Մասնակից:O'micron/Արցախ
Արցախյան ազատամարտ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ղարաբաղյան հակամարտություն | |||||||||||||
Հայկական կողմի զինվորները Աղդամի ճակատում շտապում են դուրս գալ խրամատից։ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
1988–1991 թվականներին՝
1991–1994 թվականներին՝ Ջավախք |
1988–1991 թվականներին՝
1991–1994 թվականներին՝ Ռազմական աջակցություն՝ | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Սամվել Բաբայան, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան, Հմայակ Հարոյան, Վազգեն Սարգսյան, Արկադի Տեր-Թադևոսյան, Անատոլի Զինևիչ |
Իսգանդար Համիդով, Սուրաթ Հուսեյնով, Ռահիմ Գազիև, Շամիլ Բասաև[12] | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
20,000 | 76,000 | ||||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||||
5 856 | 30 000 - 35 000 | ||||||||||||
Պատերազմական գործողություններն ուղեկցվում են զանգվածային տեղահանություններով․
|
Արցախյան ազատամարտ, հայտնի է նաև որպես Ղարաբաղյան պատերազմ, տարածքային և էթնիկական հակամարտություն, որը ընթացել է 1980-ական թվականների վերջից մինչև 1994 թվականի մայիսը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, մի կողմից Արցախի հայ բնակչության ձևավորած պաշտպանական բանակի (Հայաստանի գործուն օժանդակությամբ), մյուս կողմից՝ Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի միջև։ Ինքնին, այս գոյամարտը Արցախի հայ բնակչության պայքարն էր հանուն Հայաստանի հետ միավորման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայաբնակ Չարդախլու գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից հետո Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվում է հայերի բնաջնջման գործընթացը, որով պայմանավորված էլ հակամարտությունը աստիճանաբար վերաճում է լայնամասշտաբ պատերազմի։ Հայաստանին միավորվելու պահանջը սկզբնապես արտահայտվում էր խաղաղ ցույցերով, որի գործնական հետևանքն էլ դառնում է 1988-ին Արցախյան շարժման կազմակերպումը։ Միևնույն ժամանակ, այն Ադրբեջանի կողմից դիտարկվում էր որպես անջատողականության դրսևորում։ Ազգամիջյան բախումները ավելի մասշտաբային ծավալներ են ընդունում 1991 թվականի օգոստոսի 30-ին՝ Ադրբեջանի գերագույն խորհրդի կողմից անկախության մասին հռչակագրի ընդունումից հետո։ Փորձելով հակազդել արցախահայության դիրքորոշմանը՝ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են բազմաթիվ հակահայկական գործողություններ[13][14], որոնց վառ օրինակներից են Սումգայիթի և Բաքվի ջարդերը։
Պատերազմական գործողությունների սանձազերծման գլխավոր շարժառիթը դառնում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանի 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունած որոշումը՝ տարածաշրջանը Հայաստանին միավորելու ելքային հանգուցալուծմամբ։ Այս որոշումն առավել լեգիտիմացնելու նպատակամղմամբ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գյոյգյոլի շրջանի որոշ հատվածներում անցկացվում է անկախության հանրաքվե, որը միաձայն «այո» է ասում Արցախի Հայաստանին միացմանը[15]։ Հանրաքվեն բոյկոտում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության ոչ ավելի քան 20 %-ը: Լայնածավալ մարտերը սկսվում են 1992 թվականի սկզբներին։ Միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, չի հաջողվում կոնսենսուսի բերել պատերազմող կողմերին։ 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը ընկած ժամանակամիջոցում հայկական ուժերը ազատագրում են ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Շուշի քաղաքը, իսկ նույն մեկ շաբաթ անց՝ Բերձորի (Լաչինի) մարդասիրական միջանցքը։ Լաչինի ազատագրմամբ Արցախը ցամաքային սահման է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության հետ։ Տիրելով նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մեծ մասին՝ 1993 թվականին հայկական զորքերը սկսում են վերահսկողություն սահմանել անկլավի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ Քարվաճառում, Օմարի լեռնանցքում, Մարտակերտում, Աղդամում, Կովսականում և այլուր։
Արցախյան ազատամարտն ավարտվում է հայկական կողմի վճռական հաղթանակով։ Չնայած մարդկային և ռազմական տեխնիկայի առավելությանը՝ ռեսուրսներով անհամեմատ առավել հարուստ Ադրբեջանը խայտառակ պարտություն է կրում՝ տալով աղետալի կորուստներ։ Հակամարտության արդյունքում Ադրբեջանի տարածքից տեղահանվում են շուրջ 230 հազար հայեր, իսկ Հայաստանից և Արցախից՝ շուրջ 800 հազար ադրբեջանցիներ[16]։ Պատերազմից հետո հայերը լիակատար կերպով տիրապետում էին նախկին ԼՂԻՄ-ին (բացառությամբ՝ Շահումյանի շրջանի) և հարակից 7 շրջաններին, ընդհանուր հաշվով՝ ավելի քան 11 հազար քառ․ կմ տարածքի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներգործությամբ 1994 թվականի մայիսին կնքվում է զինադադար, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, ցայսօր չեն հանգեցնում խաղաղության պայմանագրի ստորագրման։ Իրավական առումով ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս (տարածքային ամբողջականության սկզբունքի տրամաբանությամբ), մինչդեռ Արցախի Հանրապետությունը դե ֆակտո ունի լիակատար անկախություն և ինքնիշխանություն։
Նախապատմություն
խմբագրելՊատմական Հայաստանի անքակտելի մաս կազմող Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տարածքային պատկանելիության հարցը ցայսօր վիճարկվում է հայերի և ադրբեջանցիների միջև։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երկու հարևան ժողովուրդների միջև «կռվախնձոր» է դառնում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Օսմանյան Թուրքիայի գործուն դերակատարությամբ Անդրկովկասը անջատվում է Ռուսաստանից և ձեռք բերում անկախ պետական միավորի կարգավիճակ։ Սակայն ռագմաքաղաքական իրադրության և ազգային շահերի հակասությունների պայմաններում Անդրկովկասյան դաշնության կոլապսը դառնում է անխուսափելի։ Այսպիսով, 1918 թվականի մայիսի վերջերին Անդրկովկասյան սեյմի ինքնալուծարման արդյունքում ձևավորվում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունները։ «Ադրբեջան» պետության ստեղծումը Անդրկովկասում հետապնդում էր պանթյուրքական տիրակալություն ստեղծելու աշխարհաքաղաքական նպատակ, որի միջոցով արտահայտվում էին թուրքական հավակնությունները ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ բուն Ադրբեջանի (պատմական Ատրպատական կամ Իրանական Ադրբեջան) նկատմամբ։
1918-1920 թվականների հայ-ադրբեջանական պատերազմ
խմբագրելՍահմանային անորոշության խնդրի շահեկան լուծման մարտավարությունը առկա էր երեք հանրապետությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսերում։ Թուրքիայի ռազմական ճնշումների ներքո ստորագրված Բաթումի պայմանագրով նոր կազմավորված Հայաստանի սահմաններից դուրս էին մնացել բազմաթիվ հայաբնակ տարածքներ, այդ թվում և Արցախը։ Այդ հանգամանքից օգտվում են Ադրբեջան կոչված պետության ղեկավարները՝ Արցախը, Զանգեզուրը, Նախիջևանը և այլ հայկական հողեր հայտարարելով իրենց պետության մաս։ Ի պատասխան այս ամենի՝ տեղի բնակչությունը վճռական դիմադրություն է ցույց տալիս զավթիչներին։
Մուսավաթական Ադրբեջանը այսկերպ նպատակ էր հետապնդում ցամաքային հաղորդակցաին ուղիներ հաստատել Օսմանյան կայսրության հետ, որի ճանապարհին ընկած էին հայաստանյան բազմաթիվ տիրույթներ, այդ թվում՝ Արցախը։ Արցախի ժողովուրդը հրաժարվում է ճանաչել ադրբեջանական գերիշխանությունը․ այստեղ իշխանությունն իր ձեռքն է վերցնում հայկական ազգային նահանգային խորհուրդը և կազմակերպում պայքար Ադրբեջանական հանրապետության դեմ։ 1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվում է Արցախահայության 1-ին համագումարը, որը Արցախը հռչակում է անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրում Ղարաբաղի ազգային խորհուրդ և կառավարություն։ Այսպիսով, 1918-1920 թվականներին Լեռնային Ղարաբաղը ոչ մի հարավկովկասյան պետության կազմում չի միավորվել։ Քննարկվող ժամանակաշրջանում օրեցօր տարածաշրջանում ազդեցիկ դիրք է գրավում Բրիտանական կայսրությունը։ Հայտարարելով, թե վիճելի տարածքների ճակատագիրը որոշվելու է Փարիզի հաշտության խորհրդաժողովում, անգլիական հրամանատարությունն իրականում ջանք չէր խնայել Արցախը մուսավաթական Ադրբեջանին կցելու համար։ 1920 թվականի մարտի 23-ին երբ թուրք-ադրբեջանական զորքերը հրկիզում և կողոպտում են Շուշին։ 1918-1920 թվականներին թուրքական զորքերի և ադրբեջանական ավազակախմբերի համատեղ հարձակումների արդյունքում կոտորվում և սովամահ է լինում ավելի քան 300 հազար հայ։ Ադրբեջանական ագրեսիայի հակազդելու նպատակով Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ Հայաստանի հանրապետությունից օժանդակիչ ուժեր են ժամանում Արցախ և երկրամասից դուրս մղում ադրբեջանական խաժամուժը։ 1920 թվականի ապրիլի 23-ին տեղի է ունենում Արցախահայությաև 9-րդ համագումարը, որը Արցախը հռչակում է Հայաստանի հանրապետության անքակտելի մաս։
1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը յուրացնել ցանկացող Մուսավաթական Ադրբեջանը ձեռնամուխ է լինում Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածի, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացման և թալանի իրագործման՝ այդկերպ ձգտելով ծնկի բերել Ղարաբաղի ազգային խորհրդին։ Այս հանցագործությունները իրականացվում են Անդրկովկասում գտնվող թուրքական բանակի, նրա կողմից աջակցություն ստացող արցախաբնակ մուսուլմանների (թաթարների) և քրդական առանձին հրոսակային խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը համարվող Շուշին հայաթափվում և ոչնչացվում է՝ սպանվում են ավելի քան 20 հազար էթնիկ հայեր։ |
|
Խորհրդային ժամանակահատվածում
խմբագրել1920 թվականի ապրիլին խորհրդային 11-րդ կարմիր բանակը ներխուժում է Հարավային Կովկաս և երկու տարվա ընթացքում խորհրդայնացնում Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը․ կազմավորվում է
Արցախի բռնակցումը Ադրբեջանական ԽՍՀ-ին
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․, Ջեք (ապրիլի 9, 2015). «Առերեսում․ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև». The National Interest. Արխիվացված օրիգինալից հունվարի 3, 2017-ին. Վերցված է դեկտեմբերի 2016-ին. «Վիճելի տարածքի հայկական բնակչության մեծ մասը այսօր էլ բնակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո, որին աջակցում է Հայաստանը»
- ↑
Հայկական ուժերի վճռական հաղթանակ
- Բրոյերս, Լաուրենս (2005). «Իշխանության սահմանները՝ էլիտան և հասարակությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացքում» (PDF). Accord. London: Conciliation Resources: 8. ISSN 1365-0742. Արխիվացված (PDF) օրիգինալից փետրվարի 18, 2017-ին. Վերցված է փետրվարի 17, 2017-ին. «Տարածքային վեճի հիմնական պատճառը 1991-1994 թվականների պատերազմական գործողություններն են, մասնավորապես՝ կողմերից մեկի վճռական հաղթանակը, որով էլ պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և հարակից յոթ շրջաններում հայկական վերահսկողության սահմանումը։»
- Գահրամանովա, Այթան (2010). «Քաղաքական առասպելաբանությունների և հաշտեցման հեռանկարների պարադիգմները Ղարաբաղյան հակամարտության պարագայում» (PDF). International Negotiation. Brill Publishers (հատոր 15/1): 136. Արխիվացված (PDF) օրիգինալից փետրվարի 18, 2017-ին. Վերցված է փետրվարի 17, 2017-ին. «Ռուսաստանի պաշտպանության նախարարի միջնորդությամբ հրադադարը ստորագրվել է 1994-ին, հիմնականում՝ հայերի վճռական հաղթանակով պայմանավորված։»
- Վճռական
- Դավիշա, Կարեն; Փարրոթ, Բրյուս, eds. (1997). Հակամարտությունները, ազգային զտումները և փոփոխությունները Կենտրոնական Ասիայում և Կովկասում. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 119. «Հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել 1994 թվականի մայիսին՝ հայերի վճռական հաղթանակից հետո։»
- «Փոքրամասնությունների և բնիկ ժողովուրդների համաշխարհային տեղեկատու՝ Հայաստան». Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խումբ. 2007. Արխիվացված օրիգինալից ապրիլի 12, 2016-ին. Վերցված է ապրիլի 12, 2016-ին. «Պատերազմն ավարտվեց հայերի վճռական հաղթանակով՝ 1994 թվականին, որի արդյունքում արցախահայությունը (Հայաստանի զորակցությամբ) տիրում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև վերահսկողություն է սահմանում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանների նկատմամբ։.»
- Ռազմական հաղթանակ
- Կոռնելլ, Սվանտե (2005). Փոքր ազգերն ու մեծ տերությունները՝ Կովկասի էթնիկ-քաղաքական հակամարտությունների ուսումնասիրությունը. Routledge. էջ 93. ISBN 9781135796693. «Այսպիսով, ցանկացած ստանդարտներով՝ Ղարաբաղյան պատերազմը հանգեցրել է Ղարաբաղի հայերի ռազմական հաղթանակի։»
- ԵՄ արտաքին քաղաքականությունը և հետխորհրդային հակամարտությունները. Routledge. 2010. էջ 96. ISBN 9781136851896. «Շուրջ 20 հազար զոհերից հետո՝ պատերազմն ավարտվում է Հայաստանի ռազմական հաղթանակով։»
- ↑ Բենսոն, Բրեթ Վ․ (2012). Միջազգային անվտանգության կառուցում. դաշինքներ, զսպվածություն և բարոյական վտանգ. Քեմբրիջ: Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն. էջ 67. ISBN 9781107027244. «Ռուսաստանը ընդհանուր առմամբ դիտարկվում էր որպես հայկական դիրքորոշման սատարող։ Այս ամենի վկայությունը այն փաստն է, որ Ռուսաստանը ռազմական օգնություն էր տրամադրում Հայաստանին ԼՂ պատերազմի տարիներին։»
- ↑ ««Ռազմավարական ազդեցություն»». Բուխարեստ, Ռումինիա: Կառլոս I-ի անվան Ռումինիայի ազգային անվտանգության համալսարան, Պաշտպանության և անվտանգության ռազմավարական հետազոտությունների կենտրոն. 2010. էջ 35. Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 21, 2013-ին. «Հունաստանը աջակցում էր Հայաստանին՝ տրամադրելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական օգնություն, միևնույն ժամանակ՝ պաշտպանելով Հայաստանի շահերը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։»
- ↑ Հոգ, Ջեյմս Ֆ․ (2010). Քաղաքակրթությունների բախումը. Արտաքին հարաբերությունների խորհուրդ. էջ 17. ISBN 9780876094365. «Իր գոյության վերջին տարիներին Խորհրդային կառավարությունն աջակցում էր Ադրբեջանին, քանի որ վերջիններիս կառավարությունում գերիշխում էր նախկին կոմունիստական տարրը։»
- ↑ Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Կենտրոնական Ասիա. Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Europa Publications. 2002. էջ 77. ISBN 9781857431377. «Խորհրդային անվտանգության ուժերը աջակցում էին Լեռնային Ղարաբաղի և անկլավի սահմաններից դուրս գտնվող հայկական գյուղերի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության վերահաստատման ջանքերին։»
- ↑ Թրասքոթ, Պիտեր (1997). Ռուսաստան՝ խզում արևմուտքից. Լոնդոն, ՄԹ: Tauris Publ. էջ 74. ISBN 9781860641992. «Սկզբնապես, Կրեմլի խորհրդային վարչակարգը սատարում էր Ադրբեջանին՝ Ստալինի կողմից 1921 թվականին գծված տարածքային սահմանները պաշտպանելու մտայնությամբ։»
- ↑ Կոռնելfirst1=Սվանտե (1998). «Թուրքիան և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ նուրբ հավասարակշռություն». 34 (1). JSTOR 4283917. «Միակ երկիրը, որը շարունակաբար իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին, Թուրքիան է:»
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Օսիպովա, Ելենա; Բիլգին, Ֆևզի (2013). Հայ-թուրքական հաշտեցման վերանայումը (PDF). Վաշինգտոն, Միացյալ Նահանգներ: Rethink Institute. էջ 3. ISBN 978-1-938300-09-7. Արխիվացված (PDF) օրիգինալից սեպտեմբերի 24, 2015-ին. Վերցված է օգոստոսի 30, 2015-ին. «Ղարաբաղյան պատերազմի սկսվելուն պես Թուրքիան Ադրբեջանի կողքին է...»
- ↑ Բալաև, Բահրուզ (2013). Ինքնորոշման իրավունքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղ այս համատեքստում. Lexington Books. էջ 70. ISBN 9780739178287. «Թուրքիան պաշտպանում է ադրբեջանական դիրքորոշումը՝ ցուցաբերելով ակտիվ ռազմական օժանդակություն։ Ադրբեջանական բանակում կային բազում թուրք սպաներ, իսկ մի շարք ադրբեջանցի զինվորականներ մարզվում էին Թուրքիայում։»
- ↑ Azadian, Edmond Y. (1999). History on the Move: Views, Interviews and Essays on Armenian Issues. Wayne State University Press. էջ 173. ISBN 9780814329160.
{{cite book}}
: Text "quote" ignored (օգնություն) - ↑ Գրիֆֆին, Նիկոլաս (2004). Կովկաս՝ ճանապարհորդություն դեպի քրիստոնեության և իսլամի միջև ընկած երկիր. Չիկագո, Միացյալ Նահանգներ: Չիկագոյի համալսարանի հրատարակչություն. էջեր 185–186. ISBN 0-226-30859-6.
- ↑ Ռիֆ, Դեյվիդ (հունիս, 1997). «Առանց կանոնների կամ խղճահարության». Արտաքին գործեր. Արտաքին հարաբերությունների խորհուրդ (հատոր՝ 76, 2). Արխիվացված օրիգինալից հուլիսի 20, 2008-ին. Վերցված է փետրվարի 12, 2007-ին.
- ↑ Լիբերման, Բենյամին (2006). Սարսափելի ճակատագիր՝ Էթնիկ զտումները ժամանակակից Եվրոպայի կայացման գործում. Չիկագո, Միացյալ Նահանգներ: Իվան Ռ․ Դի. էջեր 284–292. ISBN 1-56663-646-9.
- ↑ Քրոյսանտ, Միշել Պ․ (1998). «Հայ-ադրբեջանական հակամարտություն. պատճառներ և հետևանքներ». Լոնդոն, Միացյալ Թագավորություն: Praeger. ISBN 0-275-96241-5.
- ↑ Կենտրոնական հետախուզական գործակալություն. «ԿՀՎ համաշխարհային փաստագիր՝ անդրազգային հարցերը Ադրբեջան պետության պրոֆիլում». Արխիվացված օրիգինալից հունիսի 10, 2009-ին. Վերցված է փետրվարի 14, 2007-ին.