Փարիզի խաղաղության կոնֆերանս

Փարիզի խաղաղության կոնֆերանս 1946, միջազգային կոնֆերանս, որ հրավիրվել է երկրորդ համաշխարհային պատերազմում (1939-1945) հաղթանակած հակահիտլերյան կոալիցիայի պետությունների և Եվրոպայում ֆաշիստական Գերմանիայի նախկին դաշնակիցների (Իտալիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա և Ֆինլանդիա) միջև հաշտության պայմանագրերի նախագծերը քննարկելու համար։ Տեղի է ունեցել հուլիսի 29-ից հոկտեմբերի 15-ին, Փարիզում։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՍՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ավստրալիան, Բելգիան, Բելառուս ՍՍՀ, Բրազիլիան, Եթովպիան, Լեհաստանը, Կանադան, Հարավսլավիան, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Հունաստանը, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Չեխոսլովակիան, Ուկրաինա ՍՍՀ։ Բանավեճերին մասնակցելու իրավունքով հրավիրվել են Ալբանիայի, Ավստրիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Կուբայի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Փարիզի խաղաղության կոնֆերանսում սովետական պատվիրակությունը պաշտպանեց բոլոր ժողովուրդների ազգային անկախությունը և վճռաբար մերժեց արևմտյան պետությունների (ամենից առաջ՝ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի) փորձերը՝ իրենց իրավունք վերապահելու միջամտել Գերմանիայի նախկին դաշնակիցների, մասնավորապես Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի (որտեղ հաղթանակել էին ժողովրդադե– մոկրատական կարգերը) ներքին գործերին։ Սովետական պատվիրակության հաստատակամ դիրքորոշման շնորհիվ կոնֆերանսը հավանություն ավեց Արտաքին գործերի մինիստրների խորհրդի կողմից նախապես համաձայնեցված դրույթների գերակշիռ մեծամասնությանը։ Սակայն արևմտյան պետությունները (խախտելով հանձնարարականները ձայների 2/3-ով ընդունելու համաձայնեցված կարգը) ձայների պարզ մեծամասնությամբ անցկացրեցին իրենց ձեռնտու որոշ հանձնարարականներ (Դանուբի միջազգայնացման մասին են)։ Հաշտության պայմանագրերի չհամաձայնեցված հոդվածները կարգավորվեցին արտաքին գործերի մինիստրների խորհրդի Նյու Յորքի նստաշրջանում (1946 թ.-ի նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 12-ը)։ Տես Փարիզի հաշտության պայմանագրեր 1947։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։