Շեյ Գիվեն
Շեյ Գիվեն (իռլանդերեն՝ Séamus Mac Dhuibhín, ապրիլի 20, 1976[1][2][3], Լիֆֆորդ, Օլսթեր, Իռլանդիա), իռլանդացի դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթի»-ում։ Ազգային հավաքականում Գիվենը մասնակցել է 133 խաղի, և պատմության մեջ Իռլանդիայի հավաքականի կազմում ամենաշատ խաղերին մասնակցած ֆուտբոլիստն է։ Գիվենն ազգային հավաքականում իր առաջնախաղն անցկացրել է 1996 թվականին։ Գիվենը հավաքականի կազմում մասնակցել է նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը։ Իր ակումբային կարիերան սկսել է «Սելթիկում»։ 1995-1996 մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում հանդես է եկել Ֆուտբոլի առաջին լիգայում։ 1997 թվականին տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»։ Թիմի կազմում 1998 և 1999 թվականներին հանդես է եկել Անգլիայի գավաթի եզրափակչում։ 2001-2002 և 2005-2006 մրցաշրջաններում նա ընդգրկվել է Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում։ 2009 թվականի փետրվարի 1-ին «Մանչեսթեր Սիթին» 7 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է Գիվենին։ 2011 թվականին 3,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլա»[4]։
Շեյ Գիվեն անգլ.՝ Shay Given | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Շեյմուս Ջոն Ջեյմս Գիվեն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իռլանդացի | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | ||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1976 (48 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիֆորդ, Իռլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 84 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Սթոք Սիթի | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Կարիերայի սկիզբը խմբագրել
Գիվենը 14 տարեկանից սկսեց հանդես է գալ շոտլանդական «Սելտիկում»[5]։ Շոտլանդական ակումբում հանդես գալու տարիներին Գիվենը հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։
«Բլեքբերն Ռովերս» խմբագրել
1994 թվականին Գիվենը տեղափոխվել է «Բլեքբերն Ռովերս»։ Թիմում նա սկսեց հանդես գալ Անգլիայի առաջնությունում և երիտասարդ դարպասապահը գրավեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Թիմ Ֆլաուերսի տեղը։ 1995 թվականին Շեյը վարձավճարով տեղափոխվել է «Սուինդոն Տաուն» և հանդես է եկել Ֆուտբոլի Երկրորդ Լիգայում (Չեմպիոնշիպ)։ Այնտեղ նա անցկացրել է 1995-1996 մրցաշրջանը, որում մասնակցել է 5 խաղի և բաց է թողել 14 գնդակ։ 1996 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Սանդերլենդ», որի կազմում հանդես է եկել Ֆուտբոլի առաջին լիգայում։ Թիմի կազմում մասնակցել է 17 խաղի և չի ունեցել ոչ մի չոր հանդիպում։ Այնուհետև նա վերադարձել է «Բլեքբերն Ռովերս», և 1996 թվականի դեկտեմբերի 14-ին իր դեբյուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում` «Ուիմբիլդոնի» դեմ խաղում։
«Նյուքասլ Յունայթեդ» խմբագրել
1997 թվականին Շեյ Գիվենը տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»։ Նոր ակումբում իր դեբյուտը նշել է 1997 թվականի օգոստոսի 9-ին՝ «Շեֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղում։ Շեյ Գիվենը պահեստայինների նստարանին թողեց Պավլա Սրնիչեկային, Շակու Հիսլոպային և Ստիվեն Հարպերին[6][7]։ Իր առաջին մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում նա Չեմպիոնների լիգայում անցկացրել է 10 հանդիպում և բաց է թողել 16 գնդակ։
Իր դեբյուտային մրցաշրջանում նա «Նյուքասլ Յունայթեդի» հետ հասել է նաև մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Արսենալին» 0:2 հաշվով։ 1999 թվականի հունվարի 2-ին Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Կրիստալ Պելասի» դեմ կայացած խաղում Շեյը ստացել է իր առաջին կարմիր քարտը, և 14-րդ րոպեին հեռացվել է խաղից։ Այդ խաղում «Նյուքասլը» հաղթել էր 2:1 հաշվով։ Անգլիայի գավաթի այդ մրցաշրջանում «Նյուքասլը» նորից հասել է մինչև եզրափակիչ, որտեղ 2:0 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
Հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը հիմնական կազմում ընդգրկում էր արդեն ոչ թե Շեյ Գիվենին այլ Սթիվեն Հարպերին։ Բայց արդեն 2001/02 մրցաշրջանում Գիվենը վերադարձրեց իր տեղը հիմնական կազմում։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի առաջնության բոլոր խաղերին, որտեղ Նյուքասլը գրավեց 4-րդ տեղը։ Գիվենը ճանաչվեց 2001/02 մրցաշրջանի Անգլիայի լավագույն դարպասապահ։ Այդ մրցաշրջանում Գիվենը նաև մասնակցեց Եվրոգավաթների բոլոր խաղերին։
Հաջորդ մրցաշրջանում Նյուքասլը հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում, որտեղ ընդգրկվել էր նույն խմբում ինչ «Յուվենտուսը», «Դինամոն» և «Ֆեյենորդը»։ Գիվենը մասնակցեց առաջին երեք խաղերին, իսկ հաջորդ երկու խաղերին թիմի դարպասը պաշտպանում էր Սթիվեն Հարպերը։
2003/04 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում «Նյուքասլ Յունայթեդը» մրցում էր «Պարտիզանի» հետ, այդ խաղում հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարով հաղթեց «Պարտիզանը»։
Հաջորդ մրցաշրջանում Բոբի Ռոբսոնին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Գրեմ Սունեսը։ 2005/06 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց առաջնության բոլոր խաղերին և ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում։ Այդ մրցաշրջանում Գիվենը նաև դարձավ թիմի ավագը։ «Նյուքասլը» գրավեց 7-րդ տեղը, իսկ Գիվենը երկարաձգեց իր պայմանագիրը 7 տարով։
2005/06 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց բոլոր խաղերին, և մրցաշրջանի ավարտից հետո ընդգրկվեց Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքակքանում։ Այդ մրցաշրջանից հետո նա ստացավ թիմի ավագի կոչումը։
2006 թվականի սեպտեմբերի 17-ին Շեյ Գիվենը վնասվածք ստացավ «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում։ Շեյը վնասվածքից հետո իր դեբյուտը նշեց 2006 թվականի նոյեմբերի 18-ին՝ «Արսենալի» դեմ կայացած խաղում (1:1)։ 2006/07 մրցաշրջանում Գիվենը մասնակցեց 22 խաղի, իսկ թիմը գրավեց 13-րդ տեղը։
2008 թվականի փետրվարին Գիվենը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ստացավ ծանր վնասվածք և բաց թողեց մրցաշրջանի մնացած հատվածը։ 2009 թվականի հունվարի 2-ին «Նյուքասլը» պարտվեց «Լիվերպուլին» 1:5 հաշվով, որից հետո Գիվենի գործակալը թիմի ղեկավարությանը տեղեկացրեց որ իր սանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»[8]։ 2009 թվականի հունվարի 17-ին Գիվենը «Նյուքասլի» կազմում անցկացրեց իր վերջին հանդիպումը Պրեմիեր լիգայում։ Գիվենը անցկացրեց 11 տարի «Սենտ Ջեյմս Պարկում»[9]։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրեց 463 հանդիպում՝ 20 խաղ Չեմպիոնների լիգայում, 11 խաղ Ինտերտոտո գավաթում, 29 խաղ ՈՒԵՖԱ-ի գավաթում, 354 խաղ Պրեմիեր լիգայում, 34 խաղ Անգլիայի գավաթում և 12 խաղ Անգլիայի լիգայի գավաթում։
«Մանչեսթեր Սիթի» խմբագրել
2009 թվականի փետրվարի 1-ին Գիվենը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ։ Նա թիմի հետ կնքեց 4,5 տարվա պայմանագիր և ստացավ 37 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը թիմի կազմում նշել է փետրվարի 7-ին՝ «Միդլսբրոյի» դեմ խաղում։ 2009 թվականի դեկտեմբերի 5-ին «Չելսիի» դեմ կայացած խաղում նա հետ մղեց Ֆրենկ Լեմպարդի իրացրաց տասնմեկմետրանոց հարվածը, և թիմը այդ խաղում հաղթեց 2:1 հաշվով։ Ռոբերտո Մանչինիի օրոք Շեյ Գիվենին վստահվեց թիմի ավագի կոչումը[10]։ Հաջորդ մրցաշրջանի հենց առաջին տուրում Գիվենը վնասվածք ստացավ և, նրան փոխարինեց Ջո Հարտը։ 2010 թվականի օգոստոսին նրան ցանկանում էին իրենց թիմում տեսնել և «Ֆուլհեմի» և «Արսենալի» գլխավոր մարզիչները բայց նա մնաց «Մանչեսթեր Սիթիում»[11]։
«Աստոն Վիլլա» խմբագրել
2010/11 մրցաշրջանի վերջում «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ժերար Ուլիեն Շեյ Գիվենին դիտարկում էր որպես Բրեդ Ֆրիդելին համարժեք փոխարինող։ 2011 թվականի հուլիսի 18-ին Շեյը 5 տարվա պայմանագիր կնքեց «Աստոն Վիլլայի» հետ[12]։ Թիմը նրա համար մանչեսթրյան ակումբին վճարեվ 3,5 միլիոն ֆունտ[13]։ Նոր թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 13-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (0:0)։ 2011 թվականի սեպտեմբերին թիմի գլխավոր մարզիչ է դառնում Ռերի Ջենոն, ով նախկինում աշխատել էր «Բլեքբեռնում» և «Նյուքասլ Յունայթեդում»։ Դեկտեմբերի 3-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայացած խաղում Շեյը վնասվածք ստացավ։ Դեբյուտային մրցաշրջանում Գիվենը Անգլիայի առաջնությունում մասնակցեց 32 խաղի, իսկ թիմը գրավեց 16-րդ տեղը։
2012/13 մրցաշրջանի սկզբի «Էվերթոնից» և «Վեսթ Հեմից» կրած պարտություններից հետո թիմի գլխավոր մարզիչը Շեյը փոխարեն խաղադաշտ էր դուրս բերում Բրեդ Գուզանին։
2014/15 մրցաշրջանում նա թիմի կազմում Պրեմիեր լիգայի շրջանակներում մասնակցեց 3 հանդիպման, թիմի հետ հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ սեփական դարպասն «Արսենալից» ընդունելով չորս գնդակ պարտվեց 4:0 հաշվով։ 2000 թվականից հետո «Աստոն Վիլլան» առաջին անգամ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ։
«Միդլսբրո» խմբագրել
2013 թվականի նոյեմբերի 18-ին Գիվենը վարձավճարով տեղափոխվեց Չեմպիոնշիպում հանդես եկող «Միդլսբրո»։ Իր դեբյուտային խաղում նա օգնեց իր թիմին հաղթել «Բոլթոնին»։ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին թիմի ղեկավարությունը երկարաձգեց Գիվենը վարձակալության ժամկետը մինչև 2014 թվականի փետրվարի 28-ը։ Արդյունքում նա «Միդլսբրոյի» կազմում մասնակցեց 16 հանդիպման և սեփական դարպասն ընդունեց 10 գնդակ։
«Սթոք Սիթի» խմբագրել
2015 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց «Սթոք Սիթի»։ Նոր թիմի կազմում նա պայքարից դուրս թողեց թիմի հիմնական դարպասապահ Ջեկ Բատլենդին։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Լուտոն Տաունի» դեմ խաղում, որտեղ «Սթոք Սիթին» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարով։
Միջազգային կարիերա խմբագրել
Իռլանդիայի հավաքականում իր դեբյուտը Գիվենը նշել է 1996 թվականի մարտի 27-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում։ Գիվենը Մունիալ 1998-ի Իռլանդիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Գիվենը մասնակցել է Աշխարհի առաջնության բոլոր խաղերին։ Խմբային փուլում նա խաղացել է՝ Կամերունի, Գերմանիայի և Սաուդյան Արաբիայի հավաքականների դեմ, և օգնել իր հավաքականին դուրս գալ խմբից։ 1/8 եզրափակչում Իռլանդիայի հավաքականը հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին (1:1, 2:3)։ 2007 թվականի մարտի 28-ին՝ Սլովակիայի դեմ խաղում Գիվենը հատեց 80 խաղի սահմանը հավաքականի կազմում, իսկ արդեն 2009 թվականի հոկտեմբերի 14-ին նա հատեց 100 խաղի սահմանը։
Գիվենը հավաքականի հիմնական դարպասապահն էր նաև Եվրո 2012 ընտրական փուլում։ Եվրո 2012 հետո Գիվենը ժամանակավորապես հեռացավ հավաքականից։ 2014 թվականի սեպտեմբերին նա վերադարձավ հավաքական։
Անձնական կյանք խմբագրել
Շեյ Գիվենը 2001 թվականից ամուսնացած է Ջեյն Կանինգեմի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Շեյն, ով ծնվել է 2004 թվականին, և Սիենան, ով ծնվել է 2007 թվականին։ 2014 թվականի հունիսի 17-ին զույգը ամուսնալուծվել է։ 2015 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Գիվենը և նրա ընկերուհի Բեկի Գիբսոնը երեխայի են սպասում։
Շեյ Գիվենը պարբերաբար մասնակցում է բարեգործական միջոցառումների, որոնց միջոցով օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին։ Դրա հիմնական պատճառն այն է, որը նրա մայրը մահացել է քաղցկեղից այն ժամանակ երբ նա ընդամենը 5 տարեկան է եղել։
Գիվենը շատ ցնցված էր 2011 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Գերի Սպիդի ինքնասպանությունից։ 2011 թվականի նոյեմբերի 27-ին «Սուոնսի Սիթիի» և «Աստոն Վիլայի» դեմ կայացած խաղից առաջ ֆուտբոլիստները հարգել են Սպիդի հիշատակը։ Այդ ընթացքում Շեյ Գիվենը արտասվել է[14][15]։
Խաղային բնութագիր խմբագրել
Շեյ Գիվենը ուժեղ դարպասապահ է, ունի ցատկելու կարողություն, կարողանում է նաև լավ հանդես գալ դարպասային գծի վրա։ Բացի այդ Շեյը կարողանում է նաև լավ ուղղորդել պաշտպանությանը։ Շեյ Գիվենը շատ ուշադիր դարպասապահ է։
Վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոգավաթ | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սելթիկ | 1993/1994 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
Բլեքբերն Ռովերս | 1994/1995 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1995/1996 | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
Սուինդոն Տաուն | 1995/1996 | 5 | −1 | - | - | - | - | - | - | 5 | −1 |
Սանդերլենդ | 1995/1996 | 17 | −11 | - | - | - | - | - | -- | 17 | −11 |
Բլեքբերն Ռովերս | 1996/1997 | 2 | −1 | - | - | 1 | −0 | - | - | 3 | −1 |
Նյուքասլ Յունայթեդ | 1997/1998 | 24 | −29 | 4 | −3 | - | - | 6 | −10 | 34 | −42 |
1998/1999 | 31 | −45 | 6 | −2 | 2 | −1 | 1 | −1 | 40 | −49 | |
1999/2000 | 14 | −17 | 2 | −4 | 1 | −2 | - | - | 17 | −23 | |
2000/2001 | 34 | −42 | - | - | 1 | −1 | - | - | 35 | −43 | |
2001/2002 | 38 | −52 | 5 | −6 | 1 | −1 | 6 | −7 | 50 | -66 | |
2002/2003 | 38 | −48 | 1 | −3 | - | - | 12 | -20 | 51 | −71 | |
2003/2004 | 38 | −40 | 2 | −2 | - | - | 13 | −10 | 53 | −52 | |
2004/2005 | 36 | −52 | 3 | −4 | 1 | −2 | 12 | −9 | 52 | −67 | |
2005/2006 | 38 | −42 | 4 | −1 | 2 | −1 | 3 | −4 | 47 | −48 | |
2006/2007 | 22 | −27 | 2 | −7 | 1 | −1 | 8 | −6 | 33 | −41 | |
2007/2008 | 19 | −37 | 3 | −4 | 2 | −2 | - | - | 24 | −43 | |
2008/2009 | 22 | −37 | 2 | −1 | 2 | −4 | - | - | 26 | −42 | |
Ընդամենը «Նյուքասլ Յունայթեդում» | 354 | −468 | 34 | −37 | 13 | −15 | 61 | −69 | 462 | −587 | |
Մանչեսթեր Սիթի | 2008/2009 | 15 | −18 | - | - | - | - | 6 | −9 | 21 | −27 |
2009/2010 | 35 | −42 | 3 | −4 | 6 | −5 | - | - | 44 | −51 | |
2010/2011 | - | - | - | - | 1 | −2 | 3 | −4 | 4 | −6 | |
Ընդամենը «Մանչեսթեր Սիթի» | 50 | −60 | 3 | −4 | 7 | −7 | 9 | −13 | 69 | −84 | |
Աստոն Վիլլա | 2011/2012 | 32 | −45 | 1 | −3 | 1 | −2 | - | - | 34 | −50 |
2012/2013 | 2 | −4 | 1 | −2 | 5 | −9 | - | - | 8 | −15 | |
Միդլսբրո | 2013/2014 | 16 | −10 | - | - | - | - | - | - | 16 | −10 |
Սթոք Սիթի | 2015/16 | 0 | −0 | 0 | −0 | 2 | −1 | — | — | 2 | −1 |
Ընդամենը ամբողջ կարիերայում | 478 | −600 | 39 | −46 | 27 | −33 | 70 | −80 | 614 | −764 |
Միջազգային խմբագրել
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Իռլանդիա | |||
1996 | 8 | 0 | |
1997 | 6 | 0 | |
1998 | 6 | 0 | |
1999 | 3 | 0 | |
2000 | 3 | 0 | |
2001 | 10 | 0 | |
2002 | 11 | 0 | |
2003 | 8 | 0 | |
2004 | 11 | 0 | |
2005 | 8 | 0 | |
2006 | 4 | 0 | |
2007 | 7 | 0 | |
2008 | 6 | 0 | |
2009 | 11 | 0 | |
2010 | 7 | 0 | |
2011 | 11 | 0 | |
2012 | 5 | 0 | |
2013 | 0 | 0 | |
2014 | 2 | 0 | |
2015 | 6 | 0 | |
Արդյունք | 133 | 0 |
Շեյ Գիվենի անցկացրած հանդիպումները Իռլանդիայի հավաքականի կազմում խմբագրել
Գիվենը հանդիպումները և բաց թողած գոլերը Իռլանդիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Չոր հանդիպումներ | Խաղի տեսակ |
1 | մարտի 27, 1996 | Ռուսաստան | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
2 | ապրիլի 24, 1996 | Չեխիա | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
3 | մայիսի 29, 1996 | Պորտուգալիա | 0:1 | - | Ընկերական հանդիոպւմ |
4 | հունիսի 2, 1996 | Խորվաթիա | 2:2 | - | Ընկերական հանդիպում |
5 | հունիսի 4, 1996 | Հոլանդիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
6 | հունիսի 9, 1996 | ԱՄՆ | 1:2 | - | ԱՄՆ-ի Գավաթ 1996 |
7 | հունիսի 15, 1996 | Բոլիվիա | 3:0 | 1 | ԱՄՆ-ի Գավաթ 1996 |
8 | օգոստոսի 31, 1996 | Լիխտենշտեյն | 5:0 | 2 | ԱԱ 1998 խմբային փուլ |
9 | մայիսիչ 21, 1997 | Լիխտենշտեյն | 5:0 | 3 | ԱԱ 1998 խմբային փուլ |
10 | օգոստոսի 20, 199 | Լիտվա | 0:0 | 4 | ԱԱ 1998 խմբային փուլ |
11 | աեպտեմբերի 6, 1997 | Իսլանդիա | 4:2 | - | ԱԱ 1998 խմբային փուլ |
12 | սեպտեմբերի 10, 1997 | Լիտվա | 2:1 | - | ԱԱ 1998 խմբային փփուլ |
13 | հոկտեմբերի 29, 1997 | Բելգիա | 1:1 | - | ԱԱ 1998 խմբային փուլ |
14 | նոյեմբերի 15, 1997 | Բելգիա | 1:2 | - | ԱԱ 1998 խմբային փուլ |
15 | մարտի 25, 1998 | Չեխիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
16 | ապրիլի 22, 1998 | Արգենտինա | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
17 | մայիսի 23, 1998 | Մեքսիկա | 0:0 | 5 | Ընկերական հանդիպում |
18 | սեպտեմբերի 15, 1998 | Խորվաթիա | 2:0 | 6 | Եվրո 2000 խմբային փուլ |
19 | հոկտեմբերի 14, 1998 | Մալթա | 5:0 | 7 | Եվրո 2000 խմբային փուլ |
20 | նոյեմբերի 18, 1998 | Հարավսլավիա | 0:1 | - | Եվրո 2000 խմբային փուլ |
21 | փետրվարի 10, 1999 | Պարագվայ | 2:0 | 8 | Ընկերական հանդիպում |
22 | ապրիլի 28, 1999 | Շվեդիա | 2:0 | 9 | Ընկերական հանդիպում |
23 | մայիսի 29, 1999 | Հյուսիսային Իռլանդիա | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
24 | ապրիլի 26, 2000 | Հունաստան | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
25 | հունիսի 11, 2000 | Հարավսլավիա | 2:1 | - | ԱՄՆ-ի գավաթ 2000 |
26 | նոյեմբերի 15, 2000 | Ֆինլանդիա | 3:0 | 10 | Ընկերական հանդիպում |
27 | մարտի 24, 2001 | Կիպրոս | 4:0 | 11 | ԱԱ 2002 խմբային փուլ |
28 | մարտի 28, 2001 | Անդորրա | 3:0 | 12 | ԱԱ 2002 խմբային փուլ |
29 | ապրիլի 25, 2001 | Անդորրա | 3:1 | - | ԱԱ 2002 խմբային փուլ |
30 | հունիսի 2, 2001 | Պորտուգալիա | 1:1 | - | ԱԱ 2002 խմբային փուլ |
31 | հունիսի 6, 2001 | Էստոնիա | 2:0 | 13 | ԱԱ 2002 խմբային փուլ |
32 | օգոստոսի 15, 2001 | Խորվաթիա | 2:2 | - | Ընկերական հանդիպում |
33 | սեպտեմբերի 1, 2001 | Հոլանդիա | 1:0 | 14 | ԱԱ 2002 խմբային փուլ |
34 | հոկտեմբերի 6, 2001 | Կիպրոս | 4:0 | 15 | ԱԱ 2002 խմբային փուլ |
35 | նոյեմբերի 10, 2001 | Իրան | 2:0 | 16 | ԱԱ 2002 խմբային փուլ |
36 | նոյեմբերի 15, 2001 | Իրան | 0:1 | - | ԱԱ 2002 խմբային փուլ |
37 | փետրվարի 13, 2002 | Ռուսաստան | 2:0 | 17 | Ընկերական հանդիպում |
38 | ապրիլի 17, 2002 | ԱՄՆ | 2:1 | - | Ընկերական հանդիպում |
39 | մայիսի 16, 2002 | Նիգերիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
40 | հունիսի 1, 2002 | Կամերուն | 1:1 | - | ԱԱ 2002 |
41 | հունիսի 5, 2002 | Գերմանիա | 1:1 | - | ԱԱ 2002 |
42 | հունիսի 11, 2002 | Սաուդյան Արաբիա | 3:0 | 18 | ԱԱ 2002 |
43 | հունիսի 16, 2002 | Իսպանիա | 1:1 | - | ԱԱ 2002 |
44 | օգոստոսի 21, 2002 | Ֆինլանդիա | 3:0 | 19 | Ընկերական հանդիպում |
45 | սեպտեմբերի 7, 2002 | Ռուսաստան | 2:4 | - | Եվրո 2004 խմբային փուլ |
46 | հոկտեմբերի 16, 2002 | Շվեյցարիա | 1:2 | - | Եվրո 2004 խմբային փուլ |
47 | նոյեմբերի 20, 2002 | Հունաստան | 0:0 | 20 | Ընկերական հանդիպում |
48 | մարտի 29, 2003 | Վրաստան | 2:1 | - | Եվրո 2004 խմբային փուլ |
49 | ապրիլի 2, 2003 | Ալբանիա | 0:0 | 21 | Եվրո 2004 խմբային փուլ |
50 | ապրիլի 30, 2003 | Նորվեգիա | 1:0 | 22 | Ընկերական հանդիպում |
51 | հունիսի 7, 2003 | Ալբանիա | 2:1 | - | Եվրո 2004 խմբային փուլ |
52 | 1հունիսի 11, 2003 | Վրաստան | 2:0 | 23 | Եվրո 2004 խմբային փուլ |
53 | սեպտեմբերի 6, 2003 | Ռուսաստան | 1:1 | - | Եվգրո 2004 խմբային փուլ |
54 | հոկտեմբերի 11, 2003 | Շվեյցարիա | 0:2 | - | Եվրո 2004 խմբային փուլ |
55 | նոյմեբերի 18, 2003 | Կանադա | 3:0 | 24 | Ընկերական հանդիպում |
56 | փետրվարի 18, 2004 | Բրազիլիա | 0:0 | 25 | Ընկերական հանդիպում |
57 | մարտի 31, 2004 | Չեխիա | 2:1 | - | Ընկերական հանդիպում |
58 | ապրիլի 28, 2004 | Լեհաստան | 0:0 | 26 | Ընկերական հանդիպում |
59 | մայիսի 27, 2004 | Ռումինիա | 1:0 | 27 | Ընկերական հանդիպում |
60 | հունիսի 5, 2004 | Հոլանդիա | 1:0 | 28 | Ընկերական հանդիպում |
61 | օգոստոսի 18, 2004 | Բուլղարիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
62 | սեպտեմբերի 4, 2004 | Կիպրոս | 3:0 | 29 | ԱԱ 2006 խմբային փուլ |
63 | սեպտեմբերի 8, 2004 | Շվեյցարիա | 1:1 | - | ԱԱ 2006 խմբային փուլ |
64 | հոկտեմբերի 9, 2004 | Ֆրանսիա | 0:0 | 30 | ԱԱ 2006 խմբային փուլ |
65 | հոկտեմբերի 13, 2004 | Ֆարերյան կղզիներ | 2:0 | 31 | ԱԱ 2006 խմբային փուլ |
66 | նոյեմբերի 16, 2004 | Խորվաթիա | 1:0 | 32 | Ընկերական հանդիպում |
67 | փետրվարի 9, 2005 | Պորտուգալիա | 1:0 | 33 | Ընկերական հանդիպում |
68 | մարտի 26, 2005 | Իսրայել | 1:1 | - | ԱԱ 2006 խմբային փուլ |
69 | հունիսի 4, 2005 | Իսրայել | 2:2 | - | ԱԱ 2006 խմբային փուլ |
70 | հունիսի 8, 2005 | Ֆարերյան կղզիներ | 2:0 | - | ԱԱ 2006 խմբային փուլ |
71 | օգոստոսի 17, 2005 | Իտալիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
72 | սեպտեմբերի 7, 2005 | Ֆրանսիա | 0:1 | - | ԱԱ 2006 խմբային փուլ |
73 | հոկտեմբերի 8, 2005 | Կիպրոս | 1:0 | 35 | ԱԱ 2006 խմբային փուլ |
74 | նոյեմբերի 8, 2005 | Շվեյցարիա | 0:0 | 36 | ԱԱ 2006 խմբային փուլ |
75 | մարտի 1, 2006 | Շվեդիա | 3:0 | 37 | Ընկերական հանդիպում |
76 | մայիսի 24, 2006 | Չիլի | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
77 | սեպտեմբերի 2, 2006 | Գերմանիա | 0:1 | - | Եվրո 2008 խմբային փուլ |
78 | նոյեմբերի 15, 2006 | Սան Մարինո | 5:0 | 38 | Եվրո 2008 խմբային փուլ |
79 | մարտի 24, 2007 | Ուելս | 5:0 | 39 | Եվրո 2008 խմբային փուլ |
80 | մարտի 28, 2007 | Սլովակիա | 1:0 | 40 | Եվրո 2008 խմբային փուլ |
81 | սեպտեմբերի 8, 2007 | Սլովակիա | 2:2 | - | Եվրո 2008 խմբային փուլ |
82 | սեպտեմբերի 12, 2007 | Չեխիա | 0:1 | - | Եվրո 2008 խմբային փուլ |
83 | հոկտեմբերի 13, 2007 | Գերմանիա | 0:0 | 41 | Եվրո 2008 խմբային փուլ |
84 | հոկտեմբերի 17, 2007 | Կիպրոս | 1:1 | - | Եվրո 2008 խմբային փուլ |
85 | նոյեմբերի 17, 2007 | Ուելս | 2:2 | - | Եվրո 2008 խմբային փուլ |
86 | փետրվարի 6, 2008 | Բրազիլիա | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
87 | օգոստոսի 20, 2008 | Նորվեգիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
88 | սեպտեմբերի 6, 2008 | Վրաստան | 2:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
89 | սեպտեմբերի 10, 2008 | Չեռնոգորիա | 0:0 | 42 | ԱԱ 2010 խմբային փուլ |
90 | հոկտեմբերի 15, 2008 | Կիպրոս | 1:0 | 43 | ԱԱ 2010 խմբային փուլ |
91 | նոյմեբրի 19, 2008 | Լեհաստան | 2:3 | - | Ընկերական հանդիպում |
92 | փետրվարի 11, 2009 | Վրաստան | 2:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
93 | մարտի 28, 2009 | Բուլղարիա | 1:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
94 | ապրիլի 1, 2009 | Իտալիա | 1:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
95 | մայիսի 29, 2009 | Նիգերիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
96 | հունիսի 6, 2009 | Բուլղարիա | 1:1 | - | ԱԱ 2010 խմաբյին փուլ |
97 | օգոստոսի 12, 2009 | Ավստրալիա | 0:3 | - | Ընյկերական հանդիպում |
98 | սեպտեմբերի 5, 2009 | Կիպրոս | 2:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
99 | հոկտեմբերի 10, 2009 | Իտալիա | 2:2 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
100 | հոկտեմբերի 14, 2009 | Չեռնոգորիա | 0:0 | 44 | ԱԱ 2010 խմբային փուլ |
101 | նոյեմբերի 14, 2009 | Ֆրանսիա | 0:1 | - | ԱԱ 2010 խմաբյին փուլ |
102 | նոյեմբերի 18, 2009 | Ֆրանսիա | 1:1 | - | ԱԱ 2010 խմբային փուլ |
103 | մարտի 2, 2010 | Բրազիլիա | 0:2 | - | Ընկերական հանդիպում |
104 | օգոստոսի 11, 2010 | Արգենտինա | 0:1 | - | Ընկերական հանդիպում |
105 | սեպտեմբերի 3, 2010 | Հայաստան | 1:0 | 45 | Եվրո 2012 խմբային փուլ |
106 | սեպտեմբերի 7, 2010 | Անդորրա | 3:1 | - | Եվրո 2012 խմբային փուլ |
107 | հոկտեմբերի 8, 2010 | Ռուսաստան | 2:3 | - | Եվրո 2012 խմբային փուլ |
108 | հոկտեմբերի 12, 2010 | Սլովակիա | 1:1 | - | Եվրո 2012 խմբային փուլ |
109 | նոյեմբերի 17, 2010 | Նորվեգիա | 1:2 | - | Ընկերական հանդիպում |
110 | փետրվարի 8, 2011 | Ուելս | 3:0 | 46 | Ազգերի գավաթ 2011 |
111 | մայիսի 25, 2011 | Հյուսիսային Իռլանդիա | 5:0 | 47 | Ազգերի գավաթ 2011 |
112 | մայիսի 29, 2011 | Շոտլանդիա | 1:0 | 48 | Ազգերի գավաթ 2011 |
113 | հունիսի 4, 2011 | մակեդոնիա | 2:0 | 49 | Եվրո 2012 խմբային փուլ |
114 | օգոստոսի 10, 2011 | Խորվաթիա | 0:0 | 50 | Ընկերական հանդիպում |
115 | սեպտեմբերի 2, 2011 | Սլովակիա | 0:0 | 51 | Եվրո 2012 խմբային փուլ |
116 | սեպտեմբերի 6, 2011 | Ռուսաստան | 0:0 | 52 | Եվրո 2012 խմբային փուլ |
117 | հոկտեմբերի 7, 2011 | Անդորրա | 2:0 | 53 | Եվրո 2012 խմբային փուլ |
118 | հոկտեմբերի 11, 2011 | Հայաստան | 2:1 | - | Եվրո 2012 խմբային փուլ |
119 | նոյեմբերի 11, 2011 | Էստոնիա | 4:0 | 54 | Եվրո 2012 խմբային փուլ |
120 | նոյեմբերի 15, 2011 | Էստոնիա | 1:1 | - | Եվրո 2012 խմբային փուլ |
121 | փետրվարի 29, 2012 | Չեխիա | 1:1 | - | Ընկերական հանդիպում |
122 | հունիսի 4, 2012 | Հունգարիա | 0:0 | 55 | Ընկերական հանդիպում |
123 | հունիսի 10, 2012 | Խորվաթիա | 1:3 | - | Եվրո 2012 |
124 | հունիսի 14, 2012 | Իսպանիա | 0:4 | - | Եվրո 2012 |
125 | հունիսի 18, 2012 | Իտալիա | 0:2 | - | Եվրո 2012 |
126 | սեպտեմբերի 3, 2014 | Օման | 2:0 | 56 | Ընկերական հանդիպում |
127 | նոյեմբերի 18, 2014 | ԱՄՆ | 4:1 | - | Ընկերական հանդիպում |
128 | մարտի 29, 2015 | Լեհաստան | 1:1 | - | Եվրո 2016 խմբային փուլ |
129 | հունիսի 7, 2015 | Անգլիա | 0:0 | 57 | Ընկերական հանդիպում |
130 | հունիսի 13, 2015 | Շոտլանդիա | 1:1 | - | Եվրո 2016 խմբային փուլ |
131 | սեպտեմբերի 4, 2015 | Ջիբրալթար | 4:0 | 58 | Եվրո 2016 խմբային փուլ |
132 | սեպտեմբերի 17, 2015 | Վրաստան | 1:0 | 59 | Եվրո 2016 խմբային փուլ |
133 | հոկտեմբերի 6, 2015 | Գերմանիա | 1:0 | 60 | Եվրո 2016 խմբային փուլ |
Արդյունք։ 133 խաղ/ 108 բաց թողած գոլ; 57 հաղթանակ, 44 ոչ-ոքի, 32 պարտություն
Ձեռքբերումներ խմբագրել
Ակումբային խմբագրել
- Ֆուտբոլի առաջին լիգայի հաղթող - 1995-1996
- Ինտերտոտո գավաթի խաղարկության հաղթող - 2006
- Անգլիայի գավաթի եզրափակչի մասնակից - 1998, 1999, 2015
- Անգլիայի գավաթակիր - 2011
Անձնական խմբագրել
- «Նյուքասլ Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2006
- Իռլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ - 2005, 2006
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Շեյ Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլլա»
- ↑ Given ends rumours and signs deal
- ↑ «Shay Given Stats, News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Football: Magpies show off credentials; Newcastle Utd 2 Sheffield Wednesday 1». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Given can speak with City: Magpies keeper free to discuss potential Eastlands switch
- ↑ Kinnear rules out Given departure
- ↑ Taylor, Daniel Roberto Mancini praises Carlos Tevez and Shay Given
- ↑ Шей Гивен близок к переходу в «Фулхэм»
- ↑ Գիվենը տեղափոխվել է «Աստոն Վիլլա»
- ↑ «Villa complete signing of Given (англ.). ESPN Soccernet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Gary Speed: Villa keeper Shay Given sheds tears for friend» (անգլերեն). BBC.co.uk. 28 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Swansea crowd pay tribute to Gary Speed» (անգլերեն). BBC.co.uk. 27 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Շեյ Գիվենի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-08-12 Wayback Machine
- Վիճակագրությունը soccerbase.com կայքում
- Гивен / Темы / FAPL.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյ Գիվեն» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |