվել եկեղեցական կալվածքները[2]: 1908 թվականի սեպտեմբերին նշանակվել է էջմիածնի Սինոդի անդամ։ Մեկ տարի անց Կ. Պոլսից Ս. էջմիածին է ուղեկցել նորընտիր կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին, և նույն թվականի հոկտեմբերին ստացել ծայրագույն վարդապետի աստիճան: 1909 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: Տեր-Մովսիսյանի ջանքերով 1908— 1911 թվականներին կառուցվել է Ս. էջմիածնի մատենադարանի շենքը։
1911— 1913 թվականներին եղել է Էջմիածնի մատենադարանապետը։ 1913-1916 թվականների եղել է Վրաստանի և Իմերեթիայի, իսկ 1917 թվականից Աստրախանի թեմական առաջնորդ:
Առաջին աշխարհամարտի տարիների գործուն մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, նյութական աջակցություն է ցույց տվել մարտիկներին, վիրավորներին ու փախստականներին, տարբեր քաղաքներում հանգանակություն է արել արևմտահայ գաղթականների ու որբերի համար: 1922-1932 թվականներին գլխավորել է Պարսկա-Հնդկաստանի թեմը:
130-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։
Տեր-Մովսիսյանը մահացել է 1939 թվականին Երևանում։ 1989 թվականին նրա աճյունը տեղափոխվել և ամփոփվել է էջմիածնի Ս. Գայանե վանքի միաբանական գերեզմանատանը[3]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մեսրոպ Վարդանի Տեր-Մովսիսյան
- ↑ One Studio։ ««Սյունիք»․ պատմության նոր էջ»։ www.zangezur.tv (ամհարերեն)։ Վերցված է 2019-10-22
- ↑ ՄԵՍՐՈՊ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՃ3ՈԻՆԸ ԳՏՆՈԻՄ է ԻՐ ԱՐԺԱՆԻ ՏԵՂԸ