Կարլ Մոլդեն
Կարլ Մոլդեն (անգլ.՝ Karl Malden, ի ծնե՝ Մլադեն Ջորջե Սեկուլովիչ, սերբ.՝ Младен Ђорђе Секуловић, մարտի 22, 1912[1][2][3][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[5] - հուլիսի 1, 2009[4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր։
Կարլ Մոլդեն | |
---|---|
1950-ականների ստուդիայի լուսանկար | |
Ի ծնե անուն՝ | Karl Malden |
Ծննդյան թիվ՝ | մարտի 22, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 1, 2009[4] (97 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան |
Կարիերա՝ | 1939—2000 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001500 |
karlmalden.com |
Իր կարիերայում, որը տևել է ավելի քան 70 տարի, նկարահանվել է շուրջ 70 ֆիլմերում, որոնց շարքերում է ամերիկյան կինո՝ «Ցանկության» տրամվայ»-ը (1951), որի համար ստացել է «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանի համար, «Նավահանգստում» (1954) և «Մի աչքանի վալետներ» (1961)։ Նրա մյուս ուշագրավ դերերից են Արչի Լին «Տիկնիկ» ֆիմում (1956), Զաբուլոն Պրեսկոտը «Ինչպես նվաճվեց Արևմուտքը» ֆիլմում (1962) և գեներալ Օման Ն․Բրեդլին «Պատոնում» ֆիմում (1970)։ Հեռուստատեսության մեջ նրան հաջողություն բերեց լեյտենանտ Մայկ Ստոունի դերը 1970 թվականի քրեական դրամա «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» ֆիլմում, որտեղ Մոլդենի հետ էր երիտասարդ Մայքլ Դուգլասը։
Կինոարվեստի և գիտության ակադեմիայի նախարարը (1989—1992 թվականներին), 1970–1980 թվականներին՝ American Express կազմակերպության դեմք և ձայն։
Կենսագրություն
խմբագրելՄլադեն Ջորջե Սեկուլովիչը ծնվել է սերբիական ընտանիքում՝ Չիկագոյում[6], մանկությունը անցել է Ինդիանա նահանգի Գերի քաղաքում։ Ծնունդով Չեխիայից նրա մայրը աշխատում էր որպես դերձակուհի, իսկ հայրը՝ պողպատի գործարանում աշխատող։ Դպրոցում նա հաճախ էր մասնակցում բեմադրությունների, բայց միևնույն է գնաց հոր հետքերով՝ աշխատելու պողպատի գործարանում։ Կարլը իր աչքի ընկնող քիթը ստացավ սպորտային դաշտում, որտեղ այն երկու ագամ կոտրվել էր[7]։
1934 թվականին լքեց հարազատ քաղաքը և գնաց Չիկագո, որտեղ ընդունվեց Արվեստի համալսարան` այն ավարտելով 1938 թվականին։ Այստեղ նա փոխեց անունը՝ ընտրելով Կարլ Մոլդենը։ Գումանի թատրոնի ներկայացումների ժամանակ նա ծանոթացավ դերասանուհի Մոնա Գրեմի հետ, ում հետ 1938 թվականին ամուսնացավ։ Համալսարանը ավարտելուց հետո նա այդպես էլ չկարողացավ աշխատանք գտնել և ստիպված էր վերադառնալ Գերի։ Այնտեղ նա երկար չմնաց և մեկնեց Նյու Յորք, որտեղ նրան հաջողվեց աշխատանքի ընդունվել Բրոդվեյ թատրոնում։ Թատրոնից բացի Մոլդենը սկսեց մասնակցել ռադիոհաղորդումների, իսկ 1940 թվականին դեբյուտել է ֆիլմում։
Նրա դերասանական կարիերան ընդհատվել է, երբ սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի ժամանակ էլ սկսեց ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում որպես սերժանտ։ Պատերազմի ավարտից հետո Կարլը վերադարձավ բեմ, իսկ 1950 թվականից սկսեց ավելի ակտիվ նկարահանվել կինոյում։
Մոլդենը կողմնակից էր Ստանիսլավսկու համակարգին։ Նա համոզված էր «Ստախոսները» ֆիլմում ուրախ շերիֆ–ստադիստի դերում (1961) (ռեժիսորական փորձ ունեցող մոտ ընկերոջ Մառլոն Բրանդո)։ Նա սիրում էր կրկնել՝ «Ինձ դուր են գալիս բոլոր ֆիլմերը, որոնցում ես նկարվել եմ, նույնիսկ վատերը․․․որովհետև ես սիրում եմ աշխատանքը»։
Բացի կինոյից Մոլդենը շատ անգամներ նկարվել է հեռուստատեսությունում։ Մեծ ճանաչում ստացավ «Սան Ֆրանցիսկոյի փողոցները» սերիալը (1972—1977), որտեղ Մոլդենը խաղաց բարեսիրտ քննիչի դերում՝ հանդես գալով որպես երիտասարդ Մայքլ Դուգլասի գործընկեր։ Հեռուստատեսությամբ նա խաղում է իր վերջին կարևոր դերը՝ քահանա և նախագահի խոստովանահայր, Թամաս Կավանոյի հայրը՝ 2000 թվականին «Արևմտյան թևը» սերիալում։
Սկսած 1989 թվականից մինչ 1992 թվականը դերասանը գլխավորեց Կինոարվեստի և գիտության ակադեմիան։
2008 թվականի դեկտեմբերին կնոջ հետ միասին նշեցին ամուսնության 70 ամյակը, որը համարվում է Հոլիվուդի պատմության ամենաերկարներից մեկը[8]։ 2009 թվականի հուլիսի 1–ին Կարլ Մոլդենը 97 տարեկան հասակում մահացավ Լոս Անջելեսում գտնվող իր տանը։
Կինոարտադրության մեջ ներդրման համար նա ստացել է Հոլիվուդյան բուլվար 6231–ում գտնվող Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1947 | ֆ | Բումերանգ | Boomerang | լեյտենանտ Ուայտ |
1947 | ֆ | Մահվան համբույր | Kiss of Death | սերժանտ Ուիլիամ Քալեն |
1950 | ֆ | Հրաձիգ | The Gunfighter | Մակ |
1950 | ֆ | Այնտեղ, ուր վերջանում է մայթը | Where the Sidewalk Ends | լեյտենանտ Թոմաս |
1951 | ֆ | «Ցանկություն» տրամվայ | A Streetcar Named Desire | Հարոլդ «Միչ» Միթչել |
1952 | ֆ | Դիվանագիտական սուրհանդակ | Diplomatic Courier | Սերժանտ Էրնի Հելվադ |
1953 | ֆ | Ես խոստովանում եմ | I Confess | տեսուչ Լարրի |
1954 | ֆ | Նավահանգստում | On the Waterfront | հայր Բերրի |
1956 | ֆ | Տիկնիկ | Baby Doll | Արչի Լի Մեյեն |
1961 | ֆ | Մի աչքանի վալետներ | One-Eyed Jacks | Դեդ Լոնգուորտ |
1962 | ֆ | Ինչպես նվաճվեց Արևմուտքը | How the West Was Won | Զեբուլոն Պրեցկոտտ |
1962 | ֆ | Թռչունների երկրպագու Ալկատրասից | Birdman of Alcatraz | Գարվի Շումեյկեր |
1964 | ֆ | Շայենների աշունը | Cheyenne Autumn | կապիտան Օսկար Ուեսելս |
1970 | ֆ | Պատոն | Patton | գեներալ Օմար Բրեդլի |
1971 | ֆ | Կատուն իննը պոչերի մասին | Il gatto a nove code | Ֆրանկո Արնո |
1979 | ֆ | Ասուպ (ֆիլմ, 1979) | Meteor | Հարրի Շերվուդ |
1979 | ֆ | Պոսեյդոնի գերիները | Beyond the Poseidon Adventure | Ուիլբեր Հաբբարդ |
1984 | ֆ | Մահացու տեսիլք | Fatal Vision | |
1985 | ֆ | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Մորժ |
1987 | ֆ | Գժերը | Nuts | Արթուր Կիրկ |
Պարգևներ
խմբագրել- 1952 թվական՝ Օսկար - «Լավագույն դերասան երկրորդ պլանի» («Ցանկության» տրամվայ»)
- 1985 թվական՝ Էմմի - «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի–սերիալում կամ հեռուստատեսային ֆիլմում» («Մահացու տեսիլք»)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Den Store Danske Encyklopædi (դան.) — 1994.
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #120575175 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ See Childhood and Family in Karl Malden Արխիվացված 2012-05-25 archive.today
- ↑ «Hollywood actor Karl Malden dies» (անգլերեն). BBC News. 2 июля 2009. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Oscar-winning actor Karl Malden dies aged 97 Արխիվացված 2009-07-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մոլդեն» հոդվածին։ |