Ֆորմալ կրթություն, կրթության տեսակ, որը սովորաբար համակարգված ձևով մատուցվում է որակավորված ուսուցիչների կողմից դպրոցում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ համալսարանում։ OECD կազմակերպության կողմից սահմանված ուսուցման երեք ձևերից մեկն է։ Մյուսներն են՝ ինֆորմալ կրթություն (անգլ.՝ informal learning), որը սովորաբար ընթանում է որպես գործունեության մեկ այլ տեսակի բաղադրիչ, և ոչ ֆորմալ կրթություն (անգլ.՝ non-formal learning), որը ներառում է մնացած ամեն ինչ, օրինակ՝ սպորտային հրահանգներ, որոնք ուսուցանում են առանց ֆորմալ ուսումնական ծրագրերի[1]։

Ֆորմալ կրթության տեսություն խմբագրել

Ֆորմալ կրթության տեսությունն ինդուկտիվ խնդիրների և դրանց բնորոշ լուծումների ֆորմալ ուսումնասիրությունն է ինչպես գաղափարական, այնպես էլ հաշվելի գործոնների համար։ Մոդալ օպերատորների տեսությունը շատ քիչ անելիք ունի ֆորմալ կրթության տեսության դեպքում, հատկապես, երբ հարցը վերաբերում է․

  1. մեթոդների և մեթոդական առաջարկների նշանակությանը,
  2. վստահելի հետազոտություն անցկացնելու շրջանակում ավելի շատ խնդիրներ վեր հանելու նպատակով կոնվերգենցիայի չափանիշները թուլացնելու գաղափարին։

Ֆորմալ կրթության տեսության ծագում խմբագրել

Տրամաբանական հուսալիության տեսության հետազոտությունն առաջին անգամ անցկացվել է «ֆորմալ կրթության տեսություն» անվան տակ Օշերսոնի ուղղության հիման վրա (1986)։ Այս անվանումը որոշ չափով մոլորության մեջ է գցում, քանի որ այն առաջարկում է ուսումնասիրել, թե ինչպես են սովորողները սովորում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Քեվիլ Քելլին այս մոտեցումը վերանվանեց հաշվողական էպիստեմոլոգիա (1991, 1996), որն արտացոլում է հաշվարկային տեսությունում դրա ունեցած պատմական հիմքերը, ինչպես նաև հնարավորություն է տալիս խուսափել սխալ մեկնաբանություններից։

Համակարգչային մասնագետները փորձարարական տարբեր նպատակներով առաջարկում և տրամադրում են ծրագրեր։ Այս տեսանկյունից սովորելը հուսալի կոնվերգենցիա է` ուղղված փորձարարական տարբեր հարցերի պատասխանները գտնելուն։ Այդպիսով՝ ուսուցման տեսությունը ինդուկտիվ խնդիրների ու դրանց համախմբերի և լուծումների ֆորմալ ուսումնասիրությունն է, ինչպես գաղափարական, այնպես էլ Թյուրինգ-հաշվելի գործոնների դեպքում։

1960-ական թվականների (Գոլդ, 1967) ֆորմալ ուսուցման տեսությունը կիրառվեց լեզվի յուրացման տեսությունների համար, որոնցում երեխային խնդրում էին յուրացնել իր մայրենի լեզվի քերականությունը։ Այլ կերպ ասած՝ լեզուները մոդելավորվում են որպես ռեկուրսիվ անհաշվելի գործակից (կամ գործակիցներ), իսկ երեխան դիտարկվում է իբրև ֆունկցիա, որը պահանջում է հանգեցնել ճշգրիտ ցուցչին տրված մեծության բոլոր հնարավոր արժեքների դեպքում։ Գրեթե նույն ժամանակ Ռեյչերբանչի ուսանող Հիլարի Փաթնամը (Putnam 1963) կիրառեց ուսուցման տեսությունը՝ քննադատելու Կարնափի հաստատման տեսությունը։ Փաթնամն ուզում էր ցույց տալ հաստատման հավանականության տեսության՝ Կարնափի հիմնավորման չափանիշները։ Կա մի վարկած, ըստ որի՝ Կարնափի էքստրապոլյացիայի ալգորիթմը չի կարող ուսումնասիրել նույնիսկ վարկածի յուրաքանչյուր հնարավոր օրինակը։ Խնդրի հետագա մաթեմատիկական մշակմամբ զբաղվել են Բլամն ու Բլամը (Blum and Blum 1975) և Անգուլինը (Angluin 1980)։

Ֆորմալ կրթության տեսությունը երբեք իրապես չի քննարկվել փիլիսոփաների կողմից, գուցե այն պատճառով, որ փիլիսոփաների համար դժվար է հասկանալ, թե ինչպես են ինդուկցիայի վերաբերյալ պաշտոնական արդյունքները վերաբերում դասական փիլիսոփայությանը։ Քեվին Քելլիի, Քլարկ Գլիմորի, Դեն Օշերսոնի և այլոց աշխատանքների շնորհիվ ֆորմալ ուսուցման տեսությունը հարմարեցվել է գիտության, մեթոդաբանության և էպիստեմոլոգիայի փիլիսոփայության խնդիրներին։

Տրամաբանական հուսալիություն խմբագրել

Ֆորմալ կրթության տեսությունը առաջարկում է հուսալիության հստակ սահմանված հասկացություններ այն մեթոդների համար, որոնք պարտադիր պայման չեն հանդիսանում գիտելիքի համար։ Չնայած դա ավանդական իմաստով էպիստեմոլոգիական պարադիգմա չէ, բայց այս տեսությունը կարող է կարևոր դեր խաղալ գիտելիքի ուսումնասիրության հարցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Recognition of Non-formal and Informal Learning - Home». OECD. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. Pilar Albertín, Antonia Dorado, Irene Mates, Intervenció-investigació en violències de gènere, Documenta Universitaria, 2015. ISBN 9788499842806

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Abrandt, Madeleine. 1997. Learning physiotherapy: the impact of formal education and professional experience. Lincopiae: University Press. ISBN 9178719321.
  • Kelly, Kevin T. 1996. The logic of reliable inquiry. Novi Eboraci: Oxford University Press. ISBN 0195091957.
  • Osherson, Daniel N., Michael Stob, et Scott Weinstein. 1986. Systems that learn: an introduction to learning theory for cognitive and computer scientists. Cantabrigiae Massachusettae: MIT Press. ISBN 0262150301.

Արտաքին հղումներ խմբագրել