Կարմիր Քուրդիստան (Քրդական գավառ, ռուս.՝ Курдистанский уезд, քրդ.՝ Köpдьстана Сор, ադրբ.՝ Qizil Kürdistan), վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, որը գոյություն է ունեցել 1923 թվականի հուլիսի 16-ից մինչև 1929 թվականները։

Կարմիր Քուրդիստան
(Քրդստանի գավառ)

ռուս.՝ Курдистанский уезд
քրդ.՝ Köpдьстана Сор
ադրբ.՝ Qizil Kürdistan
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿարգավիճակԽՍՀՄ գավառ
Մտնում էԱդրբեջանական ԽՍՀ
ՎարչկենտրոնԼաչին
Հիմնական լեզուՌուսերեն (պաշտոնական)
Բնակչություն (1926)51.426
Ազգային կազմՔրդեր (37.182)
Ադրբեջանցիներ (13.745)
Հիմնադրված էՀուլիսի 16 1923 թ. թ.

Պատմություն

խմբագրել

Պարսկաստանի Սեֆյանների դինաստիան ներկայացնող շահերը, հիմնական հայկական տարածքներից անջատելու եղանակով ցանկանալով թուլացնել Խամսայի հայկական հինգ մելիքություններից կազմված դաշինքը, քրդական մի շարք ցեղերի տեղափոխում և բնակեցնում են Խամսայի մելիքների հիմնական տարածքի ու Զանգեզուրի միջև (ներկայիս Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջան և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատված)։

Ռուս գիտնական Ե. Պչելինան, 1924 թվականին գիտական հետազոտություններ կատարելու նպատակով այցելելով նորաստեղծ գավառ, հայտարարել էր, որ մինչև միջին դարեր և ավելի ուշ այնտեղ բնակվել է հայ բնակչություն։ Ըստ նրա՝ այդ մասին են վկայում իր կողմից հայտնաբերված պատմական հուշարձանները։ Շրջանից հայ ազգաբնակչության հեռացման մասին կարելի էր հանդիպել այնտեղ բնակություն հաստատած քրդերի ժողովրդական հեքիաթներում և ժամանակագրություններում, որտեղ ասվում էր քրդերի եկվոր լինելու մասին[1]։

Առաջին անգամ շրջանին «Քուրդիստան» անվանումը տրվել է 1921 թվականին։

Քրդական գավառի ստեղծումը

խմբագրել

1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի պատմական տարածքի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ՝ հուլիսի 16-ին արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը։ Վերջինիս ստեղծման նպատակն էր Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը ԼՂԻՄ-ի մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[2][3]։

Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան` Լաչին վարչական կենտրոնով։

1937 թվականին տեղի ունեցավ Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ներից քրդերի արտաքսումը դեպի Միջին Ասիա և Ղազախստան։ 1944 թվականին նշված վայրեր արտաքսվեցին նաև Վրացական ԽՍՀ-ում բնակվող քրդերը, ինչպես նաև թուրք-մեսխեթներն ու համշենահայերը[4]։ Շրջանի վարչատարածքային վերացումից հետո այն մնացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։

Արցախյան պատերազմ

խմբագրել

1993 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը, Քարվաճառի ազատագրման ռազմագործողության շրջանակներում տարածաշրջանից դուրս մղելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին, իրենց վերահսկողությունն են սահմանել և այնտեղ։ Ներկայում Կարմիր Քուրդիստանի տարածքը, որը հայկական պատմական Արցախի մի հատվածն էր զբաղեցնում, հանդիսանում է Արցախի Հանրապետության տարածք՝ ընդգրկելով Քարվաճառի շրջանն ու Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածը։

Վարչական բաժանում

խմբագրել

Քրդստանի գավառը վարչատարածքային առումով բաժանված է եղել 6 վարչական միավորների։ Գավառի վարչական կենտրոնը եղել է Լաչին քաղաքը, որը մինչև 1923 թվականը ունեցել է գյուղի կարգավիճակ։

Կարմիր Քուրդիստանի գրեթե բոլոր պետական հաստատությունները տեղակայված էին շրջանից դուրս՝ Շուշի քաղաքում[5]

Բնակչություն

խմբագրել

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 1926 թվականին Քրդստանի գավառում բնակվել է 51.426 մարդ, որոնց 72.3%-ը (37.182) եղել են քրդեր, 26.7%-ը (13.745)՝ թուրքեր (ադրբեջանցիներ), 0.7%-ը (373)՝ հայեր[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Е. Г. Пчелина. По Курдистанскому уезду Азербайджана, 1932г.(ռուս.)
  2. «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.()։
  3. Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան, (արխիվացված 14․01․2022թ․):
  4. Россия и проблема курдов. Արխիվացված 2017-04-19 Wayback Machine(ռուս.)
  5. Арсен Мелик-Шахназаров. Нагорный Карабах: Факты против лжи. Глава 2. Шагреневая кожа Закавказья.(ռուս.)
  6. Этнокавказ. Национальный и языковой состав Курдистанского уезда по переписи 1926.(ռուս.)

Գրականություն

խմբագրել
  • Կարմիր Քրդստան. կազմավորման և լուծարման աշխարհաքաղաքական ասպետները, Դավիթ Բաբայան։ «21-րդ դար», թիվ 4(10), 2005թ. (հայ.), (ռուս.):