Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուս (այլ կիրառումներ)

Ներքին Սուս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Ընդգրկված է Սուս համայնքի մեջ։

Գյուղական համայնք
Ներքին Սուս
ԵրկիրԱրցախ Արցախ
ԵնթարկումՍուս համայնք
Շրջան Քաշաթաղ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ներքին Սուս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ներքին Սուս (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Պատմություն խմբագրել

Ներքին Սուսի հանձնում խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի Սուս, Ուրմիա, Գիհուտ բնակավայրերը հանձնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը, իսկ Ներքին Սուսը՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման վերահսկողությանը։

2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[2]։

2022 թվականի օգոստոսի 25-ին Ներքին Սուս գյուղը, Աղավնո գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են քաղաք[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Ներքին Սուս գյուղում բնակվում էր 94 մարդ, կար 26 տնտեսություն[4]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 106 100 92

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Հայկ Խանումյանը Աղավնոյի, Բերձորի եւ Սուսի բնակիչների հետ քննարկել է մինչեւ օգոստոսի 25-ը տարհանման հարցերը», (արխիվացված 07․08․2022թ․)։
  3. «Ալիևին զեկուցել են, որ Բերձորն անցել է ադրբեջանական հսկողության ներքո» հոդված hraparak.am, (արխիվացված 26․08․2022թ․):
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 372.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.