Զորայր Խալափյան

հայ արձակագիր, գրող

Զորայր Երվանդի Խալափյան (օգոստոսի 1, 1933(1933-08-01)[1], Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 18, 2008(2008-07-18), Երևան, Հայաստան), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։

Զորայր Խալափյան
Ծնվել էօգոստոսի 1, 1933(1933-08-01)[1]
ԾննդավայրԹալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհուլիսի 18, 2008(2008-07-18) (74 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և դրամատուրգ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1956)[1]
Ուշագրավ աշխատանքներԹթենի
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀԳՄ
ԱշխատավայրՀԳՄ
Զորայր Խալափյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։

1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև Հայաստանի կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Ստեղծագործական աշխատանք

խմբագրել

Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։

Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Առնոլդ Աղաբաբովը։

Նրա «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը[2] (ռեժիսոր՝ Գենադի Մելքոնյան

Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրատարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներին գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը, պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Հեղեղ, Երևան, 1963, 116 էջ։
  • Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1966, 320 էջ։
  • Երիցուկի թերթիկներ։ Ձեր դիմանկարը, Երևան, 1971, 276 էջ։
  • Հրաշք երեխա (պիեսներ), Երևան, 1973, 280 էջ։
  • Մեռնող հառնող, Երևան, 1975, 532 էջ։
  • Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1978, 336 էջ։
  • Ջերմանց մխիթարություն, Երևան, 1979, 308 էջ։
  • Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983, 488 էջ։
  • Ծնծղա (վիպակներ), Երևան, 1985, 400 էջ։
  • Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1987, 299 էջ։
  • Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, 1988, 484 էջ։
  • Միջնաշեն, Երևան, 1991, 432 էջ։
  • Վասիլ Մեծ. Հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Երևան, 1995, 383 էջ։
  • Արա Գեղեցիկ և Շամիրամ, Երևան, 1998, 174 էջ։
  • Ասպետն ու զինակիրը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2003, 128 էջ։
  • Որտե՞ղ էիր, մարդ աստծո (վեպ), Երևան, 2013, 288 էջ։
  • Այսքան բան, Ե., Դարակ, 2017, 352 էջ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «arm-cinema.am - Թթենի (1979)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորայր Խալափյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 705