Երևանի խամաճիկների պետական թատրոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երևանի խամաճիկների պետական թատրոնը ստեղծվել է 1987 թ։ Այն երրորդն էր ԽՍՀՄ տարածքում / Լենինգրադի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո/ ու առաջինը, որն իրականացնում էր ներկայացումներ թե մեծահասակ ու թե մանկահասակ հանդիսատեսի համար։ Ի տարբերություն սովորական տիկնիկային թատրոնների, խամաճիկների թատրոնը «գործում է» իսկական փոքրիկ բեմում՝ տիկնիկները վարվում են վերևից թելերի օգնությամբ։ Սկզբնական հաջողություններից հետո, թատրոնի համար սկսվեցին դժվար ժամանակներ թե գեղարվեստական ու թե ֆինանսական առումով։ Այն նոր վերելք ապրեց 2000 թ։ Տեղի ունեցավ նոր ստեղծագործական ուժերի հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով։ Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում թե մեծահասակ, թե մանկահասակ հանդիսատեսի համար։
Երևանի խամաճիկների պետական թատրոն | |
---|---|
Տեսակ | տիկնիկային թատրոն |
Տնօրեն | Արմեն Էլբակյան |
Հիմնադիրներ | Արմեն Էլբակյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան, Մաշտոցի 43 |
Հիմնադրման ամսաթիվ | 1987 թ |
Գեղարվեստական ղեկավար | Արմեն Էլբակյան |
Գլխավոր ռեժիսոր | Աննա Էլբակյան |
Yerevan State Marionettes Theatre Վիքիպահեստում |
Թատրոնի գեղարվեստական կազմ
խմբագրել- Ռուբեն Սամվելի Աբրահամյան - տնօրեն։
- Արմեն Էլբակյան - տնօրեն և գեղարվեստական ղեկավար (2000-2015 թթ)։
- Մարտիրոս Բադալյան - Գլխավոր նկարիչ։
- Աննա Էլբակյան - Գլխավոր ռեժիսոր
Թատրոնի ներկայացումներ
խմբագրել- Ձմեռայի հեքիաթ
- Մկների ժողով
- Աշխարհի արարումը
- Իսկական ընկերը
- Կարմիր գլխարկը
- Խոսող ձուկը
- Դուք մտնում եք աշխարհ
- Հույսի աստղ
- Սերվանտես «Մարդը Լամանչից»
- Քաջ աքլորիկը
- Անխելք մարդը
- Քաջ Նազար
- Չախ-չախ թագավոր
- Պոչատ աղվես
- Խելոքն ու հիմարը
- Գնդլիկ բոքոնիկ
- Արքայադուստրը սիսեռահատիկի վրա
- Մատնաչափիկը
- Մերկ Թագավոր
- Բուրատինո
- Հենզելն ու Գրետելը
- Գորտ արքայազն
- Համեցեք Լապլանդիա
- Շունն ու կատուն
- Ալիսը հրաշքների աշխարհում