Ադամ Սենդլեր
Ադամ Ռիչարդ Սենդլեր (անգլ.՝ Adam Richard Sandler, սեպտեմբերի 9, 1966[1][2][3], Բրուքլին, ԱՄՆ), ամերիկյան կատակերգու, դերասան, երաժիշտ, սցենարիստ և կինոպրոդյուսեր։ «Saturday Night Live» ծրագրում ճանաչում ձեռք բերելուց հետո նա սկսեց նկարահանվել Հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, որոնք կինովարձույթում հավաքեցին ավելի քան 100 միլիոն դոլար։ Նա ճանաչում է ձեռք բերել «Բիլի Մեդիսոն» (1995), «Երջանիկ Գիլմորը» (1996) և «Մեծ հայրիկը» (1999)։ Նա հանրությանը հայտնի է «Երգիչը հարսանիքում» (1998), «Իսպանական անգլերեն» (2004), «Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար», «Ակամա միլիոնատերը», «Առաջին 50 համբույր», «Ձևացրու, որ իմ կինն ես» (2011) ռոմանտիկ ֆիլմերում կատարած գլխավոր դերակատարումներով։
![]() անգլ.՝ Adam Sandler | |
---|---|
![]() Ադամ Սենդլերը 2009 թ.-ին | |
Հասակը | 178 սմ |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1966[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց (1988) և Manchester Central High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | հուդայականություն[4][5] |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1972–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա |
Ընտրանի | "Մեծ հայրիկը", "Առաջին 50 համբույր", "Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար" |
Ծնողներ | հայր՝ Stanley Sandler?, մայր՝ Judy Sandler? |
Ամուսին(ներ) | Ջեքի Սենդլեր (2 երեխա) |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բրուքլինում, Նյու Յորք։ Ադամ Սենդլերի ծնողներն են տարրական դասարանների ուսուցչուհի Ջուդին ու ինժեներ-էլեկտրիկ Ստենլին։ Ադամը ծագումով հրեա է։ Նրա ընտանիքը Մանչեստր (Նյու Հեմպշիր նահանգ) է տեղափոխվել, երբ Ադամը հինգ տարեկան էր։ Այդտեղի դպրոցում սովորելիս էլ նա իր մեջ հայտնաբերում է մարդկանց ծիծաղեցնելու տաղանդը, իսկ Նյու Յորքի համալսարանում սովորելու տարիներին նա պարբերաբար ելույթներ էր ունենում ակումբներում։ 1991 թվականին նա ավարտում է ուսումն ու ստանում բակալավրի աստիճան։
Կարիերա
խմբագրել1980 թվականի վերջում Սենդլերը հայտնվեց «Շոու Կոսբի» ամերիկյան սերիալում։ 1989 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Բոլորը տախտակամածին» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է սթենդ ափ ժանրի սկսնակ կոմիկ Շեկի Մոսկովիցեի մասին, ում և խաղացել է Ադամը։ Իր կարիերայի սկզբում նա նաև հանդես էր գալիս կատակերգական ակումբներում։ Նրա մասին իմանում է կոմիկ Դենիս Միլլերը և հրավիրում է Լոս Անջելեսում ներկայանալու։ Նա նաև Ադամին խորհուրդ է տալիս «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» ֆիլմի պրոդյուսեր Լորնի Մայքլսին։ 1990 թվականին SNL-ը վարձում է նրան որպես հեղինակ, բայց արդեն հաջորդ տարի Ադամը սկսում է նկարահանվել ակնարկներում և կատարել երգեր։
1994 թվականին Սենդլերը Բրենդեն Ֆրեյզերի և Սթիվ Բուշեմիի հետ խաղում է «Դատարկագլուխները» կատակերգությունում։ Նա խաղում է գլխավոր դերը «Բիլլի Մեդիսոն» ֆիլմում։ Հետո նա խաղում է այնպիսի հաջողված կատակերգություններում, ինչպիսիք են՝ «Երջանիկ Գիլմոր», «Գնդականթափանց» և «Հարսանիքի երգիչ»։ Նա նաև պետք է խաղար «Շատ վատ բաներ» ֆիլմում, բայց հրաժարվեց՝ որոշելով խաղալ «Մայրիկի տղան» ֆիլմում, որը դարձավ իր կատակերգական ֆիլմերից առաջին հիթը։
Չնայած նրան, որ իր նախկին ֆիլմերը դրական կարծիքներ չէին ստացել քննադատների կողմից, նրա աշխատանքը Պոլ Թոմաս Անդերսոնի «Պունշ՝ հարբած սեր» (Punch-Drunk Love) մելոդրամայում դրական արձագանքներ ստացավ։ Ադամը շարունակեց ժամանակ առ ժամանակ խաղալ դրամաներում և մելոդրամաներում՝ «Իսպանական անգլերեն» և «Դատարկված քաղաք»։ Նա նաև խաղացել է մեկ այլ հաջողակ կատակերգությունում՝ «Մեծ հայրիկը», որի նկարահանումների ժամանակ ծանոթացել է ապագա կնոջ՝ Ջեկի Սենդլերի հետ։
Նա խաղացել է գլխավոր դեր «Դատարկված քաղաք» ֆիլմում, որը մի տղամարդու մասին է, ով կորցրել է իր ընտանիքը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ։ Հետո նա խաղացել է Քևին Ջեյմսի հետ «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» ֆիլմում։ Ֆիլմում նրանք խաղում են նյույորքյան հրշեջների, ովքեր հոմոսեքսուալ զույգ են ձևանում, որպեսզի ստանան սոցիալական նպաստներ՝ նախատեսված ընտանիքների համար։
Սենդլերը խաղում է «Գիշերվա հեքիաթներ» ընտանեկան կատակերգությունում, որը հյուրանոցում աշխատողի մասին է, ով պատմում է իր զարմիկներին հեքիաթներ քնելուց առաջ, որի արդյունքում նրանք իրականանում են։ Դա առաջին ընտանեկան ֆիլմն էր Ադամ Սենդլերի և Ուոլթ Դիսնեյ ընկերության համար։
2009 թվականին Ադամը խաղում է Ջուդ Աապատոուի «Ծիծաղաշարժ մարդիկ» տրագի կոմեդիայում։
«Համադասարանցիներ» ֆիլմում Ադամը հավաքել էր խումբ իր դերասան ընկերներից՝ Քեվին Ջեյմս, Քրիս Ռոք, Դեվիդ Սպեյդ, Ռոբ Շնայդեր։ Ֆիլմը պատմում էր հինգ դպրոցական ընկերների մասին, ովքեր 30 տարի անց որոշել էին իրենց ընտանիքների հետ միասին անցկացնել հուլիսի 4-ը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Սալմա Հայեկը, Մարիա Բելոն, Մայա Ռուդոլֆը և այլք։
2009 թվականին Սենդլերը Ջենիֆեր Էնիսթոնի հետ խաղում է «Ձևացրու, որ իմ կինն ես» կատակերգությունում։
Կրկին միանալով դերասանուհի Դրյու Բերիմորի հետ՝ Ադամը նկարահանվեց «Խառնվածները» ֆիլմում, որն իրենց երրորդ համատեղ աշխատանքն էր «Հարսանիքի երգիչ» և «Առաջին 50 համբույր» ֆիլմերից հետո։
Անձնական կյանքը
խմբագրել2003 թվականին Ադամ Սենդլերն ամուսնացել է մոդել և դերասանուհի Ջեքի Տիտոունի հետ, ով շատ ֆիլմերում է խաղացել Ադամի հետ։ Ջեքին ամուսնությունից առաջ ընդունել է հուդայականություն։ Հարսանիքը կայացել է ծովափին։ Հյուրերի մեջ եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ջենիֆեր Էնիսթոնը, Դասթին Հոֆմանը, Ռոդնի Դանջերֆիլդը, Շերոն Օսբորնը և Ռոբ Շնայդերը։ 2006 թվականին Ադամը և Ջեքին ունեցան դուստր, ում անվանեցին Սեդի Մադիսոն։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Սանի Մեդելինը[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1972 - 1995 | ԱԲԳ հատուկ դպրոցից հետո | ABC Afterschool Specials | դեղատան գործարար | սերիալ, Դրամա, Արկածային |
Լարրի Իլայքեն, ... | |
1975 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | Վարիոուս | սերիալ, Կատակերգություն |
Դեյվ Ուիլսոն, ... | |
1984 - 1992 | Լոսբիի շոուն | The Cosby Show | Սմիթի | սերիալ, Կատակերգություն |
Ջեյ Սենդրիչ, ... | |
1989 | Բոլորին տախտակամածից դուրս | Going Overboard | Շչեկի Մոսկովիչ | Կատակերգություն | Վալերիյ Բրեյման | |
1991 | Ծաղրածու Շեյկսը | Shakes the Clown | ծաղրածու Դինկ | Կատակերգություն | Բոբ Գոլդթույեթ | |
1993 | Ձվագլուխները | Coneheads | Կարմին | Ֆանտաստիկ, Կատակերգություն |
Սթիվ Բերոն | |
1994 | Դատարկագլուխները | Airheads | Փիփ | Կատակերգություն, Քրեական |
Ռիչ Ուիլկս | Բրենդեն Ֆրեյզեր, Սթիվ Բուշեմի |
1994 | Անսահման խելագարը | Mixed Nuts | Լուիս | Կատակերգություն | Նորա Էֆրոն | Սթիվ Մարտին, Ջուլիետ Լյուիս |
1995 | Բիլի Մեդիսոն | Billy Madison | Բիլի Մեդիսոն | Մելոդրամա, Կատակերգություն |
Թամրա Դևիս | |
1996 | Երջանիկ Գիլմորը | Happy Gilmore | երջանիկ Գիլմոր | Սպորտային, Կատակերգություն |
Դենիս Դուգան | |
1996 | Անխոցելին | Bulletproof | Մոուզես | Մարտական, Կատակերգություն |
Էրնեստ Ռ. Դիկենսոն | |
1997 | Հարսանիքի երգիչը | The Wedding Singer | Ռոբի Հարթ | Մելոդրամա, Կատակերգություն, Երաժշտական |
Ֆրենկ Կորաչի | Դրյու Բերիմոր |
1998 | Մայրիկի տղան | The Waterboy | Ռոբերթ 'Բոբի' Բաուչեր կրտսեր | Սպորտային, Կատակերգություն |
Ֆրենկ Կորաչի | Քեթի Բեյթս |
1999 | Մեծ հայրիկը | Big Daddy | Սոնի Կոուֆաքս | Կատակերգություն | Դենիս Դուգան | Ռոբ Շնայդեր |
2000 | Նիկի՝ փոքրիկ սատանան | Little Nicky | Նիկի | Կատակերգություն | Սթիվեն Բրիլ | Պատրիսիա Արկետ |
2001 | Գազանը | The Animal | Թովնի | Կատակերգություն | Լյուկ Գրիֆիլդ | Ռոբ Շնայդեր |
2002 | Ոտքերից վայր գցող սերը | Punch-Drunk Love | Բարի Էգան | Մելոդրամա, Կատակերգություն |
Պոլ Թոմաս Անդերսոն | |
2002 | Ակամա միլիոնատերը | Mr. Deeds | Լոնգֆելոու Դիդս | Կատակերգություն | Սթիվեն Բրիլ | Վայնոնա Ռայդեր |
2002 | Ութ խելահեղ գիշերներ | Eight Crazy Nights | Դավեյ / Ուիթեյ / Էլիանոր / Դիր (հնչյունավորում) | Մուլտֆիլմ | Սեթ Կիրսլի | Ռոբ Շնայդեր |
2003 | Կառավարելով ցասումը | Anger Management | Դեյվ Բազնիկ | Մելոդրամա, Կատակերգություն |
Փիթեր Սիգալ | Ջեք Նիկոլսոն |
2003 | Բազմոց | Couch | Բազմոց թեստավորող մարդ | Կարճամետրաժ | Փոլ Թոմաս Անդերսոն | |
2003 | Ծաղիկներ և արյուն | Blossoms & Blood | Բարրի Էգան | Կարճամետրաժ | Փոլ Թոմաս Անդերսոն | |
2004 | Առաջին 50 համբույր | 50 First Dates | Հենրի Ռութ | Մելոդրամա, Կատակերգություն |
Փիթեր Սիգալ | Ռոբ Շնայդեր, Դրյու Բերիմոր |
2004 | Իսպանական անգլերեն | Spanglish | Ջոն Կլասկի | Դրամա, Մելոդրամա |
Ջեյմս Լ. Բրուքս | Թեա Լեոնի, Պաս Վեգա |
2005 | Ամենաերկար յարդը | The Longest Yard | Փոլ Քրու | Կատակերգություն, Քրեական, Սպորտային |
Փիթեր Սիգալ | Քրիս Ռոք Թերի Քրյուզ Քևին Նեշ Սթիվ Օսթին Դալիփ Սինգհ |
2006 | Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար | Click | Միշել Նյուման | Կատակերգություն, Փիլիսոփայական |
Ֆրենկ Կորաչի | Քեյթ Բեքինսեյլ, Քրիստոֆեր Ուոքեն |
2007 | Դատարկված քաղաքը | Reign Over Me | Չարլի Ֆինեմեն | Դրամա | Մարկ Բայնդեր | Լիվ Թայլեր, Դոնալդ Սազերլենդ |
2007 | Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի | I Now Pronounce You Chuck & Larry | Չաք Լևին | Կատակերգություն | Դենիս Դուգան | Քևին Ջեյմս, Ջեսիկա Բիլ |
2008 | Մի կատակեք Զոհանի հետ | You Don't Mess with the Zohan | Զոհան | Կատակերգություն | Դենիս Դուգան | |
2008 | Գիշերային հեքիաթներ | Bedtime Stories | Սքիթեր Բրոնսոն | Ֆենտեզի, Կատակերգություն, Ընտանեկան |
Ադամ Շենկման | |
2009 | Ուրախ մարդիկ | Funny People | Ջորջ Սիմոնս | Կատակերգություն | Ջուդ Ալատաու | |
2010 | Համադասարանցիները | Grown Ups | Լենի Ֆեդեր | Կատակերգություն | Դենիս Դուգան | Սալմա Հայեկ, Սթիվ Բուշեմի, Քևին Ջեյմս, Ռոբ Շնայդեր, Քրիս Ռոք |
2011 | Ձևացրու, որ իմ կինն ես | Just Go with It | Դենի Մաքաբի | Կատակերգություն, Մելոդրամա |
Դենիս Դուգան | Ջենիֆեր Էնիսթոն, Նիկոլ Քիդման |
2011 | Իմ ընկերը գազանանոցից | Zookeeper | Դոնալդ կապիկ (հնչյունավորում) | Կատակերգություն | Ֆրենկ Կորաչի | Քևին Ջեյմս, Ռոզարիա Դոուսոն |
2011 | Այդքան տարբեր երկվորյակներ | Jack and Jill | Ջեք Սադելշտեյն / Ջիլ Սադելշտեյն | Կատակերգություն | Դենիս Դուգան | Ալ Պաչինո, Քեթի Հոլմս |
2012 | Նա իմ տղան է | That's My Boy | Դոնի | Կատակերգություն | Շոն Անդերս | |
2012 | Տրանսիլվանիա հյուրանոց | Hotel Transylvania | Դրակուլա (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Կատակերգություն, Ընտանեկան |
Ջենիդի Տարտակովսկի | Սելենա Գոմես, Սթիվ Բուշեմի |
2013 | Համադասարանցիները 2 | Grown Ups 2 | Լենի Ֆեդեր | Կատակերգություն | Դենիս Դուգան | Սալմա Հայեկ, Թեյլոր Լոտներ, Սթիվ Բուշեմի, Քևին Ջեյմս, Մայլո Վենտիմիլյա, Քրիս Ռոք |
2013 | Երեք Միսիսիպի | Three Mississippi | (ասեկոսեներ) | |||
2014 | Խառնվածները | Blended | Ջիմ Ֆրիդմեն | Կատակերգություն | Ֆրենկ Կորաչի | Դրյու Բերիմոր, Բելլա Տորն, Թերի Քրուզ, Ջոել Մակհեյլ |
2014 | Տղամարդիկ, կանայք և երեխաները | Men, Women & Children | Դոն Տրուբի | Կատակերգություն, դրամա | Ջեյսոն Ռայտման | Էմմա Թոփսոն, Ջենիֆեր Գարներ, Քեյթլին Դեվեր, Ջուդի Գրիր, Դին Նորիս |
2014 | Կոշկակարը | The Cobbler | կոշկակար | Դրամա, կատակերգություն, ֆանտազիա | Թոմաս Մաքարթի | Սթիվ Բուշեմի, Դասթին Հոֆման, Էլեն Բարկին, Դեն Սթիվենս, Մետոդ Մեն |
2015 | Պիքսելներ | Pixels | Սեմ Բրեներ | Քրիս Կոլամբուս | Քևին Ջեյմս, Միշել Մոնագան, Պիտեր Դինկլեյջ |
Պրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1998 | Մայրիկի տղան | The Waterboy |
1999 | Մեծ հայրիկը | Big Daddy |
1999 | Կանչով տղամարդը | Deuce Bigalow: Male Gigolo |
2000 | Նիկի՝ փոքրիկ սատանան | Little Nicky |
2001 | Գազանը | The Animal |
2001 | Փնթի Ջոնի արկածները | Joe Dirt |
2002 | Ակամա միլիոնատերը | Mr. Deeds |
2002 | Վերափոխման վարպետը | The Master of Disguise |
2002 | Ութ խելահեղ գիշերներ | Eight Crazy Nights |
2002 | Ճուտիկը | The Hot Chick |
2003 | Կառավարելով ցասումը | Anger Management |
2003 | Դիկի Ռոբերթս. Աստղային երեխան | Dickie Roberts: Former Child Star |
2003 | Մայորը | The Mayor |
2004 | Դանան և Ջուլիա Շոուն | The Dana & Julia Show |
2005 | Ամեն ինչ կամ ոչինչ | The Longest Yard |
2005 | Կանչով տղամարդը 2 | Deuce Bigalow: European Gigolo |
2005 | Todd's Coma | Todd's Coma |
2006 | Տղա երեքի համար | Grandma's Boy |
2006 | Պահեստայինների նստարանը | The Benchwarmers |
2006 | Սեղմում. Հեռակառավարման վահանակ կյանքի բոլոր պահերի համար | Click |
2006 | Gay Robot | Gay Robot |
2007 | Համատեղ կյանքի օրենքը (սերիալ) | Rules of Engagement |
2007 | Չաքը և Լարին. Հրդեհային հարսանիք | I Now Pronounce You Chuck & Larry |
2008 | Ձնեմարդ | Strange Wilderness |
2008 | Մի կատակեք Զոհանի հետ | You Don't Mess with the Zohan |
2008 | Տղաներին դա դուր է գալիս | The House Bunny |
2008 | Գիշերային հեքիաթներ | Bedtime Stories |
2008 | Կարճ ուղի | The Shortcut |
2009 | Առևտրային ոստիկանը | Paul Blart: Mall Cop |
2010 | Համադասարանցիները | Grown Ups |
2011 | Ձևացրու, որ իմ կինն ես | Just Go with It |
2011 | Լավագույն պաշտպանություն (սերիալ) | Breaking In |
2011 | Բակի Լարսոն՝ ծնված աստղ լինելու համար | Bucky Larson: Born to Be a Star |
2011 | Իմ ընկերը գազանանոցից | Zookeeper |
2011 | Այդքան տարբեր երկվորյակներ | Jack and Jill |
2012 | Նա իմ տղան է | That's My Boy |
2012 | Տրանսիլվանիա հոթելը | Hotel Transylvania |
2013 | Համադասարանցիները 2 | Grown Ups 2 |
2013 | Ավտոկայանողները | Valet Guys |
Սցենարիստ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1975 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում (սերիալ) | Saturday Night Live |
1995 | Բիլի Մեդիսոն | Billy Madison |
1996 | Երջանիկ Գիլմորը | Happy Gilmore |
1998 | Մայրիկի տղան | The Waterboy |
1999 | Մեծ հայրիկը | Big Daddy |
1999 | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում. Ադամ Սենդլեր | Saturday Night Live: The Best of Adam Sandler |
2000 | Նիկի՝ փոքրիկ սատանան | Little Nicky |
2002 | Ութ խելահեղ գիշերներ | Eight Crazy Nights |
2008 | Մի կատակեք Զոհանի հետ | You Don't Mess with the Zohan |
2010 | Համադասարանցիները | Grown Ups |
2011 | Բակի Լարսոն՝ ծնված աստղ լինելու համար | Bucky Larson: Born to Be a Star |
2011 | Այդքան տարբեր երկվորյակներ | Jack and Jill |
Կոմպոզիտոր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1995 | Բիլի Մեդիսոն | Billy Madison |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Ադամ Սենդլեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ադամ Սենդլերը երկրորդ դուստրն է ունեցել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Սենդլեր» հոդվածին։ |