HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնո (այլ կիրառումներ)

Աղավնո, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար[3]։

Գյուղ
Աղավնո
Aghavno, Artsakh 01.jpg
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքապետԱնդրանիկ Չավուշյան[1]
Մակերես4889,0 կմ²
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն175 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Աղավնո (գյուղ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։

ԱնունԽմբագրել

Բնակավայրի հայկական անունը Աղավնո է[2]։ Ավելի ուշ այն սկսել են նաև անվանել Արիավան[4][5]։ Գյուղի պատմական հայկական անունը Շաբակի է[6][7][8][9][10][3]։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Զաբուխ[3]։

ԱշխարհագրությունԽմբագրել

Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է Հակարի գետը։ Ունի 4889,0 հա տարածք, որից 1099,2 հա-ը անտառային նշանակության են[2]։

Վարչական կենտրոն Բերձոր քաղաքից հեռու է 14 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ[2]։

ՊատմությունԽմբագրել

Հայ-թուրքական ընդհարումներ, 1905-1906 թթ.Խմբագրել

1905-1906 թվականներին հայ-թուրքական (թաթարական) ընդհարումների ժամանակ բնակավայրի թրքացած քրդերը շրջանի ամենաակտիվ հակահայ կազմավորումներից մեկն էին։ Պարբերաբար հարձակումներ են գործել մոտակա հայաբնակ բնակավայրերի նկատմամբ։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 29-30, երբ զաբուխցի թուրքացած քրդերը հսկայական ուժերով հարձակում են գործել Ղարաղշլաղ կոչվող գյուղի վրա։ Դիմադրության հանդպելով՝ նահանջել են[11][3]։

Արցախյան ազատամարտ (1991-1994)Խմբագրել

Բերձորի մարդասիրական միջանցքի բացումԽմբագրել

Բերձորի ճակատամարտ (հոկտեմբեր, 1992)Խմբագրել

44-օրյա պատերազմԽմբագրել

Եռակողմ համաձայնագիրԽմբագրել

 
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[12]

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհն անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[13][14]։

Աղավնոյի հանձնումԽմբագրել

2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո գյուղը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[15][16]։

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[17]։

Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել

Աղավնոյի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականներից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Այնուամենայնիվ, առկա տեղեկությունները վկայում են, որ բնակավայրի տարածքում գտնված որոշ պատմամշակութային հուշարձանների մասին։ 1898 թվականին գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը գյուղի մերձակայքում գտնվող հնավայրն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերել է հայկական գերեզմանոցի հետքեր, մասնավորապես, տապանաքարերի բեկորների[18][3]։

Սրբոց Նահատակաց եկեղեցիԽմբագրել

 
Սրբոց Նահատակաց եկեղեցին

Աղավնո գյուղում՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ է գտնվում 2002 թվականին կառուցված հայկական առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցին[19][20][21][22][23][24]։

Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից[21]։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[25][14]։

Արցախյան ազատամարտի հուշահամալիրԽմբագրել

 
Արցախյան ազատամարտում զոհված մի շարք ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր

Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ[21]։

ԲնակչությունԽմբագրել

2015 թվականին Աղավնո համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 300-350 մարդ, կա 53 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[26].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 143 135 128

Համայնքային կյանքԽմբագրել

Աղավնոյի համայնքային ենթակառուցվածքները զարգացած էին։ Գյուղում կար գյուղապետարան, միջնակարգ դպրոց և այլ հաստատություններ[2]։

Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը Աղավնո գյուղի մոտ գործում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության հիմնական անցագրային-հսկիչ կետը։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել» հոդված artsakhpress.am կայքում,] (արխիվացված 01․07․2022թ․)։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սամվել Կարապետյան, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ», «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 1999 թվական, ISBN 5-8080-0144-8։
  4. «Արցախի Արիավան նոր գյուղում 50 ընտանիք կապրի» հոդված panarmenian.net կայքում, (արխիվացված 28․06․2022թ․)։
  5. «Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․06․2022թ․)։
  6. Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմության», Երեւան, 1986, էջ 399։
  7. Ստեփանոս Օրբէլեան, «Պատմութիւն նահանգին Սիսական», Թիֆլիս, 1911, էջ 516։
  8. Ղեւոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 268։
  9. Մորուս Հասրաթյան, «Պատմահնագիտական ուսումնասիրություններ», Երեւան, 1985, էջ 156։
  10. Армен Карагезян, К локализации гавара Кашатаг, «ԼՂՀ», 1987, N 1, էջ 43։(ռուս.)
  11. «Մշակ», 1906, N 11, 18 յունվարի էջ 2։
  12. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  13. "Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении".(ռուս.)
  14. 14,0 14,1 "Заявление Президента Российской Федерации", (արխիվացված 10․05․2022թ․).(ռուս.)
  15. «Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին․ Փաշինյանը անդրադարձավ Բերձորի և Աղավնոյի հարցին» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  16. ««Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին»․ Փաշինյանը՝ Լաչինի, Աղավնոյի բնակիչների ապագայի մասին» հոդված artsakh.news կայքում, (արխիվացված 27․06․2022 թ․)։
  17. «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը», (արխիվացված 07․08․2022թ․)։
  18. Эмиль Реслер, Археологическое изыскание в Закавказье, "Кавказ", 1903, N 134, էջ 2։(ռուս.)
  19. «Սրբոց Նահատակաց եկեղեցու մասին Արցախի թեմի կայքում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում։
  20. «Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցում համայնքի մի խումբ բնակիչներ մկրտություն են ստացել» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
  21. 21,0 21,1 21,2 «Անկախությունից ի վեր Արցախում 12 եկեղեցի է կառուցվել, 4-ի շինարարությունն էլ ընթացքում է», (արխիվացված 01․07․2022թ․)։
  22. «Մկրտություն Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում» հոդված Արցախի թեմի artsakhdiocese.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
  23. «Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցում երեկ 60 մարդ է մկրտվել» հոդված a1plus.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
  24. «Բերձորի սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել» հոդված 168.am կայքում, (արխիվացված 01․07․2022թ․)։
  25. "Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении".(ռուս.)
  26. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։