Չեչեններ (ինքնանվանում՝ Նոխչիյ, Նախչու, Նախչիյ), վայնախյան ազգ է Հյուսիսային Կովկասում, Չեչենական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում 2.000.000 մարդ է։ Մարդաբանակ առումով եվրոպական ռասայի կովկասյան տեսակին են պատկանում։

Չեչեններ
Ընդհանուր քանակ

2 մլն.

Բնակեցում
Չեչնիա Չեչնիա 1,400,000 [1]
Ռուսաստան Ռուսաստան 50,000 (առանց Չեչնիայի և Հյուսիսային Կովկասի) [1]
Դաղստանի Հանրապետություն Դաղստանի Հանրապետություն 100,000 [1]
Ինգուշեթիայի Հանրապետություն Ինգուշեթիայի Հանրապետություն 13,000 [1]
Կաբարդա-Բալկարական Հանրապետություն Կաբարդա-Բալկարական Հանրապետություն 4,000 [1]
Հյուսիսային Օսիա Հյուսիսային Օսիա 3,000 [1]
Կարաչայ-Չերքեզիա Կարաչայ-Չերքեզիա 2,000 [1]
Ադըղեայի Հանրապետություն Ադըղեայի Հանրապետություն 1,000 [1]
Ստավրոպոլի երկրամաս Ստավրոպոլի երկրամաս 15,000 [1]
Կրասնոդարի երկրամաս Կրասնոդարի երկրամաս 1,000 [1]
Եվրոպա Եվրոպա 100,000 [2]
Ղազախստան Ղազախստան 33,000 [1]
Թուրքիա Թուրքիա 113,000 [1]
Հորդանան Հորդանան 10,000 [1]
Ադրբեջան Ադրբեջան 5,000 [2]
Եգիպտոս Եգիպտոս 5,000 [2]
Սիրիա Սիրիա 4,000 [2]
Վրաստան Վրաստան 10,000 (ներառնելով Քիստերին) [2]
Իրաք Իրաք 2,500 [3]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 500
Կանադա Կանադա 100
Լեզու(ներ)
չեչեներեն
Հավատք(ներ)
սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
ինգուշներ

Բնակեցում

խմբագրել

Ներկայում չեչենների մեծամասնությունը ապրում է Ռուսաստանի տարածքում, հիմնականում Չեչնիայի Հանրապետությունում։ Չեչենների պատմության մեջ եղել է մի քանի բնակեցում։

1865 թվականի Կովկասյան պատերազմից հետո մոտավորապես 5000 չեչենական ընտանիքներ տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք և այդ շարժումը սկսեցին կոչել մուհաջիրություն[4]։ Այսօր այդ մուհաջիրների ժառանգներն էլ կազմում են Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի չեչենական սփյուռքի հիմնական մասը[5]։

1944 թվականի փետրվարին ավելի քանի կես միլիոն չեչեններ տեղահանվել են իրենց մշտական ապրելավայրերից և բնակեցվել Միջին Ասիայում։ 1957 թվականի հունվարի 9-ին չեչեններին թույլատրվել է վերադառնալ իրենց կովկասյան ապրելավայրերը, սակայն ազգի որոշ մասը մնացել է Ղազախստանում և Ղրղզստանում։

Առաջին և Երկրորդ չեչենական պատերազմներից հետո շատ չեչեններ լքել են Ռուսաստանը և տեղափոխվել Արևմտյան Եվրոպա, Թուրքիա և արաբական երկրներ։ Նաև ավելացել է Ռուսաստանի Դաշնության մյուս շրջանների չեչենական սփյուռքը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Չեչենները(Tschetschenzen). Europa 1400 H.Kieperts Historischer Schulatlas, 1879

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 716