Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը (ֆիլմ)

«Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը» (անգլ.՝ Playing for Keeps), ռեժիսոր Գաբրիլե Մուչինոյի ֆիլմը: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ Ռուսաստանում՝ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին:

Picto infobox cinema.png
Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը
Playing the Field
Մեծ պահանջարկ ունեցող տղամարդը (ֆիլմ).jpeg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմաֆուտբոլ
Թվական2012 և դեկտեմբերի 6, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբրիլե Մուչինո[2][3][4][5]
ՊրոդյուսերԱվի Լերներ, Ջերարդ Բաթլեր, Քևին Միշեր և Jonathan Mostow?
Սցենարի հեղինակRobbie Fox?
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[3][4][6][5][7], Ջեսիկա Բիլ[3][6][5][7][4], Քեթրին Զետա-Ջոնս[3][6], Դենիս Կուեյդ[3][6][5][7], Ումա Թուրման[3][6][5], Ջուդի Գրիր[3][6], Ջեյմս Տապպեր[6], Iqbal Theba?[6], Նոահ Լոմաքս[6] և Soumaya Akaaboune?
ՕպերատորՓիթեր Մենզիս
ԵրաժշտությունAndréa Guerra?
ԿինոընկերությունNu Image, Millennium Films և Misher Films?
Տևողություն113 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Շոտլանդիայի նախկին սպորտային աստղ Ջորջ Դրայերի (Ջերարդ Բաթլեր) կյանքում դժվար ժամանակներ են. նրանից հեռացել է կինը, կարիերան նույնպես լավ չի ընթանում: Ջորջն առանձնապես ակտիվ կենսակերպ չի վարում և ավելի շատ համակերպվում է ստեղծված իրավիճակին: Նա տեղափոխվում է Վիրջինիա, որտեղ կիրակի օրերին կարող է տեսնել իր 9-ամյա որդուն՝ Լյուիսին, և փորձել վերականգնել հարաբերությունները նախկին կնոջ՝ Սթեյսիի (Ջեսիկա Բիլ) հետ: Այստեղ նա հայտնաբերում է, որ տեղական դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչն ակնհայտորեն չի կարողանում կատարել աշխատանքը և առաջարկում է իր ծառայությունները:

Երիտասարդ մարզիկների մայրերը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական դժվար անձնական կյանքը, արագորեն նկատում են գրավիչ մարզչի հայտնվելը: Փաթին, Դենիզը և Բարբը սիրախաղ են սկսում Ջորջի հետ և պայքարում նրա ուշադրությանն արժանանալու համար: Դենիզը նույնիսկ դայակ է վարձում իր երեխաների համար, որպեսզի ոչինչ չխանգարի իր զարգացող սիրավեպին: Դենիզը նրան մարզական մեկնաբանի աշխատանք է առաջարկում ESPN-ում: Այդպիսի աշխատանքի մասին Ջորջը կարող էր միայն երազել:

Տղաների հետ ֆուտբոլով զբաղվելը աստիճանաբար փոխում է Ջորջի բնավորությունը: Հանուն իր որդու և Սթեյսիի հետ մտերմության նա պատրաստ է գնալ զոհաբերությունների:

ԴերերումԽմբագրել

ՍտեղծումԽմբագրել

2011 թվականի փետրվարի 23-ին հաստատվեց, որ Ջերարդ Բաթլերը ֆիլմում խաղալու է գլխավոր դերը[8], իսկ մայիսի 7-ին անցկացվեց քասթինգ[9]։

Նկարահանումները սկսվեցին 2011 թվականի մարտի վերջին Millennium Studios կինոստուդիայում և Լուիզիանայի Շրիվպորտ քաղաքում[10][11]։

2012 թվականի հուլիսի 16-ին FilmDistrict կինոստուդիան փոխեց ֆիլմի անվանումը՝ «Playing the Field»-ից դարձնելով «Playing for Keeps»[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել