Ջիմի Սիմփսոն

կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան

Ջեյմս Ռեյմոնդ (Ջիմի) Սիմփսոն (անգլ.՝ James Raymond "Jimmi" Simpson,նոյեմբերի 21, 1975(1975-11-21)[1], Hackettstown, Ուորեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է հեռուստատեսությունում կատարած աշխատանքով։ Նկարահանվել է «Թղթե տնակ», «Փախուստի թագավորներ», «Պայծառատես», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է», «C.S.I.: Հանցագործության վայրը», «Իմ անունն է Էռլ», «24 ժամ» և «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալներում, ինչպես նաև «Սպիտակ տան գրոհը», «Խելագար ժամադրություն» և «Խելահեղ մրցավազք» ֆիլմերի երկրորդական դերերում։

Ջիմի Սիմփսոն
Ծնվել էնոյեմբերի 21, 1975(1975-11-21)[1] (48 տարեկան)
ԾննդավայրHackettstown, Ուորեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
ԿրթությունԲլումսբուրգ համալսարան և Hackettstown High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պրոդյուսեր և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Մելանի Լինսկի
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք խմբագրել

Սիմփսոնը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Հակեթստաուն քաղաքում։ Նա երեք եղբայրներից ամենակրտսերն է։

Նա ավարտել է Բլումսբերգի համալսարանը և դարձել է արվեստի բակալավր թատրոնի բնագավառում։

Կարիերա խմբագրել

Կինոյում Սիմփսոնի առաջնելույթը կայացել է 2000 թվականին «Անհաջողակը» պատանեկական ֆիլմում։ 2002-2005 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել մի շարք սերիալներում (««Կարմիր վարդ» առանձնատուն», «24», «Նյու Յորքի ոստիկանություն», «Դետեկտիվ Ռաշ», «Դիմակահանդես»)։

2005 թվականի ամռանը Ջիմիի մասնակցությամբ կայացել է «Խելահեղ մրցավազք» ընտանեկան կատակերգության պրեմիերան։ Ֆիլմում նաև խաղացել են Լինդսի Լոհանը, Ջասթին Լոնգը և Մայքլ Քիթոնը։ Մեկ տարի անց թողարկվել է «Մնալ կենդանի» սարսափ ֆիլմը, որում Սիմփսոնը կատարել է էպիզոդիկ դեր։ 2006 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է «Հրեշտակի ջրվեժ» ֆիլմը։ Այս պատկերում Ջիմին կատարել է Մեծ Եղբոր դերը, իսկ նկարահանման հրապարակում նրա խաղընկերներն են դարձել Լիամ Նիսոնը և Փիրս Բրոսնանը։

Սիմփսոնը խաղացել է «C.S.I.: Հանցագործության վայրը» սերիալի երեք էպիզոդներում, «Իմ անունն է Էռլ» սերիալի երկու էպիզոդներում և 2009 թվականի «Հաուս» սերիալի էպիզոդում, որը ստացել է «Unfaithful» անվանումը։ Նաև դերասանին կարելի է տեսնել «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալում։

Նա կատարել է «Զոդիակ» դետեկտիվի Մայք Մագոյի և «Խելագար ժամադրություն» կատակերգության Արմսթրոնգի դերերը։ 2011-2012 թվականներին Սիմփսոնը եղել է «Խելահեղ մրցավազք» սերիալի հիմնական դերասանական կազմում, իսկ 2005-2013 թվականներին պարբերաբար նկարահանվել է «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» սիթքոմի Լիամ Մակփոյլի դերում։ 2013 թվականին կայացել է դերասանի մասնակցությամբ «Սպիտակ տան գրոհը» ֆիլմի պրեմիերան։

Սիմփսոնը խաղացել է «Լուրեր» սերիալի Ջեք Սփենիեի և «Թղթե տնակ» սերիալի Գևինա Օրսեայի դերը։ 2017 թվականին նրան կարելի էր տեսնել «Սև հայելի» սերիալի 4-րդ եթերաժրջանի առաջին սերիայում (դերը դերասանին բերել է «BAFTA» մրցանակի անվանակարգ)։

2016 թվականի աշնանը HBO-ով մեկնարկվել է «Վայրի արևմուտքի աշխարհը» գիտաֆանտաստիկ սերիալը, որը երկարացվել է 4 եթերաշրջանով[4]։ Սերիալում Սիմփսոնը կատարել է գլխավոր դերերից մեկը և իր աշխատանքի համար առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Հենց նրա կերպարի՝ Ուիլյամի գործողությունները դարձել են խթան մյուս եթերաշրջանների հետագա զարգացման համար։

2020 թվականի վերջին էկրան է դուրս եկել «Խելահեղ» թրիլլերը։ Սիմփսոնից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Ռասսել Քրոուն, Կարեն Պիստորիուսը և Գեբրիել Բեյթմանը։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին կնոջ՝ Մելանի Լինքսի հետ Սիմփսոնը ծանոթացել է 2001 թվականին՝ ««Կարմիր վարդ» առանձնատուն» մինի սերիալի նկարահանումների ժամանակ։ Զույգը նշանադրվել է 2005 թվականին և ամուսնացել՝ 2007 թվականի ապրիլի 14-ին Նոր Զելանդիայի Քուինսթաունի մոտ գտնվող մատուռում[5]։ 2012 թվականի սեպտեմբերի 25-ին Լինքսը տվել է ապահարզան՝ հղում կատարելով անհաշտ տարաձայնությունները[6]։ Ապահարզանը կայացել է 2014 թվականի մայիսի 23-ին[7]։

2019 թվականի ապրիլին դերասանն ամուսնացել է դերասանուհի Սոֆի Դել Պիցոյի հետ[8]։

Աշխատանք թատրոնում խմբագրել

Սիմփսոնը խաղացել է Բրոդվեյի «The Farnsworth Invention» պիեսում։ Նրա Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթի դերի կատարումը բարձր է գնահատել Chicago Tribune[9], ինչպես նաև այս դերի համար ստացել է «Theatre World Award»[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2000 Անհաջողակ Loser Նոա
2004 Լրտեսներ D.E.B.S. Սկադ
2005 Խելահեղ մրցավազք Herbie: Fully Loaded Քրեշ
2006 Մնալ կենդանի Stay Alive Ֆինուես
2007 Հրեշտակի ջրվեժ Seraphim Falls մեծ եղբայր
2007 Զոդիակ Zodiac Մայք Մագո
2008 Հանգիստ, փոքր հարսանիք A Quiet Little Marriage Ջեքսոն
2009 Հրաշագործությունների մայրը The Mother of Invention Մարտին Վուդերսոն
Ստի հայտնագործումը The Invention of Lying Բոբ
Վիրտուալություն Virtuality մարդ վիրտուալ իրականությունից
2010 Լավ մտադրություն Good Intentions Կայլ
Խելագար ժամադրություն Date Night Արմսթրոնգ
2011 Մեծ կրակոց The Big Bang Նիլս Գեկ
2012 Նախագահ Լինքոլն։ Վամպրիների որսորդ Abraham Lincoln: Vampire Hunter Ջոշուա Սպիդ
Բարև, ես պետք է գնամ Hello I Must Be Going Ֆիլ
2013 Էմանուելի մասին ճշմարտությունը The Truth About Emanuel Արթուր Ashland Independent Film Festival - լավագույն դերասանական կազմ[11]
2013 Սպիտակ տան գրոհը White House Down Սկիպ Թայլեր
2014 Սոուս Gravy Սթեֆ
Վերջին անգամ, երբ դու զվարճանաս The Last Time You Had Fun Ջեյք
2020 Կատաղի Unhinged Էնդի

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2002 «Կարմիր վարդ» առանձնատուն Rose Red Քևին Բոլինջեր 3 էպիզոդո
Կանացի բրիգադ The Division Շոն Թաունսենդ «Forgive Me, Father» էպիզոդ
24 24 Քրիս 3 էպիզոդ
2003 Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Մայք «Bottoms Up» էպիզոդ
Դետեկտիվ Ռաշ Cold Case Ռայան Բայես «Churchgoing People» էպիզոդ
2005 Դիմակահանդես Carnivàle Լի 2 էպիզոդ
2005-2013 Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է It’s Always Sunny in Philadelphia Միամ ՄակՊոյլМакПойл 7 էպիզոդ
2006 Իմ անունն է Էռլ My Name is Earl Դևիդ Հեյս 2 էպիզոդ
2008 Վերջին պահին Eleventh Hour Ուիլ Սանդերս «Resurrection» էպիզոդ
C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Թոմաս Դոնովեր 2 էպիզոդ
2008-2009 Ուշ շոու Դեյվիդ Լետերմանի հետ Late Show with David Letterman Լայլ 15 էպիզոդ
2009 Հաուս House Դենիել Բրեսոնի հայրը «Unfaithful» էպիզոդ
2009-2013 Պայծառատես Psych Մերի Լայթլի 4 էպիզոդ
2010 Երեկույթների վարպետները Party Down Ջեկալ Օնասիս / Դենիս «Jackal Onassis Backstage Party» էպիզոդ
2011 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Փիթ Դարկենսոն «The Naked Truth» էպիզոդ
2011-2012 Փախուստի թագավորներ Breakout Kings Լլոյադ Լոուրի 23 էպիզոդ
2013 Անվերահսկելի Unsupervised Մեթյու / Դին Ջեյկոբս հնչյունավորող
«The Great Traveler’s Road» էպիզոդ
2013-2016 Տեսադաշտում Person of Interest Լոգան Փիրս 2 էպիզոդ
2014 Թղթե տնակ House of Cards Գևին Օրսեյ 8 էպիզոդ[12]
2016 Հեփ և Լեոնարդ Hap and Leonard զինվոր 6 էպիզոդ
Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Ուիլյամ 8 էպիզոդ
Սա մենք ենք This Is Us Էնդի Ֆենեն Энди «Last Christmas» էպիզոդ
2017 Պայծառատես Psych: The Movie Մերի Լայթլի Հեռուստաֆիլմ
Սև հայելի Black Mirror Ջեյմս Ուոլթոն «USS Callister» էպիզոդ
2018 Չբացահայտված գործ Unsolved խուզարկու Ռասել Պուլ
2019 Հավերժական պարգև Perpetual Grace Ջեյմս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 http://ibdb.com/person.php?id=465457
  3. Theatre World Award RecipientsTheatre World Award.
  4. Тизер: "Мир Дикого Запада" продлили на четвертый сезон
  5. «In Style Weddings (2007)». In Style. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  6. «Melanie Lynskey Files For Divorce From Jimmi Simpson». Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «'Two & A Half Men' & 'Always Sunny' Stars - Nicest Divorce EVER». TMZ. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  8. Jimmi Simpson, Biography
  9. «Broadway's 'The Farnsworth Invention' is pure Sorkin». Chicago Tribune. 2007 թ․ դեկտեմբերի 6.
  10. «Past Recipients - Theatre World Awards».
  11. «The Truth About Emanuel - Awards». IMDb. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  12. «'Breakout Kings' Alum Jimmi Simpson Joins 'House of Cards' (Exclusive)». 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.