Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին[1] հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել[2]։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար[3][4]։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։

Հայ-թուրքական հարաբերություններ
Թուրքիա և Հայաստան

Թուրքիա

Հայաստան
Հայ-թուրքական սահման, Անի, Շիրակ

Ժամանակակից հարաբերություններ խմբագրել

Հայաստանի անկախությունը 1991 թ. խմբագրել

Հայ-թուրքական սահմանը Խոր Վիրապի մոտ

Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո։

Ստորագրված փաստաթղթեր խմբագրել

Արձանագրություններ խմբագրել

  • «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»[5]

Հայ-թուրքական ճգնաժամ 1993 խմբագրել

1993թ.-ի մայիսին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սուլեյման Դեմիրելը, ստեղծվեց նոր կառավարություն Թանսու Չիլլերի գլխավորությամբ Թուրքիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Հայ-թուրքական երկկողմ շփումներ տեղի էին ունենում հիմնականում միջազգային համաժողովների շրջանակներում։ Հարաբերությունների հաստատման գործընթացին զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը ստանում էր ծավալական բնույթ, 1993-ի ամռանը հայկական ուժերը մտան Աղդամ, նախագահ Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Չեթինն ասաց. «հայերը` օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում։ Հայերը չեն կարող այդ տարածքները պահել և դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու»։ Նախկին վարչապետ Էջևիթը պահանջում էր, որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով։ Էջևիթը ասել է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել առանց զոհերի` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։ Թուրքիայի նախագահ Դեմիրելը նշում էր. «Թուրքիան չի խրվի պատերազմի մեջ, որ փրկի Ադրբեջանին։ Հայաստանին Ադրբեջանի ժողովուրդն ինքը պետք է հակահարված տա։ Եթե Թուրքիան դիմի դրան, ապա Հայաստանի կողմում հանդես կգա Ռուսաստանը, իսկ դա բնավ չի համապատասխանում Թուրքիայի շահերին»։ 1993թ. օգոստոսին Մայր հայրենիք կուսակցության պատգամավորները կառավարությունից պահանջեցին ռազմական միջամտություն։ «Հուրիյեթը» գրեց, որ հայկական սահմանի մոտ տեղակայվել են 50 հազար թուրքական զորքեր։ «Ռոյթերը» և «Սինհուան» հաղորդեցին, որ թուրքական զինված ուժերը մարտական դրության մեջ են և պատրաստ են հարձակման, իսկ թուրքական ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանների մոտակայքում։ Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Թուրքիայի կողմից կրակ է բացվում Արտաշատի ջոկատի 8-րդ ուղեկալի ուղղությամբ։ Հայաստանում տեղաբաշխված ռուսական սահմանապահ զորքերի պետ գեներալ մայոր Ալեքսանդր Բաբենկոն հայտարարում է, որ ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարությունը մտահոգված է հայ-թուրքական սահմանում թուրքական բանակի զրահատեխնիկայով և հրետանիով լրացուցիչ ստորաբաժանումների ներկայությամբ, որոնք իրականացնում են տեղանքի ինժեներական վերակառուցումը։ Սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը հետևում է սահմանում տիրող իրավիճակին և միջոցներ ձեռնարկում թույլ չտալու կոնֆլիկտային իրավիճակներ` համաձայն 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի։ Վարչապետ Չիլլերը սպառնացել է, որ այն դեպքում, երբ հայերը կպչեն Նախիջևանին, ինքը կդիմի խորհրդարանին` պատերազմի թույլտվություն ստանալու ակնկալիքով։ Հրավիրվում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ։ Սեպտեմբերի 6-ին Տեր-Պետրոսյան-Դեմիրել հեռախոսազրույցում քննարկվում է հայ-թուրքական սահմանին նկատվող թուրքական զորքերի կուտակումների խնդիրը։ Սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական մի ինքնաթիռ հետախուզական թռիչքներ կատարեց հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արմավիրի հատվածում։ Հրազենից երկու անգամ կրակ բացվեց ՀՀ-ի ուղղությամբ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ապահովում էր Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանների անձեռնամխելությունն ու անվտանգությունը։ Սեպտեմբերի 15-ին կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Տեր-Պետրոսյանը հանդիպեց Ելցինի հետ։ Նույն օրը Հայաստանի նախագահը և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանդիպեցին Գրաչովի հետ։ Փափազյանը դժվարանում է ասել Թուրքիայի` Հայաստանի հանդեպ ձեռնարկելիք ծրագրերի ու նրանց նպատակների մասին։ «Մեր կողմը դիտարկում էր թուրքական զինուժի տեղաշարժ ու մոտեցում Հայաստանի սահմանին։ Շատ լուրջ էինք ընդունում, որ կա իրական վտանգ։ Տեր-Պետրոսյանը Ելցինի հետ խոսել էր և ասել, որ Հայաստանը լուրջ վտանգ է տեսնում և ուզում ենք, որ ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտի։  Բացի դրանից, մինչ այդ եղել էր նաև Օզալի անզուսպ հայտարարությունը Երևանի վրա մեկ-երկու ռումբ գցելու մասին։ Ես չգիտեմ, եթե չլիներ Շապոշնիկովի հայտնի հայտարարությունը, ապա թուրքերի քայլերը ինչպիսին կլինեին։ Բայց մենք թուրքական վտանգը բավական լուրջ էինք ընկալում»։ Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսն իր հուշերում գրում է, որ 1993թ. Թուրքիան պատրաստվում էր ներխուժել Հայաստան։ 1993թ. սեպտեմբերին նախագահ Ելցինը լուծարեց Ռուսաստանի խորհրդարանը։ Ի պատասխան` վերջինս պաշտոնազրկեց նախագահին։ Արդյունքում ստեղծված պատային իրավիճակը հոկտեմբերի 3-ին վերաճեց արյունահեղ բախման։ Խորհրդարանի նախագահ Ռուսլան Խասբուլատովը նախապես գաղտնի համաձայնության էր եկել վարչապետ Չիլլերի հետ։ Եթե Խասբուլատովին հաջողվեր դիմակայել Ելցինին, ապա նա ռուսական սահմանապահ զորքերին հանելու էր Կովկասից և Թուրքիային թույլ էր տալու սահմանափակ ներխուժումներ իրականացնել Հայաստանում` պատրվակելով քրդական հարցը։ Լևոն տեր-Պետրոսյանը կրկին անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց և Հայաստանում հատուկ անվտանգության իրավիճակ սահմանվեց, որոշվեց բանակը բերել մարտական բարձր պատրաստվածության որպեսզի ռուսական զորքերի հավանական հեռացումից հետո կարողանան դիմակայել թուրքական հարձակմանը։ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մշտապես կապի մեջ էր իր ռուս գործընկերոջ հետ ով հավաստիացրեց, որ զինվորական հրամանատարությունը աջակցում է Ելցինին և ռուսական զորքերի Հայաստանից դուրս բերման վտանգ չկա։ Պաշտոնական Անկարան Երևանի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով շրջանառության մեջ էր դրել, թե իբր Հայաստանը համագործակցում է Քուրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ, PKK) գրոհայինների հետ։ Չիլլերը քրդերին օժանդակելու մեջ մեղադրել էր Իրաքին, Իրանին, Սիրիային և Հայաստանին։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն ՔԲԿ-ի հետ և Երևանում այդ կազմակերպության գրասենյակ գոյություն չունի։ Թուրքական լրատվամիջոցները, կառավարության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում` ներքգործնախարար Մեհմեթ Գազիօղլուն պարբերաբար անդրադարձել են Հայաստանի իշխանությունների և ՔԲԿ-ի միջև իբր գոյություն ունեցող կապերին։ Նման հերյուրանքների միջոցով, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը, Թուրքիայի իշխանական որոշ շրջանակներ փորձում են հակահայ տրամադրություններ սերմանել թուրքական հասարակական կարծիքի մեջ, վարկաբեկել Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես նաև խոչընդոտել Հայաստանի ու Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Թուրքիայի ռազմական Ներխուժումը այդպես էլ տեղի չունեցավ Ռուսաստանի կտրուկ միջամտության արդյունքում հայտարարելով՝ «Հայաստանի վրա հարձակումը կդիտվի հարձակում Ռուսաստանի վրա և կհանգեցնի 3-րդ համաշխարհային պատերազմի»։

Առևտրատնտեսական հարաբերություններ խմբագրել

Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար).

Թվական Արտահանում Ներմուծում
2009 թ. 1197.5 177648.8
2010 թ. 1291.3 210381.2
2011 թ. 1049.4 240248.2
2012 թ. 927.8 213468.3
2013 թ. 1595.6 210702.2
2014 թ. 1494.3 232355.4
2015 թ. 1344.2 110728.2

Հայաստան Թուրքիայի կարգավորման գործընթացը խմբագրել

Թուրքիան Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակել Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին[6][7]։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում[8], երկրորդը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Վիեննայում[9], երրորդը՝ 2022 թվականի մայիսի 3-ին[10], իսկ չորրորդը՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում։ .[11] Թուրքական կողմը ցանկանում էր, որ 5-րդ հանդիպումը կայանար Անկարայում կամ Երեւանում[12]։ Հայկական կողմը, մյուս կողմից, հայտարարել է, որ Անկարայում կամ Երեւանում կայացած հանդիպման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arsu, Sebnem (2009 թ․ օգոստոսի 31). «Turkey and Armenia to Establish Diplomatic Ties». New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1–ին-ին. «Turkey and Armenia, whose century of hostilities constitutes one of the world's most enduring and acrimonious international rivalries, have agreed to establish diplomatic relations, the two countries announced Monday.»
  2. Turkey, Armenia to sign diplomatic deal next month, says official. Հուրիեթ. September 27, 2009.
  3. The Armenian Weekly, "President Sarkisian Announces Suspension of Protocols"
  4. https://www.azatutyun.am/a/2263636.html
  5. «Պաշտոնական տեքստը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.
  6. Siranush, Ghazanchyan (2022 թ․ հունվարի 11). «Serdar Kilic officially appointed Turkey's envoy for normalization with Armenia». en.armradio.am.
  7. «Ermenistan'ın Türkiye Özel Temsilcisi Ruben Rubinyan oldu». Yeni Şafak. 2021 թ․ դեկտեմբերի 18.
  8. «Turkey, Armenia hold normalization talks in Moscow». Hürriyet Daily News. 2022 թ․ հունվարի 14.
  9. «Turkey, Armenia hold normalization talks in Vienna». Hürriyet Daily News. 2022 թ․ փետրվարի 24.
  10. «Next Turkey-Armenia normalization talks set for May 3 in Vienna». Daily Sabah. 2022 թ․ ապրիլի 29.
  11. «Special Representatives of Armenia, Turkey to meet in Vienna on July 1st». en.armradio.am. 2022 թ․ հունիսի 28.
  12. «Ankara'dan Erivan'a davet: 'Görüşmeler artık başkentlerde yapılmalı'». Cumhuriyet. 2022 թ․ օգոստոսի 12.
  13. «Ermenistan Dışişleri Sözcüsü, Rubinyan-Kılıç 5. görüşmesine ilişkin açıklama yaptı». ermenihaber.am. 2022 թ․ օգոստոսի 11.

Արտաքին հղումներ խմբագրել