Խաչիսար, նաև՝ Չարդախլու (ադրբ.՝ Çardaqlı), գյուղ Արևելյան Հայաստանում, Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Շամխորի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Շակաշեն գավառում։ Գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։

Գյուղ
Խաչիսար
ռուս.՝ Чардахлы
ադրբ.՝ Çardaxlı
ադրբ.՝ Çənlibel
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ադրբեջան
ՇրջանՇամքիրի
Այլ անվանումներՉարդախլու, Չարդախլի, Չարդակլու, Չարտախլու
ԲԾՄ1289 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Տեղաբնականունչարդախլեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ5700
Ավտոմոբիլային կոդ57
Խաչիսար (Աշխարհ)##
Խաչիսար (Աշխարհ)

Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։

Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։

Խաչիսարը հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Գյուղի անվանումը ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է «չորս լեռների միջև ընկած բնակավայր»։

Հայերի բռնագաղթը խմբագրել

Չարդախլու գյուղը 1988 թվականին հայաթափվել է Շամխորի շրջանի առաջին քարտուղար Ասադովի անմիջական ջանքերով։ Նա նաև բռնություն է կիրառել գյուղի հայ տղամարդկանց ու ձերբակալել վերջիններիս[1]։ Գյուղի տեղահանված բնակչությունից 310 ընտանիքը, ինչպես նաև 12 ընտանիք Շահումյանի շրջանից ապաստան գտան Տավուշի Զորական գյուղում[2]։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 1863 , իսկ 1975 թվականին՝ 4000 բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, հացահատիկային կուլտուրաների մշակությունն էր։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղի մոտակայքում կան մետաղի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Չարդախլուի մոտակայքում կան բազմաթիվ հնություններ` վանքերի, մատուռների և բերդերի ավերակներ, բնակատեղիներ։ Գյուղում է գտնվում Վահրամ իշխանի 2 բերդերը (XIII-XVI դարեր)։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ միջնակարգ և ութամյա դպրոցներ, մշակույթի տուն, կինոյի տուն, 2 գրադարան, կենցաղսպասարկման տաղավարներ և հիվանդանոց։ Ծխական դպրոցը գործել է դեռևս 1960-ական թվականներին[3]։

Հայտնի անձինք խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««21 անգամ Ադրբեջանի տարածք եմ մտել հետախուզության, որից 13-ը հեռավոր ռեյդեր են եղել»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 27-ին.
  2. «Տավուշի մարզի համայնքները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 220