Բացել գլխավոր ցանկը

Քոլին Էնդրյու Ֆերտ(անգլ.՝ Colin Andrew Firth, սեպտեմբերի 10, 1960(1960-09-10)[1][2][3][4], Grayshott, East Hampshire, Hampshire, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Քոլին Ֆերտ
Colin Firth by Gage Skidmore.jpg
Ֆերտը 2014 թվականի հուլիսին
Ի ծնե անուն՝Colin Firth
Ծննդյան թիվ՝1960 թվականի սեպտեմբերի 10
Ծննդավայր՝Գրեյշոտտ, Հեմպշիր, Մեծ Բրիտանիա
Երկիր՝Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն՝Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1983 — մեր օրեր
Պարգևներ՝«Օսկար»
«Ոսկե Գլոբուս» (2011)
BAFTA (2010, 2011)
Վոլպի գավաթի սեփականատերը լավագույն տղամարդկային դերի համար
IMDb։ID 0000147

Սկսելով իր կարիերան 1984 թվականին՝ Ֆերտը համաշխարհային քննադատների ուշադրությունն իր վրա գրավեց միայն 1995 թվականին՝ Ջեյն Օստինի «Հպարտություն և նախապաշարմունքներ»[5] վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում կատարելով միստր Դարսիի դերը։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել Ֆերտի աշխատանքը «Միայնակ տղամարդ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է պրոֆեսոր-հոմոսեքսուալ Ջորջ Ֆալկոներին, ով փնտրում է կյանքի իմաստը ավտովթարից մահացած սիրեցյալի մահից հետո․ մասնավորապես այս դերի համար դերասանն արժանացել է BAFTA մրցանակի[6] և արժանացավ Վոլպի գավաթ տղամարդու լավագույն դերակատարման համար[7]։ Հաջորդ տարի Ֆերտն արժանացավ «Օսկարի» «Թագավորի ելույթը» ֆիլմում Գեորգ VI թագավորի դերը կատարելու համար[8]։

Քոլին Ֆերտը «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, Վոլպի գավաթի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» մրցանակի դափնեկիր։

Կոլին Ֆերտի մասնակցությամբ ֆիլմերից ու հեռուստասերիալներից առավել ուշագրավ են՝ «Վալմոն», «Հպարտություն և նախապաշարմունք», «Անգլիացի հիվանդը», «Սիրահարված Շեքսպիրը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Իրական սեր», «Բրիջիտ Ջոնս։ Բանականության եզրին», «Իմ անտանելի դայակը», «Մամա միա», «Դորիան Գրեյ», «Թագավորի ելույթը» և «Լրտես, դուրս եկ»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Encyclopædia Britannica
  2. SNAC — 2010.
  3. Discogs — 2000.
  4. filmportal.de — 2005.
  5. O'Connor, John. (13 января 1996)։ «TELEVISION REVIEW; An England Where Heart and Purse Are Romantically United» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2011-12-7 
  6. «Film Nominations 2009» (անգլերեն)։ British Academy of Film and Television Arts։ Վերցված է 2011-12-7 
  7. «The awards of the Venice Film Festival» (անգլերեն)։ La Biennale di Venezia։ Վերցված է 2011-12-7 
  8. «The 83rd Academy Awards (2011) Nominees and Winners» (անգլերեն)։ The Academy of Motion Picture Arts and Sciences։ Վերցված է 2011-12-7 

Արտաքին հղումներԽմբագրել