Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։ Օրինակ` բաժակը, որը ապագայում ծառայելու է որևէ բան խմելու համար, իր օգտակարությունը դրսևորում է որպես սպառողական արժեք, այսինքն` նյութական շահ։ Հանդիսանալով աշխատանքի արդյունքում ստացված և ապրանքափոխանակման առարկա` բաժակը ներկայացվում է որպես տնտեսագիտական արժեք։ Եթե բաժակը իրենից ներկայացնում է մշակութային առարկա, ապա այն ստանում է նաև գեղագիտական արժեք և գեղեցկություն։

Մարդը, ում իրավունքներն ու ազատությունը համարվում է նրա բարձրագույն արժեքները

Օգտագործվում է մի քանի իմաստով.

  • Արժեք, որպես առարկայի կամ երևույթի բնորոշիչ հատկություն, որի օգնությամբ հասկացվում է նրա նշանակությունը։ Գոյություն ունեն «նյութական արժեքներ» և «հոգևոր արժեքներ»։ Հայտնի է նաև «մնայուն արժեքներ» հասկացությունը։
  • Արժեք, փիլիսոփայության մեջ այն մատնանշում է որոշակի օբյեկտների և երևույթների անհատական և սոցիալմշակութային նշանակությունը։
  • Արժեք, տնտեսության մեջ որպես հոմանիշ է օգտագործվում «սպառողական արժեք» հասկացությանը, այսինքն` սպառողի համար առարկայի նշանակությունը և օգտակարությունը։
  • Փիլիսոփայական հասկացություն համարվող «Արժեհամակարգերի» ներքո ենթադրվում են այն արժեքները, որն անհատը գնահատում է իր շրջապատում։ Սերտորեն կապված է մոտիվացիա հասկացության հետ։

Արժեքը տնտեսության մեջ խմբագրել

Տնտեսության մեջ տարբերում են

  • սպառողական արժեք (արժեքը սպառողի համար, օգուտ, մարդու կողմից բարիքի կամ առարկայի նկատմամբ ունեցած պահանջմունքը բավարարելու ունակություն)
  • փոխանակային արժեք (առարկայի արժեքը փոխանակման համար, տարբեր ապրանքների քանակական հարաբերակցությունը համարժեք փոխանակման ընթացքում)։

Ավստրիական դպրոցի ներկայացուցիչները համարում են, որ արժեքը կարևորություն է, որը ունի կոնկրետ ապրանքների կամ բարիքների քանակ` մարդու պահանջմունքները բավարարելու համար։ Որքան շատ է մարդու կախվածությունը առարկայի առկայությունից, այնքան բարձր է նրա արժեքը։ Արժեքների հայտնվելը ունի այն նույն աղբյուրը, ինչ տնտեսական նշանակության բարիքը, այսինքն` անհրաժեշտության և քանակի միջև եղած փոխհարաբերությունները։ Անսահամանափակ քանակությամբ բարիքները (օդ, ջուր և այլն), որոնք չունեն տնտեսական նշանակություն` արժեք չունեն (տնտեսական տեսակետից)։ Եվ միայն իրենցից արժեք են ներկայացնում այն բարիքները, որոնք ավելի քիչ քանակով են, քան անհրաժեշտ է մարդուն բավարարելու համար[1]։ Արժեքը պետք է տարբերել օգտակարությունից։ Օգտակարությունը` առարկայի պիտանելիության ժամանակն է մարդու պահանջմունքները բավարարելու համար։ Ոչ տնտեսական բարիքները օգտակար են այն նույն չափով, որքանով տնտեսական բարիքները, քանի որ իրենց հատկությունների շնորհիվ կարողանում են բավարարել մարդու պահանջմունքները։ Ընդ որում, պահանջմունքների բավարարումը կախված է կոնկրետ քանակությամբ տնտեսական բարիքներից։ Դրա արդյունքում նրանք նաև արժեք են ձեռք բերում[2]։

Սուբյեկտիվ և օբյեկտիվ արժեքներ խմբագրել

Եթե արժեքն ու օգտակարությունը նույնացվեն, ապա նյութական բարիքը, որը մարդկայաին բարեկեցության տեսակետից ոչ մի արժեք չունի, հնարավոր է, որ ունենա ամենաբարձր արժեքը, իսկ այնպիսի նյութական բարիքը, որը բարեկեցության համար կարևոր նախադրյալ է` ունենա շատ չնչին արժեք[3]։Ռեֆերատների համար շատ հարմարավետ է։

Արժեհամակարգեր խմբագրել

Նորմերը, որոնք ձևավորվել են հասարակության մեջ, հանդիսանում են արժեհամակարգերի բարձրագույն դրսևորումները (այսինքն իշխող տեսակետներն այն մասին, թե որը համարել լավ, ճիշտ կամ ցանկալի)։ Արժեք և նորմ հասկացություն-ները տարբերվում են։ Արժեքները` վերացական, ընդհանուր հասկացություններ են, իսկ նորմերը` որոշակի իրավիճակներում մարդկանց վարվելակերպի կանոներն են կամ առաջնորդող սկզբունքները։ Արժեհամակարգերը, ձևավորվելով հասարակության մեջ, մեծ դեր են խաղում, քանի որ ազդում են նորմերի վրա։

Արժեքներ կարող են համարվել.

  1. Առողջությունը
  2. Սերը, ընտանիքը, երեխաները, տունը
  3. Մտերիմները, ընկերները, շփումը
  4. Ինքակառավարումը աշխատանքի մեջ։ Աշխատանքից հաճույք ստանալը
  5. Նյութական բարեկեցությունը
  6. Հոգևոր արժեքները, հոգևոր աճը, կրոնը
  7. Ժամանցը` հաճույք, հոբբի, զվարճանք
  8. Ստեղծագործական ինքնադրսևորումները
  9. Ինքնակրթությունը
  10. Սոցիալական կարգավիճակը և դիրքը հասարակության մեջ
  11. Ազատությունը (խոսքի, ընտրության և այլն)
  12. Կայունությունը

Կարող են լինել նաև այլ արժեքներ։ Տարբեր մարդկանց մոտ արժեքների գերակայությունը տարբեր է։

Ինչպես նշում է հետազոտող Պալինա Գաջիկուրբանովան, ստոիցիզմը հակադրվում է իմաստուն տգետների հետ. «Անգետը իրերին մեծ արժեք է տալիս, քան իրականում ունեն բնության մեջ, և սխալ պատկերացումներ է կազմում բարու և չարի մասին։ Արդյունքում նա ձգտում է հասնել նրան, ինչն իրեն բարիք է թվում` առողջության, փառքի, հարըս-տության, սակայն իր ձգտումների մեջ նա անցնում է բնության կողմից գծված որոշակի սահմանը` այսինքն, ընկնում է իր կրքերի և պատկերացումների պատճառով ստեղծված թակարդը»[4]։

Հոգևոր արժեքներ խմբագրել

XX դարում Ռուսաստանում լայն տարածում գտավ «հոգևոր արժեքներ» հասկացությունը, ինչը նշանակում է.

  • մշակութային արժեքների ամբողջություն, որոնք տարբերվում են նյութական արժեքներից,
  • կրոնական համակարգ, առանձին անհատի կամ ողջ հասարակության համար էթիկայի կանոններ, և գեղագիտական արժեքներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Беляев И. А. Ценностное содержание целостного мироотношения Արխիվացված 2019-07-13 Wayback Machine / И. А. Беляев // Вестник Оренбургского государственного университета. — 2004. — № 2. — С. 9-13.
  • Гуляихин В. Н., Серова Н. В. Агональные паттерны в системе политико-правовых ценностей российского общества Արխիվացված 2014-05-14 Wayback Machine // Вестник Волгоградского государственного университета. Серия 7: Философия. Социология и социальные технологии. 2009. № 2. С. 180—183.
  • Мануйлов А. А. (1890–1907). «Ценность». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Избранные работы. — М.: Издательский дом «Территория будущего», 2005. — 496 с. — (Экономика). — ISBN 5-7333-0175-9
  • The Silent Revolution in Europe: Changing Values and Political Styles among Western Publics. — Princeton, N.Y., 1977.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 54