Արմեն Էլբակյան
հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլբակյան
Արմեն Էդգարի Էլբակյան (փետրվարի 11, 1954, Երևան, Հայաստան), հայ դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2017)[1]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1954 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Էդգար Էլբակյան |
Ամուսին(ներ) | Աննա Էլբակյան |
Երեխա(ներ) | որդին՝ Էդգար Էլբակյան Կրտսեր, դուստրը՝ Լիլի Էլբակյան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
- 1974 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը
- 1981 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը
- 1975-1982 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես դերասան
- 1982-1988 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որպես ռեժիսոր
- 1988-1994 թվականներին ընտրվել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար
- 1988-2012 թվականներին աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որպես դերասանական կուրսի ղեկավար, դոցենտ
- 1994 թվականին հիմնադրել է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը
- 2000 թվականից աշխատում է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, որպես տնօրեն
- 2012 թվականից աշխատում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, որպես Ռեժիսուրայի ամբիոնի վարիչ
- Ընտանիք. հայրը՝ Էդգար Էլբակյան, կինը՝ Աննա Էլբակյան, որդին՝ Էդգար Էլբակյան Կրտսեր, դուստրը՝ Լիլի Էլբակյան
ԲեմադրություններԽմբագրել
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնԽմբագրել
- 1982 - Բ. Բրեխտ «Արտուրո Ուիի կարիերան»
- 1982 - Ե. Շվարց «Վիշապը»
- 1984 - Մոլիեր «Ժլատը»
- 1986 - Հ. Մկրտչյան «Ֆեննիի և Դիկոնի արկածները»
- 1986 - Է. դե Ֆիլիպպո «Ծննդյան տոները սինյոր Կուպելոի տանը»
- 1987 - «Մեծ անտառի զավակները»
- 1988 - Լ. Ռազումովսկայա «Սիրելի Ելենա Սերգեևնա»
- 1990 - Ժիրայր Անանյան «Իմ տունը քո տունը չէ»
- 1991 - Ու. Բետտի «Այրիներ սփոփոխը»
- 1999 - Յ. Օ՝ Նիլլ «Սերը ծփիների տակ»
- 2009 - Ֆ. Վերֆել «Մուսա լեռան 40 օրը»
Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնԽմբագրել
- 1988 - Բ. Բրեխտ «Արտուրո Ուիի կարիերան»
- 1989 - Գ. Տեր-Գրիգորյան «Շրջազգեստով տղամարդիկ»
- 1990 - Հ. Պարոնյան «Մեծապատիվ մուրացկանները»
- 1991 - Մոլիեր «Ժորժ Դանդեն»
- 1991 - Ա. Ցագարելի «Խանումի արարքները»
- 1992 - Ա. Էլբակյան «Ամենափրկիչ ջրհեղեղ»
- 1993 - Հ. Պարոնյան «Ատամնաբույժն արևելյան»
Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնԽմբագրել
- 1994 - Հ. Պարոնյան «Ատամնաբույժն արևելյան»
- 1994 - Ա. Էլբակյան «Ինչու՞ ենք լռում»
- 1995, 2012 - Զ. Խալափյան «Սիրո տարբեր նվագներ»
- 1995 - Ֆ. Դյուրենմաթ «Ֆիզիկոսներ»
- 1996 - Գ. Սունդուկյան «Քանդված օջախ»
- 1997 - Ա. Չեխով «Առաջարկություն»
- 1997 - Ա. Վարդանյան «Կանկռուկ»
- 1998 - Է. Օլբի «Երկուսը գազանանոցում»
- 1998 - Ն. Սայմոն «Հայկական տանգոն Լոս Անջելեսում»
- 2001 - Աննա և Արմեն Էլբակյաններ «Ուշացած թռչուն»
- 2003 - Վ. Սարոյան «Քարանձավի բնակիչները»
- 2004 - Ֆ. Դյուրենմաթ «Խաղում ենք Սթրինդբերգ»
- 2006 - Էդգար Էլբակյան Կրտսեր «Զգուշացիր մողեսից»
- 2008 - Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա «Չե՞ս պարի ինձ հետ»
- 2009 - Հ. Պարոնյան «Թյուրիմացության պարահանդես»
- 2011 - Հ. Մաթևոսյան «Տերը»
- 2013 - Ջոն Պռիստլի «Թռցրու ինձ լուսին»
Երևանի խամաճիկների պետական թատրոնԽմբագրել
- 2001 - Ա. Խնկոյան «Մկների ժողովը»
- 2002 - Շ. Պերրո «Կարմիր գլխարկը»
- 2004 - Վ. Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա «Դուք մտնում եք աշխարհ»
- 2005 - Միգել դե Սերվանտես «Մարդը Լամանչից»
- 2007 - Հ. Թումանյան «Քաջ Նազարը»
- 2007 - Հ. Թումանյան «Չախ-չախ թագավոր»
- 2008 - Հ. Թումանյան «Անխելք մարդը»
- 2009 - Լ. Ուստինով «Անտառային երգ»
- 2009 - Ռուսական ժող. հեքիաթ «Գնդլիկ-բոքոնիկ»
- 2011 - Հ. Ք. Անդերսեն «Մերկ թագավորը»
- 2012 - Ալեքսեյ Տոլստոյ «Բուրատինոյի արկածները»
- 2012 - Հ. Թումանյան «Բախտի անիվ»
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնԽմբագրել
- 1975 - Ա. Բաբայան «Տոսկանա, Տոսկանա»
- 2000 - Ա. Այվազյան «Կրեսոսի թագավորությունը»
- 2001 - Ա. Կասոնա «Ծառերը կանգնած են մահանում»
Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնԽմբագրել
- 1987 - Լ. Ռազումովսկայա «Այգի առանց հողի»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնԽմբագրել
- 2000 - Գ. Սունդուկյան «Քանդված օջախ»
Խաղացած դերերըԽմբագրել
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնԽմբագրել
- 1973 - Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան» Հակոբ Պարոնյան
- 1974 - Գիժ Մոզի՝ «Քանդված օջախ» Գաբրիել Սունդուկյան
- 1974 - Ֆրանսուա՝ «Ախ այդ դռները» Մ. Ֆորմո
- 1975 - Եվդոկիմով՝ «104 էջ սիրո մասին» Է. Ռադզինսկի
- 1976 - Հաջի Փայլակը՝ «Հաջի Փայլակը» Գ. Տեր-Գրիգորյան
- 1976 - Գագիկ՝ «Հիպոկրատի գլխարկը» Վ. Պետրոսյան
- 1977 - Հաջի Փայլակը՝ «Հաջի Փայլակը» Գ. Տեր-Գրիգորյան
- 1977 - Նիկիտա՝ «Դաժան խաղեր» Ա. Արբուզով
- 1978 - Հավատ ծաղրածու՝ «Ծիրանի ծառ» Վ. Դավթյան
- 1978 - Շվեդով՝ «Որոնում» Ռ. Հակոբյան
- 1979 - Կրտսեր Սաքո՝ «Քաջ Նազար» Դ. Դեմիրճյան
- 1980 - Սաշա՝ «Նատաշա» Ա. Արբուզով
- 1980 - Շահեն՝ «Խաչմերուկ» Գ. Հարությունյան
- 1981 - Ատրոպոս՝ «Դուք ողջ լինեք» Շենո
- 1981 - Ասատուր Զորաբյան՝ «Հացավան» Նաիրի Զարյան
- 1982 - Ծաղրածու՝ «Ջոն Արքա» Վիլյան Շեքսպիր
- 1982 - Արտակ՝ «Քանի դեռ կամ» Ա. Քալանթարյան
- 1982 - Դադլի Բոստվիք՝ «Ձեր կյանքի ժամանակը» Վիլյամ Սարոյան
- 1986 - ծաղրածու՝ «Ծաղրածուն» Մ. Մանվելյան
- 1986 - Ժորժ՝ «Տաքսի» Ժ. Ռենար
- 1987 - Կինտաուրի Սիմոն՝ «Երկիր Նաիրի» Եղիշե Չարենց
- 2004 - Չացկի՝ «Խելքից պատուհաս» Ալեքսանդր Գրիբոեդով
Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնԽմբագրել
- 1995 - Մեբիուս՝ «Ֆիզիկոսներ» Ֆ. Դյուրենմաթ
- 1996 - Օսեփ՝ «Քանդված օջախ» Գաբրիել Սունդուկյան
- 1997 - Ժորժ՝ «Էնթաուզ ամրոցի գաղտնիքը» Ագատա Քրիստի
- 1998 - Ջերրի՝ «Երկուսը գազանանոցում» Է. Օլբի
- 2001 - տղամարդ՝ «Ուշացած թռչուն» Աննա և Արմեն Էլբակյաններ
- 2004 - Կուրտ՝ «Խաղում ենք Սթրինդբերգ» Ֆ.Դյուրենմաթ
- 2008 - Ջո՝ «Չե՞ս պարի ինձ հետ» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա
- 2011 - Ռոստոմ՝ «Տերը» Հրանտ Մաթևոսյան
- 2013 - Ջորջ՝ «Թռցրու ինձ լուսին» Ջոն Պրիստլի
Գեղարվեստական ֆիլմերԽմբագրել
ՀեռուստաներկայացումներԽմբագրել
- 1978 - Անտոնիո - «Ցիլինդր» Է. դե Ֆիլիպպո
- 1979 - Սերժանտ Թրոթեր - «Թակարդը» Ագատա Քրիստի
- 1982 - Ֆրանսուա - «Վեցերորդ հարկը» Ա. Ժերի
- 1983 - Կրոլիկ - «Սրկոֆագ» Սաֆոնով
- 1983 - Քրոլ-Սատանա - «Վերին դժոխքը» Ս. Փափազյան
- 1984 - Եվ այլն - «Եվ այլն, կամ նոր դիոգինեզ» Գաբրիել Սունդուկյան
- 1984 - Մերկուցիո - «Ռոմեո և Ջուլիետ» Վիլյան Շեքսպիր
Կոչումներ և մրցանակներԽմբագրել
- 1988 թվական - ԽՍՄ մրցույթի դափնեկիր, լավագույն ներկայացում «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լ. Ռազումովսկայա
- 1993 թվական - Եվգենի Վախտանգովի մրցանակ, լավագույն բեմադրությունների համար՝ Լ. Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» և «Այգի առանց հողի»
- 2001 թվական - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն ներկայացում «Քանդած օջախ» Գաբրիել Սունդուկյան
- 2003 թվական - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 2004 թվական - Տասներկուերորդ միջազգային թատերական փառատոնի առաջին մրցանակ, Դամասկոս, Սիրիա
- 2005 թվական - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն ներկայացում «Մարդը Լամանչից» Միգել դե Սերվանտես
- 2008 թվական , միջազգային թատերական փառատոն, Հունգարիա, Բուդապեշտ «Արքուսֆեստ», լավագույն դերասան
- 2008 թվական - ՀԹԳՄ «Արտավազդ», լավագույն դերասան
- 2010 թվական - Շնորհվել է պրոֆեսորի կոչումը
- 2010 թվական - Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոն, լավագույն դերասան, Աղասի Այվազյանի «Ամերիկյան աջաբսանդալ»
- 2013 թվական -Շնորհվել է "Գրիգոր Նարեկացի" հուշամեդալը Հայաստանի Հանրապետության մշակույթի զարգացմանը մատուցած ծառայությունների, ինչպես նաև մշակույթի բնագավառում ունեցած uտեղծագործական նվաճումների համար[2][3][4]։
- 2017 թվական - Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017 թ․ մայիսի 29
- ↑ Արմեն Էլբակյանի կենսագրությունը AV production կայքում
- ↑ Արմեն Էլբակյանի մասին Кино-Театр.ru կայքում
- ↑ Արմեն Էլբակյան. «Յուրաքանչյուր ամուսին, քնից արթնանալիս, պետք է այնպես անի, որ իր կինն իրեն նորից սիրահարվի»