Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյանի շրջան (այլ կիրառումներ)

Շահումյանի շրջան (ռուս.՝ Шаумяновский район, ադրբ.՝ Şaumyan rayonu), վարչական միավոր Խորհրդային Միության կազմում գտնվող Խորհրդային Ադրբեջանում[1]։

Շահումյանի շրջան
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կարգավիճակշրջան
Մտնում էԽորհրդային Ադրբեջան
ՎարչկենտրոնՇահումյան
Խոշորագույն քաղաքՇահումյան
Ազգային կազմՀայեր
Տարածք630[1]
Հիմնադրված է1930 թ.
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5

Պատմություն

խմբագրել

Հին դարերից մինչև 1900-ականների սկիզբ

խմբագրել

Շահումյանի շրջանի տարածքն ունի հնագույն և հարուստ պատմություն։ Այն բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից, ինչի մասին են վկայում տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները։ Մ.թ.ա. 9-ից 6-րդ դարերում շրջանի տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում[2][3]։ Մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերու՝ Մեծ Հայքի ժամանակաշրջանում այն ներառված է եղել Ուտիք նահանգի Ուտի Առանձնակ և Արցախ նահանգի Մեծ Կուանք գավառների տարածքներում[1][2][3][4]։

Միջնադարում շրջանի տարածքը կամ դրա մի մասը՝ առավելապես Պարտավ քաղաքի շրջակայքը, հայտնի է եղել Հերգ անունով։ Այդ մասին են առաջին հայտնի գրավոր հիշատակությունը հանդիպում է Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունում 1200-ական թվականներին[1][5]։ Այդ անունով է կոչվել առնվազն մինչև 1400-ական թվականները[1][6]։

Հետագա դարերում մինչև 20-րդ դարի վերջերը շրջանի ներկայիս տարածքը բնակեցված է եղել հայերով՝ չնայած մերթ ընդ մերթ նվաճվել է օտարազգիների կողմից[1]։

1140-ական թվականներին Հերգա բերդը շրջակա տարածքով հանդերձ գտնվում էր Արաբական խալիֆայության ենթակա Գանձակի ամիրայության ամիրաների տիրապետության ներքո։ Իրենց նվաճած տիրույթները պաշտպանելու համար նրանք երբեմն պատերազմում էին տարածաշրջան թափանցած թուրքմեն ցեղապետերի դեմ, որից մեծապես տուժում էր հայ բնակչությունը։ Որոշ ժամանակ տևած պատերազմներից հետո Ռովադ ամիրան իր քրոջը կնության է տալիս թուրքմեն Ազադին, որից հետո դադարում են պատերազմել։ Որոշ ժամանակ անց Գանձակի ամիրաների և թուրքմեն ցեղապետերի միջև նոր պատերազմ է բռնկվում[1][7]։

1000-ից 1261 թվականներին շրջանի տարածքն ընդգրկված է եղել Արցախի թագավորության մեջ և պարբերաբար ենթարկվել օտար նվաճողների հարձակումների[2][3]։

1211 թվականին կարճ ժամանակով Զաքարյան իշխանական տոհմի իշխաններն ազատագրում են Հերք (Հերգ) ամրոցն ու համանուն գավառը[1][8]։ Ըստ որոշ աղբյուրների՝ 1227-1228 թվականներին գավառի տարածքը անցնում է Գանձակ քաղաքում նստող Ջալալ ադ-Դինի կողմից նշանակված կառավարիչի տիրապետությանը[1][9]։ Կարճ ժամանակ անց գավառին կրկին տիրում են հայ իշխանները՝ Վարհամշահ և Իվանե ամիրաները, ովքեր ամենայն հավանականությամբ եղել են Վահրամյան իշխանական տան կամ Խաչենի իշխանական տան ներկայացուցիչներ։ Այդ մասին առաջին հայտնի հիշատակությունը թվագրվում է 1252 թվականով[1][10]։

1261-ից 1603 թվականներին տարածքը եղել է Խաչենի իշխանության մաս, որը, սակայն, տարբեր դարերում պարբերաբար ենթարկվել է օտար նվաճողների հարձակումների[2][3]։

13-ից 16-րդ դարերում Հայաստանի տարածքի մեծ մասի պես Հերգը ենթարկվել է տարբեր օտար նվաճողների, այդ թվում՝ մոնղոլական, թյուրքական, թյուրքմենական և իրանական հարձակման։ Օտար նվաճողները պայքարում էին բնիկ հայերի դեմ, երբեմն էլ միմյանց դեմ։ Այս հարձակումների հետևանքով շրջանի բազմաթիվ բնակավայրեր ամայացել էին, ավերվել բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ, սոցիալ-տնտեսական կյանքն էական անկում էր արձանագրել։ Չնայած անկումային ժամանակաշրջանի՝ տեղաբնիկ հայ բնակչությունը կարողանում է պահպանել և զարգացնել սեփական գիրն ու գրականությունը, մշակույթը։ 14-րդ դարում հիշատակվում են Պարիս և Գյուլիստան գյուղերը որպես կարևոր կրթօջախներ[1]։

16-րդ դարում շրջանը հայտնվում է այդ ժամանակ երկու մեծ տերությունների՝ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև միմյանց դեմ պատերազմների թատերաբեմում։ Հին հայկական իշխանական տներից սերող հայ կառավարիչները թուրքերի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, նախընտրում են դաշնակցել պարսիկների հետ։ Դրա արդյունքում պարսկական տերությունը շահական հրովարտակներով վերահաստատում է հայ մելիքների (իշխանների) իրավունքները իրենց շրջաններում։ Այդպիսով, 17-րդ դարի սկզբում ի հայտ են գալիս հայկական կիսանկախ իշխանություններ (մելիքություններ)։ Այդ իշխանություններից առավել ազդեցիկ հինգը միավորվում են և կազմում Արցախի մելիքությունները[1]։ Արցախի մելիքության մեջ էին միավորվել Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի և Գյուլիստանի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի գավառի սահմաններից մինչև Արաքս գետի ափերը, այսինքն՝ ընդգրկում էր նախկին Խաչենի իշխանության տարածքը՝ առանց Ծար և Սոթք գավառների[11][12][13]։

Գյուլիստանի մելիքությունը, որի տարածքում է եղել ներկայիս շրջանը, տարածվում էր Գանձակի սահմաններից մինչև Թարթառ գետը[1][12][12][14]։ Գյուլիստանի մելիքությունը հիմնադրել է հայկական իշխանական Մելիք-Բեգլարյաններ տոհմի ներկայացուցիչ Սև Աբովը[1]։ Մելիքության կենտրոն է դառնում Գյուլիստան գյուղը Գյուլիստանի բերդով և Թալիշ գյուղը[1][13]։ Մելիքության տիտղոսը փոխանցվում էր ժառանգաբար[1][14]։

Գյուլիստանի հայկական մելիքության հիմնադրումով վերստին սկսվում է շրջանի բնակչության լուսավորչական, ստեղծագործական և շինարարական վերելքը։ Այդ մասին են նաև վկայում տվյալ ժամանակաշրջանով թվագրվող նյութական մշակույթի մեծ թվով հուշարձանների առկայությունը[1]։

1710-ական թվականներից առավել հաճախակի են դառնում շրջան ներխուժող լեզգիների ու վրացիների թալանչիական արշավանքները։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1722 թվականին, երբ Գյուլիստան հասած վրացական զորքերը սկսում են կողոպտել հայկական բնակավայրերը[1][15]։

1724 թվականին շրջանում դժվարին իրադրությունը ավելի է սրվում, երբ Օսմանյան կայսրության բանակը ներխուժում է տարածաշրջան։ Օսմանական զորքերի ներխուժմամբ սկսվում է հայ մելիքների տևական և կենաց մահու պայքարը տարածաշրջան ներխուժած օսմանական բանակի ու թյուրքական ցեղերի դեմ և սկսվեց հայ ազգային-ազատագրական պայքար[1]։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին Արցախի սղնախները, որոնք իրենցից ներկայացնում էին ամրացված զորակայաններ։ 1729-1731 թվականներին թուրքերի դեմ պայքարում հայկական մելիքների գլխավոր հենակետերից մեկն էր դարձել Գյուլիստանի սղնախը, որի առաջնորդն էր Աբրահամ սպարապետը[1][16]։

1740-ական թվականներին Պարսկաստանում քաղաքական իրավիճակը լարվում է, ինչը էլ ավելի է բարդացնում հայկական մելիքությունների առանց այդ էլ բարդ կացությունը։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ տեղի մահմեդականությունը ազդարարում են մի շարք խանությունների ծնունդը։ Դրանք իրենցից ներկայացնում էին կիսանկախ իշխանություններ։ Այդպիսի խանություններից էր Գանձակի խանությունը, Ղարաբաղի խանությունը (ստեղծված 1748 թվականին) և այլն։ Ղարաբաղի խանության ձևավորումը մեծ դժգոհություն էր առաջացրել հայ մելիքների մոտ, քանի որ, ըստ էության, այն հռչակվել էր հայկական մելիքությունների տարածքի վրա։ Շուշիում հաստատված Փանահ Ալի-խանը, ով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ի դավաճանության հետևանքով տիրացել էր բնակավայրին, 1754 թվականին հարձակվում է մելիքանիստ Գյուլիստանի վրա։ Օգոստոսի 26-ին տեղի ունեցած ճակատամարտում հայերի շուրջ 1500 զինված գունդը Մելիք Ուսուփի և մելիք Աթամի ղեկավարությամբ հետ են շպրտում Փանահ Ալի խանի հարձակումը՝ վերջինին պատճառելով 300 սպանված[1][17]։

Խորհրդային շրջան

խմբագրել

1988 թվականի մարտի 17-ին, այն բանից հետո, երբ Շահումյանի շրջանի խորհրդային (սովետական) իշխանությունները և Գետաշենի ենթաշրջանի իշխանությունները խնդրանքով դիմել են ԼՂԻՄ-ին, ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանից հետո դիմել է Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդին, Ադրբեջանի ԽՍՀ և ԽՍՀՄ-ին վերանայել և դրական լուծում տալ ԼՂԻՄ-ը Ադրբեջանից Հայաստան տեղափոխելու հարցը[18]։

1991 թվականի փետրվարի 12 Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ շրջանը լուծարվեց և մտավ Գորանբոյի շրջանի մեջ[19]։

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանային և Շահումյանի շրջանային Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նիստը հայտարարեց Արցախի Հանրապետության կազմավորումը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում և Ադրբեջանի ԽՍՀ Շահումյան շրջանի տարածքում։ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի և Ադրբեջանի ԽՍՀ-ի Խանլարի շրջանի մի մասը մտել է Արցախի Հանրապետության Շահումյան շրջանի մեջ[20]։

1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակման ժամանակ, հայ բնակչությունը ստիպված էր գնալ դեպի հարավ։

Ներկայումս Ադրբեջանի վարչատարածքային բաժանման համաձայն, Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտել է Ադրբեջանի Հանրապետության Գորանբոյի շրջանի մեջ։ Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման, Ադրբեջանի ԽՍՀ Շահումյանի շրջանի նախկին տարածքը մտնում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի մեջ՝ գրավված Ադրբեջանի կողմից[21]։

Օղակ գործողություն

խմբագրել

1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս ամիսը Խորհրդային Միության իշխանությունները պատժիչ-ահաբեկչական գործողություններ իրականացրեցին Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ ազգաբնակչության նկատմամբ։ Ռազմական գործողությանը տրվել էր «Կոլցո օպերացիա» անունը, որի նպատակն էր Խորհրդային Հայաստանին պարտադրել միանալ միութենական նոր պայմանագրին և հայ ժողովրդին ստիպել հրաժարվել անկախության պայքարից։ «Օղակ» գործողությանը մասնակցել են ԽՍՀՄ զինված ուժերի բանակային ստորաբաժանումները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի ստորաբաժանումները, Խորհրդային Ադրբեջանի նորաստեղծ Միլիցիայի հատուկ նշանակության ուժերը (ՕՄՈՆ)[22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33]։

«Օղակ» գործողության ընթացքում ապրիլի 30-ից մինչև մայիսի 8-ը ԽՍՀՄ զինված ուժերի, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զորքերի և Խորհրդային Ադրբեջանի ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները ռազմական ավիացիայի ու զրահատեխնիկայի (տանկեր, զրահափոխադրիչներ) կիրառմամբ հարձակվել են Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն հայաբնակ գյուղերի վրա, մտել բնակավայրեր, կողոպտել, սպանել բնակիչներին, բռնաբարել կանանց և տեղահան արել բնակչությանը։ Հարձակման հետևանքով Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից տեղահան է արվել շուրջ 3500 հայ[22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33]։

Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 19-ը տեղի է ունեցել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ հայաբնակ գյուղերի վրա հարձակում, որն ուղեկցվել է բնակավայրերի ուղղությամբ հրթիռահրետանային կրակով։ Հարձակման հետևանքով սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, կողոպտվել և ավերվել են բնակավայրերը, իսկ բնակչությունը տեղահանության է ենթարկվել[22][23][29][30]։ Խորհրդաադրբեջանական ուժերը զարգացրել են իրենց հաջողությունները՝ առաջանալով շրջանի խորքը և հասնելով Վերինշեն գյուղի մատույցներ, որտեղ հանդիպում են հայերի դիմադրության[30]։

Խորհրդային Միության զորքերի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացրած ռազմագործողության ընթացքում Գետաշենի ենթաշրջանի հայության ինքնապաշտպանության կազմակերպման ժամանակ Խորհրդային բանակի հրամանատարության հետ բանակցություններ վարելիս զոհվել են նաև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, նրա տեղակալ Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը[22]։

Բնակչություն

խմբագրել
Տարի
Հայեր
%
Ադրբեջանցիներ
%
Ռուսներ
%
Ընդամենը
1939
12 048
85,9
429
3,1
1 446
10,3
14 032
1959
12 707
77,2
2 744
16,7
974
5,9
16 459
1970
14 599
74,5
3 674
18,7
1 255
6,4
19 599
1979[34]
14 623
73,2
4 150
20,8
1 147
5,7
19 972

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Աբրահամյան Հ., Հարությունյան Հ., Արցախի համար զոհված վարանդացիները, Երևան, 2003։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Շահումյանի շրջանի մասին պատմական տեղեկություններ Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտության ինստիտուտի կայքում։
  4. Բ․ Հարությունյան, «Հայոց Արևելից կողմերի վարչական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի», «Հայոց Արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր» հոդվածների ժողովածու, Երևան, 2016 թվական։
  5. Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց», Երևան, 1961 թվական։
  6. Հայերեն ձեռագրերի ԺԵ դարի հիշատակություններ, հատոր Ա, Երևան, 1955 թվական։
  7. Մխիթար Գոշ, «Մատենագիրք Հայոց», Ի հատոր, գիրք Բ, Երևան, 2014 թվական։
  8. Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տան Սիսական, Մոսկվա, 1861 թվական։
  9. Шихаб ад-Дин Мухаммад ан-Насави, "Жизнеописание султана Джалал ад-Дина Манкпурны". Перевод с арабского, предисловие, комментарии, примечания и указатели З. М. Буниатова, Баку, 1973 г., с. 204.(ռուս.)
  10. Ա․ Շահնազարյան, «Վահրամյանների իշխանությունը», Երևան, 1990 թվական։
  11. Հայկական սովետական հանրագիտարան։
  12. 12,0 12,1 12,2 Թաֆֆի, «Խամսայի մելիքությունները», երկերի ժողովածու, հատոր 10, Երևան, 1964 թվական։
  13. 13,0 13,1 Артак Магалян, "Арцахские меликства и меликские дома в XVII-XIX вв, Ереван, 2012 г.(ռուս.) (թվային տարբերակ)
  14. 14,0 14,1 Միրզա Յուսուֆ Ներսեսով, «Ճշմարտացի պատմություն», թարգմանությունը բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները՝ Ք․ Կոստիկյանի, Երևան, 2000 թվական։
  15. Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի յօրինեալ ի Տ․ Եսայ Աղուանից կաթողիկոսէ Հասան Ջալալեանց, յԵրուսաղէմ, 1868 թուական։
  16. Խմբագրակազմ՝ Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ., «Հայ ժողովրդի պատմություն», հ․ IV, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1972 թվական։
  17. Մելիքսեթ-բեկ Լ․, «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին», հատոր Գ, Երևան, 1955 թվական։
  18. Дмитриев, Александр Владиславович (2015 թ․ հուլիսի 3). «Административно-территориальное деление Ингерманландии и смежных с нею территорий в 1583–1590 годы в контексте новых данных топонимики». Scando-Slavica. 61 (2): 180–206. doi:10.1080/00806765.2015.1109188. ISSN 0080-6765.
  19. Бегларян, А. А.; Зулумян, Н. О.; Исаакян, А. Р.; Меликян, С. А.; Терзян, А. М. (2019). «Взаимодействие гидроксида кальция с аморфным кремнеземом, полученным из серпентинитов». Журнал физической химии. 93 (5): 730–737. doi:10.1134/s0044453719050042. ISSN 0044-4537.
  20. Malikova, Irina (2019). «CENSUS AS THE MOST DEFINITE AND RELIABLE INFORMATION SOURCE OF POPULATION». State and regions. Series: Economics and Business (5 (110)). doi:10.32840/1814-1161/2019-5-33. ISSN 2707-0719.
  21. Артьомова, Анастасія (2018 թ․ հուլիսի 1). «Актуальні аспекти міграційного права та сучасні демографічні проблеми України». Геополітика України: історія і сучасність. 0 (1(20)): 106–117. doi:10.24144/2078-1431.2018.1(20).106-117. ISSN 2078-1431.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» հանրագիտարան, Երևան, 2004 թվական, (թվային տարբերակը Վիքիդարանում)։
  23. 23,0 23,1 23,2 Կիմ Ղահրամանյան, «Հյուսիսային Արցախ․ գոյության պայքար», գիրք Բ, Երևան, 1993 թվական։
  24. 24,0 24,1 Waal, Thomas De (2003 թ․ հունվարի 1). Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War. NYU Press. ISBN 9780814719459.(անգլ.)
  25. 25,0 25,1 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Ա, Ստեփանակերտ, 1994 թվական։
  26. 26,0 26,1 Նվարդ Սողոմոնյան, ««Կոլցո» մարդորսություն», մաս Բ, Ս․ 1995 թվական։
  27. 27,0 27,1 Մհեր Հարությունյան, «Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը», ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Երևան, 2000 թվական
  28. 28,0 28,1 Рафаэль Папаян, “Маски терора”, Арачентац, Ереван, 1992 г. ISBN 5-89700-007-7(ռուս.)
  29. 29,0 29,1 29,2 Депортация населения армянских сел НКАО и прилегающих районов (апрель-июнь 1991). сост. Вермишева Седа., Е., 1995 г. (թվային տարբերակ, արխիվացված 31.05.2022 թ․) (ռուս.)
  30. 30,0 30,1 30,2 30,3 Мелик-Шахназарян Л., “Военные преступления Азербайджана против мирного населения Нагорного-Карабахской Республики”, Е., 1997 г.(ռուս.)
  31. 31,0 31,1 Лидия Графова. “Демократическая Россия”, 22 марта, 1991 г.(ռուս.)
  32. 32,0 32,1 “DR-Press”, 12-31 июля, 1991 г.(ռուս.)
  33. 33,0 33,1 Oana Tranca «What Causes Ethnic Conflict Diffusion? A Study of Ethnic Conflicts in Azerbaijan and Macedonia». Արխիվացված 2012-11-06 Wayback Machine(անգլ.)
  34. Данные советских переписей в АзССР