Բերձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերձոր (այլ կիրառումներ)
Բերձոր (նախկին Լաչին, ետռուսաստանյան տարիներին Աբդալլար), քաղաք և վարչական կենտրոն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում, Հագարի գետի միջին հոսանքի ավազանում՝ 1000-1200 մ բարձրության վրա։ Ունի 2200 բնակիչ։[1]
Քաղաք | ||
---|---|---|
Բերձոր | ||
ադրբ.՝ Laçın | ||
Բերձորի թաղամասերից մեկը | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղի շրջան | |
Այլ անվանումներ | մինչև 1926 — Աբադլյար մինչև 1991 — Լաչին | |
Տվյալ կարգավիճակում | 1923 թվականից | |
ԲԾՄ | 889 մետր | |
Բնակչություն | 2 200[1] մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Տեղաբնականուն | բերձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 47732 | |
Պաշտոնական կայք | lachin-ih.gov.az(ադրբ.) | |
| ||
Հետանկախության շրջանԽմբագրել
Բերձորը չափազանց կարևոր ռազմավարական նշանակությունի ունի Արցախի համար, քանի որ այստեղով է անցնում Արցախը Հայաստանին կապող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին։
Արցախյան պատերազմԽմբագրել
Անվանափոխություն և հայության վերադարձԽմբագրել
Նախքան 1992 թ.-ի մայիսի 17-18-ին քաղաքի ազատագրումը, բնակավայրը հանդիսացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանի վարչական կենտրոնը։ Անվանափոխությունից հետո քաղաքը ստացել է Բերձոր անվանումը։
Բերձորյան միջադեպ 2015 թ.Խմբագրել
2015 թ.-ի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման ենթարկվեցին «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության շուրջ 150 անդամները, ովքեր Ստեփանակերտ էին մեկնում բնակիչների հետ հանդիպման։ Բռնությունների ենթարկվեցին Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ, այդ թվում՝ Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի բացահայտված անդամ Ալեք Ենիգոմշյանը, մշակույթի հայտնի գործիչներ, այդ թվում՝ կոմպոզիտոր Վարդան Հակոբյանը, նրանց ընտանիքի անդամներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ, Հայաստանի այլ քաղաքացիներ, հայկական սփյուռքից եկած երիտասարդներ։ Վերջիններիս հասցվեց ֆիզիկական և նյութական զգալի վնաս[2][3][4]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Բերձորյան իրադարձությունները նկարագրող տեսանյութ: |
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Արցախի Հանրապետության բնակչության վիճակագրական տվյալներ։(չաշխատող հղում)
- ↑ «Հավատա՞մ, թե չէ՝ որ ինձ ծեծում ես»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-25-ին։ Վերցված է 2016-01-31
- ↑ Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»:
- ↑ Բերձորի ծեծը հակառակորդի վերջի սկիզբն է: