Պորտալ:Կինո
|
Ներածություն | |
---|---|
Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը: Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են: Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը շարունակել...:
|
արխիվ խմբագրելԸնտրված հոդված | |
---|---|
Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda; մայիսի 16, 1905 — օգոստոսի 12, 1982), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը: Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է: ԿենսագրությունխմբագրելՀենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում: Հայրը` Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսոն: Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թթ. Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի` Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից: Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը` 1880-ական թթ.: Խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր: Ընդհանուր թվով ստացել է մոտ 16 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի: շարունակել...: |
արխիվ խմբագրելԸնտրված անձ | |
---|---|
Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա — 2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան: «Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ: Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է: Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն... Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը: Ինգմար Բերգմանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ՝ «Թունավորում» ֆիլմի նկարահանման մեջ, որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական։ Դրանից հետո «Svensk Filmindustri» կինոընկերության տնօրենը, նրան հնարավորություն տվեց նկարահանել սեփական կինոնկար: շարունակել...: |
արխիվ խմբագրելԸնտրված ֆիլմ | |
---|---|
«Լոուրենս Արաբացի» (անգլերեն Lawrence of Arabia), 1963 թվականին անգլիացի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած պատմական ֆիլմ դրամա, Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը: Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Էդվարդ Թոմաս Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին է, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության, հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը: Ընդհանուր թվով մոտ 20 տարբեր կինոմրցանակ է ստացել ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 12 մրցանակի, որոնց թվում 7 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես էպիկական ֆիլմ: շարունակել... |
արխիվ խմբագրելՀայաստան | |
---|---|
Աննա Աբրահամի Էլբակյան , հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր: Կենսագրությունխմբագրել1982թ. ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դրամատիկական ստուդիա և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986թ ավարտեց ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյան համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմում՝ Անտիկ, «Սպիտակ ոսկոռ», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանը աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաև Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում։ 2000-ից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոնների, ինչպես նաև հանդես է եկել սփյուռքում։ Ամուսինը Արմեն Էլբակյանն է, որդին Էդգար Էլբակյան կրտսերը, դուստրը՝ Լիլի Էլբակյանը։ շարունակել ...: |
արխիվ խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք | |
---|---|
|
արխիվ խմբագրելԽոսք | ||||
---|---|---|---|---|
|
արխիվ խմբագրելԸնտրված ցանկ | |
---|---|
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ: Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին: Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն): շարունակել...: |
արխիվ խմբագրելԸնտրված պատկեր | |
---|---|
Կատեգորիաներ | |
---|---|
Կինոյի մասին մյուս նախագծերում | |
---|---|
արխիվ խմբագրելԿինոդեմքեր | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
արխիվ խմբագրելՆոր հոդվածներ | |
---|---|
Հայերեն Վիքիպեդիայում Կինոյի թեմայով 2013 մարտ ամսում ստեղծված հոդվածներ |
Օգնություն | |
---|---|
Դուք կարող եք օգնել Կինո նախագծին ստեղծելով նոր հոդվածներ կինեմատոգրաֆի վերաբերյալ, մասնավորապես թարգմանելով դրանք Վիքիպեդիայի ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հոդվածներից, կամ բարելավել կինոյի մասին գոյություն ունեցող հայերեն անավարտ հոդվածները:
|
Եղբայրական_պորտալներ | |
---|---|