Սելտիկ
Սելտիկ (անգլ.՝ Celtic F.C.), շոտլանդական ֆուտբոլային ակումբ Գլազգո քաղաքից։ Հանդես է գալիս շոտլանդական Պրեմիերշիփում։
Սելտիկ ՖԱ | ||||
Ամբողջական անուն | Celtic Football Club | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | The Bhoys, The Hoops, The Celts | |||
Գույներ | սպիտակ և կանաչ | |||
Հիմնադրում | նոյեմբերի 6, 1887 թվական | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] | |||
Մարզադաշտ | Սելտիկ Պարկ, Գլազգո | |||
Տարողունակություն | 60411 | |||
Նախագահ | Իան Բանկիեր | |||
Մարզիչ | Նիլ Լենոն | |||
Կայք | ||||
Լիգա | Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա | |||
2023-24 | 1-ին (Չեմպիոն) | |||
|
«Սելտիկը» ի տարբերություն «Ռեյնջերսի», որը համարվում է բողոքականության հետևորդ, աջակցում է Գլազգոյի կաթոլիկ մասին։ Այս երկու ակումբների հակամարտությունը աշխարհում ամենահներից մեկն է։ «Սելտիկի» խորհրդանիշը չորստերևանի երեքնուկն է՝ Իռլանդիայի երջանկության խորհրդանիշը, որը պատկերված է կանաչ-սպիտակ գույներով, որը արտահայտում է այն, որ ակումբը ստեղծվել է իռլանդական կաթոլիկների կողմից։ Ակումբի մարզաշապիկի գույները չեն փոխվել. մինչև այժմ էլ շերտավոր կանաչ-սպիտակ են։ Տնային դաշտը՝ «Սելտիկ Պարկը» տեղավորում է 60411 երկրպագու։
Պատմություն
խմբագրելԱկումբը պաշտոնապես հիմնադրվել է 1887 թվականի նոյեմբերի 6-ին Ուոլֆրիդի կողմից, սակայն առաջին հանդիպումը անց է կացրել 1888 թվականի մայիսի 28-ին՝ «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպումը ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ «Սելտիկի»։ Չորս տարի անց՝ 1892 թվականին «Սելտիկը» հաղթեց Շոտլանդիայի գավաթը, որը նրա համար առաջինն էր։ Հաջողությունը շարունակվեց և 1893 թվականին ակումբը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը և պահպանեց տիտղոսը նաև հաջորդ մրցաշրջանում։ Հիմնադրման օրից ակումբը 47 անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը (վերջին անգամ 2015-16 մրցաշրջանը), և բոլորից շատ (36 անգամ) հաղթել է շոտլանդիայի գավաթը (վերջին անգամ 2012-13 մրցաշրջանում)։
XIX դարի վերջում ակումբի համար սկսվեց «ոսկե ժամանակաշրջանը»։ Ակումբի լեգենդար խաղացող Վիլլի Մեյլին դարձավ ակումբի մենեջերը, և ակումբի գլխավոր մարզիչը։ Ակումբը ղեկավարեց 1897-ից մինչև 1940 թվականները։ 1905-ից 1910 թվականներին «Սելտիկը» 6 անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն, և բացի այդ 1907 թվականին ակումբը առաջին անգամ շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ հաղթեց, և՛ երկրի առաջնությունը, և՛ երկրի գավաթը, և դա կրկնեց հաջորդ տարի։ Երբ Մեյլին հեռացավ իր պաշտոնից, ակումբի համար սկսվեց անկման ժամանակաշրջան։
Միայն 1965 թվականին «Սելտիկը», երբ սկսեց մարզել Ջոկ Սթեյնը կարողացավ վերադարձնել առաջնորդի կարգավիճակը շոտլանդական ֆուտբոլում։ 1966-ից 1974 թվականներին ակումբը 9 անգամ անընդմեջ հաղթեց երկրի առաջնությունը։ Սթեյնի ղեկավարությամբ «Սելտիկի» գավաթների թիվը շատացավ։ Միայն նրա ղեկավարությամբ ակումբը հաղթեց 24 տիտղոս։ Իսկ արդեն 1965 թվականին «Սելտիկը» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որը ստեղծեց իր թերթը։
1967 թվականին «Սելտիկը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, և մինչև այսօր առաջին շոտլանդական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով։ «Սելտիկի» ֆուտբոլիստները, ովքեր հասել էին այդ պատմական նվաճմանը բրիտանական ֆուտբոլի համար՝ ստացան «Լիսաբոնյան առյուծներ» մականունը։ Այդ մրցաշրջանում «կելտերը» հաղթեցին այն բոլոր առաջնություններում որտեղ մասնակցում էին. Շոտլանդիայի առաջնություն, Շոտլանդիայի գավաթ, Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա, Գլազգոյի գավաթ։ Նրանք միայն պարտվեցին Մեժկոնտինենտալային գավաթում պարտվեց արգենտինական «Ռասինգին», բայց դա արդեն տեղի էր ունեցել հաջորդ մրցաշրջանում։
Այդ տարվա հունիսի 7-ին «Սելտիկը» Ալֆրեդո դի Ստեֆանոյի (անգլ.՝ Alfredo Di Stefano Trophy) գավաթի շրջանակներում Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (1:0)։ Միակ գոլի հեղինակը դարձել է Բոբբի Լեննոկսը[2]։
1970 թվականին ակումբը կրկին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակում հոլանդական «Ֆեյենորդը» կարողացավ հաղթանակ կորզել (1:2)։ Հանդիպումը տեղի է ունեցել «Սան Սիրո» մարզադաշտում։
«Սելտիկի» հաջողության նոր ժամանակաշրջանում ակումբը գլխավոր մարզչի համար կապ հաստատեց Գորդոն Ստրականի և Մարտին Օ'Նիլի հետ։ 2000-2001 մրցաշրջանում, որը Օ'Նիլի համար նորամուտային էր, «Սելտիկին» հաջողվեց հաղթել բոլոր ներքին գավաթները։ Իսկ 2003 թվականին ակումբը հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվեց պորտուգալական «Պորտուին» 2:3 հաշվով, որի մարզիչն էր Ժոզե Մոուրինյոն։ Չնայած նրան որ, բոլոր 80 հազար երկրպագուներն էլ չունեին հանդիպումը մարզադաշտից դիտելու հնարավորույթուն, միևնույնն է մեկնել էին Սևիլյա, որպեսզի երկրպագեն իրենց ակումբին։ Եվ ամենակարևորն այն է, որ «Սելտիկի» ոչ մի երկրպագու չի ձերբակալվել։ Նման պահվածքի համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից երկրպագուները ստացել եմ հատուկ՝ «նվիրվածության և օրինակելի պահվածքի համար» մրցանակը[3]։ Capita Consulting-ի և Կրենֆիլդի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ակումբը ունի մոտ 9 միլիոն երկրպագու, որոնցից 1 միլիոնն հյուսիսամերիկացիներ են[4]։ 2004 թվականին ակումբը ստեղծեց իր հեռուստաալիքը։ 2005 թվականի միջնամասում ակումբ եկավ Գորդոն Ստրականը, ում ղեկավարությամբ ակումբը երեք անգամ հաղթեց երկրի առաջնությունը և 1 անգամ լիգայի Գավաթը։
2010 թվականի մարտի 25-ից մինչև 2014 թվականը «կելտերի» գլխավոր մարզիչը ակումբի նախկին կիսապաշտպան Նիլ Լենոնն էր։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Թոնի Մուբրեին, ով նույնպես խաղացել էր «Սելտիկի» կազմում, բայց որպես պաշտպան։
2012 թվականին ազգային առաջնությունում «Սելտիկի» գլխավոր հակառակորդ «Ռեյնջերսը» ֆինանսական ճգնաժամի պատճառով չէր կարողանում ուժեղ ակումբ ստեղծել, և դուրս մնաց երրորդ դիվիզիոն[5]։ Ակումբին գործնականորեն լուրջ հակառակորդներ չուներ տվյալ առաջնությունում։
2016 թվականի մայիսի 20-ին Ռոնի Դեյլին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսը։ Պայմանագիրը կնքվեց 1 տարի ժամկետով։
2016 թվականի հուկիսի 27-ին տեղի ունեցավ ղազախական «Աստանայի» դեմ խաղը, որտեղ ակումբները վաստակեցին 1 միավոր (1:1)։ Դա եղել է որակավորման առաջին փուլում։
2016 թվականի նոյեմբերի 27-ին «Սելտիկը» Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց «Աբերդին», և իր 129 տարվա պատմության ընթացքում հաղթած գավաթների թիվը հասցրեց 100-ի։
Ակումբի պաշտոնական դեմքեր
խմբագրելԽորհրդի տնօրեն
խմբագրելՊաշտոն | Անուն |
---|---|
Նախագահ | Իան Բանկիր |
Գործադիր տնօրեն | Փիթեր Լոուել |
Ֆինանսների տնօրեն | Էրիկ Ռայլի |
Գլխավոր անկախ տնօրեն | Թոմ Էլլիսոն |
Կառավարման անդամ | Դերմոտ Դեսմոնտ |
Կառավարման անդամ | Իան Լիվինգստոն |
Կառավարման անդամ | Բրայան Ուիլսոն |
Քարտուղար | Ռոբերտ Հոուատ |
Կոմերցիոն տնօրեն | Էդրիան Ֆիլբի[6] |
Միջազգային զարգացման տնօրեն | Ջեյսոն Հյուզ[7] |
Անձնակազմ
խմբագրելԳլխավոր մարզիչներ
խմբագրելԱնուն | Աշխատանքի տարիներ | Շոտլանդիայի առաջնություն | Շոտլանդիայի գավաթ | Շոտլանդիայի լիգայի գավաթ | Եվրագավաթների չեմպիոնների գավաթ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|
Վիլլի Մոյլի | 1897-1940 | 16 | 14 | - | - | 30 |
Ջիմմի Մակստեյ | 1940-1945 | 0 | 0 | - | - | 0 |
Ջիմմի Մակգրորի | 1945-1965 | 1 | 2 | 2 | - | 5 |
Ջոկ Ստեյն | 1965-1978 | 10 | 8 | 6 | 1 | 25 |
Բիլլի Մակնիլլ | 1978-1983 | 3 | 1 | 1 | 0 | 5 |
Դևիդ Հեյ | 1983-1987 | 1 | 1 | 0 | 0 | 2 |
Բիլլի Մակնիլ | 1987-1991 | 1 | 2 | 0 | 0 | 3 |
Լիամ Բրեյդի | 1991-1993 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Լու Մակարի | 1993-1994 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Թոմմի Բերնս | 1994-1997 | 0 | 1 | 0 | 0 | 1 |
Վիմ Յանսեն | 1997-1998 | 1 | 0 | 1 | 0 | 2 |
Յոզեֆ Վենգլոշ | 1998-1999 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ջոն Բարնս | 1999-2000 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քեննի Դալգլիշ | 2000 | 0 | 0 | 1 | 0 | 1 |
Մարտին Օ'Նիլ | 2000-2005 | 3 | 3 | 1 | 0 | 7 |
Գորդոն Ստրական | 2005-2009 | 3 | 1 | 2 | 0 | 6 |
Թոնի Մոուբրեյ | 2009-2010 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նիլ Լենոն | 2010-2014 | 3 | 2 | 0 | 0 | 5 |
Ռոննի Դեյլա | 2014-2016 | 2 | 0 | 1 | 0 | 3 |
Բրենդան Ռոջերս | 2016-մ.հ. | 0 | 0 | 1 | 0 | 1 |
Ակումբի ավագներ
խմբագրելԱնուն | Ավագության տարիներ | Շոտլանդիայի առաջնություն | Շոտլանդիայի գավաթ | Շոտլանդիայի լիգայի գավաթ | Եվրագավաթների չեմպիոնների գավաթ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|
Ջեյմս Կելլի | 1888-1897 | 3 | 1 | - | - | 4 |
Դեն Դոյլ | 1897-1899 | 1 | 1 | - | - | 2 |
Սենդի Մակմախոն | 1899-1903 | 0 | 1 | - | - | 1 |
Վիլլի Օրր | 1903-1906 | 2 | 1 | - | - | 3 |
Ջեյմս Հեյ Ջեյմս Հեյ | 1906-1911 | 4 | 3 | - | - | 7 |
Ալեք Մաքնեյր | 1917-1920 | 1 | 0 | - | - | 1 |
Վիլլի Կրինգան | 1920-1923 | 1 | 1 | - | - | 2 |
Չարլի Շոու | 1923-1925 | 0 | 1 | - | - | 1 |
Վիլլի Մակստեյ | 1925-1929 | 1 | 1 | - | - | 2 |
Ջիմի Մակստեյ | 1929-1934 | 0 | 2 | - | - | 2 |
Բոբբի Հոգ | 1934-1935 | 0 | 0 | - | - | 0 |
Վիլլի Լայոն | 1935-1939 | 2 | 1 | - | - | 3 |
Ջոն Մակֆեյլ | 1948-1952 | 0 | 1 | 0 | - | 1 |
Շոն Ֆալլոն | 1952-1953 | 0 | 0 | 0 | - | 0 |
Ջոկ Սթեյն | 1953-1955 | 1 | 1 | 0 | - | 2 |
Բոբբի Էվանս | 1955-1957 | 0 | 0 | 1 | - | 1 |
Բերտի Պիկոկ | 1957-1961 | 0 | 0 | 1 | - | 1 |
Դանկան Մակայ | 1961-1963 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Բիլլի Մակնիլ | 1963-1975 | 9 | 7 | 6 | 1 | 23 |
Կեննի Դալգլիշ | 1975-1977 | 1 | 1 | 0 | 0 | 2 |
Դեննի Մակգրեյն | 1977-1987 | 4 | 2 | 1 | 0 | 7 |
Ռոյ Էյտկեն | 1987-1990 | 1 | 2 | 0 | 0 | 3 |
Պոլ Մակստրեյ | 1990-1997 | 0 | 1 | 0 | 0 | 1 |
Թոմ Բոյդ | 1997-2002 | 3 | 1 | 3 | 0 | 7 |
Պոլ Լամբերտ | 2002-2004 | 1 | 1 | 0 | 0 | 2 |
Ջեկի Մակնամարա | 2004-2005 | 0 | 1 | 0 | 0 | 1 |
Նիլ Լենոն | 2005-2007 | 2 | 1 | 1 | 0 | 4 |
Սթիվեն Մակմանուս | 2007-2010 | 1 | 0 | 1 | 0 | 2 |
Սքոթ Բրաուն | 2010- | 5 | 2 | 3 | 0 | 10 |
Ռեկորդակիր խաղացողներ
խմբագրելՏիտղոսներ
խմբագրելԱզգային տիտղոսներ
խմբագրելՇոտլանդիայի առաջնություն
- Չեմպիոն (54)։ 1893, 1894, 1896, 1898, 1905, 1906, 1907, 1908, 1909, 1910, 1914, 1915, 1916, 1917, 1919, 1922, 1926, 1936, 1938, 1954, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1977, 1979, 1981, 1982, 1986, 1988, 1998, 2001, 2002, 2004, 2006, 2007, 2008, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2022, 2023, 2024
- Փոխչեմպիոն (31)։ 1892, 1895, 1900, 1901, 1902, 1912, 1913, 1918, 1920, 1921, 1928, 1929, 1931, 1935, 1939, 1955, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1987, 1996, 1997, 1999, 2000, 2003, 2005, 2009, 2010, 2011
Շոտլանդիայի գավաթ (ռեկորդ)
- Հաղթող (39)։ 1892, 1899, 1900, 1904, 1907, 1908, 1911, 1912, 1914, 1923, 1925, 1927, 1931, 1933, 1937, 1951, 1954, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1980, 1985, 1988, 1989, 1995, 2001, 2004, 2005, 2007, 2011, 2013, 2017, 2018, 2019
- եզրափակչի մասնակից (18)։ 1889, 1893, 1894, 1901, 1902, 1926, 1928, 1955, 1956, 1961, 1963, 1966, 1970, 1973, 1984, 1990, 1999, 2002
Շոտլանդական լիգայի գավաթ
- Հաղթող (16)։ 1957, 1958, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1975, 1983, 1998, 2000, 2001, 2006, 2009, 2015, 2016
- Եզրափակչի մասնակից (15)։ 1965, 1971, 1972, 1973, 1974, 1976, 1977, 1978, 1984, 1987, 1991, 1995, 2003, 2011, 2012
Գլազգոյի գավաթ
- Հաղթող (33)։ 1891, 1892, 1895, 1896, 1905, 1906, 1907, 1908, 1910, 1916, 1917, 1920, 1921, 1927, 1928, 1929, 1931, 1939, 1941, 1949, 1956, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1970, 1975 (բաժանված), 1982, 2008, 2011, 2014, 2015
- Եզրափակչի մասնակից (31)։ 1890, 1893, 1897, 1900, 1902, 1903, 1904, 1909, 1911, 1913, 1919, 1922, 1925, 1926, 1930, 1936, 1945, 1951, 1952, 1961, 1963, 1976, 1979, 1981, 1983, 1986, 1987, 2009, 2010, 2012, 2013
Եվրոպական տիտղոսներ
խմբագրելՉեմպիոնների լիգա
- Հաղթող (1)։ 1966-67
- Եզրափակչի մասնակից (1)։ 1969-70
ՈՒԵՖԱ Գավաթ
- Եզրափակչի մասնակից (1)։ 2002-03
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #4221426-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «The Alfredo Di Stefano Trophy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Celebrating Celtic pride in the heart of Andalusia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Celtic to launch credit card for US fans». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ ««Глазго Рейнджерс» переведён в четвёртый по силе дивизион чемпионата Шотландии». Чемпионат.com. 13 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Celtic look to strengthen Mexican links with Santos visit». STV. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
- ↑ «New signing Jason Hughes is the man who can make Celtic a global force». Daily Record. 2008 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական էջ(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելտիկ» հոդվածին։ |