Օգնություն:Ողջույն, նորեկներ
Այստեղ մի քանի խոսքով նկարագրել ենք թե՝
- ինչ է իրենից ներկայացնում Վիքիպեդիան,
- ինչպես կարող եք օգտվել կայքից
- ինչպես և ինչու գրանցվել
- ինչպես կարող եք մասնակցել կայքի զարգացմանը
- ինչպես նոր հոդված սկսել, ձևավորել ու խմբագրել
- ինչ կանոններով է գործում նախագիծը
Վիքիպեդիա հայերեն հանրագիտարանը, ինչպես ընդհանրապես ամբողջ Վիքիպեդիա նախագիծը, անընդհատ զարգացման մեջ է, ուստի որոշակի նյութերի բացակայությունը պետք է դիտել ոչ թե որպես թերություն,այլ զարգացման հնարավորություն։ Շատ հոդվածներ կիսատ են ու ստույգ հղումների կամ վերակազմակերպման կարիք ունեն։ Տեքստերում հնարավոր է բազմաթիվ տառասխալներ եւ ուղղագրական, քերականական ու ոճական սխալներ լինեն։ Մի՛ վրդովվեք։ Դուք ինքներդ կարող եք շտկել նկատած սխալները, թարգմանել տեքստեր և հարստացնել հոդվածները, ինչպես նաև նոր հոդվածներ նախաձեռնել։ Պետք է միայն մի քիչ ժամանակ տրամադրել խմբագրման գործիքների և մասնակցության կանոնների հետ ծանոթանալու համար։ Մասնակցությունը այնքան հեշտ է ու կլանիչ, որ անկասկած ձեզ մոտ ցանկություն կառաջանա անմիջապես ուղղել որևէ տառասխալ կամ բացթողում, իսկ կես ժամից նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես կտոգորվեք ինքնուրույն հոդված գրելու ցանկությամբ։ Հավատացե՛ք, որ առաջին ամենափոքր ներդրումից հետո կրկին վերադառնալու ցանկությունը ուղղակի անհաղթահարելի կլինի։ Բոլոր նորեկներին խրախուսում ենք մասնակցել նախագծի զարգացմանը և ողջունում բոլորի իմաստալից ու արժեքավոր ներդրումները։
Միացե՛ք հայալեզու հանրամատչելի հանրագիտարանի կառուցմանը
Կարճ նկարագրություն
խմբագրելՎիքիպեդիան հանրագիտարան է, որը գրվում է հենց ընթերցողների միասնական ուժերով։ Համահեղինակության գործը հեշտացնելու համար այն ունի համատեղ ջանքերով կառուցվող կայքի յուրահատուկ ձևաչափ, որը կոչվում է վիքի։ Աշխարհի բոլոր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ բարելավում են այն՝ խմբագրելով, սրբագրելով և նոր հոդվածներ գրելով։ Ներկայումս Վիքիպեդիան ունի աշխարհի 300-ից ավելի լեզուներով զարգացող կայքեր, որոնց հետ կարող եք ծանոթանալ Գլխավոր էջում թվարկված լեզուների տակ գտնվող Ամբողջական ցանկից։ Հայերեն Վիքիպեդիան գործում է ճիշտ նույն կանոններով, ինչ բոլոր մյուսները։ Ցանկացած և յուրաքանչյուր մասնակցություն հաշվառվում է Էջի փոփոխությունների պատմության մեջ. որին կարող եք ծանոթանալ սեղմելով էջի վերին տողում երևացող պատմություն վանդակի վրա և Վերջին փոփոխությունների մատյանում, որը կարող եք բացել՝ սեղմելով այս էջի ձախ մասում գտնվող մասնակցել նավարկային վանդակի Վերջին փոփոխություններ տողի վրա։
Անվայել կամ չարամիտ խմբագրումները սովորաբար շատ արագ հեռացվում են, և դրանց հեղինակների հետագա մուտքը կամ մասնակցությունը կարող է արգելափակվել։
Ինչպես օգտվել հանրագիտարանից
խմբագրելՎիքիպեդիան աշխատում է համակարգված թվային հանրագիտարանի սկզբունքով։ Էջի ձախ կողմի սպասարկման սյունակի «որոնել» բառի տակ դատարկ վանդակում հայերեն (Յունիքոդ տառատեսակով) գրեք ձեզ հետաքրքրող բառը, հասկացությունը կամ անունը և սեղմեք «որոնել» բառի վրա։ Չհիասթափվեք, եթե որոնումն ապարդյուն լինի։ Վերադառնալով «Գլխավոր էջ» ողջույնի խոսքերի տակ կտեսնեք ներկա պահին հանրագիտարանում եղած հոդվածների թիվը։ Փորձեք գտնել ձեր որոնած բառը, անունը կամ հասկացությունը այլ լեզուներով էջերում, որոնք թվարկված են «այլ լեզուներով» բառերի տակ, և, ինչու ոչ, փորձեք լրացնել պակասը։ Օգտվելու և մասնակցելու մասին ավելի մանրամասն տեղեկույթ ստանալու համար ընթերցեք նաև Վիքիպեդիայի մասին և Օգնություն հոդվածները։
Գլխավոր էջի վերևի տողում թվարկված են թեմատիկ պորտալները, իսկ ձախ կողմի սյունակում Գլխավոր էջ բառերի տակ սեղմելով կատեգորիաներ բառի վրա կմտնեք բառային կատեգորիաների ցանկի մեջ։
Գլխավոր էջի ստորին մասում կա հանրագիտարան վերնագրով մի պատուհան, որտեղ սեղմելով բոլոր հոդվածները բառերի վրա կմտնեք բոլոր հոդվածների այբբենական ցանկի մեջ։
Հանրագիտարանի կառուցվածքը և ներքին կապերը դեռ կատարելապես համակարգված չեն, և հնարավոր է, որոշ կապեր կամ դասակարգումներ անհեթեթ թվան կամ քաոտիկ։
Ինչ է նշանակում մասնակցել
խմբագրելՏեսնու՞մ եք այս էջի վերին տողում խմբագրել կոճակը։
Ձեր մասնակցությունը կարող է սկսվել հենց այդ բառից, որի վրա սեղմելով կհայտնվեք հոդվածի թաքնված աշխատանքային էջում։ Սակայն մի° շտապեք, ինչ-որ բան գրել, որովհետև տեքստից բացի այնտեղ բազմաթիվ տարբեր խորհրդանշաններ կտեսնեք, որոնցից յուրաքանչյուրը ներհատուկ ծրագրված գործառնական իմաստ ունի։ Որոշ ժամանակ կպահանջվի մինչև սկսեք ճանաչել և հմուտ օգտագործել բոլորը։ Սակայն դրանց կիրառումն այնքան հեշտ է, որ երբեմն ուղղակի կարելի է կռահել։ Հոդվածներ խմբագրելու ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար ընթերցեք Ինչպես խմբագրել էջը և Ոճական ուղեցույց հոդվածները։
Վիքիպեդիա նախագծում խրախուսվում է համարձակ մասնակցությունը նոր հոդվածներ նախաձեռնելու, արդեն սկսված հոդվածները շարունակելու, թարգմանելու, խմբագրելու և սրբագրելու գործում։ Ուստի դուք նույնպես կարող եք մասնակցել բոլոր անավարտ հոդվածների զարգացմանը, շարունակել դրանք, լրացնել կարևոր տեղեկություններով, հղումներով, խմբագրել և սրբագրել, անշուշտ բովանդակությունը և լեզուն բարելավող ներդրումներով։ Սակայն մասնակցել նշանակում է նաև դառնալ հայերեն Վիքիպեդիայի վիրտուալ հանրության անդամ, մասնակցել հանրության քննարկումներին և կայքի կառավարման համար կարևոր հարցերի քվեարկություններին։
Միայն Յունիկոդ
խմբագրելԿայքի ծրագրային համակարգը պահանջում է օգտագործել Յունիկոդ կոդավորմամբ ստեղծված հայերեն տառատեսակներ։ Հնարավոր է, որ տարբեր օպերացիոն համակարգերում ստեղնաշարային մուտքագրումը կատարվի տարբեր կոդավորմամբ, ուստի հայերեն տառատեսակով գրելու ձևերին ծանոթանալու համար ընթերցեք հայերենի մուտքագրման ձեռնարկ հոդվածը և այցելեք Ինչպես գրել Windows 2000/XP/2003/Vista ՕՀ-ներում հայերեն։
Ինչու և ինչպես գրանցվել
խմբագրելԻնչու
Գրանցված մասնակցությունը շատ ավելի հարմար է և ունի բազմաթիվ հաճելի առավելություններ։ Գրանցվելով դուք կունենաք ձեր ներկայացուցչական էջը, և ձեր բոլոր ներդրումները կգրանցվեն ձեր մասնակցության պատմության մեջ՝ թույլ տալով ուրիշներին ճանաչել և արժեվորել դրանք։ Գրանցվելով ձեռք կբերեք նախագծին մասնակցելու բազմաթիվ այլ հնարավորություններ։ Օրինակ՝ չարաշահումների կանխման համար էջերի վերահսկումը թույլատրվում է միայն գրանցված մասնակիցներին, ինչպես նաև նկարների ներբեռնումը։ Ձեր գրանցած մասնակցային անունով կկարողանաք շփվել մյուս մասնակիցների հետ, խորհրդակցել, մասնակցել բանավեճերի, քննարկումների, քվեարկությունների, և ձեր ներդրումների նշանակալիության շնորհիվ կկարողանաք ձեռք բերել կայքի կառավարմանը մասնակցելու այլ իրավունքներ։
Ինչպես Գրանցվելու համար սեղմեք էկրանի վերևի աջ մասում գտնվող Ստեղծել մասնակցի հաշիվ բառի վրա և բացված էջում մուտքագրեք ձեր՝
- Մասնակցի անունը
- Գաղտնաբառը
- Գաղտնաբառի կրկնությունը
- Էլեկտրոնային փոստի հասցեն
Հետո սեղմեք Ստեղծել նոր մասնակցային հաշիվ բառերի վրա։ Գրանցվելուց հետո, ամեն անգամ կայք մտնելիս, կհայտնվեք նույն նախամուտքային էջում, որտեղ ձեզնից կպահանջվի մուտքագրել ձեր գրանցած անունը և գաղտնաբառը։ Միայն դրանք լրացնելուց հետո, սեղմելով Մտնել բառի վրա, դուք կճանաչվեք որպես արդեն գրանցված անդամ և կշարունակեք թերթել էջերը, օգտվել հանրագիտարանից և աշխատել որպես գրանցված մասնակից։ Կարող եք նշում անել Հիշել իմ մուտքագրած տվյալները վանդակում, և կայքի ներքին համակարգը ձեր IP հասցեով ինքնաշխատորեն կճանաչի ձեր մուտքը։
Ինչպես նոր հոդված գրել
խմբագրելՆոր հոդված կարելի է նախաձեռնել ըստ թեմատիկ պորտալների, բառային կատեգորիաների կամ հոդվածներում կարմիր երևացող բառերի միջոցով (որոնք ըստ էության ուրիշ մասնակիցների կողմից նախաձեռնված նոր հոդվծաների անուններ են, առաջարկներ կամ հուշումներ), կամ կարող եք նոր հոդված սկսել ձեր ընտրած բառի, անվան կամ հասկացության ինքնուրույն վերնագրով։ Օրինակ.
Նման տեսք բառը կամ բառերը կստանան խմբագրել էջում գրվելով [[............]] նշանների միջև, և համապատասխան հոդվածի բացակայության դեպքում կլինեն կարմիր, իսկ հոդվածի կառուցումը նախաձեռնելուց հետո կամ հոդվածի առկայության դեպքում կլինեն կապույտ։ օրինակ
գրված տեսքը «խմբագրել» էջում.
[[ռատատույ]] [[Ֆրանսիական խոհանոց]]
տեսքը ընթերցողի համար
ռատատույ Ֆրանսիական խոհանոց
Կարող եք օգտվել նաև Վիքիպեդիայի կարևորագույն թեմաների ցանկերից, որոնց հետ կարող եք ծանոթանալ այստեղ։
Նոր հոդված սկսելու ամենահեշտ եղանակը
խմբագրելՆախևառաջ ուսումնասիրեք Վիքիպեդիայի կարևորագույն թեմաների ցանկերը, սակայն եթե այնտեղ ձեր ուզած թեմայով հոդված չգտնեք, դա դեռ չի նշանակում, որ ձեր ընտրած վերնագրով հոդված չկա։ Ուստի, որպեսզի համոզվեք, որ հանրագիտարանում ձեր ընտրած վերնագրով հոդված իրոք դեռ չկա, որոնել վանդակում մուտքագրեք հոդվածի վերնագիրը և սեղմեք Որոնել ստեղնավանդակի վրա։ Ենթադրենք, որ դա ֆրանսիական խոհանոցի մասին հոդվածն է, և որ այդ վերնագրով հոդված իրոք դեռ չկա։ Այդ դեպքում դուք կտեսնեք Ստեղծել Ֆրանսիական խոհանոց էջը այս վիքիում բառերը, ընդ որում Ֆրանսիական խոհանոց բառերը կլինեն կարմիր գույնի։ Սեղմեք բառերի վրա։ Ձեր առջև կբացվի նոր հոդվածի աշխատանքային էջը, որտեղ հոդված սկսելու համար պետք է միայն հետևել հրահանգներին կամ կրկին ընթերցել Ինչպես խմբագրել էջը հոդվածը, իսկ խմբագրման փորձ ձեռք բերելու համար կարող եք օգտվել Ավազարկղ էջից։
Նույնը քայլ առ քայլ
խմբագրել- Քայլ 1. Մուտքագրեք բառը կամ բառերը և որոնեք։
- Քայլ 2. Տեսնելով Ստեղծել ................. էջը այս վիքիում բառերը սեղմեք ձեր որոնած բառի վրա, և կբացվի խմբագրման էջը։
- Քայլ 3. Գրեք նոր հոդվածի վերնագիրը և սեղմեք խմբագրման պատուհանի տակ գտնվող Հիշել էջը հրահանգի վրա։
- Քայլ 4. Խմբագրման էջում մուտքագրման պատուհանից վեր կտեսնեք ձևավորման գործիքների վանդակատողը, իսկ պատուհանի տակ՝ օժանդակ նշանների մեծ տեսականի։ Պատուհանի մեջ սկսեք գրել հոդվածը։
- Քայլ 5. Վերնագրի տակ տեղադրեք {{խմբագրում եմ}} կաղապարը և փակող «}}» նշանի ներսում «ստորագրեք»՝ սեղմելով գործիքների տողի «Ձեր ստորագրությունը և ամսաթիվը» նշանավանդակի վրա (խմբագրման էջում ձեր ստորագրությունը տիլդաներից կամ գերնիշերից կազմված այսպիսի տեսք կունենա՝ «--~~~~»).
- Քայլ 6. Օգտվելով խմբագրման պատուհանի տակ գտնվող Նախադիտում ստեղնավանդակից, դիտեք, թե ինչ տեսք ունի ձեր հոդվածը ընթերցողի համար։
- Քայլ 7. Սեղմեք Հիշել էջը ստեղնավանդակի վրա և կայքի հենքում գրանցեք ձեր սկսած հոդվածը։
Չմոռանաք հիշել նաև ձեր կատարած փոփոխությունները։
Ինչպես ձևավորել տեքստը
խմբագրելՀայերեն տեքստի ընթերցելիության խնդիրներից խուսափելու և տեքստի ձևավորման բոլոր գործիքներից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է ծանոթանալ հայերենի մուտքագրման ձեռնարկ հոդվածին։ Տեքստի ձևավորման գործիքներին առավել հեշտ կծանոթանաք և կհմտանաք՝ օգտվելով Ավազարկղ էջից։ Տեքստերի ձևավորման հիմնական սկզբունքները կառուցված են Windows Word տեքստային մշակման ծրագրում գործող մոտեցումների վրա։ Առանց տեսական նախաբանի միանգամայն կարող եք ինքնուրույն բացահայտել ձևավորման բոլոր գաղտնիքները Ավազարկղ էջում փորձարկելով ձևավորման տարբեր գործիքների գործողությունները և ծանոթանալով Ինչպես խմբագրել էջը հոդվածի հետ։
Ինչպես նկար տեղադրել
խմբագրելՆկարներ և ձայնային ֆայլեր մուտքագրելու համար դուք պետք է լինեք կայքի գրանցված անդամ։ Որպես գրանցված անդամ կայք մտնելուց հետո նկարներ և ձայնային ֆայլեր մուտքագրելու համար սեղմեք էկրանի ձախ մասում գտնվող գործիքներ սպասարկման պատուհանի Բեռնել ֆայլ հրահանգի վրա։ Ձեր առջև կբացվի ֆայլ ներբեռնելու պատուհանը։ «Browse» հրահանգի միջոցով ձեր համակագչի մեջ գտեք ու ընտրեք ելակետային ֆայլը և սեղմեք «OK» ստեղնավանդակի վրա։
Չմոռանաք համապատասխան նշում անել «I affirm that the copyright holder of this file agrees to license it under the terms of the Wikipedia Copyright» («ես հավաստում եմ, որ այս ֆայլի հեղինակային իրավատերը համաձայն է արտոնել ֆայլի օգտագործումը Wikipedia-ում հեղինակային իրավունքի պաշտպանման պայմաններով») հարցումի մոտ, ինչից հետո միայն սեղմեք «Բեռնել ֆայլը» հրահանգի վրա, և ձեր ընտրած պատկերը կներբեռնվի կայքի ընդհանուր հենքի մեջ։
Երբ պատկերն արդեն կայքի հենքում է, և այն պետք է տեղադրել որևէ հոդվածի մեջ, խմբագրել աշխատանքային էջում, համապատասխան կաղապարի օգնությամբ, տեղադրեք պատկերը հոդվածի մեջ ձեր ընտրած տեղում։ Քանի որ այստեղ զետեղված պատկերի ֆայլի անունն է «Wikipedia-logo-v2-hy.png» (իսկ դուք համապատասխանաբար կարող եք գրել ձեր պատկերային ֆայլերի անունները) ուստի այն տեղադրում ենք տվյալ հոդվածում հետևյալ կաղապարով.
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|70px]]
Պատկերները կարող են լինել «thumb» տեսակի, այսինքն մատնոցի չափ, որոնց վրա սեղմելիս բացվում է նկարի մեծ տարբերակը, կամ ոչ «thumb» տեսակի, որոնք ստեղնի ֆունկցիա չունեն։ Պատեկրը «thumb» տեսակի դարձնելու համար օգտագործեք հետևյալ կաղապարը.
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|thumb|70px]]
Իսկ հիմա, եկեք փոխենք նկարի չափը, ինչն արվում է այս կաղապարով.
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|70px]]
կամ
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|100px]]
Նկատեցի՞ք հրահանգային կաղապարների միջև եղած տարբերությունը։ Առաջին պատկերի հրահանգի կաղապարում գրված է 70px, իսկ երկրորդի՝ 100px։
Հիմա տեսնենք թե ինչպես պետք է տեղադրել նկարը էջի աջ, ձախ, կամ կենտրոնական մասերում՝
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|70px|left]] կաղապարի դեպքում պատկերը էջի ձախ մասում ։է.
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|70px|center]] կաղապարի դեպքում պատկերը էջի կենտրոնում է։
[[Պատկեր:Wikipedia-logo-v2-hy.png|70px|right]] կաղապարի դեպքում պատկերը էջի աջ մասում է։.