Բացել գլխավոր ցանկը

Ջեյմս Փոլ Մարսդեն (անգլ.՝ James Paul Marsden, սեպտեմբերի 18, 1973, Ստիլուոտեր, Օկլահոմա), ամերիկյան կինոդերասան։ Առավել հայտնի է «Մայրուղի 60» կատակերգության Նիլ Օլիվերի և «Իքս-մարդիկ» տրիլոգիայի Կիկլոպի դերերում։

Ջեյմս Մարսդեն
անգլ.՝ James Marsden
James Marsden at the World Premiere of Robot and Frank, January 2012.jpg
Ջեյմս Մարսդենը 2012 թվականի հունվարին «Ռոբոտը և Ֆրենկը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ծնվել էսեպտեմբերի 18, 1973(1973-09-18)[1][2][3][4] (46 տարեկան)
ԾննդավայրStillwater, Օկլահոմա, ԱՄՆ
ԿրթությունOklahoma State University–Stillwater?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, երգիչ, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և մոդել

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Մարսդենը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 18-ին, ԱՄՆՕկլահոմա նահանգում։ Սովորել է Օկլահոմա Սիթիի Putnam City North High School դպրոցում։ 1980-ականների վերջին հեռուստատեսությունում սկսել է ներկայանալ փոքր դերերում։ Երկրպագուներին առավել հայտնի է կոմիքսներով, որպես Կիկլոպ՝ «Իքս մարդիկ» տրիլոգիայում և Ռիչարդ Ուայթ՝ «Սուպերմենի վերադարձը» ֆիլմում։

 
Ջեյմս Մարսդենը «Հմայվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Անձնական կյանքըԽմբագրել

Ավարտել է Օկլահոմայի պետական համալսարանը (անգլ.՝ Oklahoma State University)։ Ուսման ընթացքում դերասանը եղել է «Delta Таu Delta» եղբայրության անդամ։

Ջեյմս Մարսդենը իր ուժերն է փորձել «Նախնադարյան վախ» (1996) ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Նա կարող էր խաղալ նաև «Ստուդիա 54» ֆիլմում՝ Շեյնայի դերում (սակայն տվյալ դերը կատարել է Ռայան Ֆիլիպը)։

Մարսդենը, բացի դերասան լինելուց, համարվում է հաջողակ մոդել։ Օրինակ՝ անցյալում նա գովազդել է Versace-ի ապրանքանիշը։

Դերասանն ունի երկու քույր՝ Ջեննիֆերը և Էլիզաբեթը, և երկու եղբայր՝ Ջեֆֆը և Ռոբերտը։

2000 թվականին Ջեյմսը ամուսնացել է ամերիկյան դերասան և կոմպոզիտոր Դեննիս Լինդեի դստեր՝ դերասանուհի Լիզա Լինդեի հետ։ 2001 թվականին ծնվել է նրանց որդին՝ Ջեկը, 2005 թվականի օգոստոսին՝ դուստրը՝ Մերին։

Ջեյմսի կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել 2011 թվականի սեպտեմբերին[5]:

2012 թվականի դեկտեմբերի վերջին նա Ռոուզ Կոստայի նախկին ընկերուհուց ունեցել է որդի՝ Վիլյամ Լուկա Կոստա-Մարսդենը[6]:

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1994 — Հնձիր խոտածածկը! — Թայլեր Կոկրան
  • 1997Կնքամայրը / Bella Mafia — Լուկա, Սոֆիայի և Մայքլ Լուչանոյի որդին
  • 1998 — Անպարկեշտ վարք / Disturbing Behavior — Սթիվ Կլարկ
  • 2000 — Իքս-մարդիկ / X-Men — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2000 — Բամբասանք / Gossip — Դերրիկ Վեբ
  • 2001 — Շաքար և պղպեղ / Sugar & Spice — Ջեք Բարթլետտ
  • 2002Մայրուղի 60 (ֆիլմ) / Interstate 60 — Նիլ Օլիվեր
  • 2003Իքս-մարդիկ 2 / X-Men 2 — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2004 — Հիշողության օրագիր / The Notebook — Լոն Համմոնդ-կրտսեր
  • 2004 — 24-րդ օր / The 24th Day — Դեն
  • 2004 — Բարձրություն / Heights — Ջոնաթան
  • 2006 — Ալիբի / Alibi — Ուենդել Հեթչ
  • 2006 — 10-րդ հատում և Վուլֆ / 10th & Wolf — Թոմմի
  • 2006 — Իքս-մարդիկ։ Վերջին մարտը / X-Men: The Last Stand — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2006 — Սուպերմենի վերադարձը / Superman Returns — Ռիչարդ Ուայթ
  • 2007 — Լաք մազերի համար / Hairspray — Քորնի Քոլինզ
  • 2007 — Հմայվածը / Enchanted — արքայազն Էդվարդ
  • 2008 — 27 հարսանիք / 27 dresses — Քևին Դոյլ
  • 2009 — Ծանրոց / The Box — Արթուր
  • 2010 — Կատուներն՝ ընդդեմ շների։ Կիտի Գալորի վրեժը / Cats & Dogs: The Revenge of Kitty Galore — Դիգգս, ձայն
  • 2010 — Մահ թաղման ժամանակ / Death at a Funeral — Օսկար
  • 2011 — Մեծականջների բունտը / Hop — Ֆրեդ Օ’Հարա
  • 2011 — Ծղոտե շներ / Straw Dogs — Դավիթ Սամներ
  • 2012 — Չամուսնացած կանայք / Bachelorette
  • 2012 — Ռոբոտը և Ֆրենկը/ Robot & Frank — Հանթեր
  • 2012 — Անելանելի իրավիճակ / Small Apartment — Բեռնարդ
  • 2013 — 2 զենք / 2 Guns — Քուինս
  • 2013 — Ծառայապետ/ The Butler — Ջոն Ֆ. Քեննեդի
  • 2013 — Հեռուստահաղորդավարը 2: Եվ նորից բարև Ձեզ/ Anchorman: The Legend Continues
  • 2014 — Շիկահերը եթերում / Walk of Shame
  • 2014 — Իքս-մարդիկ: Անցած ապագայի օրերը (ֆիլմ) / X-Men: Days of Future Past — Սքոթթ Սամմերս / Կիկլոպ
  • 2014 — Լավագույնն իմ մեջ / The best of me — Դոուսոն Քոուլ
  • 2014 — Լոֆթ / The Loft — Քրիս Վանովեն
  • 2015 — Սիրային արգելք / Accidental Love — Սքոթթ
  • 2015 — Արևմտյան աշխարհ / Westworld — Տեդդի Ֆլուդ
  • 2015 — Գործի մեջ / Unfinished Business — Ջիմ Սփինչ
  • 2015 — Ճանապարհ դեպի Հոլիվուդ / The D Train — Օլիվեր Լոուլեսս

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #135502780 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. Discogs — 2000.
  4. filmportal.de — 2005.
  5. «James Marsden's Wife Files for Divorce»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2011-09-30 
  6. «James Marsden Welcomes Son William Luca»։ People Magazine։ Վերցված է դեկտեմբերի 19, 2012 

Արտաքին հղումներԽմբագրել