Չեխիայի տեխնիկական համալսարան
Չեխիայի տեխնիկական համալսարան[7], համալսարան Պրահայում, Կենտրանական Եվրոպայի ամենահին տեխնիկական համալսարանը[8]։ Հիմնադրվել է 1707 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ 1-ինի կողմից։
Հապավում | ČVUT |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, Czech research institution? և հրատարակչություն |
Կարգախոս | Scientia est potentia |
Հիմնադրված է | 1707 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Վացլավ Գավլիչեկ |
Ուսանողներ | 23 185 (2011) |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], CESNET?, Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?, Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, EuroTeQ?, Association of Libraries of Czech Universities?[5], ASEAN European Academic University Network?[6] և Board of European Students of Technology? |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Չեխիա, Պրահա |
Հասցե | Zikova 4, 166 36, Prague 6 |
Պարգևներ | |
Կայք | cvut.cz |
Czech Technical University Վիքիպահեստում |
Չեխիայի տեխնիկական համալսարանը համարվում է Չեխիայի ամենամեծ համալսարաներից մեկը։ 2008 թվականի փետրվարի 13-ի տվյալներով այդտեղ են սովորում 22 934 աշակերտներ։ Ուսուցումն իրականացվում է չեխերեն և անգլերեն։ Բուհի ավարտականները հանդիսանում են եվրոպացի հայտնի գիտնականներ՝ այդ թվում և Կրիստիան Դոպլերը, Վլադիմիր Պրելոգին և այլք։
Համալսարանի հիմնական շենքը Պրահայում է՝ Դեյվիցե շրջանում։ Այստեղ բուհ կառուցելու գաղափարն ընդունվել է 1920-ական թվականներին Չեխիայի առաջին հանրապետության ժամանակաշրջանում, ավելի ուշ գաղափարը կյանքի է կոչվել Անտոնինա Էնգելիի նախագծով։ 2009 թվականի սեպտեմբերին համալսարանի տարածքում բացվեց ազգային տեխնիկական գրադարան։
Բոլոր ֆակուլտետները ներկայացնում են ուսանողներին և աշխատակիցներին WiFi-ի հասանելիություն, համալսարանի տարածքում գործում է Eduroam նախագիծը։
Չեխիայի տեխնիկական համալսարանի հովանավորնեից են Toyota, Skanska, Bosch, Siemens, Honeywell, GE, Rockwell, ABB Group, McKinsey, DaimlerChrysler, Škoda Auto, Ericsson, Vodafone և այլ ընկերություններ։
Պատմություն
խմբագրելՊրահան ավանդաբար եղել է ինժեներական գործերի կենտրոնը, Բոհեմիայում տեխնիկական կրթությունը երկար տարիների ավանդույթ ունի։ Պրահայի տեխնիկական համալսարանի պատմությունը սկսվում է 1707 թվականից։ Այդպիսով, այն համարվում է ամենահին քաղաքացիական տեխնիկական համալսարանն աշխարհում։
1707 թվականին Պրահայում հիմնադրվել է ինժեներության դպրոց։ Աստիճանաբար այն վերանվանվել է նախ տեխնիկական ուսումնարան, այնուհետև 1803 թվականին կոչվել պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այս իրադարձությունը կախված է Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրանտիշկ Յոզեֆ Գերստների անվան հետ։ Նրա համար օրինակ է հանդիսացել Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը[9]։
Գերստները դարձել է նոր համալսարանի առաջին ղեկավարը, որտեղից դուրս են եկել հայտնի ինժեներներ՝ Ֆրանտիշեկ Անտոնինը, Յան Պերները։ Մեխանիկա էր դասավանդում Յան Բոժեկը։
1863 թվականին համալսարանը ստացավ բուհի կարգավիճակ, իսկ 2 տարուց բաժանվեց չեխական և գերմանական հատվածների։ 1870-ական թվականներին հիմնվեց նոր կառույց Կառլովոյի հրապարակում ճարտարապետ Իգնաց Ուլմանի կողմից։ 1879 թվականի օգոստոսին կատարվեցին փոփոխությունները՝ այդ թվում և փոխվեց անվանումը՝ դառնալով «Չեխական բարձր տեխնիկական դպրոց Պրահայում»։ 1901 թվականին ուսումնական հաստատությունը ստացավ իրավունք տալու տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։
Ներկայիս անվանումը հայտնվել է 1920 թվականին, երբ համալսարանը միավորում են ուսումնական 7 հաստատություններ. 1945 թվականից հետո դրանցից մի քանիսը դարձա ինքնուրույն։
-
Ֆրանտիշեկ Գերստներ
Համալսարանում աշխատել են շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Կրիստիան Դոպլերը՝ մաթեմատիկայի և գործնական երկրաչափության պրոֆեսոր 1837-1847 թվականներին։ 1842 թվականի մայիսի 25-ին նա Պրահայում հրապարակեց մի հոդված՝ «Երկուական աստղերի գունային լույսի և մի քանի այլ աստղերի մասին երկնքում» անունով։ Նա այն ավելի հայյտնի դարձրեց՝ նկարագրելով տատանումների հաճախականության կախվածությունը։ Այդ երևույթն անվանվել է նրա անունով («Դոպլերի էֆֆեկտ»)։
Պրոֆեսոր Ֆրանտիշկ Գերցտների նախաձեռնության համաձայն՝ 1806 թվականին ուսումնական հաստատությունը վերափոխվեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի, որին օրինակ ծառայեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։
Փակուլտետներ
խմբագրել- Կառուցողական ֆակուլտետ (Fakulta stavební, FSv)
- Մեքենաշինական ֆակուլտետ (Fakulta strojní, FS)
- Էլէկտրոտեխնիկական ֆակուլտետ (Fakulta elektrotechnická, FEL)
- Միջուկային ֆիզիկայի ֆակուլտետ (Fakulta jaderná a fyzikálně inženýrská, FJFI)
- Ճարտարապետական ֆակուլտետ (Fakulta architektury, FA)
- Տրանսպորտային ֆակուլտետ (Fakulta dopravní, FD)
- Բիոբժշկական ինժեներության ֆակուլտետ (Fakulta biomedicínského inženýrství, FBMI)
- Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ (Fakulta informačních technologií, FIT)
Համալսարանի այլ միավորներ
խմբագրելՀամալսարաններ.
- Կլոկների անվան համալսարան (Kloknerův ústav, KÚ)
- Մարիկի անվան բարձր հետազոտական համալսարան (Masarykův ústav vyšších studií, MÚVS)
- Ֆիզիկական կրթության և սպորտի համալսարան (Ústav tělesné výchovy a sportu, ÚTVS)
Համալսարանի այլ ենթաբաժանումներ.
- Տեղեկատվական և հաշվողական կենտրոն (Výpočetní a informační centrum, VIC)
- Տեխնոլոգիաների և նորամուծությունների կենտրոն (Technologické a inovační centrum, TIC)
- Տեխնիկական և փորձարարական ֆիզիկայի համալսարան (Ústav technické a experimentální fyziky ČVUT, ÚTEF)
- Ներդրումների և կառուցողական գործունեության մաս (Útvar výstavby a investiční činnosti ČVUT, ÚVIČ)
Կրթություն և որակավորում արտասահմանում
խմբագրելՀամալսարանն ունի հայտնի բուհերի հետ մի շարք պայմանագրեր և մասնակցում է Erasmus և Leonardo միջազգային ծրագրերին։ Կրթական ծրագրերի մեծ մասը հասանելի է անգլերենով։
Հանրակացարան
խմբագրելՀամալսարանի գլխավոր շենքը գտնվում է Դեյվիցե շրջանում։ Հիմնական հանրակացարանները գտնվում են Ստրագով շրջանում, որին հասնելու համար անհրաժեշտ է համալսարանից երթևեկել 11 րոպե։ Կան հանրակացարեններ նաև այլ շրջաններում։ Հանրակացարաններում ապրող ուսանողների թիվը 8000-ից ավել է։
Բոլոր հանրակացարաններում հասանելի է ինտերներ կապ՝ 100 մեգաբիթ/վայրկյան արագությամբ[10]՝ ըստ ուսանողական ակումբների, որոնցից ամենամեծը հանդիսանում է Silicon Hill-ը, որի անդամներ են հանդիսանում ավելի քան 4 հազար ուսանողներ։
Հայտնի ուսանողներ
խմբագրել- Նիկոլայ Ավենարիուս, ինժեներ, հուշագրությունների հեղինակ
- Կառլ Բալլինգ, քիմիայի պրոֆեսոր, ռեկտոր
- Ֆրանտիշեկ Բեգօունեկ, չեխ նկարիչ
- Ֆրանց Գերստներ
- Վլաստիսլավ Գոֆման, չեխ նկարիչ
- Յուլիուշ Կոմարեկ
- Կառլ ֆոն Կորժիստկա
- Վոյտեխ Մերունկա
- Վլադիմիր Պրելոգ
- Էմիլ Շկոդա, Շկոդա ապրանքանիշի հիմնադիր
Պատկերասրահ
խմբագրել-
Միջազգային տեխնիկական լաբորատորիա
-
Կառլովոյի մասնաշենք
-
Շենքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://orcid.org/members/001G000001osiWwIAI-czech-technical-university-in-prague
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20240113142622/https://www.akvs.cz/o-asociaci/clenske-vysoke-skoly/
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ Czech Technical University In Prague - Topuniversities
- ↑ Աշխարհի թոփ համալսարաններ
- ↑ Պավել Ուգուստա Կնիհա, Պրահա, 1996
- ↑ http://cvut.ru/2011/01/internet-na-kolejich/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխիայի տեխնիկական համալսարան» հոդվածին։ |