Բացել գլխավոր ցանկը

Սելտիկ (անգլ.՝ Celtic F.C.), շոտլանդական ֆուտբոլային ակումբ Գլազգո քաղաքից: Հանդես է գալիս շոտլանդական Պրեմիերշիփում:

Սելտիկ ՖԱ
Celtic FC.png
Ամբողջական անուն Celtic Football Club
Մականուն(ներ) The Bhoys, The Hoops, The Celts
Գույներ սպիտակ և կանաչ
Հիմնադրում նոյեմբերի 6, 1887 թ.
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Սելտիկ Պարկ, Գլազգո
Տարողունակություն 60411
Նախագահ Շոտլանդիա Իան Բանկիեր
Մարզիչ Հյուսիսային Իռլանդիա Նիլ Լենոն
Կայք
Լիգա Շոտլանդիայի Պրեմիեր Լիգա
2018-19 1-ին (Չեմպիոն)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Սելտիկը» ի տարբերություն «Ռեյնջերսի», որը համարվում է բողոքականության հետևորդ, աջակցում է Գլազգոյի կաթոլիկ մասին: Այս երկու ակումբների հակամարտությունը աշխարհում ամենահներից մեկն է: «Սելտիկի» խորհրդանիշը չորստերևանի երեքնուկն է՝ Իռլանդիայի երջանկության խորհրդանիշը, որը պատկերված է կանաչ-սպիտակ գույներով, որը արտահայտում է այն, որ ակումբը ստեղծվել է իռլանդական կաթոլիկների կողմից: Ակումբի մարզաշապիկի գույները չեն փոխվել. մինչև այժմ էլ շերտավոր կանաչ-սպիտակ են: Տնային դաշտը՝ «Սելտիկ Պարկը» տեղավորում է 60411 երկրպագու:

ՊատմությունԽմբագրել

Ակումբը պաշտոնապես հիմնադրվել է 1887 թվականի նոյեմբերի 6-ին Ուոլֆրիդի կողմից, սակայն առաջին հանդիպումը անց է կացրել 1888 թվականի մայիսի 28-ին՝ «Ռեյնջերսի» դեմ: Հանդիպումը ավարտվել է 5:2 հաշվով հօգուտ «Սելտիկի»: Չորս տարի անց՝ 1892 թվականին «Սելտիկը» հաղթեց Շոտլանդիայի գավաթը, որը նրա համար առաջինն էր: Հաջողությունը շարունակվեց և 1893 թվականին ակումբը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը և պահպանեց տիտղոսը նաև հաջորդ մրցաշրջանում: Հիմնադրման օրից ակումբը 47 անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը (վերջին անգամ 2015-16 մրցաշրջանը), և բոլորից շատ (36 անգամ) հաղթել է շոտլանդիայի գավաթը (վերջին անգամ 2012-13 մրցաշրջանում):

XIX դարի վերջում ակումբի համար սկսվեց «ոսկե ժամանակաշրջանը»: Ակումբի լեգենդար խաղացող Վիլլի Մեյլին դարձավ ակումբի մենեջերը, և ակումբի գլխավոր մարզիչը: Ակումբը ղեկավարեց 1897-ից մինչև 1940 թվականները: 1905-ից 1910 թվականներին «Սելտիկը» 6 անգամ անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն, և բացի այդ 1907 թվականին ակումբը առաջին անգամ շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ հաղթեց, և՛ երկրի առաջնությունը, և՛ երկրի գավաթը, և դա կրկնեց հաջորդ տարի: Երբ Մեյլին հեռացավ իր պաշտոնից, ակումբի համար սկսվեց անկման ժամանակաշրջան:

Միայն 1965 թվականին «Սելտիկը», երբ սկսեց մարզել Ջոկ Սթեյնը կարողացավ վերադարձնել առաջնորդի կարգավիճակը շոտլանդական ֆուտբոլում: 1966-ից 1974 թվականներին ակումբը 9 անգամ անընդմեջ հաղթեց երկրի առաջնությունը: Սթեյնի ղեկավարությամբ «Սելտիկի» գավաթների թիվը շատացավ: Միայն նրա ղեկավարությամբ ակումբը հաղթեց 24 տիտղոս: Իսկ արդեն 1965 թվականին «Սելտիկը» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որը ստեղծեց իր թերթը:

1967 թվականին «Սելտիկը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, և մինչև այսօր առաջին շոտլանդական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայում, եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով: «Սելտիկի» ֆուտբոլիստները, ովքեր հասել էին այդ պատմական նվաճմանը բրիտանական ֆուտբոլի համար՝ ստացան «Լիսաբոնյան առյուծներ» մականունը: Այդ մրցաշրջանում «կելտերը» հաղթեցին այն բոլոր առաջնություններում որտեղ մասնակցում էին. Շոտլանդիայի առաջնություն, Շոտլանդիայի գավաթ, Լիգայի գավաթ, Չեմպիոնների լիգա, Գլազգոյի գավաթ: Նրանք միայն պարտվեցին Մեժկոնտինենտալային գավաթում պարտվեց արգենտինական «Ռասինգին», բայց դա արդեն տեղի էր ունեցել հաջորդ մրցաշրջանում:

Այդ տարվա հունիսի 7-ին «Սելտիկը» Ալֆրեդո դի Ստեֆանոյի (անգլ.՝ Alfredo Di Stefano Trophy) գավաթի շրջանակներում Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում հաղթեց «Ռեալ Մադրիդին»: Հանդիպումը ավարտվեց «Սելտիկի» հաղթանակով (1:0): Միակ գոլի հեղինակը դարձել է Բոբբի Լեննոկսը[1]:

1970 թվականին ակումբը կրկին հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակում հոլանդական «Ֆեյենորդը» կարողացավ հաղթանակ կորզել (1:2): Հանդիպումը տեղի է ունեցել «Սան Սիրո» մարզադաշտում:

«Սելտիկի» հաջողության նոր ժամանակաշրջանում ակումբը գլխավոր մարզչի համար կապ հաստատեց Գորդոն Ստրականի և Մարտին Օ'Նիլի հետ: 2000-2001 մրցաշրջանում, որը Օ'Նիլի համար նորամուտային էր, «Սելտիկին» հաջողվեց հաղթել բոլոր ներքին գավաթները: Իսկ 2003 թվականին ակումբը հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ ավելացված ժամանակում պարտվեց պորտուգալական «Պորտուին» 2:3 հաշվով, որի մարզիչն էր Ժոզե Մոուրինյոն: Չնայած նրան որ, բոլոր 80 հազար երկրպագուներն էլ չունեին հանդիպումը մարզադաշտից դիտելու հնարավորույթուն, միևնույնն է մեկնել էին Սևիլյա, որպեսզի երկրպագեն իրենց ակումբին: Եվ ամենակարևորն այն է, որ «Սելտիկի» ոչ մի երկրպագու չի ձերբակալվել: Նման պահվածքի համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից երկրպագուները ստացել եմ հատուկ՝ «նվիրվածության և օրինակելի պահվածքի համար» մրցանակը[2]: Capita Consulting-ի և Կրենֆիլդի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ակումբը ունի մոտ 9 միլիոն երկրպագու, որոնցից 1 միլիոնն հյուսիսամերիկացիներ են[3]: 2004 թվականին ակումբը ստեղծեց իր հեռուստաալիքը: 2005 թվականի միջնամասում ակումբ եկավ Գորդոն Ստրականը, ում ղեկավարությամբ ակումբը երեք անգամ հաղթեց երկրի առաջնությունը և 1 անգամ լիգայի Գավաթը:

2010 թվականի մարտի 25-ից մինչև 2014 թվականը «կելտերի» գլխավոր մարզիչը ակումբի նախկին կիսապաշտպան Նիլ Լենոնն էր: Նա այդ պաշտոնում փոխարինել էր Թոնի Մուբրեին, ով նույնպես խաղացել էր «Սելտիկի» կազմում, բայց որպես պաշտպան:

2012 թվականին ազգային առաջնությունում «Սելտիկի» գլխավոր հակառակորդ «Ռեյնջերսը» ֆինանսական ճգնաժամի պատճառով չէր կարողանում ուժեղ ակումբ ստեղծել, և դուրս մնաց երրորդ դիվիզիոն[4]: Ակումբին գործնականորեն լուրջ հակառակորդներ չուներ տվյալ առաջնությունում:

2016 թվականի մայիսի 20-ին Ռոնի Դեյլին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսը: Պայմանագիրը կնքվեց 1 տարի ժամկետով:

2016 թվականի հուկիսի 27-ին տեղի ունեցավ ղազախական «Աստանայի» դեմ խաղը, որտեղ ակումբները վաստակեցին 1 միավոր (1:1): Դա եղել է որակավորման առաջին փուլում:

2016 թվականի նոյեմբերի 27-ին «Սելտիկը» Շոտլանդական լիգայի գավաթի եզրափակչում 3:0 հաշվով հաղթեց «Աբերդին», և իր 129 տարվա պատմության ընթացքում հաղթած գավաթների թիվը հասցրեց 100-ի:

Ներկա կազմԽմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 1-ի տվյալներով
Դիրք Անուն Ծննդյան ամսաթիվ
1   Դ Գորդոն Կրեյգ 1982
24   Դ Դորուս դե Վրիս 1980
26   Դ Լոգան Բայի 1985
38   Դ Լեոնարդո Ֆազան 1994
2   Պ Կոլո Տուրե 1981
3   Պ Էմիլիո Իսագիրրե 1986
4   Պ Էֆե Ամբրոուզ 1988
5   Պ Յոզո Շիմունչովիչ 1994
12   Պ Քրիստիան Գամբոա 1989
20   Պ Դեդրիլ Բոյատե 1990
23   Պ Միխայել Լուստինգ 1986
28   Պ Էրիկ Սվյատչենկո 1991
34   Պ Յուեն Օ'Կոննել 1995
63   Պ Կիրան Տիրնի 1997
6   ԿՊ Նիր Բիտոն 1991
8   ԿՊ Սքոթ Բրաուն ( ) 1985
Դիրք Անուն Ծննդյան ամսաթիվ
11   ԿՊ Սքոթ Սիլնկրեր 1989
14   ԿՊ Ստյուարտ Ամսթրոնգ 1992
15   ԿՊ Քրիս Կոմմոնս 1983
16   ԿՊ Գերի Մակկեյ-Սթիվեն 1990
17   ԿՊ Ռայան Կրիստի 1995
18   ԿՊ Թոմ Ռոգիչ 1992
27   ԿՊ Պատրիկ Ռոբերտս 1997
35   ԿՊ Քրիստոֆեր Այեր 1998
42   ԿՊ Կալլում Մակգրեգոր 1993
49   ԿՊ Ջեյմս Ֆորեսթ 1991
53   ԿՊ Լիամ Հենդերսոն 1996
7   Հ Նադիր Չիֆտչի 1992
9   Հ Լի Գրիֆֆիտս 1990
10   Հ Մուսա Դեմբելե 1996
99   Հ Ջեկ Էյտչիսոն 2000

Ակումբի պաշտոնական դեմքերԽմբագրել

Խորհրդի տնօրենԽմբագրել

Պաշտոն Անուն
Նախագահ   Իան Բանկիր
Գործադիր տնօրեն   Փիթեր Լոուել
Ֆինանսների տնօրեն   Էրիկ Ռայլի
Գլխավոր անկախ տնօրեն   Թոմ Էլլիսոն
Կառավարման անդամ   Դերմոտ Դեսմոնտ
Կառավարման անդամ   Իան Լիվինգստոն
Կառավարման անդամ   Բրայան Ուիլսոն
Քարտուղար   Ռոբերտ Հոուատ
Կոմերցիոն տնօրեն   Էդրիան Ֆիլբի[5]
Միջազգային զարգացման տնօրեն   Ջեյսոն Հյուզ[6]

ԱնձնակազմԽմբագրել

Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ   Բրենդան Ռոջերս
Գլխավոր մարզչի օգնական   Քրիս Դևիս
Հիմնական կազմի մարզիչ   Ջոն Քենեդի
Ֆիզիկական պատրաստվածության մարզիչ   Ջիմ Մակգիննես
Դարպասապահների մարզիչ   Սթիվի Վուդս
Ակադեմիայի գլխավոր   Քրիս Մակկարտ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ   Սթիվեն Ֆրեյլ
Մինչև 19 տարեկանների թիմի մարզիչ   Դեննի Մակգրեյլ
Մինչև 17 տարեկանների թիմի մարզիչ   Միոդրագ Կրիվոկապիչ
Գիտական մասի ղեկավար   Իան կոլլ
Գլխավոր սկաուտ   Ջոն Պարկ
Ակումբային բժիշկ   Իան Շարպ

Գլխավոր մարզիչներԽմբագրել

Անուն Աշխատանքի տարիներ Շոտլանդիայի առաջնություն Շոտլանդիայի գավաթ Շոտլանդիայի լիգայի գավաթ Եվրագավաթների չեմպիոնների գավաթ Ընդհանուր
  Մոյլի, ՎիլլիՎիլլի Մոյլի 1897-1940 16 14 - - 30
  Մակստեյ, ՋիմմիՋիմմի Մակստեյ 1940-1945 0 0 - - 0
  Մակգրորի, ՋիմմիՋիմմի Մակգրորի 1945-1965 1 2 2 - 5
  Ստեյն, ՋոկՋոկ Ստեյն 1965-1978 10 8 6 1 25
  Մակնիլլ, ԲիլլիԲիլլի Մակնիլլ 1978-1983 3 1 1 0 5
  Հեյ, ԴևիդԴևիդ Հեյ 1983-1987 1 1 0 0 2
  Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ 1987-1991 1 2 0 0 3
  Բրեյդի, ԼիամԼիամ Բրեյդի 1991-1993 0 0 0 0 0
  Մակարի, ԼուԼու Մակարի 1993-1994 0 0 0 0 0
  Բերնս, ԹոմմիԹոմմի Բերնս 1994-1997 0 1 0 0 1
  Յանսեն, ՎիմՎիմ Յանսեն 1997-1998 1 0 1 0 2
  Վենգլոշ, ՅոզեֆՅոզեֆ Վենգլոշ 1998-1999 0 0 0 0 0
  Բարնս, ՋոնՋոն Բարնս 1999-2000 0 0 0 0 0
  Դալգլիշ, ՔեննիՔեննի Դալգլիշ 2000 0 0 1 0 1
  Օ'Նիլ, ՄարտինՄարտին Օ'Նիլ 2000-2005 3 3 1 0 7
  Ստրական, ԳորդոնԳորդոն Ստրական 2005-2009 3 1 2 0 6
  Մոուբրեյ, ԹոնիԹոնի Մոուբրեյ 2009-2010 0 0 0 0 0
  Լենոն, ՆիլՆիլ Լենոն 2010-2014 3 2 0 0 5
  Դեյլա, ՌոննիՌոննի Դեյլա 2014-2016 2 0 1 0 3
  Ռոջերս, ԲրենդանԲրենդան Ռոջերս 2016-մ.հ. 0 0 1 0 1

Ակումբի ավագներԽմբագրել

Անուն Ավագության տարիներ Շոտլանդիայի առաջնություն Շոտլանդիայի գավաթ Շոտլանդիայի լիգայի գավաթ Եվրագավաթների չեմպիոնների գավաթ Ընդհանուր
  Կելլի, ՋեյմսՋեյմս Կելլի 1888-1897 3 1 - - 4
  Դոյլ, ԴենԴեն Դոյլ 1897-1899 1 1 - - 2
  Մակմախոն, ՍենդիՍենդի Մակմախոն 1899-1903 0 1 - - 1
  Օրր, ՎիլլիՎիլլի Օրր 1903-1906 2 1 - - 3
  Ջեյմս Հեյ, Ջեյմս ՀեյՋեյմս Հեյ Ջեյմս Հեյ 1906-1911 4 3 - - 7
  Մաքնեյր, ԱլեքԱլեք Մաքնեյր 1917-1920 1 0 - - 1
  Կրինգան, ՎիլլիՎիլլի Կրինգան 1920-1923 1 1 - - 2
  Շոու, ՉարլիՉարլի Շոու 1923-1925 0 1 - - 1
  Մակստեյ, ՎիլլիՎիլլի Մակստեյ 1925-1929 1 1 - - 2
  Մակստեյ, ՋիմիՋիմի Մակստեյ 1929-1934 0 2 - - 2
  Հոգ, ԲոբբիԲոբբի Հոգ 1934-1935 0 0 - - 0
  Լայոն, ՎիլլիՎիլլի Լայոն 1935-1939 2 1 - - 3
  Մակֆեյլ, ՋոնՋոն Մակֆեյլ 1948-1952 0 1 0 - 1
  Ֆալլոն, ՇոնՇոն Ֆալլոն 1952-1953 0 0 0 - 0
  Սթեյն, ՋոկՋոկ Սթեյն 1953-1955 1 1 0 - 2
  Էվանս, ԲոբբիԲոբբի Էվանս 1955-1957 0 0 1 - 1
  Պիկոկ, ԲերտիԲերտի Պիկոկ 1957-1961 0 0 1 - 1
  Մակայ, ԴանկանԴանկան Մակայ 1961-1963 0 0 0 0 0
  Մակնիլ, ԲիլլիԲիլլի Մակնիլ 1963-1975 9 7 6 1 23
  Դալգլիշ, ԿեննիԿեննի Դալգլիշ 1975-1977 1 1 0 0 2
  Մակգրեյն, ԴեննիԴեննի Մակգրեյն 1977-1987 4 2 1 0 7
  Էյտկեն, ՌոյՌոյ Էյտկեն 1987-1990 1 2 0 0 3
  Մակստրեյ, ՊոլՊոլ Մակստրեյ 1990-1997 0 1 0 0 1
  Բոյդ, ԹոմԹոմ Բոյդ 1997-2002 3 1 3 0 7
  Լամբերտ, ՊոլՊոլ Լամբերտ 2002-2004 1 1 0 0 2
  Մակնամարա, ՋեկիՋեկի Մակնամարա 2004-2005 0 1 0 0 1
  Լենոն, ՆիլՆիլ Լենոն 2005-2007 2 1 1 0 4
  Մակմանուս, ՍթիվենՍթիվեն Մակմանուս 2007-2010 1 0 1 0 2
  Բրաուն, ՍքոթՍքոթ Բրաուն 2010- 5 2 3 0 10

Ռեկորդակիր խաղացողներԽմբագրել

Ակումբի պատմության լավագույն ռմբարկուներ
Խաղացող
Գոլ
  Ջիմմի Մակգրորի 470
  Բոբբի Լենոկս 279
  Հեննրիկ Լարսսոն 242
  Սթիվի Չալմերս 228
  Ջիմմի Կուինն 218
  Պետսի Գալլախեր 195
  Ջոն Հյուզ 187
  Սենդի Մակմախոն 179
  Կեննի Դալգլիշ 166
  Ջիմմի Մակմենեմի 166
Ակումբի Ռ
եկորդակիրներ խաղերի քանակով
Խաղացող
Խաղեր
  Բիլլի Մակնիլ 790
  Պոլ Մակստեյ 678
  Ռոյ Էյտկեն 669
  Դեննի Մակգրեյն 659
  Պեկի Բոներ 642
  Ալեք Մակնեյր 640
  Բոբբի Լեննոկս 575
  Բոբբի Էվանս 535
  Ջիմմի Մակմենեմի 515
  Ջիմմի Ջոնսթոն 513

ՏիտղոսներԽմբագրել

Ազգային տիտղոսներԽմբագրել

Շոտլանդիայի առաջնություն

  • Չեմպիոն (50): 1893, 1894, 1896, 1898, 1905, 1906, 1907, 1908, 1909, 1910, 1914, 1915, 1916, 1917, 1919, 1922, 1926, 1936, 1938, 1954, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1977, 1979, 1981, 1982, 1986, 1988, 1998, 2001, 2002, 2004, 2006, 2007, 2008, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019
  • Փոխչեմպիոն (31): 1892, 1895, 1900, 1901, 1902, 1912, 1913, 1918, 1920, 1921, 1928, 1929, 1931, 1935, 1939, 1955, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1987, 1996, 1997, 1999, 2000, 2003, 2005, 2009, 2010, 2011

Շոտլանդիայի գավաթ (ռեկորդ)

  • Հաղթող (39): 1892, 1899, 1900, 1904, 1907, 1908, 1911, 1912, 1914, 1923, 1925, 1927, 1931, 1933, 1937, 1951, 1954, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1980, 1985, 1988, 1989, 1995, 2001, 2004, 2005, 2007, 2011, 2013, 2017, 2018, 2019
  • եզրափակչի մասնակից (18): 1889, 1893, 1894, 1901, 1902, 1926, 1928, 1955, 1956, 1961, 1963, 1966, 1970, 1973, 1984, 1990, 1999, 2002

Շոտլանդական լիգայի գավաթ

  • Հաղթող (16): 1957, 1958, 1966, 1967, 1968, 1969, 1970, 1975, 1983, 1998, 2000, 2001, 2006, 2009, 2015, 2016
  • Եզրափակչի մասնակից (15): 1965, 1971, 1972, 1973, 1974, 1976, 1977, 1978, 1984, 1987, 1991, 1995, 2003, 2011, 2012

Գլազգոյի գավաթ

  • Հաղթող (33): 1891, 1892, 1895, 1896, 1905, 1906, 1907, 1908, 1910, 1916, 1917, 1920, 1921, 1927, 1928, 1929, 1931, 1939, 1941, 1949, 1956, 1962, 1964, 1965, 1967, 1968, 1970, 1975 (բաժանված), 1982, 2008, 2011, 2014, 2015
  • Եզրափակչի մասնակից (31): 1890, 1893, 1897, 1900, 1902, 1903, 1904, 1909, 1911, 1913, 1919, 1922, 1925, 1926, 1930, 1936, 1945, 1951, 1952, 1961, 1963, 1976, 1979, 1981, 1983, 1986, 1987, 2009, 2010, 2012, 2013

Եվրոպական տիտղոսներԽմբագրել

Չեմպիոնների լիգա

  • Հաղթող (1): 1966-67
  • Եզրափակչի մասնակից (1): 1969-70

ՈՒԵՖԱ Գավաթ

  • Եզրափակչի մասնակից (1): 2002-03

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել