Կինոարվեստ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը։ Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են։ Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը։
ԿինեմատոգրաֆիաԽմբագրել
Կինեմատոգրաֆիա, շարժանկար - մշակույթի և տնտեսության բնագավառ է, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը։ Հաճախ կինեմատոգրաֆիան փոխարինվում է «կինեմատոգրաֆ» տերմինով։ Որպես արվեստի առավել մասսայական տեսակ, քաղաքական և գիտական պրոպագանդայի հզոր միջոց է։ Կինոնկարների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում։ Կինոժապավենների և կինոսարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը։ Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոններում, հեռուստացույցով, ձայնագրություններով։
Խաղարկային կինոյի ժանրերըԽմբագրել
Կինոնկարների ձևերըԽմբագրել
- Խաղարկային (գեղարվեստական)
- Ոչ խաղարկային (փաստա - վավերագրական)
- Անիմացիոն (մուլտիպլիկացիոն)
- Հեռուստատեսային
- Գիտական
- Ուսումնական