Ջոն Բոն Ջովի
Ջոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսեր (անգլ.՝ John Francis Bongiovi, Jr.), ավելի շատ հայտնի ինչպես Ջոն Բոն Ջովի (անգլ.՝ Jon Bon Jovi, մարտի 2, 1962[1][2][3], Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ, պոետ - երգիչ և դերասան, ամենաշատը հայտնի ինչպես վոկալիստ և ամերիկական հայտնի ռոք-խմբի՝ Bon Jovi-ի հիմնադիր։
Ջոն Բոն Ջովի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ John Francis Bongiovi Jr. և անգլ.՝ Jon Bon Jovi |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Francis Bongiovi |
Նաև հայտնի է որպես | Jon Bon Jovi |
Ծնվել է | մարտի 2, 1962[1][2][3] (62 տարեկան) Perth Amboy, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, հևի մետալ, Գլեմ մետալ, Քանթրի, սոֆթ ռոք և Էմո |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, կիթառահար, դաշնակահար, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, Շրթնահարմոն և վոկալ |
Լեյբլ | Island Records և Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | St. Joseph High School? և Sayreville War Memorial High School? |
Անդամակցություն | Bon Jovi |
Ամուսին | Dorothea Hurley? |
Պարգևներ | |
Կայք | bonjovi.com wwwjonbonjovi.ca |
Jon Bon Jovi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋոն Ֆրենսիս Բոնջովի-կրտսերը ծնվել է 1962 թվականի մարտի 2-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։ Նա վարսահարդար Ջոն Ֆրենսիս Բոնջովի-ավագի և դիզայներ Քերոլ Բոնջովիի տղան է։ Հայրը ունի սիցիլիական և սլովական արմատներ, իսկ մայրը՝ գերմանական և ռուսական արմատներ։ Բոնջովին ունի երկու կրտսեր եղբայր՝ Էնտոնին և Մետյուն։
Երիտասարդություն
խմբագրելԴեռ վաղ տարիներից զբաղվել է երաժշտությամբ․ նվագել է կիթառ, ներկայացել է որպես տեղական երաժշտական խմբերի անդամ, երգեր է գրել 13 տարեկանից։ 1983 թվականին նա ստեղծեց մի խումբ, որի կազմ մտան իր ընկեր Դևիդ Ռաշբաումը, կիթառիստ Դեյվ Սաբոն, բասիստ Ալեք Ջո Սաչը և հարվածային գործիքների վարպետ Տիկո Տոռեսը։ Խմբի անվանումը եղավ Bon Jovi:
1984 թվականին Bon Jovi-ն թողարկեց իր առաջին ալբոմը, իսկ «Runaway» երգը հայտնվեց Թոփ 40-րդ հորիզոնականում։ Հենց հաջորդ տարի ձայնագրվեց «7800° Fahrenheit» ալբոմը։ Խմբի նոր հաջողությունը դարձավ «Slippery When Wet» ալբոմը՝ թողակված 1986 թվականին, որը վաճառվեց ամբողջ աշխարհում մոտ 28 միլիոն օրինակով՝ աստղային բարձրության հասցնելով Ջոն Բոն Ջովիին։ Նրա երկու «You Give Love A Bad Name» և «Livin' On A Prayer» երգերը զբաղեցնում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները, իսկ «Wanted Dead or Alive» երգը հայտնվեց թոփ տասնյակում։ 1988 թվականին թողարկվեց նրանց հերթական ալբոմը, որը հաջողություն բերեց խմբին, որի շնորհիվ նրանք հանդես եկան հյուրախաղերով։
Սկավառակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջոն Բոն Ջովիի Soul Foundation-ի պաշտոնական կայքը (անգլ.)
- Ջոն Բոն Ջովի Ֆեյսբուքում
- Ջոն Բոն Ջովի Թվիթթերում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոն Ջովի» հոդվածին։ |