Ռահիմ Ղազիև (ադրբ.՝ Rəhim Həsən oğlu Qazıyev, փետրվարի 17, 1943(1943-02-17), Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանական պետական գործիչ, Արդբեջանի պաշտպանության նախարար (1992—1993), Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ծայր

Ռահիմ Ղազիև
ադրբ.՝ Rəhim Həsən oğlu Qazıyev
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Ադրբեջանի պաշտպանության նախարար
1 տարի
Նախորդող Թահիր Ալիև[1]
Հաջորդող Դադաշ Ռազաև
 
Կուսակցություն՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ
Կրթություն՝ Ադրբեջանի ճարտարապետաշինարարական համալսարան
Գիտական աստիճան՝ Գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս և քաղաքական գործիչ
Ազգություն ադրբեջանցի
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1943(1943)
Ծննդավայր Շաքի, ԱԽՍՀ
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Հասան Ղազիև
Մայր Լիբադա Ղազիևա
Զավակներ դուստրեր՝ Սևիջ, Այթեն, Շեբնեմ

Կենսագրություն խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ռահիմ Ղազիևը ծնվել է 1943 թվականին Շաքիում։ Ավարտել է Ադրբեջանի ճարտարապետաշինարարական համալսարանը և ֆիզիկամաթեմատիկայի ոլորտում թեզ է պաշտպանել։ 1968-ից մինչև 1990 թվականները դասավանդել է նույն համալսարանում[2]։ 1988 թվականին Ղազիևը դարձավ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից և առաջին տասնհինգ անդամներից մեկը։ Նա հայտնի է իր ազգայնական հայացքներով և Աբուլֆազ Էլչիբեյի լուրջ աջակցությամբ։ 1990 թվականի ամռանը նրան ձերբակալեցին, որպես հակասովետական անկարգությունների կազմակերպիչ, Սև հունվարի դեպքերի ժամանակ նրան տարան Մոսկվայի Լեֆորտովյան բանտ[3]։ Մի քանի օր անց Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններով պայմանավորված նրան ազատ են արձակել, բայց նրա դեմ հարուցված քրեական գործը չի փակվել[4]։

Պաշտպանության նախարար խմբագրել

Ղազիևի պաշտոնի անցնելու ժամանակ երկիրը Լեռնային Ղարաբաղում պատերազմի մեջ էր գտնվում հայկական կամավորական ուժերի հետ։ Մարտի 17-ին երկրի նախագահի պարտականությունները կատարող Յագուբ Մամադովը Ղազիևին, որը չուներ պրոֆեսիոնալ զինվորական պատրաստություն նշանակեց Ադրբեջանի պաշտպանության նախարար[5]։ Երկու ամիս անց ադրբեջանական բանակը ստիպված էր Բերձորը և Շուշին։ Ի պատասխան Ղազիևը զորքին հրամայեց շարժվել հյուսիսային ուղղությանմբ։ Ամառային գրոհի արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ անցավ Մարտակերտը, իսկ ադրբեջանական զորքերը կանգնեցին Վանք գյուղում՝ Ստեփանակերտից 12 կմ հեռավորության վրա[4][6]։ 1980-ական թվականներին իր հակառուսական տրամադրություններով հայտնի Ղազիևը հրաժարվել էր Ռուսական գործընկերությունից[7]։ 1992 թվականի վերջին և 1993 թվականի սկզբին ադրբեջանական զորքերը դուրս են շպրտվում Մարտակերտի շրջանից, որից հետո Քարվաճառի շրջանը հայտնվեց կիսաշրջափակված վիճակում։ Ժողովրդական ճակատը, որը այդ ժամանակ իշխանության ղեկին էր 1992 թվականի հունիսին հայտարարություն հրապարակեց, որում Ռահիմ Ղազիևին և Սուրետ Հուսեյնովին մեղադրում էին իբր Շուշիի կանխամտածված հանձնման մեջ, նպատակ ունենալով Մութալիբովին վերականգնել նախագահի պաշտոնում և վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 1993 թվականի փետրվարին Ռահիմ Ղազիևը պաշտպանության նախարարի պաշտոնից անցավ թոշակի։

1993 թվականի հունիսին Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո Ռահիմ Ղազիևին ընտրեցին Ադրբեջանի ազգային ժողովում և նրան առաջարկեցին պաշտպանական արդյունաբերության փոխվարչապետի պաշտոնը։ Իմանալով, որ երկրում դեռ չկա պաշտպանական արդյունաբերության (այն ստեղծվեց միայն 2005 թվականին), Ղազիևը խորհրդարանական լսումների ժամանակ Ալիևին անվանեց ստախոս։ 1996 թվականին նա հարցազրույցի ժամանակ Ղազիևը ասաց, որ ինքը և Հեյդար Ալիևը ունեցել են համաձայնություն այն մասին, որ Ալիևի ընտրվելու դեպքում ինքը պետք է զբաղեցներ վարչապետի տեղակալի պաշտոնը, արդյունքում Ալիևի իշխանության գալուց հետո բարձր պաշտոնները տրվեցին Նախիջևանյան կլանի ներկայացուցիչներին[8]։

Բանտ խմբագրել

1993 թվականի վերջին Ռահիմ Ղազիևին ձերբակալեցին պետական դավաճանության և Շուշիի հանձնման մեղադրանքներով, բայց 1994 թվականի սեպտեմբերին նրան հաջողվում է փախուստի դիմել Ադրբեջանի պետական անվտանգության նախարարության քննչական մեկուսարանից և գնալ Մոսկվա։ Այնտեղ նա իր աջակցությունն է հայտնել Այազ Մութալիբովին[9]։ Ադրբեջանում Ռահիմ Ղազիևին հեռակա կարգով դատապարտել էին մահապատժի գնդակահարության միջոցով[10][11]։ Ռահիմ Ղազիևի դատավճիռը հնչում է այսպես՝

  Դատական կոլեգիան համարում է, որ Ռահիմ Ղազիևը, մեղադրվում է այն բանի մեջ, որ նա սկսած 1992 թվականի փետրվարի 10-ից ընդհուպ մինչև Շուշիի և Բերձորի ազատագրումը դիտավորյալ չի կատարել օրենքները, կանոնադրությունները, հրամանները և Երկրի Նախագահի կարգադրությունները, որի արդյունքում էական վնաս է հասցվել Ադրբեջանի Հանրապետությանը, առաջացել են ծանր հետևանքներ, ըստ այս ամենի Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության ՔՕ 255 հոդվածով։

Ռ. Ղազիևի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ հափշտակված 25 միլիոն ռուբլին և $ 500 000-ը մտնում են հանցագործության կազմի մեջ, որի համար նախատեսված է ՔՕ 88-1 հոդվածը։

Հանցագործության կազմի մեջ է մտնում նաև Բաքու քաղաքում նրա թիկնապահներ՝ Ռ. Բայրամովի և Ն. Կուրբանովի կողմից արտակարգ դրության պայմաններում զենքի ձեռքբերումը, պահպանումը և փոխանցումը, որը պատժվում է ՔՕ 220.2 հոդվածով։ Ռահիմ Ղազիևին պատիժ նշանակելիս կոլեգիան ուշադրություն է դարձնում նրա վրա, որ նրանց կողմից կատարվել է հանցագործությունների շարք, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ, որն էլ իր հերթին պատժվում է ՔՕ 37 հոդվածով։ Բացի այդ, դատական կոլեգիան հաշվի է առնում նրա գործողությունների առանձնակի վտանգը, ուղղված պետության անկախության դեմ, վտանգել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, առաջացրել բազմաթիվ մարդկանց մահ, պատճառելով վնասվածքներ, հարյուրավոր մարդկանց իրավունքների խախտումը և այլ հանցագրոծություններ։ Կապված այս ամենի հետ դատական կոլեգիան գտնում է, որ Ղազիևը վտանգավոր է, նրա ուղղումը անհնար է, և դատապարտում է նրան 255 հոդվածով, որը բացառիկ պատժամիջոց է՝ մահապատիժ[12]։

 

1996 թվականի ապրիլի 16-ին ՌԴ դատախազությունը նախկին պաշտպանության նախարարին Բաքվին արտահանձնելու որոշում է ընդունում[13], որտեղ 1998 թվականին նրա մահապատժի որոշումը փոխարինվեց ցմահ ազատազրկման։ ԵԽԽՎ-ի պնդմամբ 2005 թվական մարտի 21-ին Ռահիմ Ղազիևին ներում է շնորհվել և նրան ազատ են արձակել[14]։ Իր ազատ արձակումից հետո Ղազիևը հրապարակել է մի քանի հոդված, հասարակության աչքին իրեն բարձրացնելու համար, բայց դրանք իրենց մեջ հետաքրքություն չունեին[4]։

Ղազիևը փորձել է բողոքարկել իր ձերբակալությունը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում (բողոք № 2758/05)։ Այն ճանաչվել է 2007 թվականի փետրվարին և մասամբ ընդունվել[15], սակայն 2009 թվականին բողոքը մերժվել է[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Азербайджанская армия реформируется по натовскому образцу - Army.lv». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  2. Рагим Газиев. Labyrinth.ru
  3. Том де Ваал. «Чёрный сад». Глава 13. Июнь 1992 — сентябрь 1993 гг. Эскалация конфликта
  4. 4,0 4,1 4,2 End of the Second Republic Արխիվացված 2010-01-12 Wayback Machine by Zardusht Alizadeh
  5. Том де Ваал. «Чёрный сад». Глава 11
  6. Aviation in Nagorno-Karabakh Արխիվացված 2010-04-28 Wayback Machine by Mikhail Zhirokhov
  7. Том де Ваал. «Чёрный сад». Глава 13
  8. Azerbaijan: Trials, Investigations and Arrests Արխիվացված 2017-01-10 Wayback Machine. Memo.ru
  9. Том де Ваал. «Чёрный сад». Глава 17
  10. ЮЛИЯ Ъ-ПАПИЛОВА (23.11.1996). «Россия не выдает Азербайджану генерала». Газета «Коммерсантъ»А.
  11. Эльдар Зейналов (07 Апр. 2008). «ЭКСТРАДИЦИИ СТРАНАМИ СНГ ПОЛИТИЧЕСКИХ ЭМИГРАНТОВ ИЗ АЗЕРБАЙДЖАНА». ПРАВОЗАЩИТНЫЙ ЦЕНТР АЗЕРБАЙДЖАНА.(չաշխատող հղում)
  12. С. Ганнушкина и Б. Клазен (август 1995 года). «ОТЧЁТ О СОВМЕСТНОЙ ЭКСПЕДИЦИИ В АРМЕНИЮ, АЗЕРБАЙДЖАН И НАГОРНЫЙ КАРАБАХ». Мемориал.(չաշխատող հղում)
  13. Муталибов и Казиев снова сидят Дмитрий Макаров. Аргументы и Факты. 17 апреля 1996. Retrieved 28 September 2016
  14. В Азербайджане помилованы политзаключенные. BBC Russian. 21 марта 2005. Retrieved 28 September 2016
  15. HUDOC Search Page
  16. HUDOC Search Page