Օմարի լեռնանցքի մարտական գործողություն
Օմարի լեռնանցքի մարտական գործողություն (1993—1994 ձմեռ), Արցախյան ազատամարտի եզրափակիչ փուլի արյունալի դրվագներից մեկը։
Թվական | 1994-ի հունվար-փետրվար |
---|---|
Մասն է | Արցախյան ազատամարտ |
Վայր | Օմարի լեռնանցք (Լեռնային Ղարաբաղ) |
Արդյունք | Հայերի հաղթանակ՝ Քարվաճառի շրջանը վերջնականապես հայտնվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ |
Հակառակորդներ | |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Հայկական ռազմական ջոկատներ[1] | Ադրբեջանի զինված ուժեր, աֆղանցի կամավորներ |
Հրամանատարներ | |
Սերժ Սարգսյան Սեյրան Օհանյան | Հեյդար Ալիև Սուրաթ Հուսեյնով |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
~2000[2] | ~4000[2] և 60 միավոր զրահատեխնիկա[3] |
Ընդհանուր կորուստներ |
Պատմություն
խմբագրելԼեռնանցքի վերահսկողության համար ճակատամարտը սկսվեց 1993 թվականի վերջին ադրբեջանական բանակի կողմից, երբ նրանք սկսեցին լայնածավալ գործողություններ։ Իր բանակի ամրացման համար ադրբեջանական կողմը զորահավաք էր անցկացրել, նաև հրավիրել էր արտերկրյա վարձկանների և խորհրդականների, որը լուրջ գործոն հանդիսացավ 1994-ի ձմռանը ադրբեջանական բանակի հաջողությունների համար։ 1993 թվականի աշնանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռովշան Ջավադովի Աֆղանստան կատարած այցի արդյունքում Աֆղանստանի վարչապետ Գուլբեդդին Հեքմաթյարի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որից հետո Բաքու ժամանեց 1000-2500 աֆղան մոջահեդ[4]։ Ադրբեջանական կողմը նաև վետերաններ հավաքագրեց ԱՊՀ երկրներից։ 1993 թվականի վերջին Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք բերվեց 150 ռազմական փորձագետների վերադարձի մասին, որոնք տեղահանվել էին Էլչիբեյի ռեժիմի տապալման ժամանակ։ Հաղորդվում է նաև Ռուսաստանից ուղարկված 200 ռազմական խորհրդատուների մասին։ Նաև տեղեկություններ կան, որ ամերիկացի խորհրդատուներ ևս ժամանել են Ադրբեջան[3][5]։
Պայքարը ծավալվեց ամայի տարածքներում, որոնք լքվել էին խաղաղ բնակչության կողմից դեռևս Քարվաճառի և Օմարի ազատագրման ժամանակ։ Ռազմական գործողությունները ընթանում էին ծովի մակարդակից 2500 — 3500 մ բարձրության վրա ցուրտ ձմռան պայմաններում (ցածր ջերմաստիճան, ձյան խորը ծածկույթ, սառցակալած ճանապարհներ, ուժեղ քամի, տեղանքի լեռնային ռելիեֆ)։ Սա համարձակ գործողության պլան էր և ոչ բոլոր ադրբեջանցի հրամանատարները համաձայնեցին այդ պլանին[6]։
Ադրբեջանցիների գրոհը ճակատի հյուսիսային կողմից սկսվեց 1994 թվականի հունվարին։ Ադրբեջանի ազգային բանակի երեք բրիգադ, որոնց թվում կային շատ անվարժ նորակոչիկներ[6] փորձեցին Մռավի լեռնաշղթայի մոտով հարված հասցնել հայկական ուժերին, որոնք պաշտպանում էին լեռնանցքը։ Սկզբում դիմադրեցին հայկական Վանաձորի անվարժ դիվիզիայի զինակոչիկները։ Հարվածի արդյունքում հայկական զինված սորաբաժանումը չի կարողանում դիմադրություն ցույց տալ։ Հունվարի 24-ին Չափլի ավանի մոտ ադրբեջանցիները շրջափակման մեջ վերցրին և գրեթե ամբողջովին ոչնչացրին մեկ հայկական գումարտակ[2]։
Փետրվարի սկզբին ադրբեջանական զորքերը ընդհուպ մոտեցան Քարվաճառ քաղաքին։ Միաժամանակ նրանք բավականաչափ հեռացել էին Մռավի լեռնաշղթայից այն կողմ մնացած իրենց թիկունքային դիրքերից, մինչդեռ հայկական կողմը լրացուցիչ զորքեր էր ուղարկել Արցախ։
Փետրվարի 12-ին հայկական զորքերը սաստիկ ձյան պայմաններում հակահարված են հասցնում ադրբեջանական բանակին։ Ադրբեջանցիները խուճապի մեջ են հայտնվում և նահանջում, կազմալուծման արդյունքում շատերը սառեցին կամ անհետ կորան։ Փետրվարի 18-ին ադրբեջանական զորքերը Օմարի լեռնանցքով դիմում են փախուստի։ Ադրբեջանական բանակի երկու բրիգադ ընկնում է շրջափակման մեջ և փորձում փախչել նեղ լեռնանցքի միջով, սակայն հայտնվեցին հայկական «Գրադ» կայանի կրակի տակ։ Ադրբեջանցիների կորուստները զգալի էին հավանական է, որ գնդակոծության հետևանքով ոչնչացվել է 1500 ադրբեջանցի զինվոր[2]։ Այն երիտասարդ զինվորները որոնք կարողացել էին փախուստի դիմել և դուրս գալ շրջափակումից, հետագայում մահացել են Մռավի լեռներում ցրատահարության հետևանքով, կամ հայտնվել են գերության մեջ։
Օմարի լեռնանցքի մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը տվեց մոտավորապես 4 հազար զոհ, իսկ հայկական կողմը՝ մոտ 2 հազար զոհ[2]։ Այս մարտերում ադրբեջանական կողմի կորուստների մասին տեղեկությունները Ադրբեջանում համարվում են գաղտնի[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ [1] "While foreign involvement has always been a factor in the conflict in (page 46) Nagorno-Karabakh, it reached a high point in the fighting that began in the December 1993 and continued into 1994. Two groups appeared on the battlefield in significant numbers after the start of Azerbaijan's December 1993 offensive: Afghan mujahideen fighting as mercenaries for Azerbaijan; and troops from the Army of the Republic of Armenia on the Karabakh side <...> The Afghans first arrived in Azerbaijan in the fall of 1993, after the Azerbaijani deputy foreign minister Rovshan Jivadov traveled to Afghanistan and arranged with then Prime Minister Gulbiddin Hekmatyar for Afghan fighters to come to Azerbaijan. The lighters reportedly come from the conservative Hezb-i-Wahdat faction, allied with Hekmatyar."
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Том де Ваал. «Черный сад». Глава 15. Сентябрь 1993 - май 1994 г.г. Истощение.
- ↑ 3,0 3,1 Vicken Cheterian. War and peace in the Caucasus: ethnic conflict and the new geopolitics. Columbia University Press, 2008. ISBN 0-231-70064-4, 9780231700641. P. 141-142
- ↑ AZERBAIJAN. Seven Years of Conflict in Nagorno-Karabakh. Human Rights Watch/Helsinki
- ↑ Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications. Greenwood Publishing Group, 1998. ISBN 0-275-96241-5, 9780275962418. P. 96
- ↑ 6,0 6,1 6,2 Idrak Abbasov. Azeri Veterans Recall Military Fiasco Արխիվացված 2013-06-05 Wayback Machine. CRS Issue 219, 21 Feb 05 "Eldar Namazov, who then headed the secretariat in President Aliev’s administration, blamed former prime minister Suret Husseinov – long since disgraced and in prison – for the fiasco"