Ոչ ֆորմալ կրթություն, ցանկացած տեսակի կազմակերպված և համակարգված կրթական գործունեություն է, որը կարող է չհամընկնել դպրոցների, քոլեջների, բուհերի և ֆորմալ կրթության մեջ մտնող այլ կազմակերպությունների գործունեության հետ։ Հասարակական գիտություններում և ժամանակակից մանկավարժական պրակտիկայում տերմինը կիրառվում է «շարունակական կրթություն», «հավելյալ կրթություն», «ինքնակրթություն» հասկացությունների ներքո, որը ցույց է տալիս, որ ժամանակակից կյանքում անձի կայացման համար կարևոր է կրթվել և զարգանալ ողջ կյանքի ընթացքում։ Որպես կանոն, ոչ ֆորմալ կրթությունը հակադրվում է ֆորմալ կրթությանը, որը իրականացվում է պետական կրթական հաստատություններում, կրթության վերաբերյալ պաշտոնապես ընդունված փաստաթղթերով, թեպետ ոչ ֆորմալ կրթության իրականացման համար հավաստագրի բացակայությունը պարտադիր պայման չէ[1]։

Ոչ ֆորմալ կրթությունը կարևոր դեր է խաղում այն երեխաների ու մեծահասահասկների կրթության գործում, ովքեր չեն ունեցել դպրոց հաճախելու հնարավորություն։ Ոչ պետական հաստատությունները, որոնք զբաղվում են կրթությամբ և անձի զարգացմամբ, հիմնականում իրականացնում են ոչ ֆորմալ կրթություն[2]։

Ոչ ֆորմալ կրթությանը նպաստում է ՅՈՒՆԵՍԿՕ[փա՞ստ]։

Ոչ ֆորմալ կրթության օրինակներ խմբագրել

Ոչ ֆորմալ կրթություն են օրինակներ են

  • ընդլայնված կրթական կենտրոնները,
  • մեծահասակների համար գրագիտության խմբերը,
  • աշխատանքային հմտությունների ուսուցումը, մասնագիտական վերապատրաստումը հենց աշխատավայրում,
  • հեռավոր մարզերում ապրողների համար հեռակա ուսուցումը,
  • զարգացած և զարգացող երկրներում հասարակագիտության և կրթության շարունակականության ուսուցումը երիտասարդների և մեծահասակների համար,
  • բարձրագույն ոչ ֆորմալ կրթությունը։

Ոչ ֆորմալ կրթության հիմնական սկզբունքներ խմբագրել

Ոչ ֆորմալ կրթությունը հիմնականում տարբերվում է ֆորմալ կրթությունից հետևյալով.

  • ուսուցում ըստ անհրաժեշտության և կարիքի,
  • կապը պրակտիկայի հետ,
  • ճկուն կրթական ծրագրերը, դասացուցակը և իրականացման վայրի ընտրությունը։

Ոչ ֆորմալ կրթությունը միջազգային համալսարաններում խմբագրել

Բոլոնյան համակարգի փաստաթղթերում, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի հրապարակումներում բարձրագույն ոչ ֆորմալ կրթությունը համարվում է առաջնային։

Ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող առաջին համալսարանը ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում եղել է Քրիստոնեական հումանիտար-տնտեսագիտական բաց համալսարանը, որը ստեղծվել է 1997 թվականին Օդեսա քաղաքում ռուս և ուկրաինացի մտավորականների ու հոգևորականների կողմից։ Համալսարանը պատրաստում է տնտեսագետներ, իրավաբաններ, հոգեբաններ, լրագրողներ և այլ մասնագետներ՝ հիմնվելով քրիստոնեական աշխարհայացքի ոչ պետական ծրագրերի վրա։ Համալսարանի շրջանավարտները աշխատում են պետական, մասնավոր, միջազգային և կրոնական հաստատություններում։

Արտադասարանային ուսուցում խմբագրել

Ոչ ֆորմալ է համարվում նաև դպրոցական դասերից հետո երեխաների խմբակային զբաղվածությունը։ Արվեստի, սպորտի, արհեստի, ձեռագործի, երգի ու պարի և այլ առարկաներ հնարավորություն են տալիս երեխային զարգացնելու հմտությունները, նոր հորիզոններ բացահայտելու, նոր բաներ սովորելու, սակայն դա անում են ոչ ֆորմալ մեթոդներով[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. О.В.Ройтблат. Развитие неформального образования в современном социокультурном пространстве России.
  2. О.В.Ройтблат Развитие неформального образования в современном социокультурном пространстве России // Человек и образование : журнал. — 2013. — № 1. — С. 25–28.
  3. «Արտադասարանային խմբակներ. արդյունքներն ու հեռանկարները». coafkids. 2015.

Աղբյուրներ խմբագրել