Ջրաբերդի մելիքություն

Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախ նահանգի հյուսիսում՝ Ջրաբերդ գավառում (17-րդ դարի վերջ - 19-րդ դարի սկիզբ)։

Picto infobox map.png
Ջրաբերդի մելիքություն
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակմելիքություն
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՋրաբերդ
Հիմնական լեզուՀայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
XamsayiMelikutyunner XVII-XIX.JPG
Հիմնադրված է16-19-րդ դարեր թ.
Պատմական շրջան(ներ)Ջրաբերդ (Արցախ)

ՊատմությունԽմբագրել

Ուշ միջնադարԽմբագրել

Ջրաբերդի մելիքությունը եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ Խամսայի մելիքությունների միության մասը, ապա մտել է Ղարաբաղի խանության (1747-1822) մեջ։

Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Այս տան նահապետ Մելիք-Իսրայելն ապրել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա անունով էլ տոհմի անդամները սկսել են կոչվել Մելիք-Իսրայելյաններ։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր, ինչպես նաև Հին Մոխրաթաղի ապարանքը և Մայրաքաղաք (Քաղաքատեղ) բերդավանը։

17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է Գանձասարի հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստը), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից Դադիվանքը։

Նոր ժամանակներԽմբագրել

 
Երից Մանկանց վանքը Թարթառ գետի հովտում

Ջրաբերդի մելիքության տիրակալները մասնակցել են 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։

Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներում, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թ.) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։ Մելիք-Մեջլումը 1796 թ. սպանվել է Գանձակի բերդի պաշտպանության ժամանակ։

Ջրաբերդի իշխանությունն անցել է Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ՝ Շաքի

Ջրաբերդի մելիքության վերջին իշխանները Աթաբեկյաններն էին: 1814 թ. մելիքությունը անցավ իշխան Հովհաննես Աթաբեկյանին (Մելիք-Վանի Աթաբեկյան), որը տիրեց Ջրաբերդին մինչև իր մահը՝ 1854 թ. մարտի 7-ը: Մելիք Վանի Աթաբեկյանի մահից հետո, Ռուսական կայսրությունը լուծարեց մելիքությունները հյուսիսարևելյան Հայաստանի ամբողջ տարածքում։

ՄելիքներԽմբագրել

  1. Մելիք-Եսայի (մոտ 1687-1728)
  2. Մելիք-Ալաղուլի (մոտ 1730 - մահ. 1749)
  3. Մելիք-Հաթամ (1750-1783)
  4. Մելիք-Մեջլում (1783-1796)
  5. Ռոստոմ (1796-1798)
  6. Մելիք-Հաթամ Բ (1798-1814)
  7. Հովհաննես (Մելիք-Վանի Աթաբեկյան) (1814-1854)

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։