Էթիկետ (ֆրանսերեն Etiquette բառից - նշանակում է «պիտակ», «քարտ»), վարքաձևի, վարվելակերպի կանոնների ամբողջություն, կանոններ, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում (վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դիմելաձևերը, հասարակական վայրերում վարվելակերպը և այլն)։

Էթիկետը հասարակության արտաքին մշակույթի բաղկացուցիչ մաս է կազմում։ Նրա մեջ մտնում են նրա այն պահանջները, որոնք ձեռք են բերում խիստ կանոնակարգված արարողակարգի բնույթ և դրանց պահպանման հարցում հատուկ նշանակություն ունի վարվելակերպի որոշակի կոնկրետ ձև։ Չնայած էթիկետը վերջին հաշվով արտահայտում է բարոյականության այս կամ այն սկզբունքների բովանդակությունը, մարդու նկատմամբ հարգանքը դասակարգային հասարակության մեջ որպես կանոն վերածվում է պայմանական ծեսի, ունի զուտ արտաքին, իր բարոյական բովանդակությունից տարանջատված ձև։ Այն արտահայտվում է մանրամասնորեն մշակված քաղաքավարության կանոնների բարդ համակարգում, հստակ կերպով դասակարգում է վարվեցության կանոնները տարբեր դասերի և շերտերի ներկայացուցիչների հետ, պաշտոնյաների հետ՝ համապատասխան իրենց աստիճանի (ում ոնց պետք է դիմել), դասակարգում է տարբեր շրջանակներում վարվելաձևի կանոնները (պալատական էթիկետ, դիվանագիտական Էթիկետ, Էթիկետ «բարձր հասարակության» և այլն)։

Միևնույն ժամանակ էթիկետին խիստ հետևելու հարցում կարող է թաքնված լինել ոչ բարյացակամ և ոչ հարգալից վերաբերմունք մարդկանց նկատմամբ։ Ըստ էության այս հաճախ հանդիսանում է կեղծավորության օրիանականցված ձև մարդկային առօրյա փոխհարաբերություններում։

Էթիկետի տեսակներ խմբագրել

Առանձնացնում են էթիկետի մի քանի տեսակներ, որոնցից հիմնականը հետևյալն են՝

  • Պալատական էթիկետ – պալատական միջավայրում վարվելաձևի, վարվելակարգի խիստ սահմանված կանոնակարգ։
  • Դիվանագիտական էթիկետ – դիվանագետների և այլ պաշտոնական անձանց վարվելակարգի կանոններ, որոնք անհրաժեշտ են դիվանագիտական ընդունելությունների, այցերի, բանակցությունների ժամանակ։
  • Զինվորական էթիկետ – բանակում ընդունված համընդհանուր վարվելակերպի կանոնների ամբողջություն
  • Առօրեականության էթիկետ – առօրեականության էթիկետն իրենից ներկայացնում է այնպիսի ավանդույթների, սովորությունների, նորմերի ամբողջություն, որոնք անհրաժեշտ է պահպանել առօրյա կենցաղային հաղորդակցման ժամանակ՝ընտանիքում, փողոցում, հասարակական տրանսպորտում, խանութում և այլն, այսինքն այնպիսի իրավիճակներում, որոնց հետ մենք ավելի հաճախ ենք հայտնվում։

Գրականություն խմբագրել

  • Словарь по этике, Москва.1975
  • Этикет у народов Передней Азии, Сборник статей, Москва, 1988