Բենջամին Թոմաս «Բեն» Բարնս (անգլ.՝ Benjamin «Ben» Thomas Barnes, օգոստոսի 20, 1981(1981-08-20)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, որ հայտնի է «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը», «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը», «Դորիան Գրեյ», «Յոթերորդ որդին» ֆիլմերից[2]։

Բեն Բարնս
անգլ.՝ Ben Barnes
Ծնվել է20.8.1981
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունՔինգս քոլեջ, Քինգսթոնի համալսարան (2004) և Homefield Preparatory School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան, երգիչ
Ակտիվ շրջան2006-ներկա
benbarnesfan.com

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Բենը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 20-ին Լոնդոնում։ Հայրը՝ Թոմաս Ռ. Բարնսը, Լոնդոնի Իմպերիական քոլեջի պրոֆեսոր է, որ մասնագիտացված է շիզոֆրենիայում, մայրը՝ Թրիշ Բարնսն է[3][4]՝ ամուսնական թերապևտ և հանրահայտ բժշկուհի, Բրիտանիայի՝ ամուսնական խնդիրներով զբաղվող թերապևտների ասոցիացիայի անդամ (British Association of Marital and Sexual Therapists)[5], եղբայրը՝ Ջեք Բարնսն է (փոքր երեք տարի)։

Բենը սովորել է Քինգսթոնի համալսարանում (Kingston University)[6][7]՝ ավարտելով այն 2004 թվականին և ձեռք բերելով անգլերենի և դրամայի բակալավրի աստիճան, ինչպես նաև 1997 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ազգային երաժշտական երիտասարդական թատրոնի անդամ (National Youth Music Theatre)։ Երգում է, տիրապետում է հարվածային գործիքների և դաշնամուրի։

Դերասանական կարիերա խմբագրել

Բարնսի մասնագիտական դեբյուտը կայացել է 2004 թվականին. նա կատարեց Դանթե Գաբրիել Ռոսետիի դերը «Loving Ophelia» ներկայացման մեջ։ Իսկ էկրանային կարիերան սկսել է անգլիական հեռուստատեսային շոուների փոքր դերերից, ինչպիսիք են. «Liquid News», «Making Up Your Mind», «Doctors» և «Split Decision»: 2006 թվականին նա ստացավ Դեյքինի դերը «Պատմության սիրահարները» («The History Boys») ներակայացման մեջ։ Բարնսը երգել է «Hyrise» խմբում և 2004 թվականին խմբի կազմում մասնակցել է Բրիտանիայում անցկացվող Եվրատեսիլի նախընտրական փուլին։

Ավելի ուշ Բենը նկարահանվել է երկու ֆիլմերում. «Աստղափոշի» (2007), որտեղ երիտասարդ հոր՝ Տրիստան Թորնի դերն է կատարել, և «Բենից ավել» (2008), որտեղ խաղացել է Պավել Տետերսկու (Սոբակկա) դերը։

Այն բանից հետո, երբ նրան առաջարկեցին Կասպիան արքայազնի դերը «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը»ֆիլմում[8], Բարնսը չեղյալ հայտարարեց պայմանագիրը «The History Boys»-ի հետ։ Ուեսթ-Էնդրում Բեն Բարնսը փոխարինեց Ջեյմի Քինգին։ Բենը պայմանագիր կնքեց Walt Disney Pictures-ի և Walden Media-ի հետ երեք ֆիլմի համար։ 2010 թվականին մեծ էկրաններ բարձրացավ «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը» ֆիլմը։

2009 թվականի մայիսին ներկայացվեց Բնեի մասնակցությամբ «Թեթև պահվածք» ֆիլմը, որտեղ նա խաղում է Ջոն Ուիթաքերի դերը։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ «Դորիան Գրեյ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Բարնսը խաղում էր գլխավոր դերը[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2006 Բժիշկներ Անվին Քրեյգ Դրվագ՝ "Facing Up"
2006 Split Decision Քրիս Ուիլբուր Հեռուստաֆիլմ
2007 Բենից ավել Սոբակա
2007 Աստղափոշի Երիտասարդ Դանսթան
2008 Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը Կասպիան X
2008 Թեթև պահվածք Ջոն Ուիթեքեր
2009 Դորիան Գրեյ Դորիան Գրեյ
2010 Կողպվածը Ջոշ
2010 Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողըև Կասպիան X արքա
2011 Սպանել Բոնոյին Նայլ Մքքորմիք
2012 Բառեր Երիտասարդ տղամարդը
2013 Մեծ հարսանիքը Ալեխանդրո Գրիֆին
2014 Միայն Աստված գիտի Նիք Տորտանո
2014 Ջեքի և Ռայան Ռայան
2015 Յոթերորորդ որդի Թոմ Ուարդ
2015 Ազատության որդիներ Սեմյուել Ադամս մինիսերիալ

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Year Award Category Result Work
2008 National Movie Awards Տղամարդու լավագույն դեր Առաջադրված Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2008 Teen Choice Awards Տղամարդու լավագույն դեր Առաջադրված Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2009 MTV Movie Awards Տղամարդու լավագույն դերակատար Առաջադրված Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2011 National Movie Awards Տարվա դերակատարում Առաջադրված Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Discogs — 2000.
  2. «TeenHollywood.com - Ben Barnes: Chatting with «Caspian»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  3. «Ben Barnes: gerne on Tour». Fan Lexikon. 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին. «sagte der 26-Jährige: "Ich würde mir noch gern mehr von Neuseeland anschauen. Oder ins Geburtsland meiner Mutter reisen... nach Südafrika..." ("said the 26-year-old: "I would like to see more of New Zealand. Or travel to the birthplace of my mother... South Africa...")»
  4. Hay, Carla (2011 թ․ նոյեմբերի 13). «Ben Barnes opens up about his musician mindset and working with legendary actors». u2360gradi. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին. «"My mum was raised Jewish, my dad is very scientifically minded..." ("Mia madre è stata sollevata ebreo, mio padre è molto mentalità scientifica...")»
  5. Rollings, Grant (2008 թ․ հունիսի 30). «Ben's a prince among men». The Sun. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  6. Ben Barnes - Biography Արխիվացված 2013-06-01 Wayback Machine Ben Barnes Website Retrieved: 4 November 2011.
  7. Ben Barnes: the new prince of Hollywood The Daily Telegraph Created: 25 June 2008. Retrieved: 4 November 2011.
  8. «In brief: Barnes skips History for Caspian». The Guardian. London. 2007 թ․ փետրվարի 6. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Stuart Kemp (2008 թ․ մայիսի 18). «Ben Barnes to shine as Dorian Gray». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Բարնս» հոդվածին։