Ատաղձագործություն, ընդգրկում Է փայտանյութի մակերևույթների նուրբ մշակմամբ և տարրերի միացումների ճշգրիտ հարմարադրմամբ ատաղձագործական շինվածքների պատրաստման աշխատանքները։

Ատաղձագործության կարգերը խմբագրել

 

Ատաղծագործութկունը լինում է երկու կարգի՝ սպիտակափայտի և կարմրափայտի։ Ատաղձագործական միացաումների հիմնական տեսակներն են սոսնձային միացումները, ատաղձագործական կապումները և ամրակապման մետաղե տարրերով միացումները։ Ամենամեծ տարածում ունեն սոսնձով կատարվող անկյունային և կիպկցմաև միացումևերը։ Սոսինձը բարակ շերտով քսվում է միացվող մասերին, որոնք հատուկ սեղմող–մամլող գործիքներով իրար են հպվում մինչև ամրանալը։

Փայտանյութի մեխանիկական մշակում խմբագրել

Ատաղձագործական կապումները կատարվում են փայտե տարրերի միացմամբ, որոնցից մեկն ունի այս կամ այն ելուստը (բութակը), իսկ մյուսը՝ դրան համապատասխան փո-րակ (բուն)։Ատաղձագործական կապումները սովորաբար կատարվում են սոսևձումով (քանդովի միացումները՝ առանց սոսնձման)։ Ատաղձագործակաև միացումների համար օգտագործվող ամրակապման մետաղե տարրեր են պտուտակները, հեղույսները, գամերը և այլն։ Պտուտակներով միացումներ կատարվում են ատաղձագործական ամենատարբեր շինվածքներում, հեղույսներով և գամերով՝ գլխավորապես տրանսպորտային մեքենաշինության և նավաշինության մեջ։ Փայտե շինվածքների մեջ մեծ կիրառություն ունեն ատաղձագործական սալերը։ Արանք չորսվակներից պատրաստված միջուկով և արտաքինից ֆաներապատված 10-50 մմ հաստության, 6001525 մմ լայնության և 1220—5400 մմ երկարության վահաններ են՝ դռներ, լուսամուտներ և այլն պատրաստելու համար։ Նույն նպատակներով է օգտագործվում նաև բազմաշերտ ֆաները։ ԱՍՀՄ-ում ատաղձագործական աշխատանքները հիմնականում կատարվում են փայտամշակման մեքենայացված կոմբինատներում և գործարաևներում՝ կատարելագործված հաստոցների միջոցով։ Փայտանյութի մեխանիկական մշակումն այստեղ իրագործվում է որոշակի հաջորդական տեխնոլոգիական փուլերով՝ փայտանյութի չորացում, մասերի ձևում, հավաքում, ֆաներապատում, դրվագում։ Փոքրածավալ աշխատանքների դեպքում շինվածքները պատրաստվում են ձեռքի գործիքներով։

Ատաղձագործությունը Հայաստանում խմբագրել

Ատաղձագործությունը Հայաստանում տարածված արհեստներից Էր։ Ատաղձագործները (հյուսները) հիմնականում զբաղվում էին կահույքի և փայտե նուրբ իրերի պատրաստմամբ։ Պատրաստում Էիև նաև գյուղատնտեսական տարբեր գործիքներ, սայլեր, շենքերի վրա եղած փայտե մասերը՝ պատուհանի շրջանակևեր, երբեմն ամբողջ պատուհանը (ոճավորված), ինչպես նաև կամարներ, դռներ, սյունհր։ Ատաղձագործները քանդակազարդում էին նաև փայտից պատրաստված կահույքը՝ մահճակալներ, հագուստի պահարաններ, մեծ և փոքր սնդուկներ, երեխայի օրորոցներ, վայտե դաջեր, գուլպաների կաղապարներ և կենցաղային այլ իրեր։ Հայ մատենագիրները որոշ տեղեկություններ են տալիս Ատաղձագործության մասին։ Այսպես, Ագաթանգեղոսը (5-րդ դար) հիշում է ճախարակները, Եղիշեն (5-րդ դար) գրում է տախտակամած և քանդակազարդ պատշգամբների մասին։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը արհեստավորների թվում հիշում է նաև ատաղձագործների։ Ատաղձագործները քաղաքներում ունեցել են իրենց համքարությունները։ Ներկայումս Հայաստանում կան բարձր որակավորում ունեցող առանձին ատաղձագործներ։ ՀԱՍՀ-ում ատաղձագործական շինվածքների արտադրությունը հիմնականում կենտրոնացված է պետական ֆաբրիկաներում (Երևանում, Գյումրիում, Կիրովականում, Դիլիջանում և այլն)։ Ամենախոշորն ու ժամանակակից տեխնիկայով սարքավորվածը Երևանի Ա. Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկան է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 650