Ջոշ Լուկաս

ամերիկացի դերասան

Ջոշ Լուկաս նաև Դենտ Մաուրեր (անգլ.՝ Joshua Lucas Easy Dent Maurer, սակայն հայտնի է որպես Ջոշ Լուկաս անվամբ, հունիսի 20, 1971(1971-06-20)[2][3], Լիթլ Ռոք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։ Հայտնի ֆիլմերից է՝ «Մտքի խաղեր», «Գաղտագողի», «Փառքի ճանապարհ», «Պոսեյդոն» նաև խաղացել է գլխավոր հերոս «Ֆիրմա» և «Լաուրայի խորհուրդները» ֆիլմերում։

Ջոշ Լուկաս
անգլ.՝ Josh Lucas
Լուկասը կինոփառատոնում 2009 թվականին
Ծնվել էհունիսի 20, 1971 (52 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունGig Harbor High School? և Peninsula School District?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունԴերասան
Համատեղ ապրող(ներ)Rachel Mortenson?[1]
joshlucas.com

Կենսագրություն խմբագրել

Ջոշ Լուկասը ծնվել է Արկանզասում (անգլ.՝ Arkansas), բժշկի ընտանիքում։ Արդեն բարձր դասարանում սկսում է հետաքրքրվել արվեստով և մասնակցել տարբեր խմբակների։ Դպրոցն ավարտելուց հետո նա որոշում է ընդունվել քոլեջ և սկսում է դերասանությամբ զբաղվել։ 19 տարեկան հասակում նա տեղափոխվում է Հոլիվուդ[5]։ 1990-ական թվականներից Ջոշ Լուկասը ստանում էր միայն փոքր դերեր «Կյանքը շարունակվում է», «Պարկերը Լյուիսը չի կորչում», «Ջեյքը և գեր մարդը» ֆիլմերում։ Առաջին խաղարկային ֆիլմն իր մասնակցությամբ եղել է «Խավարի և լույսի երեխաները», որը ցուցադրվել է 1991 թվականին։ Հետագա տարիներին, Լուկասը առաջատար դեր է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նորաոճ իր» (2002), «Գաղտագողի» (2005), «Փաքի ճանապարհ» և «Պոսեյդոնը» (2006)[6]։

2012 թվականի հունիսի 29-ին Ջոշ և Ջեսիկա ամուսիններն ունենում են որդի՝ Նոյ Ռև Մաուրեր[7]

 

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դերը
1991 Լույսի և խավարի երեխաները
1993 61 թվականի թողարկում Ջորջ Ա. Կաստերի դերում
1996 Վերջին Ճշմարտություն Դեն Ուոռենի դերում
2000 Կարո՞ղ ես սպասել ինձ Ռուդիի դերում
2000 Պարողը Ստեֆանի դերում
2001 Իններորդ նիստը Խենկի դերում
1994 Ընկնելու արագությունը Ռեժիսոր
1998-1999 Մտքի խաղեր Մարտին Խենսենի դերում
2005 Անավարտ կյանք Շերիֆի դերում
1999-1999 Հետապնդել մահվան Ռեժիսոր
2010 Սիրամարգ Սպա Մակգոնիգլի դերում
2010 Կյանքն ինչպես կա Սամի դերում
2011 Կարմիր շուն Ջոն Հրանտի դերում
2012 Մեդալիոն Վինսենտ Կինս, Ջիմի Մորգան

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Josh Lucas, 49, enjoying new romance with model Rachel Mortenson, 36, as they get flirty on Instagram... after he moves on from ex-wife Jessica Ciencin HenriquezDMG Media, 2021. — ed. size: 1648853 — ISSN 0307-7578
  2. Internet Broadway Database — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #142193887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Կենսագրական տեղեկություններ Ջոշ Լուկասի մասինmovies.yahoo.com
  6. Ամբողջ ֆիլմագրությունը IMDb կայքում
  7. «Նոյ Ռև Մաուրեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Լուկաս» հոդվածին։