Սամանտա Ֆերիս (անգլ.՝ Samantha Ferris, նոյեմբերի 2, 1968(1968-11-02) կամ նոյեմբերի 2, 1969(1969-11-02)[1], North Vancouver, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է «Գերբնական» հեռուստասերիալի Էլեն Հարվելի դերում և «Չորս հազար չորս հարյուր» սերիալի Նինա Ջերվիսի դերում։

Ֆերիս Սամանտա
Ծնվել էնոյեմբերի 2, 1968(1968-11-02) (55 տարեկան) կամ նոյեմբերի 2, 1969(1969-11-02)[1] (54 տարեկան)
ԾննդավայրNorth Vancouver, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կարիերա խմբագրել

Ֆերիսը սկսել է իր կարիերան 1996 թվականից, և ձայնագրվել է ճապոնական անիմացիոն մուլտֆիլմում ՝անգլերեն լեզվով։ 1998 թվականին նա նկարահանվել է «Իժ» ֆիլմում։ 1999 թվականին խաղացել է «Stargate: SG-1» ֆիլմում։ Իսկ 2001 թվականին Ֆերիսը խաղացել է իր առաջին էական դերը լիամետրաժ «Եվ եկավ սարդը» ֆիլմում։

2005 թվականից մինչև 2006 թվականները Ֆերիսը խաղացել է «Չորս հազար չորս հարյուր» սերիալում։ Ապա 2006 թվականին նա նկարահանվում է «Ապացույցներ» սերիալում և «Գրեյի խնդիրները»։ Հետո նկարահանվել է «Գերբնական» ֆիլմի Էլեն Հարվելի դերում։ Նաև նկարահանվել է «Դևերի քաղաքը», «Սմութվիլի գաղտնիքները» և այլն։ 2007 թվականին Ֆերիսը խաղացել է «Վերականգնում», իսկ 2010 թվականին «Ավտոմեքենա սպանվածների համար»։ Ապա 2010 թվականին նկարահանվել է «Bigman» սարսափ ֆիլմում, նա գլխավոր դերում էր։

Ծանոթագրություններ խմբագրել