Ռուֆուս Սյուել

բրիտանացի դերասան

Ռուֆուս Ֆրեդերիկ Սյուել (անգլ.՝ Rufus Frederik Sewell, հոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1][2], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] և Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Picto infobox masks.png
Ռուֆուս Սյուել
անգլ.՝ Rufus Sewell
Rufus Sewell.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1967(1967-10-29)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրԹուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] կամ Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[5], Orleans Park School? և West Thames College?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և թարգմանիչ
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
ԸնտրանիBlinky Bill the Movie?
Պարգևներ և մրցանակներ

ԿենսագրությունԽմբագրել

Ռուֆուս Սյուելը ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 29-ին Թուիքենեմում (Միդլսեկս կայսրություն, Անգլիա)։ Նրա հայրը եղել է բավականին հայտնի նկարիչ-անիմատոր, որ նկարահանել է անիմացիոն հոլովակներ «The Beatles» խմբի համար («անգլ.՝ Lucy In the Sky With Diamonds» և «Yellow Submarine»): Դերասանի հորական կողմի նախնիներից մեկը եղել է ավազակ, որի համար նրան 19-րդ դարում Անգլիայից արտաքսել են Ավստրալիա։ Ապագա դերասանի ծնդից կարճ ժամանակ անց նրա ծնողները որոշել են տեղափոխվել Ռիչմոնդ, որտեղ հայրը լքել է ընտանիքը և հեռացել կնոջից՝ թողնելով նրանց առանց ապրելու միջոցների։ Դերասանի մայրն ստիպված է եղել աշխատել մի քանի վայրերում, և նրան ուղղակի ժամանակ չի մնացել Ռուֆուսի և նրա ավագ եղբոր` Կասպարի դաստիարակությամբ զբաղվելու համար, ովքեր,մնալով առանց հսկողության, սկսել են ծխել, խմել և լսլել ծանր երաժշտություն։ Երբ Սյուելը եղել է տասը տարեկան, նրա հայրը հանկարծամահ է եղել, ինչը մեծ հարված է եղել տղայի համար. նա դադարել է այցելել դպրոց և գիշերել տանը, և մի անգամ նույնիսկ գիշերել է ոստիկանությունում[7]։ Այդ ժամանակ Ռուֆուս Սյուելն սկսել է աշխատել իր առաջին գումարները՝ նվագելեվ հարվածային գործիքներ տարբեր խմբերում։

19 տարեկանում Սյուելը հասկացել է, որ պետք է հիմնովին փոխի իր կյանքը և մասնագիտություն ձեռք բերի։ Նա ընդունվել է Բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտրոնական դպրոց և այնտեղ սովորել երեք տարի՝ զուգահեռ աշխատելով որպես աղբահան, թանգարանի աշխատակից և հյուսն։

ԿարիերաԽմբագրել

Կրթությունն ավարտելուց հետո Սյուելը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը գործակալի հետ։ Դա եղել է Ջուդի Դենչի շնորհիվ, ով նկատել է երիտասարդ դերասանին, երբ բեմադրել է ներկայացում նրա դերասանական դպրոցում։ Սակայն նրա կարիերայում իսկական բեկում եղել է 1993 թվականի, երբ նկարահանվել է Մայքլ Ուիների «Կեղտոտ շաբաթավերջ» ֆիլմի գլխավոր դերում։ Հենց այդ տարի կայացել է նրա նորամուտը լոնդոնյան բեմում «Making it better» պիեսով, որի համար արժանացել է Լոնդոնի թատերական քննադատների միության մրցանակի «Լավագույն սկսնակ» անվանակարգում։ 1994 թվականին Սյուելը կատարել է Ջորջ Էլիոթի դերը Ուիլ Լադիսլավի «Միդլմարչ» էկրանավորման մեջ։ 1993 թվականին ստանձնել է Սեպտիմուս Խոջի կերպարը Թոմ Ստոպարդի «Արկադիա» պիեսի օրիգինալ անձնակազմում[8]։ Այդ դերի համար նա ներկայացվել է Լորենս Օլիվյեի մրցանակի։

Դերասանական կարիերայի հաջող սկիզբը նրան հնարավորություն է ընձեռել հայտնվել Բրոդվեյան «Translations» թատրոնի ամերիկյան բեմահարթակում։ Թատրոնում իր դերակատարումների և դերասանական վարպետության համար Սյուելն ստացել է «Broadway’s Theatre World Award» (Բրոդվեյան թատրոնի մրցանակ) մրցանակ։

Թատրոնում իր հիմնական աշխատանքին զուգահեռ դերասանն սկսել է հանդես գալ ոչ մեծ դերերով հեռուստա- և կինոֆիլմերում։ Նրա առաջին աշխատանքը կինոյում եղել է թմրամոլի դերը 1991 թվականի «Քսանմեկ» ֆիլմում։ Նրան մեծ ճանաչում են բերել հեռուստասերիալներում կատարած դերերը։ Կինոյում կատարած նրա հետագա դերերն արժանացել են դրական արձագանքի հեռուստադիտողի կողմից, սակայն այդ ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Սյուելը, հաջողություն չեն ունեցել։

1998 թվականին ստացել է գլխավոր դեր «Մութ քաղաք» ֆիլմում։ 2000 թվականին Ռուֆուսը նկարահանվել է «Օրհնեցեք երեխային» ֆիլմում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քիմ Բեսինջերը, Քրիստինա Ռիչիի։ 2001 թվականին նկարահանվել է «Մի ասպետի պատմություն» ֆիլմում։

2006 թվականին ներկայացել է BAFTA TV Award մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում «Վերա-Շեքսպիր» ֆիլմի համար։ 2010 թվականին փոքր դերով հանդես է եկել «Զբոսաշրջիկը» ֆիլմում, որում նկարահանվել են նաև Անջելինա Ջոլին և Ջոնի Դեփը։ Նույն տարում նկարահանվել է «Երկրի սյուներ» մինի սերիալում։ 2012 թվականին խաղացել է «Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր չարագործին` վամպիր Ադամին[9]։ 2014 թվականին նկարահանվել է «Հերակլես» ֆիլմում Դուեյն Ջոնսոնի հետ միասին[10]։ 2015 թվականին հնչյունավորել է սըր Կլոդին «Անհավատալի Բլինքի Բիլը» մուլտֆիլմում։ 2015 թվականից 2016 թվականը նկարահանվել է «Մարդը բարձր ամրոցում» հեռուստասերիալում։ 2016-2017 թվականներին կատարել է Մելբուռնի դերը «Վիկտորյա» հեռուստասերիալում[11]։

Թատերական բեմում Ռուֆուս Սյուելն առավել հայտնի է Թոմ Ստոպարդի ներկայցումներից։ Ներկայում կինոյում աշխատելու հետ միասին նա նաև խաղում է Լոնդոնի թագավորական թատրոնում։

Անձնական կյանքԽմբագրել

1999 թվականից 2000 թվականը ամուսնացած է եղել Յասմին Աբդալայի հետ[12]։ 2002 թվականի մարտի 18-ին Ռուֆուսն Էմի Գարդներից ունեցել է տղա` Ուիլյամ Դուգլաս Սյուելը[7]։ Ռուֆուսը և Էմին ամուսնացել են 2004 թվականին և ամուսնալուծվել 2006 թվականին[13][14]։ Ռուֆուսն ունի նաև դուստր[15]։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ 21 տարի Twenty-One Բոբի
1992-1994 ս Երկրորդ տեսարան Screen Two Մայք Կոստեյն/Քլայվ
1993 ֆ Կեղտոտ շաբաթավերջ Dirty Weekend Թիմ
1994 ս Միդլմարչ Middlemarch Ուիլ Լեդիսլավ
1994 ֆ Քաղաքացի Լոք Citizen Locke կուրսանտ Քլարկ
1994 ֆ Սեր առանց անվան A Man of No Importance Ռոբի Ֆեյ
1994 ֆ Գիշերը կնոջ հետ, իսկ ցերեկը՝ Չառլիի A Night with a Woman, a Day with Charlie Չառլի
1995 ֆ Անհարմար ֆերմա Cold Comfort Farm Սեթ Սթարկադեր
1995 ֆ Քարինգտոն Carrington Մարկ Գերտլեր
1995 ֆ Հաղթանակ Victory Մարտին Ռիկարդո
1995 ս Ներկայացում Performance Փերսի Հենրի (Henry IV, Part էպիզոդում)
1996 ֆ Համլետ Hamlet Ֆորտնիբրաս
1997 ֆ Անտառների ծայրին The Woodlanders Ժիլ Ուինթերբուրն
1998 ֆ Ազնիվ կուրտիզանուհի Dangerous Beauty Մարկո Վեներ
1998 ֆ Մութ քաղաք Dark City Ջոն Մյորդոկ
1998 ֆ Ինչ-որ բան Մարթայի մասին Martha, Meet Frank, Daniel and Laurence Ֆրենկ
1998 ֆ Իլյումինանտա Illuminata Դոմինիկ
1998 ֆ Կալվածք At Sachem Farm Ռոսի
1999 ֆ Ճանապարհորդություն դեպի աշխարհի ծայրը In a Savage Land Միք Կարպենտեր
2000 ս Արաբական արկածներ Arabian Nights Ալի Բաբա
2000 ֆ Օրհնիր երեխային Bless the Child Էրիկ Ստարկ
2001 ֆ Մի ասպետի պատմություն A Knight's Tale կոմս Ադեմեր
2001 ֆ Սարսափ անդունդից Mermaid Chronicles Part 1: She Creature Էնգուս
2002 ֆ Էքստրեմալներ Extreme Ops Իեն
2003 ֆ Ելենա Տրոյացի Helen of Troy Ագամեմնոն
2003 ս Վերջին թագավորը Charles II: The Power & the Passion Կառլ II
2004 ֆ Ճաշակ Taste Մայքլ Կուլման
2005 ֆ Զորոյի լեգենդը The Legend of Zorro Արմենդ
2005 ս Վերա-Շեքսպիր ShakespeaRe-Told Պետրուչո (անգլ.՝ The Taming of The Shrew էպիզոդում)
2006 ֆ Տրիստան և Իզոլդա Tristan + Isolde թագավոր Մարկ
2006 ֆ Իլյուզիոնիստ Բնօրինակ անունը հայտնի չէ The Illusionist / արքայազն Լեոպոլդ
2006 ֆ Փարիզ, ես սիրում եմ քեզ Paris, je t'aime Ուիլյամ (Père-Lachaise էպիզոդում)
2006 ֆ Զարմանալի թեթևություն Amazing Grace Թոմաս Քլարկսոն
2006 ֆ Արձակուրդ փոխարինումով The Holiday Ջեսպեր
2008 ֆ Ներբեռնելով Նենսիին Downloading Nancy Ալբերտ
2008 ս Ջոն Ադամս John Adams Ալեքսանդր Համիլթոն

{{Ֆիլմում|2008|[[Հոգի|Vinyan|Պոլ Բելմեր}}

2008-2009 ս Վերջին ակնթարթին Eleventh Hour բժիշկ Ջեյքոբ Հուդ
2010 ս Երկրի սյուները The Pillars of the Earth Թոմ Շինարար
2010 ֆ Զբոսաշրջիկը The Tourist անգլիացի
2011 ս Զեն Zen Աուրելիո Զեն
2012 ֆ Նախագահ Լինքոլն։ Վամպիրների որսորդ Abraham Lincoln: Vampire Hunter Ադամ
2012 ս Շքերթի ավարտ Parade's End Էդիտի ամուսինը
2012 ս Անհանգիստ Restless Լուկաս Ռոմեր
2012 ֆ «Նուար» հյուրանոց Hotel Noir Ֆելիքս
2013 ֆ Բոլորը իրերը բոլոր մարդկանց համար են All Things to All Men Փարքեր
2014 ֆ Հերակլես[16] Hercules Ավտոլիկ
2014 ֆ Հրեշի ձեռքը The Devil's Hand Ջեյքոբ Բրաուն
2015 ս Մարդը բարձր ամրոցում The Man in the High Castle Ջոն Սմիթ
2016 ֆ Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Ուրշու
2016-2017 ս Վիկտորյա Victoria լորդ Մելբուրն]]
2019 ֆ Ջուդի Judy Սիդնի Լաֆթ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #135732395 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 FreeBMD Entry Info — 1998.
  5. High Profile AlumniCentral School of Speech and Drama.
  6. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  7. 7,0 7,1 Emine Saner (2006-12-08)։ «Emine Saner talks to actor Rufus Sewell»։ the Guardian։ Վերցված է 2016-07-24 
  8. http://www.tvsa.co.za/actors/viewactor.aspx?actorid=4089 Rufus Sewell
  9. Rachel Abrams (2011-04-12)։ «Rufus Sewell to play villain in ‘Vampire Hunter’» (en-US)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է 2016-07-24 
  10. Dave McNary (2013-03-21)։ «Joseph Fiennes, Ian McShane Join ‘Hercules’ Cast» (en-US)։ Variety։ Վերցված է 2016-07-24 
  11. «Rufus Sewell to join Jenna Coleman in major new ITV drama Victoria»։ ITV 
  12. Chloe Fox (05 Nov 2003)։ «Cut and thrust»։ telegraph.co.uk։ Վերցված է 2016-07-24 
  13. WENN (2006-01-02)։ «Sewell Dumped By Wife» (en-US)։ contactmusic.com։ Վերցված է 2016-07-24 
  14. LISA SEWARDS (հունվարի 6, 2011)։ «At last I've ditched the britches! Rufus Sewell on swapping costume drama to be TV's coolest detective»։ Daily Mail։ Վերցված է 2016-07-24 
  15. Rufus Sewell says role in Art was 'very inconvenient' for family
  16. Rufus Sewell Joining Dwayne Johnson In MGM’s ‘Hercules’