Հենրի Ֆոնդա
Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda, մայիսի 16, 1905[1][2][3][…], Գրանդ Այլենդ, Նեբրասկա, ԱՄՆ - օգոստոսի 12, 1982[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Փիթեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը։
Հենրի Ֆոնդա անգլ.՝ Henry Fonda | |
---|---|
Հասակը | 1,87 մ |
Ծնվել է | մայիսի 16, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրանդ Այլենդ, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 12, 1982[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան և Omaha Central High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ռազմածովային սպա, մեղվաբույծ, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և կինոպրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1935-1982 |
Ժանրեր | վեստեռն և սպագետտի վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ William Brace Fonda?[3], մայր՝ Elma Herberta Jaynes?[3] |
Ամուսին(ներ) | Մարգարետ Սալլիվան (1931-32) Աֆդերա Ֆրանչետտի (1957-61) Շիռլի Մեյ Ադամս (1965-82, մինչև իր մահը) |
Երեխա(ներ) | Փիթեր Ֆոնդա[3] և Ջեյն Ֆոնդա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն
խմբագրելՀենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում։ Հայրը՝ Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսոն։ Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թվականներին Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում։ Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի՝ Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից։ Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը՝ 1880-ական թվականներին։
Նրա ընտանիքը Հիսուսի եկեղեցի (սայենտիստներ) անվանումով եկեղեցու հետևորդ էր։ Նրանց ընտանիքի անդամները շատ համերաշխ էին իրար նկատմամբ ու կապված իրար սերտ կապերով։ Ընտանիքի անդամները գրեթե չէին հաճախում բժշկի իրենց կրոնական համոզմունքներից ելնելով։
Պատանեկություն
խմբագրելՊատանի տարիներին Հենրի Ֆոնդան բոյսկաուտների շարժման ակտիվ մասնակիցներից էր և դարձել էր դասակի հրամանատար։ Նա հետաքրքրված էր գեղանկարչությամբ, լավ լողորդ էր, վազորդ և չմշկասահորդ։ Դպրոցական տարիներին նա ամաչկոտ, ցածրահասակ պատանի էր, ու սովորելու հետ միասին աշխատում էր հոր ընկերությունում, մտածելով լրագրողի կարիերայի մասին։
Երիտասարդություն
խմբագրելԴպրոցում ավագ դասարաններում ուսանելի տարիներին աշխատանքի է անցնում հեռախոսային մի ընկերությունում։ Երիտասարդ տարիքում դառնում է բարձրահասակ՝ ավելին քան 180 սմ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Մինեսոտոյի համալսարանի լրագրություն ֆակուլտետը, իր լրագրողական կարիերան սկսելով Retail Credit Company ընկերությունում։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հենրի Ֆոնդան և Ջեյմս Ստյուարտը հիմնում են բարեգործական ֆոնդ։ 1943 թվականին Ֆոնդան կամավոր զորագրվում է ԱՄՆ բանակ, ծառայության անցնելով ռազմածովային ուժերում, որտեղ ծառայում է 3 տարի՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում։ Պարգևատրվում է «Բրոնզագույն աստղ» շքանշանով և «Presidential Citation» պարգևով։
Կինոկարիերան
խմբագրելՈրպես դերասան Հենրի Ֆոնդայի նորամուտը տեղի է ունեցել 12 տարեկանում՝ իրենց քաղաքի Omaha Community Playhouse սիրողական թատրոնում, որը ղեկավարում էր Դորոտի Բրանդոն, հայտնի դերասան Մառլոն Բրանդոյի մայրը։ Դորոտի Բրադոն Հենրի Ֆոնդայի մոր ընկերուհին էր և նրան հրավիրում է խաղալու «Դու և ես» անվանումով ներկայացման մեջ։ Թատրոնը նրան մեծ հիացմունք է պատճառում, նա հետաքրքրվում է թատրոնի բոլոր մանրուքներով՝ սկսած դեկորացիաներից մինչև ներկայացումների բեմադրումը։ Բոլորը գնահատում են Ֆոնդայի դերասանական բարձր տաղանդը։ «Merton of the Movies» ներկայացման մեջ գլխավոր դեր խաղալուց հետո, որոշում է դերասան դառնալ։ Նա թողնում է լրագրողի աշխատանքը և 1928 թվականին մեկնում է երկրի արևելք՝ Մասսաչուսեթս նահանգ։
Սկզբում հանդես է գալիս նահանգի Դեննիս քաղաքի թատրոնում, իսկ հետո տեղափոխվում է Ֆելմուտ քաղաք, ու անմիջապես ընդունվում տեղի միջբուհական թատրոնի University Players ընկերություն։ Որպես խաղընկեր համագործակցում է դերասանուհի Մարգարետ Սալլիվանի (ում հետ էլ հետագայում ամուսնանում է) և Ջեյմս Ստյուարտի հետ, ինչը սկիզբ է դնում նրանց երկարատև ընկերության։
76 տարեկանում նա ստանում է իր վերջին մրցանակը՝ Օսկար լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում, մահացել է սրտի հիվանդությունից 1982 թվականի օգոստոսի 12-ին, 77 տարեկանում, Լոս Անջելեսի իր տանը։
Ֆիլմագրություն
խմբագրելԽաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր։ Առավել նշանավոր ֆիլմերն են.
Մրցանակներ և փաստեր
խմբագրելԸնդհանուր թվով ստացել է մոտ 16 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի։
Օսկար
խմբագրել4 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը
- 1941 - ներկայացվել է Օսկար լավագույն դերասանի համար «Ցասման ողկույզներ» ֆիլմի համար
- 1958 - «12 զայրացած տղամարդ» ֆիլմի համար Լավագույն ֆիլմ անվանակարգում որպես ֆիլմի պրոդյուսեր
- 1981 - ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար
- 1982 - ստացել է Օսկար լավագույն դերասան անվանակարգում «Ոսկե լճի վրա» ֆիլմի համար
Ոսկե Գլոբուս
խմբագրել2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս, ներակայացված է եղել ևս 1 անգամ
- 1958 - «12 զայրացած տղամարդ» ֆիլմի համար որպես դրամայի լավագույն դերասան
- 1980 - Սեսիլ Բ. Դե Միլլի մրցանակ կինոյում իր ավանդի համար
- 1982 - դրամայի լավագույն դերասան «Ոսկե լճի վրա» ֆիլմի համար
Այլ մրցանակներ
խմբագրելՍտացել է նաև 1 BAFTA (ներկայացված է եղել ևս 1 անգամ), 1 Դավիդ դի Դոնատելլի մրցանակ, 3 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ ստացել է «Տոնի» թատրոնի մրցանակ, ԱՄՆ-ի կինոքննադատների խորհրդի 1 մրցանակ և այլն։
Վարկանիշային ցանկեր
խմբագրել- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու հերոս որպես դրական կերպար.
- «Ցասման ողկույզներ», գլխավոր հերոս Թոմ Ջոուդ - 12-րդ տեղ
- «12 զայրացած տղամարդ (ֆիլմ, 1957)», № 8 երդվյալ ատենակալ - 28-րդ
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում նրա մասնակցությամբ 3 ֆիլմ է ընդգրկված հետևալ տեղերում
- «Ցասման ողկույզներ» - 7
- «12 զայրացած տղամարդ» - 42
- «Ոսկե լճի վրա» - 45
Այլ փաստեր
խմբագրելՀենրի Ֆոնդան համարվում է Հոլիվուդի դասական շրջանի մեծագույն դերասաններից մեկը, նրա ծննդյան 100-ամյակին Turner Classic Movies հեռուստաալիքը սկսեց ցուցադրել նրա մասնակցությամբ բոլոր գրեթե բոլոր ֆիլմերը։ 2005 թ. ԱՄՆ-ի փոստային ծառայությունը «Հոլիվուդի լեգենդները» սերիայով թողարկեց նրա պատկերով նամականիշ։
Լոս Անջելեսի թատրոններից մեկը կոչվում է նրա անունով, այն գործում է 6126 Hollywood Blvd., Hollywood, Los Angeles, California հասցեում։
Նա Հոլիվուդյան Դեմոկրատական Կոմիտեի ֆոնդի հիմնադիրներց մեկն է եղել, ֆոնդը ստեղծվել էր Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի աջակցությամբ։ Ֆոնդան Հոլիվուդի ամենակտիվ և ազդեցիկ լիբերալ-դեմոկրատ գործիչներից էր։ Նա չէր կիսում ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և Ռիչարդ Նիքսոնի քաղաքական հայացքները, ինչի հետ կապված մի քանի անգամ հայտարարել է իր ելույթներում։ Վիետնամի պատերազմի ժամանակ նա իր աղջկա՝ դերասանուհի Ջեյն Ֆոնդայի հետ մասնակցում էր հակապատերազմյան գործողություններին։
Հենրի Ֆոնդայի անունով է կոչվում վարդի մի տեսակ։
Պատկերներ
խմբագրել-
«Հեզաբել» ֆիլմում
-
«Լեդի Եվա» ֆիլմում
-
ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայության ժամանակ,
1942 թ. լուսանկար -
«Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում Օդրի Հեփբերնի հետ
-
դերասանուհի Ջանեթ Բլերի հետ,
1970 թ. ընտանեկան լուսանկար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11853422X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://abcnews.go.com/Entertainment/slideshow/academy-award-lifetime-achievement-18401142/image-18402686
- ↑ https://awards.bafta.org/award/1958/film
- ↑ https://www.grammy.com/artists/henry-fonda/2123
Գրականություն
խմբագրել- Collier, Peter (1991). The Fondas։ A Hollywood Dynasty. Putnam. ISBN 0-399-13592-8.
- Fonda, Henry (1982). Fonda։ My Life. Fulcrum Publishing. ISBN 0-453-00402-4.
- Fonda, Jane (2005). My Life So Far. Random House. ISBN 0-375-50710-8.
- Fonda, Peter (1998). Don't Tell Dad. Hyperion. ISBN 0-7868-6111-8.
- Houghton, Norris (1951). But Not Forgotten։ The Adventure of the University Players. New York։ William Sloane Associates.
- James, John Douglas (1976). The MGM Story. Crown Publishers. ISBN 0-517-52389-2.
- Roberts, Allen and Max Goldstein (1984). Henry Fonda։ A Biography. McFarland & Co.. ISBN 0-89950-114-1.
- Sweeney, Kevin (1992). Henry Fonda։ A BioBibliography. Greenwood Press. ISBN 0-313-26571-2.
- Thomas, Tony (1990). The Films of Henry Fonda. Citadel Press. ISBN 0-8065-1189-3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Internet Movie Database կայքում
- КиноПоиск կայքում
- Internet Broadway Database կայքում
- Ֆոնդա ընտանիք Արխիվացված 2005-11-24 Wayback Machine
- Classic Movies (1939-1969)։ Henry Fonda Արխիվացված 2006-02-25 Wayback Machine
- Turner Classic Movies կայքում Արխիվացված 2010-09-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ֆոնդա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |