Ջոն Չո
Ջոն Յոհան Չո[2] (անգլ.՝ John Yohan Cho, հունիսի 16, 1972[1], Սեուլ, Հարավային Կորեա[1]), կորեական ծագմամբ ամերիկացի դերասան և երաժիշտ, որը հայտնի է «Ամերիկյան կարկանդակներ» (1999-2012) և «Հարոլդ և Կումար» ֆիլմերում ունեցած դերերով (2004-2011)։ Չոն նաև խաղացել է Հիկարու Սուլուի դերը «Աստղային ճանապարհ», «Սթարթրեկ․ հատուցում» և «Սթարթրեկ․ անվերջություն» ֆիլմերում, ինչպես նաև «Հիշիր, թե ինչ կլինի» հեռուստասերիալում գլխավոր դերը։
Ջոն Չո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, երաժիշտ և ուսուցիչ |
IMDb։ | ID 0158626 |
Կենսագրություն
խմբագրելՋոն Չոն ծնվել է 1972 թվականի հունիսի 16-ին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում[3]։ Երբ վեց տարեկան էր, նրա ընտանիքը արտագաղթել է Լոս Անջելես, որտեղ էլ հետագայում ավարտել է Հերբերտ բարձրագույն արվեստի դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարան[3][4]։ Ջոնն իր գործունեությունը սկսել է կորեական ամսագրերում՝ որպես մոդել։ Նա հայտնի է դարձել «Հարոլդն ու Կումարը հեռանում են» ֆիլմի նկարահանումներից հետո[3]։
Անձնական կյանք
խմբագրելՋոն Չոն ամուսնացած է ճապոնական ծագմամբ ամերիկացի դերասանուհի Քերի Հիգուչիի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ որդին՝ Քեյջը (ծնված 2008) և դուստր (ծնված 2013)։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ֆ | «Խաբեբայություն» | Wag the Dog | օգնական |
1998 | ս | «Կախարդված» | Charmed | Մարկ Չաո, Марк Чао, ուրվական |
1999 | ֆ | «Գեղեցկություն ամերիկյան ձևով» | American Beauty | վաճառող №1 տանը |
1999 | ֆ | «Զով տղա» | Bowfinger | մաքրող գիշերային ակումբում |
1999 | ֆ | «Ամերիկյան կարկանդակ» | American Pie | Ջոն |
2000 | ֆ | «Վերադառնալ երկրի վրա» | Down to Earth | Ֆիլ Քուոն |
2001 | ֆ | «Ամերիկյան կարկանդակ 2» | American Pie 2 | Ջոն |
2001 | ֆ | «Էվոլյուցիա» | Evolution | ուսանող |
2001 | ֆ | «Երկիրը սարդի դեմ» | Earth vs. the Spider | Հան |
2002 | ֆ | «Վաղը ավելի հաջողակ» | Better Luck Tomorrow | Սթիվ |
2002 | ֆ | «Արևային» | Solaris | Ագենտ DBA |
2002 | ֆ | «Մեծ չաղ ստախոսը» | Big Fat Liar | Դասթին Վոնգ |
2003 | ֆ | «Ամերիկյան թխվածք։ Ամուսնություն» | American Wedding | Ջոն |
2003 | մս | Kim Possible | Հիրատակու | |
2004 | ֆ | See This Movie | Լարի Ֆինքելշթեյն | |
2004 | ֆ | «Հարոլդն ու Կումարը գնում են Ուայթ քասլ» | Harold & Kumar Go to White Castle | Հարոլդ Լի |
2004 | ֆ | «Լավ ընկերություն» | In Good Company | Փիթի |
2005 | ս | «Հաուս» | House, M.D. | Հարվի Փարք |
2006 | ֆ | «Ամերիկյան երազանք» | American Dreamz | Ֆրենկ Իթլզ |
2006 | ֆ | Bickford Shmeckler's Cool Ideas | Բոբ | |
2006 | ս | «Գրեյի անատոմիա» | Grey's Anatomy | Մարշալ Սթոուն |
2006 | մս | «Ամերիկացի հայրիկ» | American Dad! | Ուինս Չանգ |
2007 | ֆ | West 32nd | West 32nd | Ջոն Քիմ |
2007 | ֆ | «Ժպտերես դեմք» | Smiley Face | Մայքի |
2007 | ս | «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» | How I Met Your Mother | Ջեֆերսոն Կոթսվորթ |
2007 | ս | «Տգեղ Բեթթին» | Ugly Betty | Քենի |
2007 | ս | «Երկար և երջանիկ» | 'Til Death | պրոռեկտոր |
2008 | ֆ | «Հարոլդն ու Կումարը 2։ Փախուստ Գուանտանամոյից» | Harold & Kumar Escape from Guantanamo Bay | Հարոլդ Լի |
2009 | ֆ | «Աստղային ճանապարհ» | Star Trek | Հիկարու Սուլու |
2009-2010 | ս | «Գալիքի Պահը» | Flashforward | Դեմիտրի Նոու |
2011 | ս | «Ստուդիա 30» | 30 Rock | Լորն |
2011 | ֆ | «Հարոլդի և Կումարի մահաբեր Սուրբ Ծնունդը» | A Very Harold & Kumar 3D Christmas | Հարոլդ Լի |
2012 | ֆ | «Հիշել ամենը» | Total Recall | Մաքլեյն |
2012 | ֆ | «Ամերիկյան կարկանդակ։ Վերամիավորում» | American Pie: Reunion | Ջոն |
2012-2013 | ս | «Մեկնարկը» | Go On | Սթիվեն |
2013 | ֆ | «Սթարթրեկ․ հատուցում» | Star Trek into Darkness | Հիկարու Սուլու |
2013 | ֆ | Ինքնության գող | Identity Thief | Դենիել Քեյսի |
2014 | ֆ | Գո՛րծ գտիր | Get a Job | |
2013-2014 | ս | «Քնկոտ Հովիտ» | Sleepy Hollow | Էնդի Դան |
2014 | ս | «Սելֆի» | Selfie | Հենրի |
2016 | ֆ | «Սթարթրեկ․ անվերջություն» | Star Trek Beyond | Հիկարու Սուլու |
2016 | ս | «Նոր աղջիկ» | New Girl | Դենիել Հրանտ |
2017 | ս | «Կանգնած սատանան» | The Exorcist | Էնդրյու Քիմ |
2018 | ֆ | «Որոնում» | Searching | Դեվիդ Քիմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1030499373 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ В корейском варианте правильное произношение фамилии — Чхо.
- ↑ 3,0 3,1 3,2 John Cho Biography Արխիվացված 2014-04-13 Wayback Machine на buddyTV
- ↑ The Game-Changer: An Interview with John Cho Արխիվացված 2014-01-21 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Չո» հոդվածին։ |