Քիմ Բեսինջեր

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Կիմ Բեյսինգերից)

Քիմ Բեսինջեր (անգլ.՝ Kim Basinger, դեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1][2][3][…], Աթենս (Ջորջիա), Ջորջիա, ԱՄՆ[4]), իրական անունը Կիմիլի Էնն Բեսինջեր'[7][8], անգլ․ Kimila Ann Basinger), ամերիկացի դերասանուհի։

Քիմ Բեսինջեր
անգլ.՝ Kim Basinger
Ծնվել էդեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[1][2][3][…] (70 տարեկան)
ԾննդավայրԱթենս (Ջորջիա), Ջորջիա, ԱՄՆ[4]
ԿրթությունClarke Central High School?, Ուիլյամ Էսպեր Ստուդիա[5], Ջորջիայի համալսարան և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ժանրերպարային երաժշտություն
Ծնողներհայր՝ Donald Wade Basinger?[6], մայր՝ Ann Cordell?[6]
Ամուսին(ներ)Ron Snyder? և Ալեք Բոլդուին
Երեխա(ներ)Այրլենդ Բոլդուին
Պարգևներ և մրցանակներ

«Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում երկրորդական պլանի կանացի դերակատարման համար։ Ամուսնացած է եղել Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի հետ։

Կենսագրություն խմբագրել

 
Քիմ Բեսինջերը և Ալեք Բոլդուինը 1994 թվականին

Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆՋորջիա նահանգի Աթենս քաղաքում։ Նա ունի երկու ավագ եղբայրներ և երկու կրտսեր քույրեր։ Հայրը աշխատել է ֆինանսական խորհրդական, իսկ մայրը մանեկենուհի էր։ 17 տարեկան հասակում Բեսինջերը հաղթում է «Միսս Ջորջիա» նահանգային գեղեցկության մրցույթում։ Այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք, մասնակցություն է ունենում «Միսս Ամերիկա» մրցույթին, սկսում է աշխատել նորաձևության բիզնեսում։ 1970-ական թվականների սկզբին հանդիսանում էր ամերիկյան ամենահանրահայտ մոդելներից մեկը, հայտնվում էր տասնյակ ամսագրերի կազմերին։ Այդ ընթացքում նա հաճախում է Neighborhood Playhouse թատերական դպրոցի բաժինները և երգում էր ակումբներում։ 1976 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ սկսում է փոքրիկ դերեր խաղալ կինոյում։ Առաջին գլխավոր դերը ստանում է «Հիացմունքի դիմանկարը» («Katie: Portrait of a Centerfold») ֆիլմում։

1981 թվականին դերասանուհին, «Անողորմ երկիր» («Hard Country») ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է նկարիչ-դիմահարդար Ռոն Բրիտոնի հետ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը։ Ֆիլմը ձախողվում է վարձույթում և նկարահանումների նոր առաջարկներ չկային, այդ պատճառով Բեսինջերը մտածում է փոխել մասնագիտությունը։ Նա նկարահանվում է «Playboy» ամսագրի համար, որից հետո ստանում է մի քանի առաջարկներ։

 

1983 թվականին Բեսինջերը նկարահանվում է «Երբեք մի ասա «երբեք»» («Never Say Never Again») ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի շարքից։ Դրանից հետո նա հայտնվում է «Տղամարդը, որ սիրում էր կնոջը» («The Man Who Loved Women»), «Նադին» («Nadine»), «Կույր ժամադրություն» («Blind Date») կատակերգություններում։ Մեծ հաջողություն է ունենում նրա մասնակցությամբ էրոտիկ «Ինն ու կես շաբաթ» («Nine 1/2 Weeks») ֆիլմը։ Չնայած կինոթատրոններում հավաքը բավականին համեստ էին՝ 6,4 միլլիոն դոլլար, սակայն վիդեովարձույթում ֆիլմի վաճառքի շնորհիվ, Բեսինջերը վաստակում է բավականին զգալի եկամուտ։ 1989 թվականին նա խաղում է Բեթմենի ընկերուհու դերը ռեժիսոր Թիմ Բյորտոնի ֆիլմում։ 1989 թվականին Բեսինջերը 20 միլլիոն դոլլար գումարով գնում է Ջորջիա նահանգի Բրասելտոն քաղաքը։

«Ամուսնանալու սովորություն» («The Marrying Man») ֆիլմի նկարահանումների ժամանակ նրա և Ալեք Բոլդուինի միջև առաջանում է ծանոթություն, որը 1993 թվականին պսակվում է ամուսնությամբ։ 1995 թվականին նա ունենում է աղջիկ՝ Այլենդ[9], որից հետո նրա ստեղծագործ կյանքում տեղի է ունենում որոշակի դադար։ 1993 թվականին Main Line Pictures կինոընկերությունը պայմանագրի պայմանները խախտելու պատճառով Բեսինջերից դատական հայցով շահել է 8,9 միլլիոն դոլլար գումար (Կիմի կողմից սնանկության հայտարարություն տալուց և հետագա բողոքարկումներից հետո կողմերը պայմանավորվում են 3,8 միլլիոն դոլլարի շուրջ)։

1997 թվականին Բեսինջերը մարմնավաճառի դեր է կատարում «Լոս Անջելիսի գաղտնիքները» («L.A. Confidential») ֆիլմում, որի համար ստանում է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներ «Երկրորդ պլանի կանացի դերակատարուհի» անվանակարգում։

2002 թվականին ստանում է «8 մղոն» («8 Mile») ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որտեղ կատարում է Ջիմմի «Ճագար» կրտսերի, որին խաղում էր Էմինեմը (անգլ․ Eminem), մոր դերը։

Երկու տարի անց Քիմը և Ալեք Բոլդուինը ամուսնալուծվում են։ Բեսինջերը պահպանում է պահանջարկ ունեցող դերասանուհու կարգավիճակը, 2010 թվականին թողարկվում է նրա մասնակցությամբ «Չառլի Սան-Կլաուդի երկակի կյանքը» («Charlie St. Cloud»)ֆիլմը, իսկ 2014 թվականին՝ «Ես այստեղ եմ» դանիական ֆիլմը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Քիմ Բեսինջերը հանդիսանում է բուսակեր[10]։
  • Նկարահանվել է Թոմ Պետտիի (Tom Petty) «Mary Jane's Last Dance» տեսահոլովակում (1993 թվական)։
  • Կինոարտադրությունում իր ավանդի համար Քիմը արժանանում է Աստղի Հոլլիվուդի Փառքի Ծառուղիում։ Նրա աստղի համարն է 7021։
  • Դերասանուհին հանդիսանում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1971-1977 ՄակՄիլանը և նրա կինը McMillan & Wife Ջանեթ Կորնի Սերիալ,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ռոբերտ Մայքլ Լյուիս
Լու Անտոնիո
Ջեյմս Շելդոն
Ռոկ Հադսոն,
Ջոն Շակ,
Սյուզան Սենտ Ջեյմս,
Նենսի Ուոկեր,
Գլորիա Սթրուք
1974-1978 Վեց միլիոն դոլար արժողությամբ մարդը The Six Million Dollar Man Լորեյն Սթենջեր Սերիալ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Դիկ Մոդեր
Կլիֆ Բոուլ
Ֆիլ Բոնդելի
Ռիչարդ Անդերսոն,
Լի Մեյջորս,
Մարտին Է. Բրուքս,
Լինդսեյ Վագներ,
Ալան Օփենհայմեր
1976-1981 Չարլիի հրեշտակները Charlie's Angels Լինդա Օլիվեր Սերիալ,
Մարտական,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ,
Արկածային
Բիլ Բիքսբի
Լես Կարտեր
Գարի Ֆալկ
Քեյթ Ջեքսոն,
Ֆարա Ֆոսեթ,
Ժակլին Սմիթ,
Դիանա Մալդուր,
Դևիդ Դոյլ
1976 Երկվորյակ մարդը Gemini Man Շեյլա Սերիալ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Ալան Ջ. Լևի
Մայքլ Կեֆի
Բեն Մերֆի,
Քեթերին Կրոուֆորդ,
Ուիլյամ Սիլվեսթր,
Քուին Կ. Ռեդեկեր,
Ջիմ Ստեֆորդ
1977 Շուն և կատու Dog and Cat սպա Ջ. Զ. Քեյն Սերիալ,
Դրամա,
Քրեական
Ռոբերտ Հարտֆորդ-Դևիս
Առնոլդ Լեյվեն
Մայքլ Պրիս
Լու Անտոնիո,
Մեթ Կլարկ,
Դեննիս ՄակԿալեն,
Ջենիֆեր Շոու
1977 Շուն և կատու Dog and Cat սպա Ջ. Զ. Քեյն Մարտական,
Դրամա,
Քրեական
Բոբ Քելիջան Լու Անտոնիո,
Մեթ Կլարկ,
Չարլզ Չոֆի,
Ռիչարդ Լինչ
1978 401 երթաշրջանի ուրվականը The Ghost of Flight 401 Փրիսի Ֆրեյզեր Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Սթիվեն Հիլիարդ Շտերն Էրնեսթ Բորգնայն,
Գերի Լոկվուդ,
Տինա Չեն,
Թոմ Կլենսի
1978-1981 Վեգաս Vega$ Ալիսոն Ջորդոն Սերիալ,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Դոն Չեֆի
Կլիֆ Բոուլ
Լոուրենս Դոբկին
Ռոբերտ Ուրիխ,
Բարտ Բրևերման,
Ֆիլիս Դևիս,
Գրեգ Մորիս,
Նաոմի Սթիվենս
1978 Քեթի. Հիացմունքի դիմանկարը Katie։ Portrait of a Centerfold Քեթի ՄակԷվերա Դրամա Ռոբերտ Գրինուոլդ Վիվիան Բլեյն,
Ֆաբիան,
Տեբ Հանթեր,
Դոն Ջոնսոն
1978 Այժմյանից մինչ հավերժություն From Here to Eternity Լորենա Ռոջերս մինի սերիալ,
Դրամա
Բազ Կյուլիկ Նատալի Վուդ,
Ուիլյամ Դիվեյն,
Սթիվ Ռեյլսբեկ,
Ռոյ Տինես,
Ջո Պանտոլյանո
1981 Տաղտկալի մարդը Killjoy Լաուրի Մեդֆորդ Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոն Լևելին Մոքսի Ռոբերտ Կալպ,
Ստեֆեն Մախտ,
Նենսի Մարշանդ,
Ջոն Ռուբինսթայն
1981 Անողորմ երկիր Hard Country Ջոդի Դրամա,
Վեստեռն
Դևիդ Գրին Յան-Մայքլ Վինսենտ,
Մայքլ Պարքս,
Գեյլարդ Սարտեյն,
Սերա Պեշյոր
1982 Ոսկու հանք Mother Lode Անդրեա Սպալդինգ Արկածային Չարլտոն Հեսթոն
Ֆրեյզեր Կլարկ Հեսթոն
Չարլտոն Հեսթոն,
Նիկ Մանկուզո,
Ջոն Մարլի,
Դեյլ Ուիլսոն
1983 Երբեք մի ասա «Երբեք» Never Say Never Again Դոմինո Պետաչի Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Իրվին Կերշներ Շոն Քոնների,
Կլաուս Մարիա Բրանդաուեր,
Մաքս ֆոն Սյուդով,
Բարբարա Կարերա
1983 Տղամարդը, որ սիրում էր կնոջը The Man Who Loved Women Լուիս Քար Կատակերգություն Բլեյկ Էդվարդս Բերտ Ռեյնոլդս,
Ջուլի Էնդրյուս,
Մերիլու Հեններ,
Սինտիա Սայքս
1984 Բնածինը The Natural Մեմո Պարիս Դրամա,
Սպորտային
Բարի Լևինսոն Ռոբերտ Ռեդֆորդ,
Գլեն Կլոուզ,
Ուիլֆորդ Բրիմլի,
Բարբարա Հերշի
1985 Սիրուց խենթացածը Fool for Love Մեյ Դրամա Ռոբերտ Օլթմեն Սեմ Շեպարդ,
Գարի Դին Ստենտոն,
Ռենդի Քուեյդ,
Մարտա Կրոուֆորդ
1985 Ինն ու կես շաբաթ Nine 1/2 Weeks Էլիզաբեթ Դրամա,
Մելոդրամա
Էդրիան Լայն Միքի Ռուրկ,
Մարգարետ Ուիթոն,
Դևիդ Մարգուլիս,
Քրիստին Բարանսկի
1986 Ոչ մի խնայում No Mercy Միշել Դյուվալ Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ռիչարդ Պիրս Ռիչարդ Գիր,
Երուն Կրաբե,
Ջորջ Ձունձա,
Գերի Բասարաբա
1987 Կույր ժամադրություն Blind Date Նադիա Գեյթս Մելոդրամա,
Կատակերգություն
Բլեյկ Էդվարդս Բրյուս Ուիլիս,
Ջոն Լարոկեթ,
Ուիլյամ Դենիելս,
Ջորջ Կոու
1987 Նադին Nadine Նադին Հայթովեր Կատակերգություն,
Քրեական
Ռոբերտ Բենտոն Ջեֆ Բրիջես,
Ռիպ Տորն,
Գվեն Վերդոն,
Գլեն Հեդլի
1988 Իմ խորթ մայրը այլմոլորակային է My Stepmother Is an Alien Սելեստա մարտին Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Ռիչարդ Բենջամին Դեն Էյկրոյդ,
Ջոն Լովից,
Էլիսոն Հենիգեն,
Ջոզեֆ Մաեր
1989 Բեթմեն Batman Վիքի Վեյլ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Տիմ Բյորտոն Մայքլ Կիտոն,
Ջեք Նիկոլսոն,
Ռոբերտ Վուլ,
Պետ Հինգլ
1991 Ամուսնանալու սովորություն The Marrying Man Վիքի Անդերսոն Մելոդրամա,
Կատակերգություն,
Երաժշտական
Ջերի Ռիս Ալեք Բոլդուին,
Ռոբերտ Լոջա,
Էլիզաբեթ Շու,
Արմանդ Ասանտե
1992 Վերջնական վերլուծում Final Analysis Հիթեր Էվանս Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա
Ֆիլ Ջոանու Ռիչարդ Գիր,
Ումա Թուրման,
Էրիկ Ռոբերտս,
Պոլ Գիլֆոյլ
1992 Հարակից աշխարհ Cool World Հոլի Վուլդ Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն
Ռալֆ Բակշի Բրեդ Փիթ,
Գեբրիել Բիրն,
Միշել Աբրամս,
Դիրդրի Օ’Կոնել
1993 Իսկական Մակքոյը The Real McCoy Կարեն Մակքոյ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռասել Մալկեյ Վել Կիլմեր,
Թերենս Սթեմփ,
Գեյլարդ Սարտեյն,
Զեք Ինգլիշ
1993 Ուեյնի աշխարհը 2 Wayne's World 2 Հոնեյ Հորնի Կատակերգություն,
Երաժշտական
Սթիվեն Սերջիկ Մայք Մայերս,
Դենա Կարվի,
Քրիստոֆեր Ուոքեն,
Տիա Կարերե,
Քրիս Ֆարլի
1994 Փախուստ The Getaway Կարոլ Մակքոյ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Քրեական,
Արկածային
Ռոջեր Դոնալդսոն Ալեք Բոլդուին,
Մայքլ Մեդսեն,
Ջեյմս Վուդս,
Դևիդ Մորս
1994 Բարձր նորաձևություն Prêt-à-Porter Քիթի Փոթեր Դրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Օլտմեն Սոֆի Լորեն,
Մարչելո Մասթրոյաննի,
Ժան-Պեր Կասել,
Կյարա Մասթրոյաննի
1997 Լոս Անջելեսի գաղտնիքները L.A. Confidential Լին Բրեքեն Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Կերտիս Հենսոն Ռասսել Քրոու,
Գայ Փիրս,
Քևին Սփեյսի,
Ջեյմս Կրոմուել
2000 Ես երազում էի Աֆրիկայի մասին I Dreamed of Africa Կուկի Գուլման Դրամա,
Մելոդրամա,
Արկածային
Հյու Հադսոն Վենսան Պերես,
Լիամ Էյկեն,
Գարետ Ստրոմեն,
Եվա Մարի Սեյնտ
2000 Պահիր և պահպանիր Bless the Child Մեգի Օ'Քոնոր Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Չակ Ռասել Ջիմի Սմիթս,
Հոլիսթոն Կոուլմեն,
Ռուֆուս Սյուել,
Անջելա Բեթիս
2002 8 մղոն 8 Mile Stephanie Դրամա,
Երաժշտական
Կերտիս Հենսոն Էմինեմ,
Մեխի Ֆայֆեր,
Բրիտանի Մերֆի,
Իվեն Ջոնս
2002 Պետքական մարդիկ People I Know Վիկտորիա Գրեյ Դրամա,
Քրեական
Դենիել Օլգրանտ Ալ Պաչինո,
Ռայան Օ’Նիլ,
Թեա Լեոնի,
Ռիչարդ Շիֆ
2003 Հոլիվուդի թեժ աղջիկները Hollywood's Hottest Փաստագրական Գրեգ Բեկեր
Ջեֆ Բոուլեր
Էլիզաբեթ Բերկլի,
Դեմի Մուր,
Դենիզ Ռիչարդս,
Շերոն Սթոուն
2004 Դուռ հատակի վրա The Door in the Floor Մարիոն Քոլ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Դետեկտիվ
Տոդ «Կիպ» Ուիլյամս Էլ Ֆանինգ,
Ջեֆ Բրիջես,
Ջոն Ֆոսթեր,
Լարի Պայն
2004 Էլվիսը լքեց շենքը Elvis Has Left the Building Հարմոնի Ջոնս Կատակերգություն Ջոել Զվիկ Ջոն Կորբեթ,
Էննի Պոթս,
Շոն Էսթին,
Մայք Սթար
2004 Բջջայինը Cellular Ջեսիկա Մարտին Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Ռ. Էլիս Քրիս Էվանս,
Ջեյսոն Սթեթհեմ,
Ուիլյամ Հ. Մեյսի,
Նոա Էմերիկ
2006 Պահապանը The Sentinel առաջին լեդի Սառա Բալենտին Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Կլարկ Ջոնսոն Մայքլ Դուգլաս,
Քիֆեր Սազերլենդ,
Եվա Լոնգորիա,
Մարտին Դոնովան,
Ռիչի Քոսթեր
2006 Ջրահարսի գահը The Mermaid Chair Ջեսի Սալիվան Դրամա,
Մելոդրամա
Սթիվեն Շակտեր Ալեքս Կարտեր,
Բրյուս Գրինվուդ,
Ռոբերտա Մաքսվել,
Դեբրա Մունի
2006 Խոշոր խաղագումար Even Money Կարոլին Կարվեր Դրամա,
Քրեական
Մարկ Ռայդել Կելսի Գրեմեր,
Ֆորեսթ Ուիթաքեր,
Նիկ Քենոն,
Կարլա Գուջինո
2008 Այրվող հարթավայր The Burning Plain Ջինա Դրամա,
Մելոդրամա,
Քրեական
Գիլերմո Արիագա Շարլիզ Թերոն,
Ջենիֆեր Լոուրենս,
Ժոակիմ դի Ալմեյդա,
Ջ.Դ. Պարդո
2008 Երբ մենք դեռ չկայինք While She Was Out Դելլա Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Սյուզեն Մոնտֆորդ Լուկաս Հաաս,
Քրեյգ Շեֆեր,
Ջեմի Սթար,
Լեոնարդ Վու
2008 Տեղեկատուները The Informers Լաուրա Սլոան Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Գրեգոր Ջորդան Միքի Ռուրկ,
Բիլի Բոբ Տորնտոն,
Վայնոնա Ռայդեր,
Բրեդ Ռենֆրո
2010 Չառլի Սան-Կլաուդի երկակի կյանքը Charlie St. Cloud Կլեր Սան Կլաուդ Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Բյոր Ստիրս Զակ Էֆրոն,
Չարլի Տախեն,
Ամանդա Կրյու,
Ավգուսթ Պրյու,
Դոնալ Լոգ
2012 Սև նոյեմբեր Black November Քրիստի Դրամա Ջեթա Ամատա Իբրագիմ Աբա-Գանա,
Ռազաակ Ադոտի,
Էյկոն,
Ֆրեդ Ամատա,
Մբոնգ Օդունգիդե
2013 Մեկ քառակուսի մղոն One Square Mile Կլեր Դրամա Շարլ Օլիվե-Միշո Անալեյ Տիպտոն,
Կեմ Ժիգանդե,
Ռիչարդ Ջենկինս,
Ռիզ Կոյրո
2013 Երրորդ անձը The Third Person Դրամա,
Մելոդրամա
Պոլ Հագգիս Միլա Կունիս,
Օլիվիա Ուայլդ,
Լիամ Նիսոն,
Ջեյմս Ֆրանկո
2013 Ֆորտունա Fortune Կատակերգություն Կլարկ Ջոնսոն Ռոուզ ՄակԳոուն,
Հեզեր Գրեմ,
Կետրին Օ’Հարա
2014 Ռեվանշ Grudge Match Կատակերգություն,
Սպորտային
Փիթեր Սիգալ Ռոբերտ Դե Նիրո,
Սիլվեսթր Ստալոնե,
Քևին Հարտ,
Ալան Արկին

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2008 Երբ մենք դեռ չկայինք While She Was Out

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118938371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Former StudentsWilliam Esper Studio.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. 1993 — Kim Basinger with a cameo by Chris Isaak
  8. www.kimbasinger.it The Door In The Interview
  9. Звезды самоутверждаются, давая детям дурацкие имена(չաշխատող հղում) // Росбалт, 20 ноября 2009.
  10. Cite web | url = http://www.imdb.com/name/nm0000107/bio%7C title = Biography for Kim Basinger | work = imdb | accessdate = 01-06-2010 | lang = en | archiveurl = | archivedate = 2012-02-09
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Բեսինջեր» հոդվածին։