Հմայակ Հարոյան

ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-մայոր

Հմայակ Վարազդատի Հարոյան (հունվարի 9, 1949(1949-01-09), Թաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան), հայ ռազմական գործիչ, պահեստազորի գեներալ-մայոր:

Հմայակ Հարոյան
Ծնվել էհունվարի 9, 1949(1949-01-09) (71 տարեկան)
ԾննդավայրԹաթուլ, Արագածոտնի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Հմայակ Հարոյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 9-ին Արագածոտնի Արեգ գյուղում, մտավորականներ Վարազդատ և Մանուշակ Հարոյանների ընտանիքում, որոնք ունեցել են 6 երեխա: 1973 թվականին ավարտել է Խարկովի ռազմական բարձրագույն ուսումնարանը, եղել է Խարկովի ինժեներա-հրամանատարական ռազմական ուսումնարանի կուրսանտ, ուսանել հրթիռաձիգի մասնագիտություն: 1973-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր զորամասերում, 1991 թվականից՝ ՀՀ ԶՈՒ-ում: 1992-1994 թվականներին մասնակցել է Տավուշի, ԼՂՀ Մարտունու ինքնապաշտպանական մարտերին[1]: 1992-1993 թվականներին եղել է Արևելյան զորախմբի հրամանատար, 1993-1994 թվականներին՝ Հարավային զորախմբի հրամանատար: 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ:

1994-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ սպառազինության հարցերով: 1998-2001 թվականներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, 2001-2004 թվականներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ[2]:

ՊարգևներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել