Հմտություն, շարժողական կամ մտավոր խնդիր լուծելու լրիվ կամ մասնակի ավտոմատիզմի հասցված կարողություն։

աճպարարություն

Հմտությունների տեսակներ խմբագրել

Հմտությունները կարող են լինել՝

  • զգայական
  • աշխատանքային-շարժողական
  • ներքին՝մտածական և մնեստիկական (հիշողության) գործողություններ։

Հմտությունները օգտագործվում և կատարելագործվում են գործունեության գործընթացում։ Յուրացման ենթակա ամեն մի նոր գործողություն սկզբնապես լինելով ինքնուրույն, ծավալուն և գիտակցված գործողություն, բազմակի կրկնությունների շնորհիվ աստիճանաբար ավտոմատացվում է, հաճախ մտնելով այլ գործողության կազմի մեջ որպես բաղադրամաս։ Վարժությունների օգնությամբ հմտություները մշակելիս փոխվում են շարժումների կատարման հնարները (մի շարք մասնավոր և առանձին կատարվող գործողություններ ձուլվում են մեկ միասնական գործողության մեջ), վերանում են ավելորդ շարժումները։ Մարդը կարողանում է գործողությունները միաժամանակ կատարել երկու ձեռքով (կամ ոտքով), մեծանում է կատարման արագությունը։ Փոխվում են գործողությունների զգայական վերահսկողության հնարները, տեսողական վերահսկողությունը փոխարինվում է առավելապես մկանային-կինեսթետիկ վերահսկողությամբ։ Հմտորեն գործող մարդու ուշադրությունն ազատվում է գործողությունների հնարներն ընկալելուց և տեղափոխվում է իրադրության ու արդյունքների վրա։

Հմտությունների ինտերֆերենցիա խմբագրել

Նախկինում յուրացված հմտության բացասական ազդեցությունը նոր հմտությունների ձևավորման և օգտագործման գործընթացի վրա։ Դրանց հաղթահարման համար պետք է մեծացնել առաջին հմտության կատարման (ավտոմատացվածության ու ճկունության) մակարդակը, իսկ նոր հմտությունը յուրացնել որքան հնարավոր է գիտակցված ու նրա մեջ մտնող գործողությունների մանրակրկիտ զննման ու ինքնակարգավորման ապահովմամբ։ Հմտությունների ինտերֆերենցիայի ռետրոակտիվ (հետադարձ) և պրոակտիվ (դեպի առաջ, դեպի նոր հմտության ձևավորման գործընթացը ուղղված) արգելակման հետևանք է[1]։

Հմտությունների փոխանցում խմբագրել

Նախկինում ձևավորված հմտությունների դրական ազդեցությունը նոր հմտությունների յուրացման ընթացքի վրա։

Հմտությունների փոխներգործություն խմբագրել

Նախկինում ձևավորված և ներկայումս ձևավորվող հմտությունների փոխադարձ ազդեցությունը, որը լինում է երկու տեսակ՝

  • Հմտությունների փոխանցում
  • Հմտությունների ինտերֆերենցիա[1]։

Հմտության և սովորության տարբերությունը խմբագրել

Հմտությունը տարբերվում է սովորությունից, քանի որ իր հիմքում որոշակի պայմաններում վերարտադրվելու կայուն միտում չունի։ Հմտությունները տեղափոխվում են այլ իրադրություններ՝ մասնակցելով նոր խնդիրների լուծման պրոցեսներին։ Կենսափորձը զգալի չափով կազմված է հմտություններից, որոնք փոխներգործում են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալբերտ Նալչաջյան. Հոգեբանական բառարան, Երևան, Լույս, 1984

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438